Հրապարակումներ

Ո ՞վ է ընկնելու Վազգեն Խաչիկյանի «օրը»
Վարդան Օսկանյանին «Սիվիլիթասի» գործով որպես մեղադրյալ ներգրավելու դատախազության միջնորդությունից մեկ օր հետո ձերբակալվում են ՀՀԿ-ական Վազգեն Խաչիկյանը և նրա հետ համագործակցած բանդան: ՀՀ ոստիկանության կայքից տեղեկանում ենք, որ երեկ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության և քննչական գլխավոր վարչությունների ծառայողները ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում ձերբակալել են սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին ղեկավար Վազգեն Խաչիկյանին, վճարային ծառայության նախկին պետ Հովհաննես Գրիգորյանին, կենսաթոշակային ապահովության և առանձին ծրագրերի վարչության պետ Աշոտ Աբրահամյանին և վճարային ծառայության առաջատար մասնագետ-գանձապահ Վիգեն Գևորգյանին: Պաշտոնատար անձինք մեղադրվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության կենսաթոշակների նշանակման, վճարման և վերահսկողության բնագավառներում առանձնապես խոշոր չափերի կենսաթոշակի գումարներ հափշտակելու, պաշտոնեական դիրքը չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար: Ընդհանուր առմամբ մեղադրանքներ են առաջադրվել 42 անձի, որոնց կատարած հանցագործության պատճառով պետությանը պատճառված 327.441.206 ՀՀ դրամ վնասից վերականգնվել է 51.533.305 ՀՀ դրամը:
Վազգեն Խաչիկյանին մեղադրանք է առաջադրվել կազմակերպված խմբով յուրացման եղանակով 211 մլն 680 հազ. 984 ՀՀ դրամ և խարդախությամբ 29 մլն դրամ գումար հափշտակելու, ինչպես նաև պաշտոնեական կեղծիք կատարելու համար:
Ֆինանսական միջոցների չարաշահման համար Վ.Խաչիկյանին, սակայն, պաշտոնից զրկել էին մեկ տարի առաջ: Միայն այսօր Խաչիկյանին ձերբակալում և գործը բացահայտում են: Ինչո՞ւ: Հետաքրքրականն այն է, որ մինչ խոսում և քննարկում էինք Վ.Օսկանյանի հայտնի արկածները, հաջորդ օրը ձերբակալվում է Վ.Խաչիկյանը: Փաստորեն, ԲՀԿ-ական Օսկանյանին որպես մեղադրյալ ներկայացնելու դիմաց ձերբակալվում է ՀՀԿ-ական Խաչիկյանը: Սա, երևի, արվում է նրա համար, որ երբ ԲՀԿ-ն կամ այլ ուժեր ասեն, թե Օսկանյանի դեմ գործը քաղաքական հետապնդում է ԲՀԿ-ի դեմ, ՀՀԿ-ն էլ պատասխանի, որ ինքն անաչառ է և նույնքան խիստ է վարվում նաև իր եղբայր կուսակիցների հետ:
Մամուլում արդեն մեկ այլ իրատեսական վարկած է քննարկվում. ասում են, թե Խաչիկյանին պահել էին նախընտրական շոուի համար, իբր թե հասարակությանը ցույց տալու` տեսեք, մենք կոռուպցիայի դեմ պայքարում և պատժում ենք անգամ ՀՀԿ-ականներին: Այլ կերպ ասած՝ Խաչիկյանն այս պարագայում զոհ է դարձել իշխանության համար: Իսկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մեկ շաբաթ առաջ կառավարության անդամների հետ իր սկանդալային հանդիպման ընթացքում հատուկ նշել էր Խաչիկյանի անունը` սպառնալով, թե պետական բյուջեի միջոցների ծախսը պետք է վերահսկվի խստագույնս, եթե պաշտոնյաները չեն ուզում ընկնել Խաչիկյանի օրը:
Այսօր Խաչիկյանի «օրն» է ընկել նաև քաղաքաշինության նախարարության շինարարության քաղաքականության վարչության նախկին պետ Գոռ Քամալյանը: Նա էլ մեղադրվում է Հայաստանի Ազգային գրադարանի հիմնանորոգման աշխատանքների ընթացքում առանձնապես խոշոր չափերի գույք յուրացնելու, պաշտոնեական և առևտրային կազմակերպության ծառայողի լիազորությունները և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար:
Եվ այսպես, ամեն օր կձերբակալվեն կամ պաշտոնանկ կարվեն մի քանի պաշտոնյաներ: Իսկ ո՞վ է լինելու հաջորդ ձերբակալվածը, ո՞ր ոլորտից:
Թեկնածուները, իհարկե, շատ են: Մնում է այս ձերբակալությունների շղթայի նպատակը լինի ոչ թե, ինչպես ասում են, նախընտրական շոուի հետևանք, այլ` պետական կառավարման համակարգի կարգավորումը, պատասխանատվության մթնոլորտի ձևավորումը և, ինչու չէ, մյուս պաշտոնյաների աչքը մի լավ վախեցնելը:
էլեկտրոնային օրաթերթ «Ազգային գաղափար»
Գնահատում



Ուղարկել մեկնաբանություն
Նորություններ գործընկերներից
Загрузка...
SELECTORNEWS



Կարծիքների քանակը - 1
Կարծիքներ
прошу учесть что председатель народного собрания(мук),самый первый преступник.