Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский RSS RSS    Կայքի քարտեզը
Փնտրել : 

 Հրապարակումներ


03.10.2012

Ի՞նչ էր ուզում ասել Էրդողանը 2071թ. Թուրքիայի մասին

Արմինե ՀԱԿՈԲՅԱՆ

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կիրակի օրը տեղի ունեցած համագումարում վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ճառ է ասել, որում նշել է Թուրքիայի մերձավորարևելյան քաղաքականության հիմնական ուղղություններն ընդհուպ մինչև 2071թ.։

Դատելով այն բանից, թե ինչ կարճ ժամկետում ծաղկեց «արաբական գարունը», Էրդողանի նման հայտարարությանն արժե վերաբերվել որպես հույսի արտահայտություն առ այն, որ 2071թ. դեռ կլինի այնպիսի պետություն, ինչպիսին Թուրքիան է։ Եվ սա սարկազմ չէ, այլ մեր ժամանակների իրողություն։ Եվ համագումարին Իրաքյան Քուրդիստանի առաջնորդ Մասուդ Բարզանիի ներկայությունը դեռ չի նշանակում, թե Թուրքիայի գլխավոր գլխացավը՝ քրդական հարցը, 2071թ. արդեն լուծված կլինի։ Այս մասին է վկայում համագումարին ընդդիմադիր թուրքական կուսակցությունների բացակայությունը, որոնք այդ քայլով ցանկացել են արտահայտել իրենց դժգոհությունը թուրքական համագումարին հենց Բարզանիի ներկայության փաստից։ Չէ՞ որ, ինչպես նշում էր Մերձավոր Արևելքի գծով ամերիկացի փորձագետներից մեկը, Թուրքիայի համար թշնամին տարածաշրջանում որոշվում է Քրդական բանվորական կուսակցության հետ նրա ունեցած հարաբերություններով։ Հավանաբար, Բարզանին և թուրքական քրդերը թուրքերի համար նույն բանն են։

Ընդհանրապես, ճիշտ կլիներ Էրդողանի առանցքային մտքերը դիտարկել՝ ելնելով այն բանից, թե որքանով են դրանք արտացոլում տարածաշրջանային առաջատար դառնալու Թուրքիայի իրական հնարավորությունները։ Եվ չնայած Էրդողանն իր ելույթում աշխարհի համար ոչ մի նոր բան չասաց, ինչի մասին նշում է նաև թուրքական մամուլը, այնուամենայնիվ, ավելորդ չէր լինի մեկ անգամ ևս ճշտել, թե ինչի են ուզում հասնել թուրքերը տարածաշրջանում։

Ինչպես գրում են լրատվամիջոցները, Թուրքիայի վարչապետն իր ելույթն սկսել է մահմեդական քաղաքներին, այդ թվում՝ Մեքքային և Մեդինային հասցեագրված ողջույնի խոսքով։ Միևնույն ժամանակ, նա չի հիշատակել իրանական և ոչ մի քաղաք։ Սա նշանակում է, որ, նախ, Էրդողանը հավակնում է առաջնորդության ողջ սուննիադավան աշխարհում (ինչը պետք է որ այնքան էլ դուր չգա Սաուդյան Արաբիային), և երկրորդ՝ նա Իրանը չի տեսնում իր ներկա և ապագա տարածաշրջանային գործընկերների շարքում։ Եվ եթե այդպես է, ուրեմն Թուրքիայի համագործակցությունը միայն Իրանին թշնամի Իսրայելի և Ծոցի երկրների կառավարությունների հետ կարելի է դիտարկել որպես օրինաչափություն։ Չէ՞ որ ՆԱՏՕ վաղ իրազեկման համակարգով ռադարը, որը տեղակայված է Քյուրեջիք քաղաքում և ուղղված է Իրանի ու Սիրիայի դեմ, Թուրքիայի համար իրադարձությունների զարգացման այլ տարբերակ չի թողնում։ Բացի այդ, Իրանի և Թուրքիայի շահերը բախվում են նաև Աֆրիկյան եղջյուրի տարածաշրջանում. Իրանի հիմնական նավարկուղիներից մեկն անցնում է Արաբական ծովով և Ադենի ծոցով, ուստի ռազմավարական այս հատվածում հատուկ կարևորություն է ձեռք բերում նաև Եմենը, որի գրեթե ամենօրյա «հյուրերն» են բրիտանական և ամերիկյան ռազմական փորձագետներն ու քաղաքական գործիչները։ Թուրքիան փորձում է տարբեր միջոցներով ամրապնդվել Աֆրիկյան եղջյուրում, որոնց թվում են հիվանդանոցների և նոր ճանապարհների շինարարությունը, սոմալիական ուսանողների ուսման ապահովումը Թուրքիայում, մարդասիրական օգնության տրամադրումը, ոչկառավարական կազմակերպությունների հիմնումը և այլն։ Բացի այդ, 2011թ. Էրդողանն այցելեց Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշո (https://www.todayszaman.com/newsDetail_getNewsById.action?newsId=254254

Նման քայլն, իհարկե,  չէր կարող բացասաբար չազդել թուրք-իրանական հարաբերությունների վրա, որոնք էլ ավելի կսրվեն Աֆրիկյան եղջյուրի տարածաշրջանում, եթե ընկնի Ասադի ռեժիմը Սիրիայում։ Եվ այստեղ արժե մեծ ուշադրություն դարձնել այն փաստին, որ թուրքական համագումարին մասնակցում էր Եգիպտոսի նախագահ Մոհամեդ Մուրսին։ Ի դեպ, չարժե մոռանալ նաև, որ մինչ այդ նա մասնակցել էր թեհրանյան գագաթաժողովին։

Մյուս կողմից՝ թուրքական համագումարին չէր մասնակցում Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքին. նա պարզապես չէր ընդունել համագումարին մասնակցելու Էրդողանի հրավերը։ Հրաժարվելու հիմնական պատճառը Անկարայի դիրքորոշումն էր Իրաքի նախկին փոխնախագահ Թարիք ալ-Հաշիմիի հետ կապված հարցում, որին Բաղդադում հեռակա կարգով դատապարտել են մահվան՝ ահաբեկչական գործունեությանն ունեցած հանցակցության համար, իսկ Թուրքիայում նրան թաքցրել էին հետապնդումից։ Իր ելույթում Էրդողանը Ալ-Հաշիմիին անվանեց Իրաքի «փոխնախագահ»՝ դրանով իսկ ցույց տալով, որ լիովին անտեսում է իրաքյան օրենքներն ու փորձում միջամտել ինքնիշխան պետության ներքին քաղաքականությանը։

Համագումարին ոչ ոք չկար Լիբանանի գործող կառավարությունից։
Իր ելույթում Էրդողանը քննադատեց Իսրայելին՝ հիշեցնելով, որ երկու պետությունների միջև կանգնած է այն պատնեշը, որ Իսրայելը չի ցանկանում ներողություն խնդրել 2010թ. «Մավի Մարմարա» նավի վրա պատահած զինված միջադեպի համար։ Սակայն դա չի խանգարում Թուրքիային և Իսրայելին ամուր առևտրային կապեր պահպանել, ավելին՝ Թուրքիան Իսրայելի խոշորագույն առևտրային գործընկերն է տարածաշրջանում և երկրորդն աշխարհում՝ ԱՄՆ-ից հետո (
https://www.hurriyetdailynews.com/default.aspx?pageid=438&n=business-as-usual-between-turkey-israel-2011-05-30

Հենց դրա համար էլ Էրդողանի խոսքերն այն մասին, թե պաղեստինյան հարցը նրա համար կարևոր է, չարժե լուրջ ընդունել։ Պաղեստինյան հարցն անազնիվ քաղաքական գործիչների համար վաղուց վերածվել է քաղաքական և ֆինանսական շահաբաժիններ ստանալու հարմար միջոցի։ Եվ սա վերաբերում է ոչ միայն Էրդողանին։

Հատկանշական է, որ ԵՄ-ի հետ համագործակցությունը կամ Թուրքիայի ինտեգրումը եվրոպական ընտանիքին չդարձան թիվ մեկ թեման Էրդողանի կուսակցության համագումարում, ավելին՝ ԵՄ-ի մասին հիշատակումն արվեց միայն իսլամի հանդեպ եվրոպական քաղաքականության քննադատության ձևով։

Իր կուսակցական համագումարը Էրդողանն օգտագործեց ոչ միայն ուրիշի գործերին միջամտելու, այլ նաև այն բանի համար, որ ներբող ձոնի Թուրքիայի օսմանյան անցյալին Եգիպտոսի և Թունիսի հրավիրյալ առաջնորդների առջև։ Թե ինչ են պանթյուրքիզմը, Օսմանյան կասյրությունն ու «Հայասպանություն» տերմինը, որն առաջինը շրջանառության մեջ է մտցրել արաբ իրավաբան Մուսա Փրենսը, ոչ արաբներին, ոչ էլ հայերին բացատրել պետք չէ։ Կարելի է միայն օրինակ բերել հայ գիտնական Ջոն Կիրակոսյանի «Երիտթուրքերը պատմության դատաստանի առջև» մենագրությունից. «արաբները Թուրքիայի դժբախտությունն են», «թուրքական մարտական ձին ավելի լավ է, քան ցանկացած այլ ազգի մարգարեն». այս խոսքերը պատկանում են թուրք ազգայնամոլ Ջելալ Նուրիին (https://armenianhouse.org/kirakosyan/youngturks-ru/chapter06.html

Էրդողանի ելույթում նշվել են ոչ միայն արտաքին քաղաքական, այլ նաև որոշ ներքին հարցեր, այն է՝ հեղաշրջումների դարաշրջանը վաղուց արդեն անցել է։ Սա նշանակում է, որ մինչև բաղձալի 2071 թվականը Թուրքիան պետք է լուծի ոչ միայն ընդդիմության և քրդերի հետ կապված ներքին խնդիրները, այլև իր կողմը ներգրավի Եգիպտոսն ու Եմենը, հաղթահարի Իրանին, փրկի իր արտաքին և ներքին սահմանները ահաբեկչության ներթափանցումից, կարգավորի հարաբերությունները ԵՄ-ի հետ և այլն։ Բայց ամենագլխավորն այն է, որ անհրաժեշտ է կարողանալ համոզել արաբներին և տարածաշրջանի մյուս հարևաններին ու ողջ աշխարհին, որ Օսմանյան կայսրության երկրորդ մոդելն իրենց համար բոլոր հնարավորներից ամենաընդունելի տարբերակը կլինի։
Եվ ոչ այնքան ռազմական ու քաղաքական քայլերը, որքան արևելյան ժողովուրդների պատմական հիշողությունը կկարողանան օգնել կամ խանգարել այս հրեշավոր պլանին։ Եվ արդյո՞ք դրա համար չէ, որ այն՝ կրոնի հետ միասին, այդպես համառորեն բռնության է ենթարկվում։ Սա հռետորական հարց չէ...

էլեկտրոնային օրաթերթ «Ազգային գաղափար»




Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները

 

Վերադարձ դեպի ցուցակ


Ուղարկել մեկնաբանություն

Ոչ նորմատիվային բառապաշար, գովազդ, այլ ռեսուրսներին հղումներ պարունակող և սույն նյութին չառնչվող մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից

Ձեր անունը : *

Մեկնաբանություն : *

Մուտքագրեք նկարում պատկերված տառերը (չկարեվորելով մեծատառերը)

Նորություններ գործընկերներից

Loading...


Национальная идея

новости Армении, аналитика, публикации, комментарии

добавить на Яндекс




Добавить свое объявление
Загрузка...




Новости России


Загружается, подождите...


SELECTORNEWS









Տեսանյութեր

Ընտրեք ինձի

Հրապարակումներ


26.10.2012
Աննա ԲԵԳԼԱՐՅԱՆ
Սիրիական ապստամբների ՕԳԳ-ն. շատ սպանես՝ շատ կստանաս

Սիրիական ապստամբների ՕԳԳ-ն. շատ սպանես՝ շատ կստանաս



25.10.2012
Ալեքսանդր ԳԱՐԵԳԻՆՅԱՆ
Առաջիկա ամիսների «գաղափարախոսական» պայքարի որոշ նրբությունների մասին

Առաջիկա ամիսների «գաղափարախոսական» պայքարի որոշ նրբությունների մասին



25.10.2012
Արմինե ՀԱԿՈԲՅԱՆ
Ամերիկացիների «սիրիական պլանը» բումերանգի պես կհարվածի թուրքերին, սաուդյան արաբներին և նրանց նմաններին

Ամերիկացիների «սիրիական պլանը» բումերանգի պես կհարվածի թուրքերին, սաուդյան արաբներին և նրանց նմաններին



24.10.2012
Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Ի՞նչ է Լյովիկ Զուրաբյանը

Ի՞նչ է Լյովիկ Զուրաբյանը



23.10.2012
Արմինե ՀԱԿՈԲՅԱՆ
Սպանությունը՝ որպես նախընտրական ագիտացիայի մաս

Սպանությունը՝ որպես նախընտրական ագիտացիայի մաս



22.10.2012
Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հայկական «տաշիր-տուշիրն» ընդդեմ ադրբեջանական Մուսլիմի Ռուսաստանում. որքանո՞վ է դա արդյունավետ և ողջամիտ

Հայկական «տաշիր-տուշիրն» ընդդեմ ադրբեջանական Մուսլիմի Ռուսաստանում. որքանո՞վ է դա արդյունավետ և ողջամիտ



19.10.2012
Աննա ԲԵԳԼԱՐՅԱՆ
Հայի հուշարձանը՝ Բաքվի վրա. գլխավորը, որ «վրան» է, ոչ թե «տակը»...

Հայի հուշարձանը՝ Բաքվի վրա. գլխավորը, որ «վրան» է, ոչ թե «տակը»...



17.10.2012
Աննա ԲԵԳԼԱՐՅԱՆ
Աչքերի, ականջների բացակայությունը, մատների և անոթների սերտաճումը «Փոթորիկ անապատում»-ի «փոշին» են

Աչքերի, ականջների բացակայությունը, մատների և անոթների սերտաճումը «Փոթորիկ անապատում»-ի «փոշին» են



16.10.2012
Արմինե ՀԱԿՈԲՅԱՆ
Փոքր Իսրայելի մեծ հավակնությունները

Փոքր Իսրայելի մեծ հավակնությունները



16.10.2012
Ալեքսանդր ԳԱՐԵԳԻՆՅԱՆ
Տեր-Պետրոսյան-2013-ի առիթով

Տեր-Պետրոսյան-2013-ի առիթով



16.10.2012
Աննա ԲԵԳԼԱՐՅԱՆ
Իրանին նեղն են լծում

Իրանին նեղն են լծում



15.10.2012
Մանե ՄԱՐԳԱՐՅԱՆ
ԱԳՆ-ն հայտարարություններով հանդես գալու «հավես չունի»

ԱԳՆ-ն հայտարարություններով հանդես գալու «հավես չունի»


Լրահոս


27.10.2012 / 16:56
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ



27.10.2012 / 16:22
ՆԱԽԱԳԱՀԸ ԴԻԼԻՋԱՆՈՒՄ ԾԱՆՈԹԱՑԵԼ Է ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ

ՆԱԽԱԳԱՀԸ ԴԻԼԻՋԱՆՈՒՄ ԾԱՆՈԹԱՑԵԼ Է ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ



27.10.2012 / 14:22
ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ՝ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ՈՃՐԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ՝ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ՈՃՐԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ



27.10.2012 / 14:21
ՓԼՈՒԶՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՏՈՒԺԱԾՆԵՐԻՑ ԵՐԵՔԸ ԴՈՒՐՍ ԵՆ ԳՐՎԵԼ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԻՑ

ՓԼՈՒԶՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՏՈՒԺԱԾՆԵՐԻՑ ԵՐԵՔԸ ԴՈՒՐՍ ԵՆ ԳՐՎԵԼ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԻՑ



27.10.2012 / 11:51
ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ

ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ



27.10.2012 / 10:52
ԱՂՋԻԿԸ 7 ՀԱԶԱՐ ԴՐԱՄԻ ԴԻՄԱՑ ՍԵՌԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ Է ՈՒՆԵՑԵԼ 2 ԵՐԻՏԱՍԱՐԴԻ ՀԵՏ ԵՎ ԴԱՏԻ ՏՎԵԼ ՆՐԱՆՑ

ԱՂՋԻԿԸ 7 ՀԱԶԱՐ ԴՐԱՄԻ ԴԻՄԱՑ ՍԵՌԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ Է ՈՒՆԵՑԵԼ 2 ԵՐԻՏԱՍԱՐԴԻ ՀԵՏ ԵՎ ԴԱՏԻ ՏՎԵԼ ՆՐԱՆՑ



27.10.2012 / 10:49
ՊՈՒՏԻՆԸ ԿԱՐՈՂ Է ՆՈՐԻՑ ՀԵՏԱՁԳԵԼ ԻՐ ԱՅՑԸ ԹՈՒՐՔԻԱ. ԹՈՒՐՔԻԱՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ Է

ՊՈՒՏԻՆԸ ԿԱՐՈՂ Է ՆՈՐԻՑ ՀԵՏԱՁԳԵԼ ԻՐ ԱՅՑԸ ԹՈՒՐՔԻԱ. ԹՈՒՐՔԻԱՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ Է



27.10.2012 / 10:47
ՀԻԼԱՐԻ ՔԼԻՆԹՈՆԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ԿՏԱ

ՀԻԼԱՐԻ ՔԼԻՆԹՈՆԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ԿՏԱ



27.10.2012 / 10:46
ԲԵՐԼՈՒՍԿՈՆԻԻ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է

ԲԵՐԼՈՒՍԿՈՆԻԻ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է



27.10.2012 / 10:42
«ՄԱՄԱ՛ ՋԱՆ, ՏԱՆԸ ՍՈՎԱԾ ԿՄՆԱՆՔ, ՄԵԶ ՄԱՆԿԱՏՈՒՆ ՄԻ՛ ՏԱՐ». (VIDEO)

«ՄԱՄԱ՛ ՋԱՆ, ՏԱՆԸ ՍՈՎԱԾ ԿՄՆԱՆՔ, ՄԵԶ ՄԱՆԿԱՏՈՒՆ ՄԻ՛ ՏԱՐ». (VIDEO)



27.10.2012 / 10:41
ՍԿԱՆԴԱԼ. ՔԻՄ ՔԱՐԴԱՇՅԱՆԸ ՄԵԿՆՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆ

ՍԿԱՆԴԱԼ. ՔԻՄ ՔԱՐԴԱՇՅԱՆԸ ՄԵԿՆՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆ



26.10.2012 / 21:27
ԱՄՆ-Ը ՊԱՏՐԱՍՏ Է ՄԻՋՆՈՐԴԻ ԴԵՐ ՍՏԱՆՁՆԵԼ ՎՐԱՍՏԱՆԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ

ԱՄՆ-Ը ՊԱՏՐԱՍՏ Է ՄԻՋՆՈՐԴԻ ԴԵՐ ՍՏԱՆՁՆԵԼ ՎՐԱՍՏԱՆԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ



26.10.2012 / 20:47
ԲԵՌԼՈՒՍԿՈՆԻԻԻՆ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ ԵՆ 4 ՏԱՐՎԱ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ

ԲԵՌԼՈՒՍԿՈՆԻԻԻՆ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ ԵՆ 4 ՏԱՐՎԱ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ



26.10.2012 / 20:18
ՄՈՎՍԵՍ ՀԱԿՈԲՅԱՆ. ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵԸ ՉԵՆ ՀԱՄԱՐՁԱԿՎԻ ՀԱՐՎԱԾԵԼ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐԻՆ

ՄՈՎՍԵՍ ՀԱԿՈԲՅԱՆ. ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵԸ ՉԵՆ ՀԱՄԱՐՁԱԿՎԻ ՀԱՐՎԱԾԵԼ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐԻՆ



26.10.2012 / 19:30
ԲԱՔՎԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ՆՊԱՍՏՈՒՄ Է ԼՂՀ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՄԱՆԸ

ԲԱՔՎԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ՆՊԱՍՏՈՒՄ Է ԼՂՀ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՄԱՆԸ



26.10.2012 / 18:01
ՈՒԴԱԼՑՈՎԻՆ ՄԵՂԱԴՐԵԼ ԵՆ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ՄԵՋ

ՈՒԴԱԼՑՈՎԻՆ ՄԵՂԱԴՐԵԼ ԵՆ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ՄԵՋ



26.10.2012 / 17:36
ՑՈՒՑԱԴՐՎԵԼ ԵՆ ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԸ

ՑՈՒՑԱԴՐՎԵԼ ԵՆ ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԸ



26.10.2012 / 17:23
ՕԲԱՄԱՆ ՊՈՒՏԻՆԻՑ ԳՈՎԱԶԴԻ ԳԱՂԱՓԱՐ Է ԳՈՂԱՑԵԼ (VIDEO)

ՕԲԱՄԱՆ ՊՈՒՏԻՆԻՑ ԳՈՎԱԶԴԻ ԳԱՂԱՓԱՐ Է ԳՈՂԱՑԵԼ (VIDEO)



26.10.2012 / 17:18
«ՕԳՆԻՐ ԵՂԲՈՐԴ»-Ը 5 ՄԼՆ ԴՐԱՄ Է ՀԱՏԿԱՑՐԵԼ ԼՂՀ-ՈՒՄ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՍԻՐԻԱՀԱՅԵՐԻՆ

«ՕԳՆԻՐ ԵՂԲՈՐԴ»-Ը 5 ՄԼՆ ԴՐԱՄ Է ՀԱՏԿԱՑՐԵԼ ԼՂՀ-ՈՒՄ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՍԻՐԻԱՀԱՅԵՐԻՆ



26.10.2012 / 17:02
ԽԱՆՋՅԱՆՈՒՄ ՏՈՒԺԱԾՆԵՐԻՑ 7-ԻՆ ՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՑՄԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻՑ ԿՏԵՂԱՓՈԽԵՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔՆԵՐ

ԽԱՆՋՅԱՆՈՒՄ ՏՈՒԺԱԾՆԵՐԻՑ 7-ԻՆ ՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՑՄԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻՑ ԿՏԵՂԱՓՈԽԵՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔՆԵՐ



26.10.2012 / 16:54
ԱՍՏՎԱԾԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻՆ ԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆ ԿՇՆՈՐՀԵՆ

ԱՍՏՎԱԾԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻՆ ԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆ ԿՇՆՈՐՀԵՆ



26.10.2012 / 16:33
ԽՈՇՈՐ ԿՐԾՔԵՐ ՍԻՐՈՂ ՏՂԱՄԱՐԴԻԿ ՀՈԳԵԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԵՆ. ԳԻՏՆԱԿԱՆ

ԽՈՇՈՐ ԿՐԾՔԵՐ ՍԻՐՈՂ ՏՂԱՄԱՐԴԻԿ ՀՈԳԵԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԵՆ. ԳԻՏՆԱԿԱՆ



26.10.2012 / 15:58
ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ԱՎԱՐՏԵԼ Է ՉԺՀ-ՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԸ

ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ԱՎԱՐՏԵԼ Է ՉԺՀ-ՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԸ



26.10.2012 / 15:47
ԿԻՐԿՈՐՈՎԻ ՀԱՅՐԸ ԿԱՐԳԻՆ ՏՂԱ Է

ԿԻՐԿՈՐՈՎԻ ՀԱՅՐԸ ԿԱՐԳԻՆ ՏՂԱ Է



26.10.2012 / 15:29
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԼԱՎ ՀԻՄՔ Է ՍՏԵՂԾՎՈՒՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԲԱՆԿԻՆԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ. ՎԱՐՉԱՊԵՏ

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԼԱՎ ՀԻՄՔ Է ՍՏԵՂԾՎՈՒՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԲԱՆԿԻՆԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ. ՎԱՐՉԱՊԵՏ



26.10.2012 / 15:26
ԲԱՅՐԱՄԻՆ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ԱՐՅՈՒՆ Է ՀՈՐԴՈՒՄ

ԲԱՅՐԱՄԻՆ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ԱՐՅՈՒՆ Է ՀՈՐԴՈՒՄ



26.10.2012 / 15:15
ԳԵՆԵՐԱԼ ԴԵՄՓՍԻ. ԻՐԱՆԻ ԽՆԴԻՐԸ ԿԼՈՒԾՎԻ ԱՌԱՆՑ ՌԱԶՄԱԿԱՆ ՄԻՋԱՄՏՈՒԹՅԱՆ

ԳԵՆԵՐԱԼ ԴԵՄՓՍԻ. ԻՐԱՆԻ ԽՆԴԻՐԸ ԿԼՈՒԾՎԻ ԱՌԱՆՑ ՌԱԶՄԱԿԱՆ ՄԻՋԱՄՏՈՒԹՅԱՆ



26.10.2012 / 15:15
ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ԵՌՕՐՅԱ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑՈՎ ԿՄԵԿՆԻ ՉԵԽԻԱ

ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ԵՌՕՐՅԱ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑՈՎ ԿՄԵԿՆԻ ՉԵԽԻԱ



26.10.2012 / 14:49
ՋԵՆԻՖԵՐ ԼՈՊԵՍԻՆ ԱՆՎԱՆԵԼ ԵՆ «ԱԼՖԱ ԷԳ»

ՋԵՆԻՖԵՐ ԼՈՊԵՍԻՆ ԱՆՎԱՆԵԼ ԵՆ «ԱԼՖԱ ԷԳ»



26.10.2012 / 14:24
ՀՀ-ԻՑ ԺԱՄԱՆԱԾ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ՄՈՎՍԵՍ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՀԵՏ

ՀՀ-ԻՑ ԺԱՄԱՆԱԾ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ՄՈՎՍԵՍ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՀԵՏ



26.10.2012 / 14:17
ԻՆՉՈՒ ԷՐ ՊՈՒՏԻՆԸ ԿԱՂԱԼՈՎ ՔԱՅԼՈՒՄ

ԻՆՉՈՒ ԷՐ ՊՈՒՏԻՆԸ ԿԱՂԱԼՈՎ ՔԱՅԼՈՒՄ



26.10.2012 / 14:09
ՎԱՐՉԱՊԵՏԸ ԵՂԵԼ Է ՍՆՆԴԻ ԵՎ ԴԵՂԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՅՈՒՄ

ՎԱՐՉԱՊԵՏԸ ԵՂԵԼ Է ՍՆՆԴԻ ԵՎ ԴԵՂԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՅՈՒՄ



26.10.2012 / 14:04
ԵՐԵՎԱՆԻ ՆԱԽԿԻՆ ԵՎ ՆԵՐԿԱ ՔԱՂԱՔԱՊԵՏԵՐԸ ՊԵՏՔ Է ՆԵՐԳՐԱՎՎԵՆ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՄ

ԵՐԵՎԱՆԻ ՆԱԽԿԻՆ ԵՎ ՆԵՐԿԱ ՔԱՂԱՔԱՊԵՏԵՐԸ ՊԵՏՔ Է ՆԵՐԳՐԱՎՎԵՆ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՄ



26.10.2012 / 13:55
«ԱՆՀԵՐՔԵԼԻ» ՓԱՍՏԱՐԿ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

«ԱՆՀԵՐՔԵԼԻ» ՓԱՍՏԱՐԿ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)



26.10.2012 / 13:51
ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆՆ ՈՒՂԵՎՈՐՎԵԼ Է ՓԱՐԻԶ

ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆՆ ՈՒՂԵՎՈՐՎԵԼ Է ՓԱՐԻԶ



26.10.2012 / 13:42
ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԿԱՊԱՀՈՎԻ ՌԴ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՇԱՀԵՐՆ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՈՒՄ. ԼԱՎՐՈՎ

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԿԱՊԱՀՈՎԻ ՌԴ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՇԱՀԵՐՆ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՈՒՄ. ԼԱՎՐՈՎ



26.10.2012 / 13:37
ՍԻՐԻԱՅՈՒՄ ԽԱԽՏԵՑԻՆ ՀՐԱԴԱԴԱՐԸ

ՍԻՐԻԱՅՈՒՄ ԽԱԽՏԵՑԻՆ ՀՐԱԴԱԴԱՐԸ



26.10.2012 / 13:30
ԱՄՆ-ՈՒՄ ՈՍՏԻԿԱՆԻՆ ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ԵՆ ԲՌՆԱԲԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՐԴԱԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԵՂԱԴՐԱՆՔՈՎ

ԱՄՆ-ՈՒՄ ՈՍՏԻԿԱՆԻՆ ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ԵՆ ԲՌՆԱԲԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՐԴԱԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԵՂԱԴՐԱՆՔՈՎ



26.10.2012 / 13:24
ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՐԳԵԼԱՓԱԿԵԼ Է «THE NEW YORK TIMES»-Ի ԿԱՅՔԸ

ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՐԳԵԼԱՓԱԿԵԼ Է «THE NEW YORK TIMES»-Ի ԿԱՅՔԸ



26.10.2012 / 12:57
ԱՄՆ-ԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԵՂԱԴՐԵԼ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵՋ

ԱՄՆ-ԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԵՂԱԴՐԵԼ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵՋ


Քվեարկություն

Ի՞նչ եք կարծում, կպաշտպանի՞ արդյոք Գագիկ Ծառուկյանը Ռոբերտ Քոչարյանին Սերժ Սարգսյանի դեմ պայքարում, եթե երկրորդ նախագահը վերադառնա մեծ քաղաքականություն։




Ընթերցողների նամակներ:

31.07.2012
Ա.Հակոբյան
Բաց նամակ ՀՀ Նախագահին

Բաց նամակ ՀՀ Նախագահին



19.08.2008
ՀԱՆԵՑԵ’Ք ԴԻՄԱԿՆԵՐԸ` ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է



Loading...




Новости СМИ2




Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: , n-idea.am