Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский RSS RSS    Կայքի քարտեզը
Փնտրել : 

 Հրապարակումներ


08.10.2012

Ելքը փակուղի է տանում

Մարինա ՕՍԻՊՈՎԱ (Նովոսիբիրսկ)

Սիրիական տարածքից թուրքական Աքչակալ քաղաքի վերջերս տեղի ունեցած գնդակոծությունը թե՛ թուրքական, թե արաբական լրատվամիջոցները միաձայն սադրանք են անվանել։ Բայց եթե թուրքերը կարծում են, թե այդ քայլով Բաշար Ասադը փորձել է Թուրքիան ներքաշել պատերազմի մեջ և դրանով իսկ ուժեղացնել իրեն ցուցաբերվող աջակցությունն Իրանի և Ռուսաստանի կողմից, ապա արաբ փորձագետները վստահ են, որ դա թուրքական նեոօսմանյան մերձավորաևելյան քաղաքականության հերթական ձախողումն է։ Հարկ է նշել, որ թուրքական որոշ լրատվամիջոցներ համաձայն են այս կարծիքին, ավելին՝ դրանք իրենց դժգոհությունն են հայտնում «տարօրինակ կոալիցիայի» մեջ Թուրքիայի զբաղեցրած տեղից, որտեղ այն հանդես է գալիս «տարածաշրջանային քիլլերի» դերում՝ տարածաշրջանային խաղացող դառնալու փոխարեն։ Աքչակալի միջադեպը թուրքական հասարակությանը երկու ճամբարի է բաժանել, ավելացրել գործող իշխանությունից և նրա վարած արտաքին քաղաքականությունից (որը վերջին ժամանակներս այնքան էլ լավ վիճակում չէ) առկա դժգոհությունը։

Սիրիան Էրդողանի համար միշտ եղել է տարածաշրջանում իր ազդեցությունը տարածելու միջոցներից մեկը, և անգամ լավ հարաբերությունները Բաշար Ասադի հետ (մինչև «արաբական գարունը») Անկարան պահում էր միայն այդ քաղաքականության շրջանակում՝ հաշվի առնելով սիրիական կառավարության և ՔԲԿ (Քրդական բանվորական կուսակցություն) մշտապես սերտ կապերը։ Բացի այդ, սառը պատերազմի ժամանակ ՔԲԿ-ն խորհրդային կառավարության կողմից ՆԱՏՕ դաշնակից Անկարայի վրա ճնշում բանեցնելու միջոցներից մեկն է եղել։ 2011թ. սիրիական ճգնաժամը Թուրքիային լայն հնարավորություն տվեց արաբա-իրանական, սուննի-շիական հակասություններն օգտագործել իր իմպերիալիստական հավակնություններն ու շահերն առաջ մղելու համար. Բահրեյնում շիաների հուզումների ժամանակ Թուրքիան փորձեց Ծոցի երկրներին առաջարկել իր միջնորդությունն այդ հարցի լուծման գործում, սակայն արաբական երկրները չշտապեցին պաշտպանել այդ նախաձեռնությունը։ Ավելի ուշ Թուրքիան իր տարածքը տրամադրեց այսպես կոչված սիրիական ընդդիմությանը և Սիրիական ազատ բանակին, ինչով էլ ավելի խորացրեց լարվածությունը տարածաշրջանում։ Մի կողմից՝ նման քայլերն ուժեղացրին ՔԲԿ դիրքերն ու ակտիվությունը թուրքական տարածքում (այս կիրակի հերթական անգամ հայտարարվեց իրաք-թուրքական սահմանին ինը սպանված թուրք զինվորների մասին), մյուս կողմից՝ դրանք ստիպեցին Անկարային խորացնել համագործակցությունը Իրաքյան Քրդստանի առաջնորդ Մասուդ Բարզանիի հետ և դառնալ «Էրբիլի ռազմավարական գործընկերը» (Մ.Բարզանիի զարմիկի՝ Քրդստանի վարչապետ Նեչիրվան Բարզանիի խոսքերն են)։ Արդյունքում՝ Թուրքիայի և Իրաքի այդ հատվածի առևտրային հարաբերությունները հասել են բարձր ցուցանիշների, բայց իջել է Բարզանիի հանդեպ տարածաշրջանի մնացյալ քրդերի, ինչպես նաև Իրաքի կառավարության (այդ թվում և ազգությամբ քուրդ նախագահի) վստահության մակարդակը։ Նման իրավիճակում Բարզանին արդեն հազիվ թե երբևէ կարողանա հավակնել Մերձավոր Արևելքի բոլոր քրդերի առաջնորդի դերին։ Սակայն հարկ է նշել, որ քրդերի մասնատվածությունը համապատասխանում է ոչ միայն Անկարայի, այլև Բաղդադի շահերին։ Մյուս կողմից՝ Թուրքիան սերտ կապեր է պահպանում քրդական տարածաշրջանի թուրքոմանների հետ՝ այս տարածքում նրանց առկայությունն օգտագործելով որպես բնական խոչընդոտ իրաքյան քրդերի ուժեղացման ճանապարհին, որոնց մեղադրում է թուրքական կառավարության դեմ քուրդ գրոհայիններ պատրաստելու մեջ։ Իսկ պաշտոնական Բաղդադի հետ հարաբերությունները վերջնականապես փչացան այն բանից հետո, երբ Թուրքիան այս տարի իր տարածքում ապաստան տվեց Իրաքի նախկին փոխնախագահ, սուննի Թարիք ալ Հաշիմիին։ Բաղդադը սա գնահատեց որպես միջամտություն իր ներքին գործերին, իսկ Թուրքիան իրաքյան իշխանություններին մեղադրեց միջիսլամական երկպառակության հրահրման մեջ։ Բաղդադի և Անկարայի տարաձայնություններն էլ ավելի սրվեցին այն բանից հետո, երբ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն 2012թ. օգոստոսին չհայտարարված այց կատարեց Էրբիլ և Քիրքուք։ Այցի նպատակը արաբական մամուլը համարում է Անկարայի՝ հակաիրաքյան կոալիցիա ստեղծելու ցանկությունը, որին, սուննիներից բացի, կներգրավվեն նաև քրդերն ու թուրքոմանները։

Պաշտոնական Բաղդադը քանիցս պահանջել է ԱՄՆ-ից կանգնեցնել Թուրքիայի կողմից նման միջամտությունները, և Իրաքի վարչապետ Նուրի ալ Մալիքիի՝ մինչև հոկտեմբերի երկրորդ տասնօրյակի ավարտը նախատեսված այցը Մոսկվա ակնհայտ ազդանշան էր ոչ միայն ԱՄՆ-ի, այլ նաև Անկարայի համար։ Ռուսական և իրաքյան մամուլն արդեն լայնորեն քննարկում է ռուս-իրաքյան համագործակցության հնարավոր հեռանկարները, այդ թվում և սպառազինությունների ոլորտում։ Թերահավատներ կան, որոնք նշում են ԱՄՆ հսկայական ազդեցությունը Բաղդադի վրա ինչպես քաղաքականության, այնպես էլ սպառազինությունների ոլորտում, բայց դեպի Մոսկվա քայլն արդեն արված է։

Երկրորդ կարևոր քայլը Իրանի և Իրաքի հայտարարությունն էր անվտանգության համատեղ պայմանագրի ստորագրման հնարավորության մասին։ Ավելի վաղ Իրաքն արդեն հայտարարել էր, որ ցանկանում է չեղյալ համարել Թուրքիայի հետ պայմանագիրը, որը կնքվել էր դեռ 1995թ. Սադամ Հուսեյնի օրոք և թուրքական զորքերին հնարավորություն էր տալիս հետապնդել ՔԲԿ-ին Իրաքի տարածքում։ Բացի այդ, Իրաքը սպառնացել է, որ մոտ ապագայում կդադարեցվեն բոլոր տնտեսական հարաբերությունները Թուրքիայի հետ, որոնց ամենամյա եկամուտը հասնում է $11 մլրդ-ի։ Այս որոշմանն արդեն արձագանքել է Հունաստանը, որը վերջերս ցանկություն է հայտնել ուժեղացնել իր տնտեսական ներկայությունն իրաքյան տարածքում. խոսքը, մասնավորապես, տեքստիլ արտադրանքի մասին է։ Ուստի, Էրդողանի կառավարությանը մեկ տարի ժամկետով տրված մանդատը անդրսահմանային ռազմական գործողություններ իրականացնելու համար կարելի է դիտարկել որպես ԱՄՆ և Թուրքիայի՝ ալ Մալիքիի իրանամետ և ռուսամետ ծրագրերին ու Սիրիայում Բաշար Ասադի ռեժիմի ամապնդմանը դիմակայելու փորձ։ Վերջիններին, Իրանի հետ միասին, Անկարան մեղադրում է ՔԲԿ-ին ռազմական օժանդակություն ցուցաբերելու մեջ, բայց, ինչպես նշում է թուրք քաղաքագետ Ֆաիք Բոլոթը, սիրիա-թուրքական սահմանն իր աշխարհագրական առանձնահատկությունների պատճառով Թուրքիայի դեմ սիրիական տարածքից մարտական գործողություններ վարելու հնարավորություն չի ընձեռում, ուստի, Թուրքիայի կողմից նման բոլոր մեղադրանքներն անհիմն են։ Դրանց հետևում թաքնված են իր ձախողակ քաղաքականությունն արդարացնելու Էրդողանի ջանքերը, քաղաքականություն, որը չեն պաշտպանում հենց իրենք՝ մեծ թվով թուրքեր։ Բացի այդ, փաստական ոչ մի ապացույց չի ներկայացվել այն բանի, որ Սիրիան կամ Իրանը մասնակից են ՔԲԿ գործողություններին Թուրքիայի տարածքում։     

Իսկ ահա Սիրիայից Թուրքիայի տարածք ահաբեկիչների ներթափանցման հնարավորությունը միանգամայն իրական է, հաշվի առնելով այն, որ Սիրիական ազատ բանակին իսկապես ազատություն է տրվել հատել սիրիա-թուրքական սահմանը, իսկ դրա շարքերում կարող են հայտնվել նաև ՔԲԿ անդամներ։ Թուրքական ԶԼՄ-ները կարծում են, որ Էրդողանի քաղաքականությունը հայտնվել է ծուղակում, և Թուրքիայի վարչապետի՝ ՔԲԿ-ի հետ երկխոսության մեջ մտնելու փորձերը, միևնույն է, ոչնչի չեն հանգեցնի։

Իսկ Աքչակալի միջադեպը Անկարայի պատասխանն էր Հալեպում՝ Սիրիայի տնտեսական մայրաքաղաքում (առանցքային բնագիծ ոչ միայն Սիրիայում, այլև ողջ մերձավորարևելյան տարածաշրջանում ազդեցության համար պայքարում) սիրիական բանակի դիրքերի ուժեղացման (այստեղ են նետվել 30.000 զինվոր և մեծ քանակությամբ ծանր տեխնիկա)։ Ասադի ռեժիմի ռազմական ներկայության ամրապնդումը Հալեպում նշանակում է նաև Սիրիական ազատ բանակի թուլացում։ Էրդողանն այժմ հենակետ չունի թուրք-սիրիական սահմանին, բայց փոխարենը մնում է մեկ տարբերակ՝ ուժեղացնել ճնշումն Ասադի ու նրա դաշնակիցների դեմ սադրանքների օգնությամբ։ Մանավանդ որ Բաղդադն էլ է արդեն նայում Ռուսաստանի կողմը։ Այնպես որ՝ պայթյունների թվի ավելացումն Իրաքում և Սիրիայում հակառուսական կոալիցիայի և հատկապես Թուրքիայի անհաջողությունների ուղղակի ցուցիչն է։ Իսկ նման պայթյուններն Անկարայում արդեն կդառնան այն բանի ազդանշանը, որ թուրքական ակնարկը ճիշտ է հասկացվել։

էլեկտրոնային օրաթերթ «Ազգային գաղափար»




Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները

 

Վերադարձ դեպի ցուցակ


Ուղարկել մեկնաբանություն

Ոչ նորմատիվային բառապաշար, գովազդ, այլ ռեսուրսներին հղումներ պարունակող և սույն նյութին չառնչվող մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից

Ձեր անունը : *

Մեկնաբանություն : *

Մուտքագրեք նկարում պատկերված տառերը (չկարեվորելով մեծատառերը)

Նորություններ գործընկերներից

Loading...


Национальная идея

новости Армении, аналитика, публикации, комментарии

добавить на Яндекс




Добавить свое объявление
Загрузка...




Новости России


Загружается, подождите...


SELECTORNEWS









Տեսանյութեր

Ընտրեք ինձի

Հրապարակումներ


26.10.2012
Աննա ԲԵԳԼԱՐՅԱՆ
Սիրիական ապստամբների ՕԳԳ-ն. շատ սպանես՝ շատ կստանաս

Սիրիական ապստամբների ՕԳԳ-ն. շատ սպանես՝ շատ կստանաս



25.10.2012
Ալեքսանդր ԳԱՐԵԳԻՆՅԱՆ
Առաջիկա ամիսների «գաղափարախոսական» պայքարի որոշ նրբությունների մասին

Առաջիկա ամիսների «գաղափարախոսական» պայքարի որոշ նրբությունների մասին



25.10.2012
Արմինե ՀԱԿՈԲՅԱՆ
Ամերիկացիների «սիրիական պլանը» բումերանգի պես կհարվածի թուրքերին, սաուդյան արաբներին և նրանց նմաններին

Ամերիկացիների «սիրիական պլանը» բումերանգի պես կհարվածի թուրքերին, սաուդյան արաբներին և նրանց նմաններին



24.10.2012
Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Ի՞նչ է Լյովիկ Զուրաբյանը

Ի՞նչ է Լյովիկ Զուրաբյանը



23.10.2012
Արմինե ՀԱԿՈԲՅԱՆ
Սպանությունը՝ որպես նախընտրական ագիտացիայի մաս

Սպանությունը՝ որպես նախընտրական ագիտացիայի մաս



22.10.2012
Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հայկական «տաշիր-տուշիրն» ընդդեմ ադրբեջանական Մուսլիմի Ռուսաստանում. որքանո՞վ է դա արդյունավետ և ողջամիտ

Հայկական «տաշիր-տուշիրն» ընդդեմ ադրբեջանական Մուսլիմի Ռուսաստանում. որքանո՞վ է դա արդյունավետ և ողջամիտ



19.10.2012
Աննա ԲԵԳԼԱՐՅԱՆ
Հայի հուշարձանը՝ Բաքվի վրա. գլխավորը, որ «վրան» է, ոչ թե «տակը»...

Հայի հուշարձանը՝ Բաքվի վրա. գլխավորը, որ «վրան» է, ոչ թե «տակը»...



17.10.2012
Աննա ԲԵԳԼԱՐՅԱՆ
Աչքերի, ականջների բացակայությունը, մատների և անոթների սերտաճումը «Փոթորիկ անապատում»-ի «փոշին» են

Աչքերի, ականջների բացակայությունը, մատների և անոթների սերտաճումը «Փոթորիկ անապատում»-ի «փոշին» են



16.10.2012
Արմինե ՀԱԿՈԲՅԱՆ
Փոքր Իսրայելի մեծ հավակնությունները

Փոքր Իսրայելի մեծ հավակնությունները



16.10.2012
Ալեքսանդր ԳԱՐԵԳԻՆՅԱՆ
Տեր-Պետրոսյան-2013-ի առիթով

Տեր-Պետրոսյան-2013-ի առիթով



16.10.2012
Աննա ԲԵԳԼԱՐՅԱՆ
Իրանին նեղն են լծում

Իրանին նեղն են լծում



15.10.2012
Մանե ՄԱՐԳԱՐՅԱՆ
ԱԳՆ-ն հայտարարություններով հանդես գալու «հավես չունի»

ԱԳՆ-ն հայտարարություններով հանդես գալու «հավես չունի»


Լրահոս


27.10.2012 / 16:56
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ



27.10.2012 / 16:22
ՆԱԽԱԳԱՀԸ ԴԻԼԻՋԱՆՈՒՄ ԾԱՆՈԹԱՑԵԼ Է ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ

ՆԱԽԱԳԱՀԸ ԴԻԼԻՋԱՆՈՒՄ ԾԱՆՈԹԱՑԵԼ Է ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ



27.10.2012 / 14:22
ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ՝ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ՈՃՐԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ՝ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ՈՃՐԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ



27.10.2012 / 14:21
ՓԼՈՒԶՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՏՈՒԺԱԾՆԵՐԻՑ ԵՐԵՔԸ ԴՈՒՐՍ ԵՆ ԳՐՎԵԼ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԻՑ

ՓԼՈՒԶՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՏՈՒԺԱԾՆԵՐԻՑ ԵՐԵՔԸ ԴՈՒՐՍ ԵՆ ԳՐՎԵԼ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԻՑ



27.10.2012 / 11:51
ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ

ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ



27.10.2012 / 10:52
ԱՂՋԻԿԸ 7 ՀԱԶԱՐ ԴՐԱՄԻ ԴԻՄԱՑ ՍԵՌԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ Է ՈՒՆԵՑԵԼ 2 ԵՐԻՏԱՍԱՐԴԻ ՀԵՏ ԵՎ ԴԱՏԻ ՏՎԵԼ ՆՐԱՆՑ

ԱՂՋԻԿԸ 7 ՀԱԶԱՐ ԴՐԱՄԻ ԴԻՄԱՑ ՍԵՌԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ Է ՈՒՆԵՑԵԼ 2 ԵՐԻՏԱՍԱՐԴԻ ՀԵՏ ԵՎ ԴԱՏԻ ՏՎԵԼ ՆՐԱՆՑ



27.10.2012 / 10:49
ՊՈՒՏԻՆԸ ԿԱՐՈՂ Է ՆՈՐԻՑ ՀԵՏԱՁԳԵԼ ԻՐ ԱՅՑԸ ԹՈՒՐՔԻԱ. ԹՈՒՐՔԻԱՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ Է

ՊՈՒՏԻՆԸ ԿԱՐՈՂ Է ՆՈՐԻՑ ՀԵՏԱՁԳԵԼ ԻՐ ԱՅՑԸ ԹՈՒՐՔԻԱ. ԹՈՒՐՔԻԱՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ Է



27.10.2012 / 10:47
ՀԻԼԱՐԻ ՔԼԻՆԹՈՆԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ԿՏԱ

ՀԻԼԱՐԻ ՔԼԻՆԹՈՆԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ԿՏԱ



27.10.2012 / 10:46
ԲԵՐԼՈՒՍԿՈՆԻԻ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է

ԲԵՐԼՈՒՍԿՈՆԻԻ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է



27.10.2012 / 10:42
«ՄԱՄԱ՛ ՋԱՆ, ՏԱՆԸ ՍՈՎԱԾ ԿՄՆԱՆՔ, ՄԵԶ ՄԱՆԿԱՏՈՒՆ ՄԻ՛ ՏԱՐ». (VIDEO)

«ՄԱՄԱ՛ ՋԱՆ, ՏԱՆԸ ՍՈՎԱԾ ԿՄՆԱՆՔ, ՄԵԶ ՄԱՆԿԱՏՈՒՆ ՄԻ՛ ՏԱՐ». (VIDEO)



27.10.2012 / 10:41
ՍԿԱՆԴԱԼ. ՔԻՄ ՔԱՐԴԱՇՅԱՆԸ ՄԵԿՆՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆ

ՍԿԱՆԴԱԼ. ՔԻՄ ՔԱՐԴԱՇՅԱՆԸ ՄԵԿՆՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆ



26.10.2012 / 21:27
ԱՄՆ-Ը ՊԱՏՐԱՍՏ Է ՄԻՋՆՈՐԴԻ ԴԵՐ ՍՏԱՆՁՆԵԼ ՎՐԱՍՏԱՆԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ

ԱՄՆ-Ը ՊԱՏՐԱՍՏ Է ՄԻՋՆՈՐԴԻ ԴԵՐ ՍՏԱՆՁՆԵԼ ՎՐԱՍՏԱՆԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ



26.10.2012 / 20:47
ԲԵՌԼՈՒՍԿՈՆԻԻԻՆ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ ԵՆ 4 ՏԱՐՎԱ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ

ԲԵՌԼՈՒՍԿՈՆԻԻԻՆ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ ԵՆ 4 ՏԱՐՎԱ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ



26.10.2012 / 20:18
ՄՈՎՍԵՍ ՀԱԿՈԲՅԱՆ. ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵԸ ՉԵՆ ՀԱՄԱՐՁԱԿՎԻ ՀԱՐՎԱԾԵԼ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐԻՆ

ՄՈՎՍԵՍ ՀԱԿՈԲՅԱՆ. ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵԸ ՉԵՆ ՀԱՄԱՐՁԱԿՎԻ ՀԱՐՎԱԾԵԼ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐԻՆ



26.10.2012 / 19:30
ԲԱՔՎԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ՆՊԱՍՏՈՒՄ Է ԼՂՀ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՄԱՆԸ

ԲԱՔՎԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ՆՊԱՍՏՈՒՄ Է ԼՂՀ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՄԱՆԸ



26.10.2012 / 18:01
ՈՒԴԱԼՑՈՎԻՆ ՄԵՂԱԴՐԵԼ ԵՆ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ՄԵՋ

ՈՒԴԱԼՑՈՎԻՆ ՄԵՂԱԴՐԵԼ ԵՆ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ՄԵՋ



26.10.2012 / 17:36
ՑՈՒՑԱԴՐՎԵԼ ԵՆ ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԸ

ՑՈՒՑԱԴՐՎԵԼ ԵՆ ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԸ



26.10.2012 / 17:23
ՕԲԱՄԱՆ ՊՈՒՏԻՆԻՑ ԳՈՎԱԶԴԻ ԳԱՂԱՓԱՐ Է ԳՈՂԱՑԵԼ (VIDEO)

ՕԲԱՄԱՆ ՊՈՒՏԻՆԻՑ ԳՈՎԱԶԴԻ ԳԱՂԱՓԱՐ Է ԳՈՂԱՑԵԼ (VIDEO)



26.10.2012 / 17:18
«ՕԳՆԻՐ ԵՂԲՈՐԴ»-Ը 5 ՄԼՆ ԴՐԱՄ Է ՀԱՏԿԱՑՐԵԼ ԼՂՀ-ՈՒՄ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՍԻՐԻԱՀԱՅԵՐԻՆ

«ՕԳՆԻՐ ԵՂԲՈՐԴ»-Ը 5 ՄԼՆ ԴՐԱՄ Է ՀԱՏԿԱՑՐԵԼ ԼՂՀ-ՈՒՄ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՍԻՐԻԱՀԱՅԵՐԻՆ



26.10.2012 / 17:02
ԽԱՆՋՅԱՆՈՒՄ ՏՈՒԺԱԾՆԵՐԻՑ 7-ԻՆ ՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՑՄԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻՑ ԿՏԵՂԱՓՈԽԵՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔՆԵՐ

ԽԱՆՋՅԱՆՈՒՄ ՏՈՒԺԱԾՆԵՐԻՑ 7-ԻՆ ՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՑՄԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻՑ ԿՏԵՂԱՓՈԽԵՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔՆԵՐ



26.10.2012 / 16:54
ԱՍՏՎԱԾԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻՆ ԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆ ԿՇՆՈՐՀԵՆ

ԱՍՏՎԱԾԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻՆ ԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆ ԿՇՆՈՐՀԵՆ



26.10.2012 / 16:33
ԽՈՇՈՐ ԿՐԾՔԵՐ ՍԻՐՈՂ ՏՂԱՄԱՐԴԻԿ ՀՈԳԵԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԵՆ. ԳԻՏՆԱԿԱՆ

ԽՈՇՈՐ ԿՐԾՔԵՐ ՍԻՐՈՂ ՏՂԱՄԱՐԴԻԿ ՀՈԳԵԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԵՆ. ԳԻՏՆԱԿԱՆ



26.10.2012 / 15:58
ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ԱՎԱՐՏԵԼ Է ՉԺՀ-ՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԸ

ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ԱՎԱՐՏԵԼ Է ՉԺՀ-ՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԸ



26.10.2012 / 15:47
ԿԻՐԿՈՐՈՎԻ ՀԱՅՐԸ ԿԱՐԳԻՆ ՏՂԱ Է

ԿԻՐԿՈՐՈՎԻ ՀԱՅՐԸ ԿԱՐԳԻՆ ՏՂԱ Է



26.10.2012 / 15:29
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԼԱՎ ՀԻՄՔ Է ՍՏԵՂԾՎՈՒՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԲԱՆԿԻՆԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ. ՎԱՐՉԱՊԵՏ

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԼԱՎ ՀԻՄՔ Է ՍՏԵՂԾՎՈՒՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԲԱՆԿԻՆԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ. ՎԱՐՉԱՊԵՏ



26.10.2012 / 15:26
ԲԱՅՐԱՄԻՆ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ԱՐՅՈՒՆ Է ՀՈՐԴՈՒՄ

ԲԱՅՐԱՄԻՆ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ԱՐՅՈՒՆ Է ՀՈՐԴՈՒՄ



26.10.2012 / 15:15
ԳԵՆԵՐԱԼ ԴԵՄՓՍԻ. ԻՐԱՆԻ ԽՆԴԻՐԸ ԿԼՈՒԾՎԻ ԱՌԱՆՑ ՌԱԶՄԱԿԱՆ ՄԻՋԱՄՏՈՒԹՅԱՆ

ԳԵՆԵՐԱԼ ԴԵՄՓՍԻ. ԻՐԱՆԻ ԽՆԴԻՐԸ ԿԼՈՒԾՎԻ ԱՌԱՆՑ ՌԱԶՄԱԿԱՆ ՄԻՋԱՄՏՈՒԹՅԱՆ



26.10.2012 / 15:15
ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ԵՌՕՐՅԱ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑՈՎ ԿՄԵԿՆԻ ՉԵԽԻԱ

ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ԵՌՕՐՅԱ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑՈՎ ԿՄԵԿՆԻ ՉԵԽԻԱ



26.10.2012 / 14:49
ՋԵՆԻՖԵՐ ԼՈՊԵՍԻՆ ԱՆՎԱՆԵԼ ԵՆ «ԱԼՖԱ ԷԳ»

ՋԵՆԻՖԵՐ ԼՈՊԵՍԻՆ ԱՆՎԱՆԵԼ ԵՆ «ԱԼՖԱ ԷԳ»



26.10.2012 / 14:24
ՀՀ-ԻՑ ԺԱՄԱՆԱԾ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ՄՈՎՍԵՍ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՀԵՏ

ՀՀ-ԻՑ ԺԱՄԱՆԱԾ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ՄՈՎՍԵՍ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՀԵՏ



26.10.2012 / 14:17
ԻՆՉՈՒ ԷՐ ՊՈՒՏԻՆԸ ԿԱՂԱԼՈՎ ՔԱՅԼՈՒՄ

ԻՆՉՈՒ ԷՐ ՊՈՒՏԻՆԸ ԿԱՂԱԼՈՎ ՔԱՅԼՈՒՄ



26.10.2012 / 14:09
ՎԱՐՉԱՊԵՏԸ ԵՂԵԼ Է ՍՆՆԴԻ ԵՎ ԴԵՂԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՅՈՒՄ

ՎԱՐՉԱՊԵՏԸ ԵՂԵԼ Է ՍՆՆԴԻ ԵՎ ԴԵՂԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՅՈՒՄ



26.10.2012 / 14:04
ԵՐԵՎԱՆԻ ՆԱԽԿԻՆ ԵՎ ՆԵՐԿԱ ՔԱՂԱՔԱՊԵՏԵՐԸ ՊԵՏՔ Է ՆԵՐԳՐԱՎՎԵՆ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՄ

ԵՐԵՎԱՆԻ ՆԱԽԿԻՆ ԵՎ ՆԵՐԿԱ ՔԱՂԱՔԱՊԵՏԵՐԸ ՊԵՏՔ Է ՆԵՐԳՐԱՎՎԵՆ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՄ



26.10.2012 / 13:55
«ԱՆՀԵՐՔԵԼԻ» ՓԱՍՏԱՐԿ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

«ԱՆՀԵՐՔԵԼԻ» ՓԱՍՏԱՐԿ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)



26.10.2012 / 13:51
ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆՆ ՈՒՂԵՎՈՐՎԵԼ Է ՓԱՐԻԶ

ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆՆ ՈՒՂԵՎՈՐՎԵԼ Է ՓԱՐԻԶ



26.10.2012 / 13:42
ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԿԱՊԱՀՈՎԻ ՌԴ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՇԱՀԵՐՆ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՈՒՄ. ԼԱՎՐՈՎ

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԿԱՊԱՀՈՎԻ ՌԴ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՇԱՀԵՐՆ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՈՒՄ. ԼԱՎՐՈՎ



26.10.2012 / 13:37
ՍԻՐԻԱՅՈՒՄ ԽԱԽՏԵՑԻՆ ՀՐԱԴԱԴԱՐԸ

ՍԻՐԻԱՅՈՒՄ ԽԱԽՏԵՑԻՆ ՀՐԱԴԱԴԱՐԸ



26.10.2012 / 13:30
ԱՄՆ-ՈՒՄ ՈՍՏԻԿԱՆԻՆ ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ԵՆ ԲՌՆԱԲԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՐԴԱԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԵՂԱԴՐԱՆՔՈՎ

ԱՄՆ-ՈՒՄ ՈՍՏԻԿԱՆԻՆ ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ԵՆ ԲՌՆԱԲԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՐԴԱԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԵՂԱԴՐԱՆՔՈՎ



26.10.2012 / 13:24
ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՐԳԵԼԱՓԱԿԵԼ Է «THE NEW YORK TIMES»-Ի ԿԱՅՔԸ

ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՐԳԵԼԱՓԱԿԵԼ Է «THE NEW YORK TIMES»-Ի ԿԱՅՔԸ



26.10.2012 / 12:57
ԱՄՆ-ԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԵՂԱԴՐԵԼ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵՋ

ԱՄՆ-ԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԵՂԱԴՐԵԼ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵՋ


Քվեարկություն

Ի՞նչ եք կարծում, կպաշտպանի՞ արդյոք Գագիկ Ծառուկյանը Ռոբերտ Քոչարյանին Սերժ Սարգսյանի դեմ պայքարում, եթե երկրորդ նախագահը վերադառնա մեծ քաղաքականություն։




Ընթերցողների նամակներ:

31.07.2012
Ա.Հակոբյան
Բաց նամակ ՀՀ Նախագահին

Բաց նամակ ՀՀ Նախագահին



19.08.2008
ՀԱՆԵՑԵ’Ք ԴԻՄԱԿՆԵՐԸ` ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է



Loading...




Новости СМИ2




Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: , n-idea.am