Հրապարակումներ

Թեմիսն այս անգամ պաշտպանեց մամուլի ներկայացուցչին ընդդեմ դատախազի
Լրագրող Ռուբեն Գրձելյանը լիովին արդարացված է, իսկ դատախացի որդի Ալբերտ Մանրիկյանը մեղավոր ճանաչվեց և դատապարտվեց 50.000 դրամ տուգանքի: Շատերի համար անսպասելի այս որոշումը հոկտեմբերի 9-ին կայացրեց Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը: Եվ այս որոշումը, անշուշտ, դարձավ նախադեպ, քանի որ որևէ նման բան Հայաստանի դատարաններում երբևէ չէր եղել: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 5-ին հնչեցվեց ՌԵԳՆՈՒՄ լրատվական գործակալության երևանյան բյուրոյի ղեկավար Ռուբեն Գրձելյանին և դատախազ Մեսրոպ Մանրիկյանի որդի Ալբերտ Մանրիկյանին ներկայացրած մեղադրանքը: Ինչպես հայտնի է, երկուսն էլ որպես մեղադրյալ անցնում էին ՀՀ ՔՕ 117 հոդվածով: Մեղադրող դատախազ Հարություն Հարությունյանը պահանջել է որպես պատժամիջոց կիրառել Ռուբեն Գրձելյանի նկատմամբ 150.000, իսկ նույն արարքի համար մեղադրվող Ալբերտ Մանրիկյանի նկատմամբ, չգիտես ինչու` 100.000 դրամ:
Հավանաբար, կարիք չկա հիշեցնելու, որ մայիսի 12-ի ուշ երեկոյան Տիգրան Մեծ պողոտայի N36 շենքի բակում տեղի ունեցավ բախում դատախազի և լրագրողի միջև, որը վերածվեց վերջինիս ծեծի: Այդ ամենը տեղի էր ունեցել Գրձելյանի մոր, հղի կնոջ և մանկահասակ երեխաների աչքի առջև: Հատուկ քննչական ծառայության հետաքննության արդյունքում դատախազը ճանաչվել էր որպես այս պատմության տուժող, իսկ նրա որդին և ոստիկանության բաժանմունք խուլիգանության փաստի առիթով դիմում ներկայացրած լրագրողը` մեղադրյալներ:
Հավելենք, որ, ըստ Ռ.Գրձելյանի, Մանրիկյաններն առաջին իսկ օրվանից փնտրել են հաշտվելու ուղիներ, սակայն լրագրողը նախընտրեց հարցը լուծել բացառապես իրավական դաշտի շրջանակներում: Հոկտեմբերի 5-ին Մանրիկյան-ավագը վերջին անգամ կոչ արեց երիտասարդներին հաշտվել, քանի դեռ ուշ չէ: Նրա կոչը հերթական անգամ արդյունք չտվեց:
Սակայն դատավորը, ի տարբերություն մեղադրող մարմնի, շեշտադրումն արեց բոլորովին այլ կերպ. Գրձելյանին արդարացնող որոշումն ընթերցելով՝ հիմնված այն բանի վրա, որ դատարանը չի նկատել լրագրողի գործողություններում որևէ հանցակազմ, Մարտիրոսյանը նշեց, որ վերջինս իրավունք ունի փոխհատուցման հայտով դիմել դատարան: Մեր կողմից նշենք, որ Գրձելյանը կարող է փոխհատուցում պահանջել ոչ միայն Մանրիկյաններից, այլև քննչական մարմիններից:
Ռ.Գրձելյանի փաստաբան Արմեն Սողոմոնյանը վստահ է, որ սա չափազանց հազվադեպ հանդիպող արդարացի դատական դատավճիռներից է Հայաստանում: Մյուս դատավորները պետք է որ օրինակ վերցնեն Մ.Մարտիրոսյանից: Փաստաբանի խոսքով՝ դեռ չի կայացվել որոշում առ այն, թե կպահանջվի արդյոք փոխհատուցում և հայց կներկայացվի արդյոք քննչական մարմինների դեմ, որոնք անիհմն կերպով պաշտպանյալին մեղադրյալ են դարձրել են:
Դե ինչ, մտածելու ժամանակ դեռ կա: Ինչ վերաբերում է Ա.Մանրիկյանին, ապա կարծում ենք, արժե, որ նա վերաքննիչ բողոք ներկայացնի: Այնպես որ, տեսնենք՝ այս որոշմամբ արդյոք վերջակետ դրվա՞ծ է այս պատմության մեջ, թե՞ այն շարունակելի է:
Հետգրություն խմբագրության կողմից
Դատախազ Մանրիկյանի ընտանիքը պնդում էր, որ ծեծկռտուքը սկսել է հենց Գրձելյանը, ինչի հետևանքով նրա որդին կանգնել է հոր թասիբին և ստիպված ծեծել նրան: Այս ցուցմունքների հիման վրա լրագրող Գրձելյանը քրեական գործում ներգրավվեց որպես մեղադրյալ: Սակայն դատարանը եկավ այլ եզրակացության, իսկ Գրձելյանի փաստաբանը գովերգում էր դատավորին և կոչ անում մյուս դատավորներին օրինակ վերցնել նրանից: Բայց բանն այն է, որ նա պետք է շնորհակալ լիներ և գովաբաներ ոչ թե դատավոր Մարտիրոսյանին, այլ երկրի քաղաքական ղեկավարությանը, որը թելադրել էր նրան այս դատավճիռը: Քանզի, չլիներ Գրձելյանը Հայաստանի այսօրվա դրությամբ ամենաազդեցիկ մարդկանցից մեկի` ՀՀ գլխավոր «կոնֆիսկատոր» պրն Միհրան Պողոսյանի ազգականը, կլիներ այս գործի միակ մեղադրյալը, իսկ դատախազին ծեծի ենթարկելու համար կդատապարտվեր պատժի «կլորիկ» ժամկետի, այն էլ` Կոլիմայում: Այնպես որ, մամուլի և հայրենական Թեմիսի շփումների արդյունքները միշտ չէ, որ վատն են լինում. երբեմն նրա ներկայացուցիչները, պարզվում է, լինում են դարաշրջանի մեծ մարդկանց ազգականները, իսկ դա նշանակում է, որ նրանց բախտն անպայման կբերի: Իսկ մեր բախտը ժամանակին չբերեց. ՀՀ յոթերորդ վարչապետ Արմենչիկ Դարբինյանը բառացիորեն երեք միլիոնով թալանեց «Քաղաքական հետազոտությունների կենտրոն» ՍՊԸ-ն այն բանի համար, որ «Ազատամտություն» թերթի էջերում կարդաց հավերժական ճշմարտությունն իր մասին, իսկ այսօր դատական հայտ է ներկայացրել երկրորդ անգամ. այս անգամ նրան շտապ հարկավոր է չորս միլիոն: Տեսնենք նոյեմբերի 8-ին ինչ կթելադրեն դատավորին «Արմենչիկ Դարբինյանն ընդդեմ Քաքաղական հետազոտությունների կենտրոնի» գործով: Հուսանք, որ այս անգամ «թելադրողների» քաղաքական ողջամտությունը կբավականացնի...
էլեկտրոնային օրաթերթ «Ազգային գաղափար»
Գնահատում



Ուղարկել մեկնաբանություն
Նորություններ գործընկերներից
Загрузка...
SELECTORNEWS



Կարծիքների քանակը - 2
Կարծիքներ
Ребята мне жалко вас,избитых неизвестными и неустановленными следствием лицами,у порога своего дома,или изувеченных на полдорге к дому охранниками олигархов с толстыми шеями и пудовыми кулаками.Ребята есть только один путь-уехать из этой страны(что сейчас и происходит)чтобы остаться в живых и дать детям надежду на будущее.Уезжайте и пусть эти ублюдки(не хочу называть их армянами) убивают друг друга и пожирают сами себя.
постскриптум от редакции - убил без выстрела)))