Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский RSS RSS    Կայքի քարտեզը
Փնտրել : 

 Հրապարակումներ


11.10.2012

Հայրենական մենեջմենթի նահապետին վարչապետությա՞ն են պատրաստում: Թե՞ դեռ վաղ է, որ Տիգրան Սարգսյանի հակառակորդները տոնեն հաղթանակը

Ալեքսանդր ԳԱՐԵԳԻՆՅԱՆ

Որոշ պարբերականներ այսօր կրկին անդրադարձել են վարչապետին փոխելու թեմային՝ պնդելով, որ Պուտինի Հայաստան այցելությունից հետո վարչապետ կնշանակվի Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը։ Վերջինս փայլուն մենեջերի, անփոխարինելի կառավարչի համբավ է ձեռք բերել։ Բայց ոչ ոք չի կարող նշել կոնկրետ կատարված աշխատանքի գոնե մեկ կոնկրետ արդյունք, որի շնորհիվ Կարապետյանին «կպել» է մեծ կառավարչի ու մենեջերի փառքը։ Իսկ այն, ինչը կարելի է մատնանշել, միանգամայն այլ եզրակացությունների է հանգեցնում։ Օրինակ, «Հայռուսգազարդի» տնօրեն եղած ժամանակ պրն Կարապետյանը ստեղծել է AEG ընկերությունը և իր ղեկավարած կազմակերպության հետ «Հայռուսգազարդի» բաժանորդների սպասարկման վերաբերյալ պայմանագիր կնքել (իբր, այդպես ավելի հարմար է «Հայռուսգազարդին»)։ Իսկ բաժանորդների սպասարկում ասելով նկատի ունեին այն, որ տարին մեկ անգամ ձեր տուն երեք րոպեով գալիս է AEG-ի համազգեստ հագած մեկը, խնդրում ստորագրել մի թուղթ, որի վրա գրված է, որ անվտանգության հետ կապված ամեն բան, կարծես, կարգին է, և հեռանում է։ Իսկ բաժանորդը դրա համար փող է վճարում։ Մի խոսքով՝ «Հայռուսգազարդը» 627.000 բաժանորդ ունի, որոնք սպասարկման (ավելի ճիշտ՝ իրենց ոչնչով պետք չեկող ստորագրության) համար վճարում են միջինը 5700-ական դրամ տարեկան. «Հայռուսգազարդը» նաև մոտ 9000 առևտրային բաժանորդ ունի, բայց նրանցից ավելին է գանձում՝ միջինը 20.000-ական դրամ տարեկան։ Ինչպես տեսնում ենք, Կարեն Կարապետյանը քաղաքացիական բնակչությունից փող կորզելու հիանալի մեթոդ է հայտնագործել, որի մասին նույնիսկ Օստապ Բենդերը չէր կարող երազել. բան չի անում, բայց փողը բահով է հավաքում։

Եթե Կարապետյանի մենեջերական ունակությունները «Հայռուսգազարդում» դրսևորվել են AEG-ի ստեղծմամբ և Հայաստանի բնակիչների գրպաններից փող կորզելով, ապա Երևանի քաղաքապետարանում դրանք դրսևորվել են ավտոբուսի կանգառների վերակառուցմամբ և քաղաքի բյուջեից փող քաշելով։ Ոչ ոք այդպես էլ չհասկացավ, թե ում են պետք այդ տխմար ռետինե եզրերը ավտոբուսային կանգառներում, որոնցից աշխարհի և ոչ մի կարգին քաղաքում չկա. ոչ ոք այդպես էլ չիմացավ, թե քաղաքի գանձարանի վրա ինչքան նստեց այս այլանդակությունը։ Բայց կարելի է մոտավորապես հաշվել, թե ինչքանով ավելացավ պրն Կարապետյանի անձնական բյուջեն...

«Հայռուսգազարդի» տնօրեն եղած ժամանակ պրն Կարապետյանը գլխավորում էր «Առէքսիմբանկի» խորհուրդը (այն բանից հետո, երբ «Գազպրոմբանկը» գնեց բանկը)։ Այստեղ նույնպես, բնականաբար, դրսևորվեցին Կարապետյանի փայլուն կազմակերպչական և մենեջերական ունակությունները։ Իբր Օքսֆորդի կրթությամբ իր անչափահաս որդուն նա խցկեց բանկ և ուզում էր մասնաճյուղերից մեկի տնօրեն նշանակել. մի խոսքով՝ փայլուն իրականացրեց այս բարդ մենեջերական գործողությունը, բայց չկարողացավ պայմանավորվել Կենտրոնական բանկի համակարգչային համակարգի հետ, որը ձախողեց Կարապետյան-կրտսերի քննությունը և բանկային մասնաճյուղի կառավարման արտոնագիր չտվեց։ Ավելի ուշ, հասկանալի է, միջադեպը հարթվեց, բայց դեղին մամուլը փչացրեց հայրենական մենեջմենթի նահապետի հետամանորյա տրամադրությունն ու մանրամասն գրեց թե՛ քննության, թե՛ էլի շատ բաների մասին։ «Առէքսիմբանկում» լայնածավալ հետաքննություն անցկացվեց, որը պարզեց հոդվածը պատվիրողին (պարզվեց, թե ով և ինչու է պատվիրել լրագրող Ավետիս Բաբաջանյանին Կարապետյանին վարկաբեկող նյութ գրել, որին ընթերցողը կարող է ծանոթանալ https://www.hraparak.am/50037/#more-50037 հղումով)։

Այսօր Կարեն Կարապետյանն աշխատում է Մոսկվայում, «Գազպրոմբանկի» վարչության փոխնախագահ է։ Ասում են՝ ելումուտ ունի ամենաբարձր շրջանակներում, տեսնում է ոչ միայն տիեզերագնացների ու ֆուտբոլիստների, այլև Պուտինին, որի հետ էլ գալու է Հայաստան։ Անշուշտ, պետք է ողջունել Կարապետյանին Հայաստանի վարչապետ նշանակելը. ինչո՞վ է պակաս Արմենչիկ Դարբինյանից կամ Արամիկ Սարգսյանից։ Ինչո՞ւ նրանք կարող են վարչապետ լինել, իսկ ինքը՝ ոչ։ Ավելին, Կարեն Կարապետյանն ամեն ինչով առավել է նաև ներկայիս գործող վարչապետից, թեկուզև նրանով, որ երբեք ասորի Աբգարին հայ չի համարի և նրա «սֆաթը» չի պատկերի ազգային թղթադրամի վրա, էլ չեմ ասում այն մասին, որ երբեք Գյումրու տեխնոպարկի նման այլանդակություններ չի ստեղծի, քանի որ նա քաղաքացիական բնակչությունից ու պետական բյուջեից փող կորզելու ավելի կատարյալ մեթոդներ գիտի։

Կարեն Կարապետյանի բոլոր հաջողությունները հարկավոր է ողջունել նաև նրա համար, որ նա իսկապես լավ տղա է։ Նա, օրինակ, ինքնակամ հեռացավ Երևանի քաղաքապետի պաշտոնից, քանի որ չցանկացավ մասնակցել երկրորդ և երրորդ նախագահների վայրի «ռազբորկային», որն ուր որ է կսկսվի և կվերաճի մղձավանջային պատերազմի, այն դեպքում, երբ տեղական բորենիների ոհմակն անհամբերությամբ է սպասում դրա սկսվելուն, որպեսզի ոսկե ձկնիկ բռնի պղտոր ջրում։

 

Հետգրություն

Քաղաքական առասպելաբանությունը հետաքրքիր բան է, միայն թե չարժե չափից ավելի տարվել դրանով։ Ժամանակին Ռուսաստանում այդ ժանրն այնքան էին զարգացրել, որ հանրային գիտակցության մեջ առասպելներ էին «մեխել» այնպիսի վտանգավոր գանձագողերի մենեջերական հանճարի մասին, ինչպիսին էին Չուբայսն ու Լուժկովը։ Անգամ Նիկիտա Միխալկովը՝ ուղղափառ ռուս լինելով, մի անգամ Չուբայսի մասին այնպիսի տոնով արտահայտվեց, որ դժվար էր հավատալ սեփական ականջներին։ Պետք է հասկանալ, որ առասպելն առասպել է մնում, և այն միշտ հեռու կլինի իրականությունից։ Չի եղել, չկա և չի լինելու ոչ մի փայլուն «մենեջեր» Կարապետյան. կա միայն փայլուն կոմերսանտ Կարեն Կարապետյանը, որը հաջողացնում է առանց մեծ ջանքերի առանձնակի խոշոր չափերի փող սարքել, և որ գլխավորն է՝ առանձնապես չզայրացնելով և չզզվեցնելով հասարակությանը։ Իսկ դա արդեն բավական է ՀՀ կառավարությունը գլխավորելու համար։ 

էլեկտրոնային օրաթերթ «Ազգային գաղափար»




Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները

 

Վերադարձ դեպի ցուցակ


Կարծիքների քանակը - 2

Կարծիքներ

  • Тигран Мазманян00:45 | 13.10.2012
    Я конечно дико извиняюсь, но у Вас что, были какие то проблемы с ассирийцами в детстве? Григорий Просветитель, парфянин, вероятно тоже напрягает фактом своей этнической принадлежности ? А армяноязычную газпроповскую крысу эту,которая смачно в лицо ереванцам плюнула наверное надо поцеловать в лоб по прибытию на трапе. Хутин Пуq сюда невъезной...iws 200
  • zvezdnie vrata19:55 | 11.10.2012
    [email protected] SHAT E,NAX CHSHTEQ,HETO PATVER KATAREQ

Ուղարկել մեկնաբանություն

Ոչ նորմատիվային բառապաշար, գովազդ, այլ ռեսուրսներին հղումներ պարունակող և սույն նյութին չառնչվող մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից

Ձեր անունը : *

Մեկնաբանություն : *

Մուտքագրեք նկարում պատկերված տառերը (չկարեվորելով մեծատառերը)

Նորություններ գործընկերներից

Loading...


Национальная идея

новости Армении, аналитика, публикации, комментарии

добавить на Яндекс




Добавить свое объявление
Загрузка...




Новости России


Загружается, подождите...


SELECTORNEWS









Տեսանյութեր

Ընտրեք ինձի

Հրապարակումներ


26.10.2012
Աննա ԲԵԳԼԱՐՅԱՆ
Սիրիական ապստամբների ՕԳԳ-ն. շատ սպանես՝ շատ կստանաս

Սիրիական ապստամբների ՕԳԳ-ն. շատ սպանես՝ շատ կստանաս



25.10.2012
Ալեքսանդր ԳԱՐԵԳԻՆՅԱՆ
Առաջիկա ամիսների «գաղափարախոսական» պայքարի որոշ նրբությունների մասին

Առաջիկա ամիսների «գաղափարախոսական» պայքարի որոշ նրբությունների մասին



25.10.2012
Արմինե ՀԱԿՈԲՅԱՆ
Ամերիկացիների «սիրիական պլանը» բումերանգի պես կհարվածի թուրքերին, սաուդյան արաբներին և նրանց նմաններին

Ամերիկացիների «սիրիական պլանը» բումերանգի պես կհարվածի թուրքերին, սաուդյան արաբներին և նրանց նմաններին



24.10.2012
Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Ի՞նչ է Լյովիկ Զուրաբյանը

Ի՞նչ է Լյովիկ Զուրաբյանը



23.10.2012
Արմինե ՀԱԿՈԲՅԱՆ
Սպանությունը՝ որպես նախընտրական ագիտացիայի մաս

Սպանությունը՝ որպես նախընտրական ագիտացիայի մաս



22.10.2012
Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հայկական «տաշիր-տուշիրն» ընդդեմ ադրբեջանական Մուսլիմի Ռուսաստանում. որքանո՞վ է դա արդյունավետ և ողջամիտ

Հայկական «տաշիր-տուշիրն» ընդդեմ ադրբեջանական Մուսլիմի Ռուսաստանում. որքանո՞վ է դա արդյունավետ և ողջամիտ



19.10.2012
Աննա ԲԵԳԼԱՐՅԱՆ
Հայի հուշարձանը՝ Բաքվի վրա. գլխավորը, որ «վրան» է, ոչ թե «տակը»...

Հայի հուշարձանը՝ Բաքվի վրա. գլխավորը, որ «վրան» է, ոչ թե «տակը»...



17.10.2012
Աննա ԲԵԳԼԱՐՅԱՆ
Աչքերի, ականջների բացակայությունը, մատների և անոթների սերտաճումը «Փոթորիկ անապատում»-ի «փոշին» են

Աչքերի, ականջների բացակայությունը, մատների և անոթների սերտաճումը «Փոթորիկ անապատում»-ի «փոշին» են



16.10.2012
Արմինե ՀԱԿՈԲՅԱՆ
Փոքր Իսրայելի մեծ հավակնությունները

Փոքր Իսրայելի մեծ հավակնությունները



16.10.2012
Ալեքսանդր ԳԱՐԵԳԻՆՅԱՆ
Տեր-Պետրոսյան-2013-ի առիթով

Տեր-Պետրոսյան-2013-ի առիթով



16.10.2012
Աննա ԲԵԳԼԱՐՅԱՆ
Իրանին նեղն են լծում

Իրանին նեղն են լծում



15.10.2012
Մանե ՄԱՐԳԱՐՅԱՆ
ԱԳՆ-ն հայտարարություններով հանդես գալու «հավես չունի»

ԱԳՆ-ն հայտարարություններով հանդես գալու «հավես չունի»


Լրահոս


27.10.2012 / 16:56
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ



27.10.2012 / 16:22
ՆԱԽԱԳԱՀԸ ԴԻԼԻՋԱՆՈՒՄ ԾԱՆՈԹԱՑԵԼ Է ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ

ՆԱԽԱԳԱՀԸ ԴԻԼԻՋԱՆՈՒՄ ԾԱՆՈԹԱՑԵԼ Է ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ



27.10.2012 / 14:22
ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ՝ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ՈՃՐԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ՝ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ՈՃՐԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ



27.10.2012 / 14:21
ՓԼՈՒԶՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՏՈՒԺԱԾՆԵՐԻՑ ԵՐԵՔԸ ԴՈՒՐՍ ԵՆ ԳՐՎԵԼ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԻՑ

ՓԼՈՒԶՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՏՈՒԺԱԾՆԵՐԻՑ ԵՐԵՔԸ ԴՈՒՐՍ ԵՆ ԳՐՎԵԼ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԻՑ



27.10.2012 / 11:51
ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ

ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ



27.10.2012 / 10:52
ԱՂՋԻԿԸ 7 ՀԱԶԱՐ ԴՐԱՄԻ ԴԻՄԱՑ ՍԵՌԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ Է ՈՒՆԵՑԵԼ 2 ԵՐԻՏԱՍԱՐԴԻ ՀԵՏ ԵՎ ԴԱՏԻ ՏՎԵԼ ՆՐԱՆՑ

ԱՂՋԻԿԸ 7 ՀԱԶԱՐ ԴՐԱՄԻ ԴԻՄԱՑ ՍԵՌԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ Է ՈՒՆԵՑԵԼ 2 ԵՐԻՏԱՍԱՐԴԻ ՀԵՏ ԵՎ ԴԱՏԻ ՏՎԵԼ ՆՐԱՆՑ



27.10.2012 / 10:49
ՊՈՒՏԻՆԸ ԿԱՐՈՂ Է ՆՈՐԻՑ ՀԵՏԱՁԳԵԼ ԻՐ ԱՅՑԸ ԹՈՒՐՔԻԱ. ԹՈՒՐՔԻԱՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ Է

ՊՈՒՏԻՆԸ ԿԱՐՈՂ Է ՆՈՐԻՑ ՀԵՏԱՁԳԵԼ ԻՐ ԱՅՑԸ ԹՈՒՐՔԻԱ. ԹՈՒՐՔԻԱՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ Է



27.10.2012 / 10:47
ՀԻԼԱՐԻ ՔԼԻՆԹՈՆԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ԿՏԱ

ՀԻԼԱՐԻ ՔԼԻՆԹՈՆԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ԿՏԱ



27.10.2012 / 10:46
ԲԵՐԼՈՒՍԿՈՆԻԻ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է

ԲԵՐԼՈՒՍԿՈՆԻԻ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է



27.10.2012 / 10:42
«ՄԱՄԱ՛ ՋԱՆ, ՏԱՆԸ ՍՈՎԱԾ ԿՄՆԱՆՔ, ՄԵԶ ՄԱՆԿԱՏՈՒՆ ՄԻ՛ ՏԱՐ». (VIDEO)

«ՄԱՄԱ՛ ՋԱՆ, ՏԱՆԸ ՍՈՎԱԾ ԿՄՆԱՆՔ, ՄԵԶ ՄԱՆԿԱՏՈՒՆ ՄԻ՛ ՏԱՐ». (VIDEO)



27.10.2012 / 10:41
ՍԿԱՆԴԱԼ. ՔԻՄ ՔԱՐԴԱՇՅԱՆԸ ՄԵԿՆՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆ

ՍԿԱՆԴԱԼ. ՔԻՄ ՔԱՐԴԱՇՅԱՆԸ ՄԵԿՆՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆ



26.10.2012 / 21:27
ԱՄՆ-Ը ՊԱՏՐԱՍՏ Է ՄԻՋՆՈՐԴԻ ԴԵՐ ՍՏԱՆՁՆԵԼ ՎՐԱՍՏԱՆԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ

ԱՄՆ-Ը ՊԱՏՐԱՍՏ Է ՄԻՋՆՈՐԴԻ ԴԵՐ ՍՏԱՆՁՆԵԼ ՎՐԱՍՏԱՆԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ



26.10.2012 / 20:47
ԲԵՌԼՈՒՍԿՈՆԻԻԻՆ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ ԵՆ 4 ՏԱՐՎԱ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ

ԲԵՌԼՈՒՍԿՈՆԻԻԻՆ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ ԵՆ 4 ՏԱՐՎԱ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ



26.10.2012 / 20:18
ՄՈՎՍԵՍ ՀԱԿՈԲՅԱՆ. ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵԸ ՉԵՆ ՀԱՄԱՐՁԱԿՎԻ ՀԱՐՎԱԾԵԼ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐԻՆ

ՄՈՎՍԵՍ ՀԱԿՈԲՅԱՆ. ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵԸ ՉԵՆ ՀԱՄԱՐՁԱԿՎԻ ՀԱՐՎԱԾԵԼ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐԻՆ



26.10.2012 / 19:30
ԲԱՔՎԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ՆՊԱՍՏՈՒՄ Է ԼՂՀ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՄԱՆԸ

ԲԱՔՎԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ՆՊԱՍՏՈՒՄ Է ԼՂՀ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՄԱՆԸ



26.10.2012 / 18:01
ՈՒԴԱԼՑՈՎԻՆ ՄԵՂԱԴՐԵԼ ԵՆ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ՄԵՋ

ՈՒԴԱԼՑՈՎԻՆ ՄԵՂԱԴՐԵԼ ԵՆ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ՄԵՋ



26.10.2012 / 17:36
ՑՈՒՑԱԴՐՎԵԼ ԵՆ ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԸ

ՑՈՒՑԱԴՐՎԵԼ ԵՆ ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԸ



26.10.2012 / 17:23
ՕԲԱՄԱՆ ՊՈՒՏԻՆԻՑ ԳՈՎԱԶԴԻ ԳԱՂԱՓԱՐ Է ԳՈՂԱՑԵԼ (VIDEO)

ՕԲԱՄԱՆ ՊՈՒՏԻՆԻՑ ԳՈՎԱԶԴԻ ԳԱՂԱՓԱՐ Է ԳՈՂԱՑԵԼ (VIDEO)



26.10.2012 / 17:18
«ՕԳՆԻՐ ԵՂԲՈՐԴ»-Ը 5 ՄԼՆ ԴՐԱՄ Է ՀԱՏԿԱՑՐԵԼ ԼՂՀ-ՈՒՄ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՍԻՐԻԱՀԱՅԵՐԻՆ

«ՕԳՆԻՐ ԵՂԲՈՐԴ»-Ը 5 ՄԼՆ ԴՐԱՄ Է ՀԱՏԿԱՑՐԵԼ ԼՂՀ-ՈՒՄ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՍԻՐԻԱՀԱՅԵՐԻՆ



26.10.2012 / 17:02
ԽԱՆՋՅԱՆՈՒՄ ՏՈՒԺԱԾՆԵՐԻՑ 7-ԻՆ ՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՑՄԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻՑ ԿՏԵՂԱՓՈԽԵՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔՆԵՐ

ԽԱՆՋՅԱՆՈՒՄ ՏՈՒԺԱԾՆԵՐԻՑ 7-ԻՆ ՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՑՄԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻՑ ԿՏԵՂԱՓՈԽԵՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔՆԵՐ



26.10.2012 / 16:54
ԱՍՏՎԱԾԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻՆ ԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆ ԿՇՆՈՐՀԵՆ

ԱՍՏՎԱԾԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻՆ ԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆ ԿՇՆՈՐՀԵՆ



26.10.2012 / 16:33
ԽՈՇՈՐ ԿՐԾՔԵՐ ՍԻՐՈՂ ՏՂԱՄԱՐԴԻԿ ՀՈԳԵԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԵՆ. ԳԻՏՆԱԿԱՆ

ԽՈՇՈՐ ԿՐԾՔԵՐ ՍԻՐՈՂ ՏՂԱՄԱՐԴԻԿ ՀՈԳԵԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԵՆ. ԳԻՏՆԱԿԱՆ



26.10.2012 / 15:58
ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ԱՎԱՐՏԵԼ Է ՉԺՀ-ՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԸ

ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ԱՎԱՐՏԵԼ Է ՉԺՀ-ՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԸ



26.10.2012 / 15:47
ԿԻՐԿՈՐՈՎԻ ՀԱՅՐԸ ԿԱՐԳԻՆ ՏՂԱ Է

ԿԻՐԿՈՐՈՎԻ ՀԱՅՐԸ ԿԱՐԳԻՆ ՏՂԱ Է



26.10.2012 / 15:29
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԼԱՎ ՀԻՄՔ Է ՍՏԵՂԾՎՈՒՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԲԱՆԿԻՆԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ. ՎԱՐՉԱՊԵՏ

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԼԱՎ ՀԻՄՔ Է ՍՏԵՂԾՎՈՒՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԲԱՆԿԻՆԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ. ՎԱՐՉԱՊԵՏ



26.10.2012 / 15:26
ԲԱՅՐԱՄԻՆ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ԱՐՅՈՒՆ Է ՀՈՐԴՈՒՄ

ԲԱՅՐԱՄԻՆ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ԱՐՅՈՒՆ Է ՀՈՐԴՈՒՄ



26.10.2012 / 15:15
ԳԵՆԵՐԱԼ ԴԵՄՓՍԻ. ԻՐԱՆԻ ԽՆԴԻՐԸ ԿԼՈՒԾՎԻ ԱՌԱՆՑ ՌԱԶՄԱԿԱՆ ՄԻՋԱՄՏՈՒԹՅԱՆ

ԳԵՆԵՐԱԼ ԴԵՄՓՍԻ. ԻՐԱՆԻ ԽՆԴԻՐԸ ԿԼՈՒԾՎԻ ԱՌԱՆՑ ՌԱԶՄԱԿԱՆ ՄԻՋԱՄՏՈՒԹՅԱՆ



26.10.2012 / 15:15
ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ԵՌՕՐՅԱ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑՈՎ ԿՄԵԿՆԻ ՉԵԽԻԱ

ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ԵՌՕՐՅԱ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑՈՎ ԿՄԵԿՆԻ ՉԵԽԻԱ



26.10.2012 / 14:49
ՋԵՆԻՖԵՐ ԼՈՊԵՍԻՆ ԱՆՎԱՆԵԼ ԵՆ «ԱԼՖԱ ԷԳ»

ՋԵՆԻՖԵՐ ԼՈՊԵՍԻՆ ԱՆՎԱՆԵԼ ԵՆ «ԱԼՖԱ ԷԳ»



26.10.2012 / 14:24
ՀՀ-ԻՑ ԺԱՄԱՆԱԾ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ՄՈՎՍԵՍ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՀԵՏ

ՀՀ-ԻՑ ԺԱՄԱՆԱԾ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ՄՈՎՍԵՍ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՀԵՏ



26.10.2012 / 14:17
ԻՆՉՈՒ ԷՐ ՊՈՒՏԻՆԸ ԿԱՂԱԼՈՎ ՔԱՅԼՈՒՄ

ԻՆՉՈՒ ԷՐ ՊՈՒՏԻՆԸ ԿԱՂԱԼՈՎ ՔԱՅԼՈՒՄ



26.10.2012 / 14:09
ՎԱՐՉԱՊԵՏԸ ԵՂԵԼ Է ՍՆՆԴԻ ԵՎ ԴԵՂԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՅՈՒՄ

ՎԱՐՉԱՊԵՏԸ ԵՂԵԼ Է ՍՆՆԴԻ ԵՎ ԴԵՂԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՅՈՒՄ



26.10.2012 / 14:04
ԵՐԵՎԱՆԻ ՆԱԽԿԻՆ ԵՎ ՆԵՐԿԱ ՔԱՂԱՔԱՊԵՏԵՐԸ ՊԵՏՔ Է ՆԵՐԳՐԱՎՎԵՆ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՄ

ԵՐԵՎԱՆԻ ՆԱԽԿԻՆ ԵՎ ՆԵՐԿԱ ՔԱՂԱՔԱՊԵՏԵՐԸ ՊԵՏՔ Է ՆԵՐԳՐԱՎՎԵՆ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՄ



26.10.2012 / 13:55
«ԱՆՀԵՐՔԵԼԻ» ՓԱՍՏԱՐԿ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

«ԱՆՀԵՐՔԵԼԻ» ՓԱՍՏԱՐԿ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)



26.10.2012 / 13:51
ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆՆ ՈՒՂԵՎՈՐՎԵԼ Է ՓԱՐԻԶ

ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆՆ ՈՒՂԵՎՈՐՎԵԼ Է ՓԱՐԻԶ



26.10.2012 / 13:42
ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԿԱՊԱՀՈՎԻ ՌԴ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՇԱՀԵՐՆ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՈՒՄ. ԼԱՎՐՈՎ

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԿԱՊԱՀՈՎԻ ՌԴ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՇԱՀԵՐՆ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՈՒՄ. ԼԱՎՐՈՎ



26.10.2012 / 13:37
ՍԻՐԻԱՅՈՒՄ ԽԱԽՏԵՑԻՆ ՀՐԱԴԱԴԱՐԸ

ՍԻՐԻԱՅՈՒՄ ԽԱԽՏԵՑԻՆ ՀՐԱԴԱԴԱՐԸ



26.10.2012 / 13:30
ԱՄՆ-ՈՒՄ ՈՍՏԻԿԱՆԻՆ ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ԵՆ ԲՌՆԱԲԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՐԴԱԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԵՂԱԴՐԱՆՔՈՎ

ԱՄՆ-ՈՒՄ ՈՍՏԻԿԱՆԻՆ ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ԵՆ ԲՌՆԱԲԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՐԴԱԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԵՂԱԴՐԱՆՔՈՎ



26.10.2012 / 13:24
ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՐԳԵԼԱՓԱԿԵԼ Է «THE NEW YORK TIMES»-Ի ԿԱՅՔԸ

ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՐԳԵԼԱՓԱԿԵԼ Է «THE NEW YORK TIMES»-Ի ԿԱՅՔԸ



26.10.2012 / 12:57
ԱՄՆ-ԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԵՂԱԴՐԵԼ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵՋ

ԱՄՆ-ԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԵՂԱԴՐԵԼ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵՋ


Քվեարկություն

Ի՞նչ եք կարծում, կպաշտպանի՞ արդյոք Գագիկ Ծառուկյանը Ռոբերտ Քոչարյանին Սերժ Սարգսյանի դեմ պայքարում, եթե երկրորդ նախագահը վերադառնա մեծ քաղաքականություն։




Ընթերցողների նամակներ:

31.07.2012
Ա.Հակոբյան
Բաց նամակ ՀՀ Նախագահին

Բաց նամակ ՀՀ Նախագահին



19.08.2008
ՀԱՆԵՑԵ’Ք ԴԻՄԱԿՆԵՐԸ` ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է



Loading...




Новости СМИ2




Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: , n-idea.am