Հրապարակումներ

ԱԳՆ-ն հայտարարություններով հանդես գալու «հավես չունի»
Այսօր ռուսական լրատվամիջոցներն ապատեղեկատվություն տարածեցին այն մասին, որ առավոտյան թուրքական իշխանությունների ճնշմամբ հայկական ինքնաթիռը հարկադրաբար վայրէջք է կատարել Արևմտյան Հայաստանի Էրզրում քաղաքում, որն այժմ թուրքական տիրապետության տակ է:
Իրականում պարենամթերքով և առաջին անհրաժեշտության դեղորայքով բեռնված հայկական ինքնաթիռը, որն ուղևորվում էր Սիրիա, Հայաստանից դուրս է եկել այսօր՝ ժամը 11:15 րոպեին: Սա առաջին մարդասիրական բեռն է, որը հայկական կողմն ուղարկում է Սիրիայի հայ համայնքին՝ «Օգնիր եղբորդ» քաղաքացիական նախաձեռնության շրջանակներում հավաքված հանգանակության շնորհիվ:
Այս տեղեկատվությունը լսելով` հայկական լրատվամիջոցներից շատերը, իրենց ոճին համապատասխան, «պանիկայի» են մատնվում` չհասկանալով իրադրության էությունը: Նրանք իրենց փայլուն մտքերն են փորձում արտահայտել` գրելով, թե Թուրքիան ով դարձավ, որ մեր ինքնաթիռներն ստուգի և այլն:
Լրատվական դաշտի ստեղծած խուճապը փոխանցվեց հասարակության լայն շերտերին, որոնք իրենց բողոքն ուղղեցին ԱԳՆ: Բոլորին մեկ հարց էր տանջում. այդ ե՞րբ և ի՞նչ պայմաններում բարիդրացիական հարաբերություններ են ստեղծվել Հայաստանի և Թուրքիայի միջև: Իրականությունը, սակայն, այլ է. բանն այն է, որ Էրզրում քաղաքում հայկական ինքնաթիռի վայրէջքը ծրագրված էր: Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ-ն, ինչպես նաև «Էյր Արմենիա» օդային բեռնափոխադրող ընկերությունը: Իսկ ռուսական լրատվամիջոցները, օգտվելով այն բանից, որ Հայաստանի ԱԳՆ-ն նախօրոք այդ մասին ոչինչ չի հայտարարել, փաստորեն, որոշեցին խաղ խաղալ մեր լրատվական դաշտի գլխին: Նրանք ի սկզբանե տեղեկությունն իրենց ներկած գույներով ներկայացրին, այդպիսով` մի դարդ էլ ավելացնելով մեր ուսերին:
Ռուսական լրատվամիջոցների քայլն ունի իր պատճառը. հոկտեմբերի 10-ին թուրքական իշխանությունները ստիպեցին սիրիական ինքնաթիռին, որն իրականացնում էր Մոսկվա-Դամասկոս չվերթը, հարկադրաբար վայրէջք կատարել: Պատճառը կրկին զննումներն էին: Թուրքական կողմը ստուգումների ժամանակ հայտնաբերած բեռը համարեց անօրինական և բռնագրավեց: Ռուսաստանն ու Սիրիան հայտարարեցին, որ նման ուղեբեռի փոխադրումը միանգամայն օրինական է: Այս միջադեպից հետո Թուրքիան որոշեց առանց ստուգման թույլ չտալ իր օդային տարածքով դեպի Սիրիա ուղևորությունը:
Սա է այս խնդրի ողջ էությունը, որը մենք չկարողացանք առանց «պանիկաների» հասանելի դարձնել մեր հասարակությանը: Պարզապես այս ամենից խուսափելու համար մեր ԱԳՆ-ն պետք է «չալարեր» և մեկ օր շուտ այդ պայմանավորվածության մասին պաշտոնական տեղեկություն տարածեր: Նրանք գերադասեցին տեղեկատվության տարածման այս տարբերակը:
Ի դեպ` թուրքական օդանավակայանում զննումն ավարտվել է, և Երևանից Հալեպ ուղևորվող ինքնաթիռը շարունակել է ճանապարհը: Այս մասին էլ տեղեկանում ենք «Ռոյթըրզ»-ից:
էլեկտրոնային օրաթերթ «Ազգային գաղափար»
Գնահատում



Ուղարկել մեկնաբանություն
Նորություններ գործընկերներից
Загрузка...
SELECTORNEWS



Կարծիքների քանակը - 1
Կարծիքներ
Какой ещё Восточной Армении ? Дезориенированы в пространстве что ли ?