Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский RSS RSS    Կայքի քարտեզը
Փնտրել : 

 Հրապարակումներ


16.10.2012

Փոքր Իսրայելի մեծ հավակնությունները

Արմինե ՀԱԿՈԲՅԱՆ

Սիրիական ճգնաժամի և հետագա իրադարձությունների զարգացման հնարավոր սցենարների աղմկալի քննարկումների ֆոնին համաշխարհային հանրության հետաքրքրությունն Իսրայելի հանդեպ ասես ժամանակավորապես հանդարտվել է։ Սակայն Իսրայելում տեղի ունեցող քաղաքական իրադարձություններն ընդհանուր մերձավորարևելյան վերափոխումների մի մասն են և դրա համար էլ Սիրիայից կամ Եգիպտոսից պակաս արժանի չեն սևեռուն ուշադրության։

Հայֆայի համալսարանի հետազոտողները պարզել են հետևյալ հիմնական սպառնալիքները, որոնք վտանգ են ներկայացնում Իսրայելի համար մոտ ապագայում. 2020թ. հրեաները կկազմեն Իսրայելի ողջ բնակչության 20%-ը, ինչը կդառնա Իսրայել պետության վերջի սկիզբը։ Իսկ պաղեստինցիների և Հորդանանի արաբների ընդհանուր թիվը 2020թ. պետք է կազմի 12-13 մլն 6.3 մլն հրեաների դիմաց։ Այդ հետազոտողների կարծիքով՝ սա ամենալուրջ ռազմավարական մարտահրավերն է Իսրայելի համար, ուստի անհրաժեշտություն է առաջանում, որպեսզի Իսրայելը շարունակի վերահսկել Հորդանանի հովտի տարածքը։

Այստեղ ավելորդ չէ նշել, որ Իսրայելի կենտրոնական վիճակագրական վարչությունը միանգամայն այլ թվեր է բերում. Իսրայելում ապրող հրեաները կազմում են երկրի ընդհանուր բնակչության մոտ 75.3%-ը, իսկ արաբները՝ 20.6%-ը։ Ընդհանուր առմամբ, Իսրայելում հաշվվում է 7.881 մլն բնակիչ (https://www1.cbs.gov.il/reader/?MIval=cw_usr_view_SHTML&ID=705

Այնուհետև գիտնականները թվարկում են հետևյալ հիմնական սպառնալիքները. էմիգրանտները և բուն հրեաների իմիգրացիան այլ երկրներ, արաբա-հրեական հարաբերությունների վատթարացումն Իսրայելի ներսում, ինչպես նաև հարուստների և աղքատների միջև «անտանելի» ճեղքվածքը։ Բացի այդ, Իսրայելի՝ դեպի արևմտյան սոցիալական մոդել կողմնորոշում ունեցող բնակիչները հայտնվում են արաբական երկրների (Սիրիա, Հորդանան, Իրաք և Եգիպտոս) շրջապատում՝ հակադիր միտումներով և արագ աճող բնակչությամբ։

Իսրայելի մյուս մեծ խնդիրը խարեդիմն է (ուլտրաօրթոդոքսալ հրեաներ), որոնց թիվն Իսրայելում տարեցտարի ավելանում է. Իսրայելի առաջին դասարանցիների ընդհանուր թվի ավելի քան մեկ քառորդը ուլտրաօրթոդոքս ընտանիքների երեխաներ են։ Նրանց կենսակերպն արմատապես տարբերվում է իսրայելական հասարակության աշխարհիկ կանոններից այն աստիճան, որ նրանք չեն ընդունում Իսրայել պետության գոյության իրավունքը։ Հայֆայի համալսարանի հետազոտողներն առաջարկում են «նրանց իրենց տեղը նստեցնել» այն բանի համար, որ նրանք դադարեցնեն «խախտել սիոնիստական պետության հիմնասյուները» (https://web.hevra.haifa.ac.il/en/)։ Այդ ժամանակ հարկավոր կլինի «տեղը դնել» նաև Նաթուրեյ Կարտա հրեական աղանդի անդամներին (հիմնվել է 1938թ. Երուսաղեմում՝ առանձնանալով 1912թ. ստեղծված հակասիոնիստական Ագուդաս Իսրայել խմբից), որոնք նույնպես դեմ են Իսրայելի գոյությանը, այրում են Իսրայելի դրոշները, հանդես են գալիս Պաղեստինն արաբներին վերադարձնելու օգտին, նամակներ են գրում ՄԱԿ 2008թ. Գազայի հովտի արյունալի իրադարձությունների մասին և կապ են պահպանում Իրանի ղեկավարության հետ։ (Այս և շատ այլ բաների մասին մանրամասն ներկայացված է աղանդի պաշտոնական կայքում՝ https://www.nkusa.org/activities/demonstrations/20120927.cfm

Նշված խնդիրների հետ կապված՝ հետազոտողներն առաջարկում են դրանց լուծման հետևյալ ուղիները. ամեն բան անել Երուսաղեմի՝ որպես Իսրայելի մայրաքաղաքի կարգավիճակը պահպանելու նպատակով, ինչի համար Թել Ավիվից Երուսաղեմ պետք է տեղափոխվեն առանցքային, հատկապես ուժային պետհաստատությունները, պետք է պահպանվեն կենսականորեն կարևոր հրեական բնակավայրերը, որոնք «սեպի պես խրվել են» (տառացիորեն հենց այդպես էլ ասվել է) Գազայի և հարավի բեդվինների միջև, ինչի կապակցությամբ Աշքելոն-Շդերոտ-Նետիվոտ-Օֆակիմ-Բեերշեբա բնակավայրերի շարքը պետք է դիտարկվի որպես ռազմավարական առանցք։ Հատկանշական է, որ հետազոտողները, որոնց կարծիքով իսրայելական պետության վերացումը կապված կլինի արաբական բնակչության թվաքանակի ավելացման հետ, ներկա պարագայում մեծ լավատեսություն են ցուցաբերել. Նեգևի անապատի հյուսիսային հատվածի բեդվինների խնդիրը կլուծվի ինքնաբերաբար՝ ի հաշիվ իսրայելական հասարակության մեջ նրանց ինտեգրման, եթե Բեերշեբայի բնակիչների թիվը հասցվի կես միլիոնի։ Եգիպտոսի և Հորդանանի հետ սահմանների ամրացումը կօգնի դադարեցնել ապօրինի ապրանքների հոսքն Իսրայելի տարածք, ինչը կստիպի բեդվիններին գոյության այլընտրանքային աղբյուրներ որոնել, նրանք միաժամանակ կդադարեն որպես «մահացու կամուրջ» ծառայել արաբական պետությունների և Գազայի հատվածի միջև։

Վարչապետ Բենիամին Նեթանյահուն նույնպես համաձայն է, որ Պաղեստինի և Իսրայելի արաբների ժողովրդագրական բարձր ցուցանիշները սպառնալիք են Իսրայելի անվտանգությանը։ Նա խնդրի լուծում է համարում արաբների ինտեգրումն իսրայելական հանրությանը։

Իսրայելի վերոնշյալ բոլոր խնդիրներին վերջերս «ավելացել» է ևս մեկը՝ Եգիպտոսը, ավելի ճիշտ՝ երկրի նախագահ Մուհամեդ Մուրսին, որի արտաքին քաղաքականությունն իսրայելցիներին երկյուղներ է ներշնչում իրենց պետության համար, հատկապես անընդհատ հնչող այն տեսակետների ֆոնին, թե հարկավոր է վերանայել Քեմփդևիդյան համաձայնագիրը, որը Եգիպտոսը և Իսրայելը կնքել են 1978թ.։ Ինչպես նշում է ամերիկյան հետազոտող Ուիլյամ Քլիվլանդը՝ «Արդի Մերձավոր Արևելքի պատմության» հեղինակը, այդ պայմանագիրը Եգիպտոսն ուղղակի կախվածության մեջ է դրել ԱՄՆ ֆինանսավորումից և մեկուսացրել ողջ արաբական աշխարհից (William L., Cleveland «A history of Modern Middle East » third edition, 2004)։

Նրա հետ համամիտ են նաև արաբ հետազոտողները, իսրայելցիները՝ հավանաբար նույնպես, թե չէ այդքան չէին վախենա Քեմփդևիդյան համաձայնագրի վերանայումից։ Չնայած այն բանին, որ նախագահ Մուրսին ինքն է քանիցս ասել, թե մտադիր է հավատարիմ մնալ Եգիպտոսի հետ կնքված բոլոր միջազգային համաձայնագրերին։ Իսրայելցիներին վախեցնում է Եգիպտոսի և Պաղեստինի Ինքնավարության ու Գազայի հատվածի (որին եգիպտական կողմն ապօրինաբար զենք է մատակարարում) միջև հարաբերությունների բարելավումը։ (Հաշվի առնելով այն, որ արաբների ֆիզիկական գոյության փաստն իսկ իսրայելցիներն ուղղակի սպառնալիք են համարում իրենց պետականությանը, զենքի նման մատակարարումները, հավանաբար, ավելի ճիշտ կլինի դիտարկել որպես արաբների փորձ՝ պաշտպանվելու իսրայելցի գիտնականների ու այն բոլորի նման «մարդասիրական» վիճակագրությունից, ովքեր կհավատան նման վիճակագրությանն ու անխուսափելիորեն կցանկանան նվազեցնել պաղեստինցիների չափից ավելի մեծացող թիվը)։ Ինչպես նշում են  եգիպտացի քաղաքագետները, «Իսրայելը նոր հիմնախնդիր ունի իր հարավային սահմանների հետ կապված»։ Մուրսիի սեպտեմբերի ելույթը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում էլ ավելի վախեցրեց իսրայելցիներին, հատկապես երբ Մուրսին իր ելույթում պաշտպանեց Իրանի խաղաղ միջուկային ծրագիրը։ Եվ այստեղ Իսրայելն ինքն իրեն դրեց շատ «հետաքրքիր» դրության մեջ. մի կողմից՝ այդ երկիրը պետք է որ քննադատեր և՛ Մուրսիին, և՛ Իրանի միջուկային ծրագիրը, բայց մյուս կողմից, ինչպես նշում  է ամերիկյան կոսմոպոլիտ վերլուծաբան (ինքն է իրեն այդպես կոչում) Թոնի Քերոնը, հենց իր՝ Իսրայելի միջուկային ծրագրի առկայությունը թույլ չի տալիս Ամերիկայի հետ համատեղ աշխարհը մոբիլիզացնել Իրանի դեմ (https://www.thedailybeast.com/articles/2012/09/26/the-new-egypt-s-mild-challenges-to-israel.html

Բայց սա էլ դեռ ամենը չէ. կառավարման և ընտրությունների իսրայելական համակարգը, ինչպես նաև կառավարության սոցիալական քաղաքականությունը սուր քննադատության են ենթարկվում, առաջին հերթին, հենց իսրայելցի քաղաքական գործիչների կողմից։ ԱՄՆ-ում Իսրայելի նախկին դեսպան Դենի Այալոնը կարծում է, որ Իսրայելի ներկայիս քաղաքական համակարգի որոշ թերություններ տանում են դեպի լճացում և անգամ առհասարակ ողջ համակարգի կործանում։ Ասվածը հաստատվում է 18-րդ գումարման Քնեսեթի՝ ինքնալուծարման և գալիք տարվա հունվարի 22-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին վերջին որոշմամբ։

Ուստի, զարմանալի չէ, որ Իսրայելը որոշել է իրեն ապահովել ամեն տեսակ տհաճություններից՝ իր առջև ծառացած խնդիրները լուծելու ուղիներ և միջոցներ մշակելով։ Նման ուղիներից մեկը ծայրամասային ռազմավարությունն է, որի նպատակն է կարգավորել հարաբերություններն այն երկրների հետ, որոնք շրջապատում են Իսրայելի հարևան արաբական երկրներին։ Հավանաբար, սրանով պետք է բացատրել Հարավային Սուդանի, Եթովպիայի, Քենիայի, Թանզանիայի, Ադրբեջանի և Վրաստանի հետ Իսրայելի բարեկամական հարաբերությունները։ Հակառակ երկրների միջև ջերմ հարաբերություններին՝ սուդանցի փախստականներն ակտիվորեն և հետևողականորեն դուրս են վռնդվում Իսրայելի սահմաններից, քանի որ վարչապետ Նեթանյահուն նրանց մեջ էլ է սպառնալիք տեսել Իսրայելի գոյության համար (https://rt.com./news/sudan-south-israel-refugees-059/)։ Վերոնշյալ աֆրիկյան երկրների հետ լավ հարաբերություններն օգնում են Իսրայելին դիմակայել նաև Իրանի շահերին աֆրիկյան աշխարհամասի այդ հատվածում, հատկապես Սոմալիում։

Միջերկրական ծովի գազի ռեսուրսները կարող են միավորել իսրայելական և հունական ու կիպրական շահերը. երեք երկրները ծրագրում են գազ մատակարարել ԵՄ երկրներին՝ շրջանցելով Ռուսաստանը, չնայած այն բանին, որ Հունաստանը և Կիպրոսը ոչ միայն լավ հարաբերություններ ունեն Ռուսաստանի հետ, այլև նրանց տարածքներում ռուսական համայնքներ կան։

Բայց հիմնական սպառնալիքն Իսրայելի համար, այնուամենայնիվ, մնում են Սինայի թերակղզին՝ Եգիպտոսի տարածքի մի մասը, և Պաղեստինը։

Վերջին ժամանակներս Սինայում և Սինայի հարցի շուրջ ակտիվացել են իսլամիստները, բրիտանացիներն ու ամերիկացիները, ընդ որում՝ ամեն մեկն՝ իր ձևով։ Հաճախակի են դարձել զինված խմբավորումների և եգիպտական բանակի բախումները, ինչի առիթով Իսրայելն սկսել է երկյուղներ հայտնել, իսկ արաբները սկսել են խոսել Իսրայելի և Բրիտանիայի կենսական շահերի իրագործման մասին Եգիպտոսի այդ հատվածում և ամերիկյան բազաների մասին՝ բուն Եգիպտոսում։ Վերջինի առնչությամբ  աջերի կուսակցությունը նախագահ Մուրսիից բացատրություններ է պահանջել Եգիպտոսի ժողովրդի համար, իսկ պաշտպանության նախարարությունը հերքել է այդ մեղադրանքները։

Սինայը՝ որպես ռազմավարական կարևոր տարածք, ոչ միայն կարող է ապահովել Եգիպտոսի անվտանգությունն աշխարհագրական տեսակետից, այլև, աշխարհագրագետ Գամալ Խամդանի տվյալներով, նավթի, ոսկու, պղնձի, ֆոսֆատների, ածխի և այլ օգտակար հանածոների հանքաշերտեր ունի։ Եգիպտական «Ալ-Ախրամ» թերթի անգլիական էլեկտրոնային տարբերակը գրում է, որ «լուրերի համաձայն՝ Սինայը գրավում էր նաև սիոնիզմի հիմնադիր Թեոդոր Հերցլի ուշադրությունը, որը «հրեական օջախ» էր նշում Պաղեստինը, իսկ սինայական տարբերակը դիտարկում էր որպես հավելյալ։ Նա իր այդ պլանների մասին այն ժամանակ իբր կիսվել էր բրիտանացի վարչապետ Արթուր Բալֆուրի և քաղաքական գործիչ Ջոզեֆ Չեմբեռլենի հետ, որը խորհուրդ էր տվել հետագայում միացնել Սինայը Պաղեստինին։ Ռուսական ցար Նիկոլայ Երկրորդը կտրականապես դեմ էր այդ պլանին, քանի որ հրեական պետության կայացման դեպքում երեք համաշխարհային կրոնների քաղաք Երուսաղեմը կկորեր քրիստոնյաների համար։

Այնուհետև հոդվածի հեղինակը գրում է, որ, չնայած ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը Սինայի թերակղզու ռազմավարական կարևորությունն ակտուալ չէր համարում, բայց Անգլիայի, Ֆրանսիայի և Իսրայելի եռյակ ագրեսիան Եգիպտոսի դեմ 1956թ., այնուամենայնիվ, հակառակն ապացուցեց (https://weekly.ahram.org.eg/2012/1118/op201.htm

Հարկ է նշել, որ այսօր էլ ԱՄՆ, Բրիտանիայի և Իսրայելի հետաքրքրությունը Սինայի հանդեպ ոչ միայն չի նվազել, այլև ավելի է խորացել. Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը մտադիր է ընթացիկ տարվա վերջին Եգիպտոս գործուղել բրիտանացի բարձրաստիճան գեներալ սըր Դևիդ Ռիչարդսին՝ եգիպտական կողմին աջակցություն ցուցաբերելու բազմաչարչար այդ թերակղզու անվտանգության ապահովման գործում։ Միանգամայն տրամաբանական է սալաֆիների հայտարարությունների ֆոնին, որ նրանք մտադիր են ռազմակայաններ ստեղծել Սինայում և դիմակայել իրենց այդտեղից քշելու ցանկացած փորձի։ Որոշ արաբ քաղաքագետներ սա շաղկապում են Եգիպտոսի այս հատվածում արաբական հեղափոխություններից հետո ձևավորված վակուումի հետ։ Սինայի տարածքում առաջ էլ՝ 90-ականներին, զինված խմբավորումներ կային (ի դեպ, այդ ժամանակ էլ սիոնիզմը որպես ֆաշիստական գաղափարախոսություն ճանաչելու մասին ՄԱԿ 3379 բանաձևը հանվեց։ Հատուկ միտման մասին չեմ պնդում, բայց իրադարձությունների համաժամանակությունն ակնհայտ է), որտեղից նրանք 2004-2006թթ. կազմակերպում էին հարձակումներ Եգիպտոսի դեմ։ Պաղեստինում նույնպես նման խմբավորումներ էին ձևավորվել։

Արաբների կարծիքով՝ Սինայի տարածքում նման պայթյունավտանգ իրավիճակը բխում է միայն Իսրայելի շահերից, որը, օգտագործելով այդ գործոնը, հետագայում հնարավորություն կստանա եգիպտական բանակին հրահրելու ռազմական գործողությունների և հետո համաշխարհային հանրությանը կխնդրի այդ տարածքում բուֆերային գոտի ստեղծել։ Հեռավոր ապագայում դա Իսրայելի համար հնարավորություն կստեղծի ընդլայնելու իր տարածքն ի հաշիվ Սինայի։ Բրիտանիան, իր հերթին, Եգիպտոսի տարածքում անվտանգ պայմաններ կստանա իր տնտեսական շահերն ու «Բրիթիշ փեթրոլեում» և «Բրիթիշ գազ» բրիտանական ընկերությունների գործունեությունն առաջ մղելու համար։ Իսկ Եգիպտոսը շարունակում է պնդել, որ իրավիճակը Սինայում Եգիպտոսի ներքին խնդիրն է, և այստեղ միջազգային ոչ մի միջամտություն չի պահանջվում։ Կկարողանա՞ արդյոք պաշտպանել այս տեսակետը նաև հետագայում, թե՞ ոչ՝ կախված է վերոնշյալ բոլոր գործոններին դիմակայելու նրա ունակությունից։

էլեկտրոնային օրաթերթ «Ազգային գաղափար»




Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները

 

Վերադարձ դեպի ցուցակ


Կարծիքների քանակը - 2

Կարծիքներ

  • rero10:28 | 19.10.2012
    aha..cenzura uvas vediotsia ia vizu dlia komentatorov..:D nu nu//
  • rero05:18 | 19.10.2012
    durachok kaoi ta etot avtor..naselenia izraelia uze seichas 7.5 milionov i iz nix evreev 6 mil. tendecia vnutri izraelia takova chto evreiskie zenshini razdaiut vso bolshe a arabskie vso menshe..vsia eto statia mechti malenkovo cheloveka iz malenkoi strani (KAK ZA DESIAT LET VAZMOZNO CHTO EVREI BUDUT TOLKO 20 PROCENTOV ABSALUTNO NE PANIAT)CHTO KASAETSA SINAIA TO ETA PROBLEMA NE NOVAIA..50 -IX GODAX BILA PAXOZAIA SITUACIA I IZRAIL SPRAVILSA S ETIM NE SMATRIA NA TO CHTO TAGDA IZRAEL BIL GARAZDA SLABEE CHEM SEICHAS..SKORO IZRAEL BUDET ENERGETICHESKI NEZAVISIMOM GASUDARSTVAM,BOEENNAIA MOSCH I TEQNOLOGICHESKOE PRIMUESHESTA TOLKA VAZRASTIOT NA FONE ARABSKAVA XAOSA..TAK CHTO ZA IZRAEL PUST NE KTO NE VALNUETSA.ETO VAABSHE PARAZITELNO CHTO DAZE TERORISTICHESKIE VILAZKI IZ SINAIA AVTOR APISIVAET KAK INTERS IZRAELIA.STIDA VABSHE PATERIAL..48 OM SCHITALI CHTO IZRAEL NE PATIANET 10 LET..60 IE GAVARILI TOZE SAMOE I 70 -IE TOZE SAMOE..NADAELO UZE..ZAIMITES SO SVOIMI PROBLEMAMI VSE //

Ուղարկել մեկնաբանություն

Ոչ նորմատիվային բառապաշար, գովազդ, այլ ռեսուրսներին հղումներ պարունակող և սույն նյութին չառնչվող մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից

Ձեր անունը : *

Մեկնաբանություն : *

Մուտքագրեք նկարում պատկերված տառերը (չկարեվորելով մեծատառերը)

Նորություններ գործընկերներից

Loading...


Национальная идея

новости Армении, аналитика, публикации, комментарии

добавить на Яндекс




Добавить свое объявление
Загрузка...




Новости России


Загружается, подождите...


SELECTORNEWS









Տեսանյութեր

Ընտրեք ինձի

Հրապարակումներ


26.10.2012
Աննա ԲԵԳԼԱՐՅԱՆ
Սիրիական ապստամբների ՕԳԳ-ն. շատ սպանես՝ շատ կստանաս

Սիրիական ապստամբների ՕԳԳ-ն. շատ սպանես՝ շատ կստանաս



25.10.2012
Ալեքսանդր ԳԱՐԵԳԻՆՅԱՆ
Առաջիկա ամիսների «գաղափարախոսական» պայքարի որոշ նրբությունների մասին

Առաջիկա ամիսների «գաղափարախոսական» պայքարի որոշ նրբությունների մասին



25.10.2012
Արմինե ՀԱԿՈԲՅԱՆ
Ամերիկացիների «սիրիական պլանը» բումերանգի պես կհարվածի թուրքերին, սաուդյան արաբներին և նրանց նմաններին

Ամերիկացիների «սիրիական պլանը» բումերանգի պես կհարվածի թուրքերին, սաուդյան արաբներին և նրանց նմաններին



24.10.2012
Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Ի՞նչ է Լյովիկ Զուրաբյանը

Ի՞նչ է Լյովիկ Զուրաբյանը



23.10.2012
Արմինե ՀԱԿՈԲՅԱՆ
Սպանությունը՝ որպես նախընտրական ագիտացիայի մաս

Սպանությունը՝ որպես նախընտրական ագիտացիայի մաս



22.10.2012
Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հայկական «տաշիր-տուշիրն» ընդդեմ ադրբեջանական Մուսլիմի Ռուսաստանում. որքանո՞վ է դա արդյունավետ և ողջամիտ

Հայկական «տաշիր-տուշիրն» ընդդեմ ադրբեջանական Մուսլիմի Ռուսաստանում. որքանո՞վ է դա արդյունավետ և ողջամիտ



19.10.2012
Աննա ԲԵԳԼԱՐՅԱՆ
Հայի հուշարձանը՝ Բաքվի վրա. գլխավորը, որ «վրան» է, ոչ թե «տակը»...

Հայի հուշարձանը՝ Բաքվի վրա. գլխավորը, որ «վրան» է, ոչ թե «տակը»...



17.10.2012
Աննա ԲԵԳԼԱՐՅԱՆ
Աչքերի, ականջների բացակայությունը, մատների և անոթների սերտաճումը «Փոթորիկ անապատում»-ի «փոշին» են

Աչքերի, ականջների բացակայությունը, մատների և անոթների սերտաճումը «Փոթորիկ անապատում»-ի «փոշին» են



16.10.2012
Արմինե ՀԱԿՈԲՅԱՆ
Փոքր Իսրայելի մեծ հավակնությունները

Փոքր Իսրայելի մեծ հավակնությունները



16.10.2012
Ալեքսանդր ԳԱՐԵԳԻՆՅԱՆ
Տեր-Պետրոսյան-2013-ի առիթով

Տեր-Պետրոսյան-2013-ի առիթով



16.10.2012
Աննա ԲԵԳԼԱՐՅԱՆ
Իրանին նեղն են լծում

Իրանին նեղն են լծում



15.10.2012
Մանե ՄԱՐԳԱՐՅԱՆ
ԱԳՆ-ն հայտարարություններով հանդես գալու «հավես չունի»

ԱԳՆ-ն հայտարարություններով հանդես գալու «հավես չունի»


Լրահոս


27.10.2012 / 11:51
ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ

ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ



27.10.2012 / 10:52
ԱՂՋԻԿԸ 7 ՀԱԶԱՐ ԴՐԱՄԻ ԴԻՄԱՑ ՍԵՌԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ Է ՈՒՆԵՑԵԼ 2 ԵՐԻՏԱՍԱՐԴԻ ՀԵՏ ԵՎ ԴԱՏԻ ՏՎԵԼ ՆՐԱՆՑ

ԱՂՋԻԿԸ 7 ՀԱԶԱՐ ԴՐԱՄԻ ԴԻՄԱՑ ՍԵՌԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ Է ՈՒՆԵՑԵԼ 2 ԵՐԻՏԱՍԱՐԴԻ ՀԵՏ ԵՎ ԴԱՏԻ ՏՎԵԼ ՆՐԱՆՑ



27.10.2012 / 10:49
ՊՈՒՏԻՆԸ ԿԱՐՈՂ Է ՆՈՐԻՑ ՀԵՏԱՁԳԵԼ ԻՐ ԱՅՑԸ ԹՈՒՐՔԻԱ. ԹՈՒՐՔԻԱՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ Է

ՊՈՒՏԻՆԸ ԿԱՐՈՂ Է ՆՈՐԻՑ ՀԵՏԱՁԳԵԼ ԻՐ ԱՅՑԸ ԹՈՒՐՔԻԱ. ԹՈՒՐՔԻԱՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ Է



27.10.2012 / 10:47
ՀԻԼԱՐԻ ՔԼԻՆԹՈՆԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ԿՏԱ

ՀԻԼԱՐԻ ՔԼԻՆԹՈՆԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ԿՏԱ



27.10.2012 / 10:46
ԲԵՐԼՈՒՍԿՈՆԻԻ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է

ԲԵՐԼՈՒՍԿՈՆԻԻ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է



27.10.2012 / 10:42
«ՄԱՄԱ՛ ՋԱՆ, ՏԱՆԸ ՍՈՎԱԾ ԿՄՆԱՆՔ, ՄԵԶ ՄԱՆԿԱՏՈՒՆ ՄԻ՛ ՏԱՐ». (VIDEO)

«ՄԱՄԱ՛ ՋԱՆ, ՏԱՆԸ ՍՈՎԱԾ ԿՄՆԱՆՔ, ՄԵԶ ՄԱՆԿԱՏՈՒՆ ՄԻ՛ ՏԱՐ». (VIDEO)



27.10.2012 / 10:41
ՍԿԱՆԴԱԼ. ՔԻՄ ՔԱՐԴԱՇՅԱՆԸ ՄԵԿՆՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆ

ՍԿԱՆԴԱԼ. ՔԻՄ ՔԱՐԴԱՇՅԱՆԸ ՄԵԿՆՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆ



26.10.2012 / 21:27
ԱՄՆ-Ը ՊԱՏՐԱՍՏ Է ՄԻՋՆՈՐԴԻ ԴԵՐ ՍՏԱՆՁՆԵԼ ՎՐԱՍՏԱՆԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ

ԱՄՆ-Ը ՊԱՏՐԱՍՏ Է ՄԻՋՆՈՐԴԻ ԴԵՐ ՍՏԱՆՁՆԵԼ ՎՐԱՍՏԱՆԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ



26.10.2012 / 20:47
ԲԵՌԼՈՒՍԿՈՆԻԻԻՆ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ ԵՆ 4 ՏԱՐՎԱ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ

ԲԵՌԼՈՒՍԿՈՆԻԻԻՆ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ ԵՆ 4 ՏԱՐՎԱ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ



26.10.2012 / 20:18
ՄՈՎՍԵՍ ՀԱԿՈԲՅԱՆ. ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵԸ ՉԵՆ ՀԱՄԱՐՁԱԿՎԻ ՀԱՐՎԱԾԵԼ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐԻՆ

ՄՈՎՍԵՍ ՀԱԿՈԲՅԱՆ. ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵԸ ՉԵՆ ՀԱՄԱՐՁԱԿՎԻ ՀԱՐՎԱԾԵԼ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐԻՆ



26.10.2012 / 19:30
ԲԱՔՎԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ՆՊԱՍՏՈՒՄ Է ԼՂՀ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՄԱՆԸ

ԲԱՔՎԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ՆՊԱՍՏՈՒՄ Է ԼՂՀ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՄԱՆԸ



26.10.2012 / 18:01
ՈՒԴԱԼՑՈՎԻՆ ՄԵՂԱԴՐԵԼ ԵՆ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ՄԵՋ

ՈՒԴԱԼՑՈՎԻՆ ՄԵՂԱԴՐԵԼ ԵՆ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ՄԵՋ



26.10.2012 / 17:36
ՑՈՒՑԱԴՐՎԵԼ ԵՆ ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԸ

ՑՈՒՑԱԴՐՎԵԼ ԵՆ ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԸ



26.10.2012 / 17:23
ՕԲԱՄԱՆ ՊՈՒՏԻՆԻՑ ԳՈՎԱԶԴԻ ԳԱՂԱՓԱՐ Է ԳՈՂԱՑԵԼ (VIDEO)

ՕԲԱՄԱՆ ՊՈՒՏԻՆԻՑ ԳՈՎԱԶԴԻ ԳԱՂԱՓԱՐ Է ԳՈՂԱՑԵԼ (VIDEO)



26.10.2012 / 17:18
«ՕԳՆԻՐ ԵՂԲՈՐԴ»-Ը 5 ՄԼՆ ԴՐԱՄ Է ՀԱՏԿԱՑՐԵԼ ԼՂՀ-ՈՒՄ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՍԻՐԻԱՀԱՅԵՐԻՆ

«ՕԳՆԻՐ ԵՂԲՈՐԴ»-Ը 5 ՄԼՆ ԴՐԱՄ Է ՀԱՏԿԱՑՐԵԼ ԼՂՀ-ՈՒՄ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՍԻՐԻԱՀԱՅԵՐԻՆ



26.10.2012 / 17:02
ԽԱՆՋՅԱՆՈՒՄ ՏՈՒԺԱԾՆԵՐԻՑ 7-ԻՆ ՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՑՄԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻՑ ԿՏԵՂԱՓՈԽԵՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔՆԵՐ

ԽԱՆՋՅԱՆՈՒՄ ՏՈՒԺԱԾՆԵՐԻՑ 7-ԻՆ ՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՑՄԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻՑ ԿՏԵՂԱՓՈԽԵՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔՆԵՐ



26.10.2012 / 16:54
ԱՍՏՎԱԾԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻՆ ԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆ ԿՇՆՈՐՀԵՆ

ԱՍՏՎԱԾԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻՆ ԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆ ԿՇՆՈՐՀԵՆ



26.10.2012 / 16:33
ԽՈՇՈՐ ԿՐԾՔԵՐ ՍԻՐՈՂ ՏՂԱՄԱՐԴԻԿ ՀՈԳԵԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԵՆ. ԳԻՏՆԱԿԱՆ

ԽՈՇՈՐ ԿՐԾՔԵՐ ՍԻՐՈՂ ՏՂԱՄԱՐԴԻԿ ՀՈԳԵԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԵՆ. ԳԻՏՆԱԿԱՆ



26.10.2012 / 15:58
ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ԱՎԱՐՏԵԼ Է ՉԺՀ-ՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԸ

ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ԱՎԱՐՏԵԼ Է ՉԺՀ-ՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԸ



26.10.2012 / 15:47
ԿԻՐԿՈՐՈՎԻ ՀԱՅՐԸ ԿԱՐԳԻՆ ՏՂԱ Է

ԿԻՐԿՈՐՈՎԻ ՀԱՅՐԸ ԿԱՐԳԻՆ ՏՂԱ Է



26.10.2012 / 15:29
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԼԱՎ ՀԻՄՔ Է ՍՏԵՂԾՎՈՒՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԲԱՆԿԻՆԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ. ՎԱՐՉԱՊԵՏ

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԼԱՎ ՀԻՄՔ Է ՍՏԵՂԾՎՈՒՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԲԱՆԿԻՆԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ. ՎԱՐՉԱՊԵՏ



26.10.2012 / 15:26
ԲԱՅՐԱՄԻՆ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ԱՐՅՈՒՆ Է ՀՈՐԴՈՒՄ

ԲԱՅՐԱՄԻՆ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ԱՐՅՈՒՆ Է ՀՈՐԴՈՒՄ



26.10.2012 / 15:15
ԳԵՆԵՐԱԼ ԴԵՄՓՍԻ. ԻՐԱՆԻ ԽՆԴԻՐԸ ԿԼՈՒԾՎԻ ԱՌԱՆՑ ՌԱԶՄԱԿԱՆ ՄԻՋԱՄՏՈՒԹՅԱՆ

ԳԵՆԵՐԱԼ ԴԵՄՓՍԻ. ԻՐԱՆԻ ԽՆԴԻՐԸ ԿԼՈՒԾՎԻ ԱՌԱՆՑ ՌԱԶՄԱԿԱՆ ՄԻՋԱՄՏՈՒԹՅԱՆ



26.10.2012 / 15:15
ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ԵՌՕՐՅԱ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑՈՎ ԿՄԵԿՆԻ ՉԵԽԻԱ

ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ԵՌՕՐՅԱ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑՈՎ ԿՄԵԿՆԻ ՉԵԽԻԱ



26.10.2012 / 14:49
ՋԵՆԻՖԵՐ ԼՈՊԵՍԻՆ ԱՆՎԱՆԵԼ ԵՆ «ԱԼՖԱ ԷԳ»

ՋԵՆԻՖԵՐ ԼՈՊԵՍԻՆ ԱՆՎԱՆԵԼ ԵՆ «ԱԼՖԱ ԷԳ»



26.10.2012 / 14:24
ՀՀ-ԻՑ ԺԱՄԱՆԱԾ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ՄՈՎՍԵՍ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՀԵՏ

ՀՀ-ԻՑ ԺԱՄԱՆԱԾ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ՄՈՎՍԵՍ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՀԵՏ



26.10.2012 / 14:17
ԻՆՉՈՒ ԷՐ ՊՈՒՏԻՆԸ ԿԱՂԱԼՈՎ ՔԱՅԼՈՒՄ

ԻՆՉՈՒ ԷՐ ՊՈՒՏԻՆԸ ԿԱՂԱԼՈՎ ՔԱՅԼՈՒՄ



26.10.2012 / 14:09
ՎԱՐՉԱՊԵՏԸ ԵՂԵԼ Է ՍՆՆԴԻ ԵՎ ԴԵՂԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՅՈՒՄ

ՎԱՐՉԱՊԵՏԸ ԵՂԵԼ Է ՍՆՆԴԻ ԵՎ ԴԵՂԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՅՈՒՄ



26.10.2012 / 14:04
ԵՐԵՎԱՆԻ ՆԱԽԿԻՆ ԵՎ ՆԵՐԿԱ ՔԱՂԱՔԱՊԵՏԵՐԸ ՊԵՏՔ Է ՆԵՐԳՐԱՎՎԵՆ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՄ

ԵՐԵՎԱՆԻ ՆԱԽԿԻՆ ԵՎ ՆԵՐԿԱ ՔԱՂԱՔԱՊԵՏԵՐԸ ՊԵՏՔ Է ՆԵՐԳՐԱՎՎԵՆ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՄ



26.10.2012 / 13:55
«ԱՆՀԵՐՔԵԼԻ» ՓԱՍՏԱՐԿ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

«ԱՆՀԵՐՔԵԼԻ» ՓԱՍՏԱՐԿ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)



26.10.2012 / 13:51
ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆՆ ՈՒՂԵՎՈՐՎԵԼ Է ՓԱՐԻԶ

ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆՆ ՈՒՂԵՎՈՐՎԵԼ Է ՓԱՐԻԶ



26.10.2012 / 13:42
ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԿԱՊԱՀՈՎԻ ՌԴ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՇԱՀԵՐՆ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՈՒՄ. ԼԱՎՐՈՎ

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԿԱՊԱՀՈՎԻ ՌԴ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՇԱՀԵՐՆ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՈՒՄ. ԼԱՎՐՈՎ



26.10.2012 / 13:37
ՍԻՐԻԱՅՈՒՄ ԽԱԽՏԵՑԻՆ ՀՐԱԴԱԴԱՐԸ

ՍԻՐԻԱՅՈՒՄ ԽԱԽՏԵՑԻՆ ՀՐԱԴԱԴԱՐԸ



26.10.2012 / 13:30
ԱՄՆ-ՈՒՄ ՈՍՏԻԿԱՆԻՆ ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ԵՆ ԲՌՆԱԲԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՐԴԱԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԵՂԱԴՐԱՆՔՈՎ

ԱՄՆ-ՈՒՄ ՈՍՏԻԿԱՆԻՆ ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ԵՆ ԲՌՆԱԲԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՐԴԱԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԵՂԱԴՐԱՆՔՈՎ



26.10.2012 / 13:24
ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՐԳԵԼԱՓԱԿԵԼ Է «THE NEW YORK TIMES»-Ի ԿԱՅՔԸ

ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՐԳԵԼԱՓԱԿԵԼ Է «THE NEW YORK TIMES»-Ի ԿԱՅՔԸ



26.10.2012 / 12:57
ԱՄՆ-ԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԵՂԱԴՐԵԼ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵՋ

ԱՄՆ-ԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԵՂԱԴՐԵԼ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵՋ



26.10.2012 / 12:47
2 ԱՆՁԻ ՄԱՀՎԱՆ ՊԱՏՃԱՌ ԴԱՐՁԱԾ ՎԵՐԵԼԱԿԸ ՓՈՐՁԱՔՆՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԱՆՑԵԼ

2 ԱՆՁԻ ՄԱՀՎԱՆ ՊԱՏՃԱՌ ԴԱՐՁԱԾ ՎԵՐԵԼԱԿԸ ՓՈՐՁԱՔՆՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԱՆՑԵԼ



26.10.2012 / 12:38
ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԿՈՐԵԱՆ ԱՆՑԵԼ Է ԿԻՍԱՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ

ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԿՈՐԵԱՆ ԱՆՑԵԼ Է ԿԻՍԱՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ



26.10.2012 / 12:29
ՄԱՐԴԱՍՊԱՆ ՍԱՖԱՐՈՎԻ ՆԵՐՄԱՆ ՓԱՍՏԸ ԴՐԱԿԱՆ Է ԱԶԴԵԼ ԱՐՑԱԽԻ ԲԱՆԱԿԻ ՎՐԱ. ՄՈՎՍԵՍ ՀԱԿՈԲՅԱՆ

ՄԱՐԴԱՍՊԱՆ ՍԱՖԱՐՈՎԻ ՆԵՐՄԱՆ ՓԱՍՏԸ ԴՐԱԿԱՆ Է ԱԶԴԵԼ ԱՐՑԱԽԻ ԲԱՆԱԿԻ ՎՐԱ. ՄՈՎՍԵՍ ՀԱԿՈԲՅԱՆ



26.10.2012 / 12:28
ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ 32 ՄԱՐԴ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԶՈՀ Է ԴԱՐՁԵԼ

ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ 32 ՄԱՐԴ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԶՈՀ Է ԴԱՐՁԵԼ


Քվեարկություն

Ի՞նչ եք կարծում, կպաշտպանի՞ արդյոք Գագիկ Ծառուկյանը Ռոբերտ Քոչարյանին Սերժ Սարգսյանի դեմ պայքարում, եթե երկրորդ նախագահը վերադառնա մեծ քաղաքականություն։




Ընթերցողների նամակներ:

31.07.2012
Ա.Հակոբյան
Բաց նամակ ՀՀ Նախագահին

Բաց նամակ ՀՀ Նախագահին



19.08.2008
ՀԱՆԵՑԵ’Ք ԴԻՄԱԿՆԵՐԸ` ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է



Loading...




Новости СМИ2




Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: , n-idea.am