Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский RSS RSS    Կայքի քարտեզը
Փնտրել : 

 Հրապարակումներ


22.10.2012

Հայկական «տաշիր-տուշիրն» ընդդեմ ադրբեջանական Մուսլիմի Ռուսաստանում. որքանո՞վ է դա արդյունավետ և ողջամիտ

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Անցյալ հարյուրամյակի 80-ականների երկրորդ կեսին Երևան հյուրախաղերի էր եկել Վրացական ԽՍՀ պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ջանսուղ Կախիձեի ղեկավարությամբ։ Համերգը փայլուն անցավ։ Պետք է ասել, որ այն ժամանակ էլ Վրաստանի սիմֆոնիկ նվագախումբը գերազանցում էր հայկականը շատ պարամետրերով. հայերն այն ժամանակ կարողացել էին ազատվել Վալերի Գերգիևից, ընդ որում՝ ազգային հատկանիշներից ելնելով (նժդեհականների այն ժամանակվա նախակարապետներին ու այլ կարգի խավարամիտներին թվում էր, թե օսն արժանի չէ, որ հայկական կոլեկտիվ ղեկավարի, և նրանք մի երկու կեղտոտ հոդված գրեցին տեղի մամուլում, իսկ Կարեն Դեմիրճյանին հուշել էին, որ հարկավոր է օսին քշել Հայաստանից. Կարեն Դեմիրճյանը, որը հայրենիքի առջև առանձնապես չէր փայլել իր վաստակով և միշտ հաճույքով էր համաձայնում այն ամենի հետ, ինչը պոտենցիալ առումով վնասում էր Հայաստանին, ուրախությամբ հավանություն տվեց Գերգիևին ազատելուն. այդ ժամանակվանից ի վեր Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը միջակությունների գերության մեջ է, այնինչ Վալերի Գերգիևը ծաղկում է ապրում, մինչդեռ կարող էր և այլ կերպ լինել, այսինքն՝ Գերգիևը կարող էր ծաղկել հայկական նվագախմբի հետ), իսկ պատշաճ դիրիժոր հայերի մեջ այդպես էլ չգտան (պետք է ասել, որ իսկական դիրիժորը հազվադեպ մի բան է ներկայիս աշխարհում)։ Մի խոսքով՝ վրացական կոլեկտիվի բարձր մակարդակը մեզ՝ այն ժամանակվա ուսանողներիս վրա առեղծվածային տպավորություն թողեց, և ըստ ավանդույթի՝ մենք ծանոթություն հաստատեցինք վրացական ֆիլհարմոնիկի արտիստների հետ։ Ինչպես ասում են, նրանց գինու, մեր կոնյակի և համակովկասյան ուտեստի շնորհիվ լավ հարաբերություններ հաստատվեցին, և վրացիները շատ բան պատմեցին։ Պարզվում է՝  Վրաստանի ֆիլհարմոնիայի պետական նվագախումբը կարգին ֆինանսավորվում էր. նախ՝ այն ակադեմիականի կարգավիճակ ուներ, իսկ դա նշանակում էր աշխատավարձ՝ գումարած 50-60 ռուբլի և արտասահմանյան շատ հյուրախաղեր, ինչից զրկված էր մեր նվագախումբը, երկրորդ՝ նվագախմբի յուրաքանչյուր երաժիշտ իր հովանավորն ուներ, որը նրան ամսական 500-600 ռուբլի էր վճարում։ Այսինքն՝ Կոմկուսի Կենտկոմից կանչում էին «շահութաբեր» արտադրությունների ու ձեռնարկությունների տնօրեններին և ասում. քո կոլեկտիվը «մուծվելու» է առաջին ջութակներին, քոնը՝ թավջութակներին, քոնը՝ պղնձե փողայիններին և այլն։ Մի խոսքով՝ վրացական նվագախումբը նյութական խնդիրներ չուներ. թե՛ աջ, թե՛ ձախ փողեր կային, էլ չենք խոսում արտասահմանյան ուղևորությունների և Ջանսուղ Կախիձեի կարգի տաղանդավոր մաեստրոյի մասին։

Հասկանալի է՝ մեր մեջ անմիջապես հարց ծագեց. իսկ ինչո՞ւ նույնը մեզ մոտ չկա։ Ինչո՞ւ Հայաստանի Կոմկուսի Կենտկոմից չեն հրամայում արտադրության առաջավորներին ու սոցիալիստական սեփականության խոշորագույն հափշտակիչներին հովանավորել հայկական մշակույթի օջախները։ Անշուշտ, նրանք բոլորը՝ այդ առաջավորները, արդեն «տուրքի տակ» էին (վճարում էին ԲԽՍՍ-ին և մյուս իրավապահներին), բայց նման տուրք վճարում էին նաև վրացի առաջավորները, ինչը նրանց չէր խանգարում հովանավորել նաև ստեղծագործական կոլեկտիվներին։ Ավելի մեծահասակներն ասում էին, թե Սերոբիչն հազար տարի մնա իրեն թույլ չի տա ինչ-որ մեկին ինչ-որ բան ասել ինչ-որ կոլեկտիվի վիճակը բարելավելու հաշվով, եթե Սերոբիչն ինչ-որ մեկին ինչ-որ բան ասի էլ, ապա միայն հանուն իրեն ու այն բանի, ինչն անձամբ իրեն է հարկավոր։ Ավելին, եղել են դեպքեր, երբ Կենտկոմից արված մի զանգը կարող էր լուծել օժտված մարդու ճակատագիրը, բայց այդ զանգը երբեք չէր արվում։ Օրինակ, կար մի Մովսես Պողոսյան (այժմ ապրում է Դեթրոյթում, տաղանդավոր ջութակահար է, Չայկովսկու մրցույթի դափնեկիր)։ Եվ ահա, Հայաստանի և ոչ մի չինովնիկի մտքով չանցավ բանակից ազատել նրան (Կարեն Շինարարի կառավարման շրջանում մի զինակոչի համար դա 500-1000 ռուբլի արժեր), արդյունքում՝ բանակից նրան ազատեցին Մոկվայից և ուղարկեցին Չայկովսկու անվան մրցույթին։ Կար ևս մեկը՝ Վենյավսկու մրցույթի դափնեկիր Հրաչիկ Հարությունյանը. այժմ ապրում և աշխատում է Փարիզում, մինչ այդ Երևանի կոնսերվատորիայի ամբիոնի վարիչ էր, իսկ պատանեկության տարիներին մեկուկես տարի վալտորն էր փչում, քանի որ ոչ ոք չուզեցավ օգնել նրան բանակից ազատվելու հարցում։

Ինչո՞ւ հանկարծ հիշեցինք երեսնամյա վաղեմության դեպքերը։ Որովհետև դրանք չեն փոխվել. չի փոխվել ոչ հայկական էլիտան, ոչ նրա վերաբերմունքը հանրային շահի հանդեպ, այսինքն՝ այն ամենի հանդեպ, ինչն ունիվերսալ արժեք ունի և ծառայում է համընդհանուր շահերին։ Հասկանալի է՝ խոսքը հայ էլիտարների ժլատության մասին չէ, նրանք լավ էլ փող են ծախսում, բայց միայն այն ժամանակ, երբ դա անձամբ իրենց ու իրենց հավակնություններին է պետք, ընդ որում՝ ծախսում են իրենց կասկածելի ճաշակին համապատասխան։ Օրինակ, մեկենաս անվանել Գագիկ Ծառուկյանին այն բանի համար, որ իր կալվածքում անազատության մեջ վայրի կենդանիներ և պորտաբույծներից բաղկացած մի ամբողջ քաղաքական կուսակցություն է պահում միայն որպեսզի առաջին դերերում երևա՝ ճիշտ չէ։ Ճիշտ չէ նաև Սամվել Կարապետյանին մեկենաս անվանելը՝ ինչ է թե ամեն տարի Կրեմլում վայրի գեղցիություններ է կազմակերպում և իր մրցանակների հանձնման համար տասնյակ միլիոն դոլարներ ծախսում։ Մի խոսքով՝ ոչ այն ժամանակ, ոչ հիմա հայ էլիտարները չեն սովորել ծառայել ընդհանուր շահին և իսկապես հովանավորել համազգային արժեքները։ Իսկ ինչպիսի՞ն են դրանք։ Եվ ինչպե՞ս են դրանով ուրիշներն զբաղվում։

Երեկ Ռուսաստանի հեռուստատեսության Առաջին ալիքը հեռարձակում էր Մուսլիմ Մագոմաևի 70-ամյակին նվիրված համերգ։ Մինչ այդ Մոսկվայում արդեն անց էր կացվել վոկալիստների Մագոմաևի անվան երկրորդ միջազգային մրցույթը, իսկ համերգին հանդես գալն իր համար պատիվ էր համարել ինքը՝ Դմիտրի Խվորոստովսկին (Առնո Բաբաջանյանի «Երախտապարտ եմ քեզ» երգով)։ Իսկ մի երկու տարի առաջ մոսկովյան կենտրոնական փողոցներից մեկում կանգնեցվեց ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մուսլիմ Մագոմաևի հուշարձանը։ Թե ինչ փողերով են կազմակերպվում մրցույթները, համերգները, ինչ միջոցներով են հուշարձաններ կանգնեցվում, և առհասարակ՝ մեծարվում Մուսլիմ Մագոմաևն ինքը՝ կարծում եմ, դժվար չէ կռահել։ Մուսլիմ Մագոմաևն, իհարկե, փայլուն կերպար է և արժանի ամեն տեսակ պատիվների, բայց ավելացնեմ, որ Արամ Խաչատրյանի հուշարձանը Մոսկվայում հայտնվեց նրա մահվանից մոտ 30 տարի հետո (այն էլ երկրորդ նախագահ Քոչարյանի ջանքերով, այնինչ ադրբեջանցիները Մուսլիմի հուշարձանը կանգնեցրին նրա վախճանվելուց մեկ-երկու տարի հետո)։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Առնո Բաբաջանյանը՝ Մուսլիմի հոգևոր հայրն ու դաստիարակը, առայսօր հուշարձան չունի Մոսկվայում, իսկ հայրենիքում նրան անգամ Կոմիտասի անվան պանթեոնում լայեղ չարեցին թաղել (այդ անհեթեթության վարկածներից մեկի համաձայն՝ հանրապետության այն ժամանակվա առաջին դեմքը՝ Մոսկվայի առջև բավական երկչոտ մեկը, չէր համարձակվել Առնոյին թաղել պանթեոնում միայն նրա համար, որ նա Սոցիալիստական աշխատանքի հերոս չէր, իսկ Սոցաշխատանքի հերոս չէր դարձել այն պատճառով, որ աշխատանքային գրքույկ չուներ, ինչը ժամանակին իրարանցում էր առաջացրել ԽՍՀՄ Գերագույն խորհրդում)։ Հայրենական էլիտարներից մեկնումեկը գոնե ինչ-որ բան անո՞ւմ է Խաչատրյանի կամ Բաբաջանյանի արվեստը պոպուլյար դարձնելու համար։ Իհարկե՝ ոչ, քանի որ դա «տաշիր-տուշիր» չէ, ոչ էլ առյուծներ վանդակում՝ ինչ-որ տեղ Աբովյանում, որոնց կերակրելու համար փող չի խնայվում, քանզի դա այն է, ինչը փառք է բերում էլիտարներին։ Ո՞վ է կանգնած ՌԴ տարածքում Մուսլիմին մեծարելուն նվիրված բոլոր գործողությունների ֆինանսավորման հետևում։ Ոչ ոք չգիտի, քանի որ Մուսլիմի արվեստի հանրահռչակումը «տաշիր-տուշիրի» տիպի էժանագույն ակցիա չէ, բայց հուշեմ, որ դա Վագիթ Ալեքպերովն է՝ «Լուկօյլի» ղեկավարն ու տերը, ինտելեկտուալ, որը դեռ 40 տարին չբոլորած միութենական նախարարի տեղակալ էր։ Դե, իսկ ինչ է Վագիթ Ալեքպերովը համաշխարհային հայության «լիդերների» համեմատ։ Ասեմ, որ եթե նրան մի սեղանի շուրջ նստեցնեն Արա Աբրահամյանի հետ և խնդրեն, ասենք, կողմնակի ֆրանսիացուն շփվել նրանց հետ և տալ իր եզրակացությունը, ապա հայերի ազգը կխայտառակվի։ Եվ ոչ մի Տիգրան Մեծ Նարեկացու ու Քուչակի հետ միասին չի սրբի այդ խայտառակությունը։

Առնո Բաբաջանյանի որդին՝ Արան, բավական համեստ ու վեհերոտ մի մարդ, արդեն որերորդ տարին փորձում է իր համեստ հնարավորություններով զբաղվել հոր դասական ժառանգության հանրահռչակմամբ, բայց՝ անհաջող։ (Այստեղ ես ստիպված եմ ընթերցողի ուշադրությունը հրավիրել երկու պահի վրա. նախ՝ Բաբաջանյանի դասական ժառանգությունը, չնայած սակավաթվությանը, այսօր պետք է շատ ավելի մեծ հետաքրքրություն առաջացնի, քան անգամ Խաչատրյանինը, քանի որ Բաբաջանյանն իր ստեղծագործությամբ առաջիններից մեկը ԽՍՀՄ-ում դուրս եկավ տոնալ երաժշտության շրջանակներից և գրեց ատոնալ երաժշտություն, ինչն ինքնըստինքյան ունիկալ էր, երկրորդ՝ ամենևին էլ ամոթալի չէ մեծ կոմպոզիտորի համար ինչ-որ ժամանակ քիչ կատարված կամ էլ նույնիսկ մոռացված լինել. հիշեցնենք, որ Բախն ուղիղ 100 տարի մոռացության էր մատնված և միայն Մենդելսոնի ջանքերով իր արժանի տեղը գտավ համաշխարհային մշակույթի գանձարանում)։ Իսկ ինչպե՞ս է դա արվում ընդհանրապես։ Արա Բաբաջանյանի փողը չի հերիքում (համերգներ, Բաբաջանյանի անվան մրցույթներ կազմակերպելու և առհասարակ դաշնակահարներին վճարելու համար. համոզված եմ, որ եթե Կիսինի կարգի մի երկու դաշնակահար մի երկու անգամ կատարի Հերոսական բալլադը դաշնամուրի և նվագախմբի համար կամ «Վեց պատկերը», ապա Բաբաջանյանի այդ գլուխգործոցները երկար տարիներ չեն իջնի խոշոր բեմահարթակներից, և գործը կշարժվի մեռյալ կետից)։ Իսկ նրանք, ովքեր փող ունեն, զբաղված են միայն «տաշիր-տուշիրի» կարգի լպիրշությամբ՝ Ռուսաստանում, այստեղից բխող բոլոր հետևանքներով...

Սփյուռքի անզուգական նախարար Հրանուշ Հակոբյանը մի անգամ հանճարեղ մի միտք ասաց այն մասին, թե հայերն ադրբեջանական նավթադոլարներին պետք է հակադրեն իրենց միտքը, իսկ միտքը, համաձայն նրա կարծիքի, անհաղթ է։ Թե ինչպես է ընթանում ադրբեջանական նավթադոլարների պայքարն ընդդեմ հայկական մտքի՝ կարծում եմ, բոլորն են տեսնում։ Իսկ ես կարծում եմ, որ կարելի է առանց որևէ մեծ ծախսի, բայց ավելի պակաս «պրեստիժով» զբաղվել իսկական հայկական մտքի հանրահռչակմամբ, ինչի մասին Հրանուշ Հակոբյանը պատկերացում չունի և որը, ցավոք, մոռացության է մատնվում։ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը առիթ-անառիթ սիրում է խոսել իբր անգին հայկական մշակութային արժեքների մասին (միանշանակ է, որ նա ինքը չի կարող թվարկել գոնե մի երկու իսկական արժեք)։ Իսկ խոսում է նրա համար, որ խոսելը վնաս չէ, և նրան թվում է, թե ավելի լավ է խոսել, քան լռել։

Ինչ վերաբերում է համընդհանուր շահին ծառայելու վրացական ազգային ավանդույթին, որը վրացիները պահել են խորհրդային ժամանակներից, ապա ժամանակն է, որ մենք փոխ առնենք այն վրացիներից։ Եվ նույնիսկ ադրբեջանցիներից... Կարծում եմ՝ առանց պետության առաջին դեմքի ներգրավման՝ այս գործընթացը տեղից չի շարժվի։ Իսկ այդ գործի պահանջարկը կա, և դա անվիճելի է։

էլեկտրոնային օրաթերթ «Ազգային գաղափար»




Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները

 

Վերադարձ դեպի ցուցակ


Կարծիքների քանակը - 4

Կարծիքներ

  • Artiom Khachaturian14:16 | 25.10.2012
    Ara Khachatryanin - Babajanyani atonal gorc - 6 patker dashnamuri hamar
  • ara khachatryan19:28 | 24.10.2012
    vorn e Babajanyani atonal steghtsagortsutyunu, Artyom?
  • Մռավ17:32 | 23.10.2012
    Մեր հարուստները աննպատակ փող ծախսելու փողարեն լավ կանեն հովանավորեն թուրքերի քարոզչամեքենայի դեմ պայքարող այն գիտնականներին,որոնք նեղվում են միայն ֆինանսի պակասությունից:Մենք քարոզչական ճակատում պարտվում ենք թուրքերին:
  • Մինաս17:28 | 23.10.2012
    լավ հոդված է,միայն մի բան դուր չեկավ ինձ-Նժդեհի համակիրներին կամ նրանց նախակարապետներին խավարամիտ անվանելը:Խավարամիտ տարրը ցանկացած կուսակցության կամ թեկուզ հասարակության մեջ կարող է մի պահ շատանալով եղանակ ստեղծել:Չշփոթել իսկական նժդեհականին կեղծ նժդեհականի (հանրապետականների)հետ:Եթե ինչ որ միջակությունների խումբ,իրենից ոչինչ չներկայացնելով Նժդեհի գաղափարախոսությունն է վերցնում որպես իր դատարկությունը և սնանկությունը ծածկող միջոց,ապա Նժդեհը դրանում մեղավոր չէ:Հեղինակն իր կամքից անկախ հաստատում է Նժդեհի այն խոսքը,որ ոսկի ունեցող հայը տեր չի կանգնում իր ոսկեգրիչ մտավորականին:

Ուղարկել մեկնաբանություն

Ոչ նորմատիվային բառապաշար, գովազդ, այլ ռեսուրսներին հղումներ պարունակող և սույն նյութին չառնչվող մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից

Ձեր անունը : *

Մեկնաբանություն : *

Մուտքագրեք նկարում պատկերված տառերը (չկարեվորելով մեծատառերը)

Նորություններ գործընկերներից

Loading...


Национальная идея

новости Армении, аналитика, публикации, комментарии

добавить на Яндекс




Добавить свое объявление
Загрузка...




Новости России


Загружается, подождите...


SELECTORNEWS









Տեսանյութեր

Ընտրեք ինձի

Հրապարակումներ


26.10.2012
Աննա ԲԵԳԼԱՐՅԱՆ
Սիրիական ապստամբների ՕԳԳ-ն. շատ սպանես՝ շատ կստանաս

Սիրիական ապստամբների ՕԳԳ-ն. շատ սպանես՝ շատ կստանաս



25.10.2012
Ալեքսանդր ԳԱՐԵԳԻՆՅԱՆ
Առաջիկա ամիսների «գաղափարախոսական» պայքարի որոշ նրբությունների մասին

Առաջիկա ամիսների «գաղափարախոսական» պայքարի որոշ նրբությունների մասին



25.10.2012
Արմինե ՀԱԿՈԲՅԱՆ
Ամերիկացիների «սիրիական պլանը» բումերանգի պես կհարվածի թուրքերին, սաուդյան արաբներին և նրանց նմաններին

Ամերիկացիների «սիրիական պլանը» բումերանգի պես կհարվածի թուրքերին, սաուդյան արաբներին և նրանց նմաններին



24.10.2012
Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Ի՞նչ է Լյովիկ Զուրաբյանը

Ի՞նչ է Լյովիկ Զուրաբյանը



23.10.2012
Արմինե ՀԱԿՈԲՅԱՆ
Սպանությունը՝ որպես նախընտրական ագիտացիայի մաս

Սպանությունը՝ որպես նախընտրական ագիտացիայի մաս



22.10.2012
Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հայկական «տաշիր-տուշիրն» ընդդեմ ադրբեջանական Մուսլիմի Ռուսաստանում. որքանո՞վ է դա արդյունավետ և ողջամիտ

Հայկական «տաշիր-տուշիրն» ընդդեմ ադրբեջանական Մուսլիմի Ռուսաստանում. որքանո՞վ է դա արդյունավետ և ողջամիտ



19.10.2012
Աննա ԲԵԳԼԱՐՅԱՆ
Հայի հուշարձանը՝ Բաքվի վրա. գլխավորը, որ «վրան» է, ոչ թե «տակը»...

Հայի հուշարձանը՝ Բաքվի վրա. գլխավորը, որ «վրան» է, ոչ թե «տակը»...



17.10.2012
Աննա ԲԵԳԼԱՐՅԱՆ
Աչքերի, ականջների բացակայությունը, մատների և անոթների սերտաճումը «Փոթորիկ անապատում»-ի «փոշին» են

Աչքերի, ականջների բացակայությունը, մատների և անոթների սերտաճումը «Փոթորիկ անապատում»-ի «փոշին» են



16.10.2012
Արմինե ՀԱԿՈԲՅԱՆ
Փոքր Իսրայելի մեծ հավակնությունները

Փոքր Իսրայելի մեծ հավակնությունները



16.10.2012
Ալեքսանդր ԳԱՐԵԳԻՆՅԱՆ
Տեր-Պետրոսյան-2013-ի առիթով

Տեր-Պետրոսյան-2013-ի առիթով



16.10.2012
Աննա ԲԵԳԼԱՐՅԱՆ
Իրանին նեղն են լծում

Իրանին նեղն են լծում



15.10.2012
Մանե ՄԱՐԳԱՐՅԱՆ
ԱԳՆ-ն հայտարարություններով հանդես գալու «հավես չունի»

ԱԳՆ-ն հայտարարություններով հանդես գալու «հավես չունի»


Լրահոս


27.10.2012 / 11:51
ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ

ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ



27.10.2012 / 10:52
ԱՂՋԻԿԸ 7 ՀԱԶԱՐ ԴՐԱՄԻ ԴԻՄԱՑ ՍԵՌԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ Է ՈՒՆԵՑԵԼ 2 ԵՐԻՏԱՍԱՐԴԻ ՀԵՏ ԵՎ ԴԱՏԻ ՏՎԵԼ ՆՐԱՆՑ

ԱՂՋԻԿԸ 7 ՀԱԶԱՐ ԴՐԱՄԻ ԴԻՄԱՑ ՍԵՌԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ Է ՈՒՆԵՑԵԼ 2 ԵՐԻՏԱՍԱՐԴԻ ՀԵՏ ԵՎ ԴԱՏԻ ՏՎԵԼ ՆՐԱՆՑ



27.10.2012 / 10:49
ՊՈՒՏԻՆԸ ԿԱՐՈՂ Է ՆՈՐԻՑ ՀԵՏԱՁԳԵԼ ԻՐ ԱՅՑԸ ԹՈՒՐՔԻԱ. ԹՈՒՐՔԻԱՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ Է

ՊՈՒՏԻՆԸ ԿԱՐՈՂ Է ՆՈՐԻՑ ՀԵՏԱՁԳԵԼ ԻՐ ԱՅՑԸ ԹՈՒՐՔԻԱ. ԹՈՒՐՔԻԱՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ Է



27.10.2012 / 10:47
ՀԻԼԱՐԻ ՔԼԻՆԹՈՆԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ԿՏԱ

ՀԻԼԱՐԻ ՔԼԻՆԹՈՆԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ԿՏԱ



27.10.2012 / 10:46
ԲԵՐԼՈՒՍԿՈՆԻԻ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է

ԲԵՐԼՈՒՍԿՈՆԻԻ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է



27.10.2012 / 10:42
«ՄԱՄԱ՛ ՋԱՆ, ՏԱՆԸ ՍՈՎԱԾ ԿՄՆԱՆՔ, ՄԵԶ ՄԱՆԿԱՏՈՒՆ ՄԻ՛ ՏԱՐ». (VIDEO)

«ՄԱՄԱ՛ ՋԱՆ, ՏԱՆԸ ՍՈՎԱԾ ԿՄՆԱՆՔ, ՄԵԶ ՄԱՆԿԱՏՈՒՆ ՄԻ՛ ՏԱՐ». (VIDEO)



27.10.2012 / 10:41
ՍԿԱՆԴԱԼ. ՔԻՄ ՔԱՐԴԱՇՅԱՆԸ ՄԵԿՆՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆ

ՍԿԱՆԴԱԼ. ՔԻՄ ՔԱՐԴԱՇՅԱՆԸ ՄԵԿՆՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆ



26.10.2012 / 21:27
ԱՄՆ-Ը ՊԱՏՐԱՍՏ Է ՄԻՋՆՈՐԴԻ ԴԵՐ ՍՏԱՆՁՆԵԼ ՎՐԱՍՏԱՆԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ

ԱՄՆ-Ը ՊԱՏՐԱՍՏ Է ՄԻՋՆՈՐԴԻ ԴԵՐ ՍՏԱՆՁՆԵԼ ՎՐԱՍՏԱՆԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ



26.10.2012 / 20:47
ԲԵՌԼՈՒՍԿՈՆԻԻԻՆ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ ԵՆ 4 ՏԱՐՎԱ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ

ԲԵՌԼՈՒՍԿՈՆԻԻԻՆ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ ԵՆ 4 ՏԱՐՎԱ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ



26.10.2012 / 20:18
ՄՈՎՍԵՍ ՀԱԿՈԲՅԱՆ. ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵԸ ՉԵՆ ՀԱՄԱՐՁԱԿՎԻ ՀԱՐՎԱԾԵԼ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐԻՆ

ՄՈՎՍԵՍ ՀԱԿՈԲՅԱՆ. ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵԸ ՉԵՆ ՀԱՄԱՐՁԱԿՎԻ ՀԱՐՎԱԾԵԼ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐԻՆ



26.10.2012 / 19:30
ԲԱՔՎԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ՆՊԱՍՏՈՒՄ Է ԼՂՀ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՄԱՆԸ

ԲԱՔՎԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ՆՊԱՍՏՈՒՄ Է ԼՂՀ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՄԱՆԸ



26.10.2012 / 18:01
ՈՒԴԱԼՑՈՎԻՆ ՄԵՂԱԴՐԵԼ ԵՆ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ՄԵՋ

ՈՒԴԱԼՑՈՎԻՆ ՄԵՂԱԴՐԵԼ ԵՆ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ՄԵՋ



26.10.2012 / 17:36
ՑՈՒՑԱԴՐՎԵԼ ԵՆ ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԸ

ՑՈՒՑԱԴՐՎԵԼ ԵՆ ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԸ



26.10.2012 / 17:23
ՕԲԱՄԱՆ ՊՈՒՏԻՆԻՑ ԳՈՎԱԶԴԻ ԳԱՂԱՓԱՐ Է ԳՈՂԱՑԵԼ (VIDEO)

ՕԲԱՄԱՆ ՊՈՒՏԻՆԻՑ ԳՈՎԱԶԴԻ ԳԱՂԱՓԱՐ Է ԳՈՂԱՑԵԼ (VIDEO)



26.10.2012 / 17:18
«ՕԳՆԻՐ ԵՂԲՈՐԴ»-Ը 5 ՄԼՆ ԴՐԱՄ Է ՀԱՏԿԱՑՐԵԼ ԼՂՀ-ՈՒՄ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՍԻՐԻԱՀԱՅԵՐԻՆ

«ՕԳՆԻՐ ԵՂԲՈՐԴ»-Ը 5 ՄԼՆ ԴՐԱՄ Է ՀԱՏԿԱՑՐԵԼ ԼՂՀ-ՈՒՄ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՍԻՐԻԱՀԱՅԵՐԻՆ



26.10.2012 / 17:02
ԽԱՆՋՅԱՆՈՒՄ ՏՈՒԺԱԾՆԵՐԻՑ 7-ԻՆ ՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՑՄԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻՑ ԿՏԵՂԱՓՈԽԵՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔՆԵՐ

ԽԱՆՋՅԱՆՈՒՄ ՏՈՒԺԱԾՆԵՐԻՑ 7-ԻՆ ՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՑՄԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻՑ ԿՏԵՂԱՓՈԽԵՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔՆԵՐ



26.10.2012 / 16:54
ԱՍՏՎԱԾԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻՆ ԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆ ԿՇՆՈՐՀԵՆ

ԱՍՏՎԱԾԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻՆ ԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆ ԿՇՆՈՐՀԵՆ



26.10.2012 / 16:33
ԽՈՇՈՐ ԿՐԾՔԵՐ ՍԻՐՈՂ ՏՂԱՄԱՐԴԻԿ ՀՈԳԵԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԵՆ. ԳԻՏՆԱԿԱՆ

ԽՈՇՈՐ ԿՐԾՔԵՐ ՍԻՐՈՂ ՏՂԱՄԱՐԴԻԿ ՀՈԳԵԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԵՆ. ԳԻՏՆԱԿԱՆ



26.10.2012 / 15:58
ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ԱՎԱՐՏԵԼ Է ՉԺՀ-ՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԸ

ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ԱՎԱՐՏԵԼ Է ՉԺՀ-ՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԸ



26.10.2012 / 15:47
ԿԻՐԿՈՐՈՎԻ ՀԱՅՐԸ ԿԱՐԳԻՆ ՏՂԱ Է

ԿԻՐԿՈՐՈՎԻ ՀԱՅՐԸ ԿԱՐԳԻՆ ՏՂԱ Է



26.10.2012 / 15:29
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԼԱՎ ՀԻՄՔ Է ՍՏԵՂԾՎՈՒՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԲԱՆԿԻՆԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ. ՎԱՐՉԱՊԵՏ

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԼԱՎ ՀԻՄՔ Է ՍՏԵՂԾՎՈՒՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԲԱՆԿԻՆԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ. ՎԱՐՉԱՊԵՏ



26.10.2012 / 15:26
ԲԱՅՐԱՄԻՆ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ԱՐՅՈՒՆ Է ՀՈՐԴՈՒՄ

ԲԱՅՐԱՄԻՆ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ԱՐՅՈՒՆ Է ՀՈՐԴՈՒՄ



26.10.2012 / 15:15
ԳԵՆԵՐԱԼ ԴԵՄՓՍԻ. ԻՐԱՆԻ ԽՆԴԻՐԸ ԿԼՈՒԾՎԻ ԱՌԱՆՑ ՌԱԶՄԱԿԱՆ ՄԻՋԱՄՏՈՒԹՅԱՆ

ԳԵՆԵՐԱԼ ԴԵՄՓՍԻ. ԻՐԱՆԻ ԽՆԴԻՐԸ ԿԼՈՒԾՎԻ ԱՌԱՆՑ ՌԱԶՄԱԿԱՆ ՄԻՋԱՄՏՈՒԹՅԱՆ



26.10.2012 / 15:15
ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ԵՌՕՐՅԱ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑՈՎ ԿՄԵԿՆԻ ՉԵԽԻԱ

ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ԵՌՕՐՅԱ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑՈՎ ԿՄԵԿՆԻ ՉԵԽԻԱ



26.10.2012 / 14:49
ՋԵՆԻՖԵՐ ԼՈՊԵՍԻՆ ԱՆՎԱՆԵԼ ԵՆ «ԱԼՖԱ ԷԳ»

ՋԵՆԻՖԵՐ ԼՈՊԵՍԻՆ ԱՆՎԱՆԵԼ ԵՆ «ԱԼՖԱ ԷԳ»



26.10.2012 / 14:24
ՀՀ-ԻՑ ԺԱՄԱՆԱԾ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ՄՈՎՍԵՍ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՀԵՏ

ՀՀ-ԻՑ ԺԱՄԱՆԱԾ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ՄՈՎՍԵՍ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՀԵՏ



26.10.2012 / 14:17
ԻՆՉՈՒ ԷՐ ՊՈՒՏԻՆԸ ԿԱՂԱԼՈՎ ՔԱՅԼՈՒՄ

ԻՆՉՈՒ ԷՐ ՊՈՒՏԻՆԸ ԿԱՂԱԼՈՎ ՔԱՅԼՈՒՄ



26.10.2012 / 14:09
ՎԱՐՉԱՊԵՏԸ ԵՂԵԼ Է ՍՆՆԴԻ ԵՎ ԴԵՂԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՅՈՒՄ

ՎԱՐՉԱՊԵՏԸ ԵՂԵԼ Է ՍՆՆԴԻ ԵՎ ԴԵՂԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՅՈՒՄ



26.10.2012 / 14:04
ԵՐԵՎԱՆԻ ՆԱԽԿԻՆ ԵՎ ՆԵՐԿԱ ՔԱՂԱՔԱՊԵՏԵՐԸ ՊԵՏՔ Է ՆԵՐԳՐԱՎՎԵՆ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՄ

ԵՐԵՎԱՆԻ ՆԱԽԿԻՆ ԵՎ ՆԵՐԿԱ ՔԱՂԱՔԱՊԵՏԵՐԸ ՊԵՏՔ Է ՆԵՐԳՐԱՎՎԵՆ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՄ



26.10.2012 / 13:55
«ԱՆՀԵՐՔԵԼԻ» ՓԱՍՏԱՐԿ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

«ԱՆՀԵՐՔԵԼԻ» ՓԱՍՏԱՐԿ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)



26.10.2012 / 13:51
ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆՆ ՈՒՂԵՎՈՐՎԵԼ Է ՓԱՐԻԶ

ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆՆ ՈՒՂԵՎՈՐՎԵԼ Է ՓԱՐԻԶ



26.10.2012 / 13:42
ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԿԱՊԱՀՈՎԻ ՌԴ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՇԱՀԵՐՆ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՈՒՄ. ԼԱՎՐՈՎ

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԿԱՊԱՀՈՎԻ ՌԴ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՇԱՀԵՐՆ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՈՒՄ. ԼԱՎՐՈՎ



26.10.2012 / 13:37
ՍԻՐԻԱՅՈՒՄ ԽԱԽՏԵՑԻՆ ՀՐԱԴԱԴԱՐԸ

ՍԻՐԻԱՅՈՒՄ ԽԱԽՏԵՑԻՆ ՀՐԱԴԱԴԱՐԸ



26.10.2012 / 13:30
ԱՄՆ-ՈՒՄ ՈՍՏԻԿԱՆԻՆ ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ԵՆ ԲՌՆԱԲԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՐԴԱԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԵՂԱԴՐԱՆՔՈՎ

ԱՄՆ-ՈՒՄ ՈՍՏԻԿԱՆԻՆ ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ԵՆ ԲՌՆԱԲԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՐԴԱԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԵՂԱԴՐԱՆՔՈՎ



26.10.2012 / 13:24
ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՐԳԵԼԱՓԱԿԵԼ Է «THE NEW YORK TIMES»-Ի ԿԱՅՔԸ

ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՐԳԵԼԱՓԱԿԵԼ Է «THE NEW YORK TIMES»-Ի ԿԱՅՔԸ



26.10.2012 / 12:57
ԱՄՆ-ԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԵՂԱԴՐԵԼ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵՋ

ԱՄՆ-ԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԵՂԱԴՐԵԼ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵՋ



26.10.2012 / 12:47
2 ԱՆՁԻ ՄԱՀՎԱՆ ՊԱՏՃԱՌ ԴԱՐՁԱԾ ՎԵՐԵԼԱԿԸ ՓՈՐՁԱՔՆՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԱՆՑԵԼ

2 ԱՆՁԻ ՄԱՀՎԱՆ ՊԱՏՃԱՌ ԴԱՐՁԱԾ ՎԵՐԵԼԱԿԸ ՓՈՐՁԱՔՆՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԱՆՑԵԼ



26.10.2012 / 12:38
ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԿՈՐԵԱՆ ԱՆՑԵԼ Է ԿԻՍԱՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ

ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԿՈՐԵԱՆ ԱՆՑԵԼ Է ԿԻՍԱՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ



26.10.2012 / 12:29
ՄԱՐԴԱՍՊԱՆ ՍԱՖԱՐՈՎԻ ՆԵՐՄԱՆ ՓԱՍՏԸ ԴՐԱԿԱՆ Է ԱԶԴԵԼ ԱՐՑԱԽԻ ԲԱՆԱԿԻ ՎՐԱ. ՄՈՎՍԵՍ ՀԱԿՈԲՅԱՆ

ՄԱՐԴԱՍՊԱՆ ՍԱՖԱՐՈՎԻ ՆԵՐՄԱՆ ՓԱՍՏԸ ԴՐԱԿԱՆ Է ԱԶԴԵԼ ԱՐՑԱԽԻ ԲԱՆԱԿԻ ՎՐԱ. ՄՈՎՍԵՍ ՀԱԿՈԲՅԱՆ



26.10.2012 / 12:28
ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ 32 ՄԱՐԴ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԶՈՀ Է ԴԱՐՁԵԼ

ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ 32 ՄԱՐԴ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԶՈՀ Է ԴԱՐՁԵԼ


Քվեարկություն

Ի՞նչ եք կարծում, կպաշտպանի՞ արդյոք Գագիկ Ծառուկյանը Ռոբերտ Քոչարյանին Սերժ Սարգսյանի դեմ պայքարում, եթե երկրորդ նախագահը վերադառնա մեծ քաղաքականություն։




Ընթերցողների նամակներ:

31.07.2012
Ա.Հակոբյան
Բաց նամակ ՀՀ Նախագահին

Բաց նամակ ՀՀ Նախագահին



19.08.2008
ՀԱՆԵՑԵ’Ք ԴԻՄԱԿՆԵՐԸ` ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է



Loading...




Новости СМИ2




Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: , n-idea.am