Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский RSS RSS    Կայքի քարտեզը
Փնտրել : 

 Հրապարակումներ


23.10.2012

Սպանությունը՝ որպես նախընտրական ագիտացիայի մաս

Արմինե ՀԱԿՈԲՅԱՆ

Սիրիայում անցկացվող անգլո-ամերիկյան քաղաքականության ձախողման չափերն անասելի մեծ են. սա վաղուց ընդունել են առողջ դատող բոլոր մարդիկ և միջազգային լրատվամիջոցները, ինչպես, օրինակ, բրիտանական The Guardian թերթը, անկախ այն բանից՝ Ասադի կողմնակիցն են նրանք, թե հանդես են գալիս նրա դեմ։ Հենց այս փաստն էլ ստիպում է հակասիրիական տրամադրություն ունեցող ուղեղներին աշխատել սաստկացված ռեժիմով՝ ատելի քաղաքական գործչին տապալելու նոր ուղիներ որոնելով։ Եվ որքան նրանց մոտ ավելի վատ է ստացվում Սիրիայում, այնքան ավելի են ակտիվանում ջանքերը Լիբանանում։ Վերջինը ներքին զորքերի հետախուզական բյուրոյի ղեկավար Վիսամ ալ-Հասանի սպանությունն էր։ Ողբերգական այս իրադարձությանը նախորդել էին ոչ պակաս նշանակալի դեպքեր հոկտեմբերի սկզբին. հենց այդ ժամանակ սաուդյան լրատվամիջոցները հրապարակեցին գաղտնի փաստաթղթեր՝ «Հույժ գաղտնի» վերտառությամբ, որոնք, իբր, բացահայտում էին սիրիական հատուկ ծառայությունների գործունեությունը սիրիական ընդդիմության հանդեպ։ Փաստաթղթերում ասվում է Ասադի ռեժիմին անհարմար անձանց խոշտանգումների և ֆիզիկական վերացման, ինչպես նաև սիրիական կառավարության՝ իր գործողությունների մեղքն ինչ-որ ահաբեկչական խմբավորումների վրա դնելու փորձերի մասին։ Եվ որ ամենագլխավորն է՝ գաղտնի փաստաթղթերը տեղեկություններ են պարունակում սիրիական ռեժիմի և լիբանանյան շիական «Հեզբոլլահ» խմբավորման գաղտնի կապերի մասին, որոնց օգնությամբ էլ Ասադը հաշվեհարդար էր տեսնում իր դեմ տրամադրված քաղաքական գործիչների հետ ինչպես Սիրիայի տարածքում, այնպես էլ Լիբանանում։ Լիբանանցի լրագրող, «Ալ Նահար» թերթի հիմնադիր, ընդդիմադիր գործիչ Ջեբրան Թոնիի սպանությունը 2005թ. կրկին, համաձայն գաղտնի փաստաթղթերի, սիրիական հատուկ ծառայությունների և «Հեզբոլլահի» ձեռքի գործն է (ինչպես և Լիբանանի նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի սպանությունը)։ Հարկ է ընդգծել, որ եթե այդ գաղտնի փաստաթղթերի հրապարակման նպատակը լայն հասարակական-քաղաքական արձագանք առաջացնելն էր, ապա դա հաջողվել է. գրեթե բոլոր լիբանանյան, ինչպես նաև որոշ այլ արաբական լրատվամիջոցներ երկար և աղմկալի քննարկում էին այս թեման և վարկածներ էին առաջադրում։ Սակայն դեռ այն ժամանակ զգացվում էր, որ նպատակներն այդքան էլ մակերեսային չէին, այլ հարկավոր է սպասել դրանց շարունակությանը։

Հավանականությունը, թե սիրիական, ինչպես նաև շատ այլ կառավարություններն Արևելքում և Արևմուտքում կարող էին դիմել բռնաճնշումների քաղաքական ընդդիմախոսների հանդեպ, իհարկե՝ անհնար է ժխտել։ Բայց, ինչպես ասում են, թող Ասադի վրա առաջինը քար նետի քաղաքական այն գործիչը կամ կառավարությունը, որը երբեք ոչ մի բռնարարքի չի դիմել իր հակառակորդների կամ էլ սեփական քաղաքացիների դեմ։ Ցանկացողները, հաստատ, քիչ կլինեն։ Բայց հարցն այժմ այն չէ, թե կարող էր արդյոք Ասադը ֆիզիկական ոչնչացման մեթոդներ կիրառել արևմտամետ տրամադրություններ ունեցող գործիչների դեմ, թե ոչ, այլ այն, որ այդ փաստաթղթերի հրապարակումից հետո «Հեզբոլլահ» խմբավորումը ստիպված էր անմիջապես հերքել և ապացուցել, որ ինքը կապ չունի Ջեբրան Թոնիի սպանության հետ, պաշտպանվել «Մարտի 14-ի կոալիցիայի» ընդդիմախոսների մեղադրանքներից, և որ ամենագլխավորն է՝ այն այսօր էլ շարունակում է նույնն անել, այն բանից հետո, երբ սպանվեց ներքին զորքերի հետախուզական բյուրոյի ղեկավարը։ Այդ բոլոր սպանությունները և մեղադրանքներն ինչ-որ կասկածելիորեն սկսում են նման պատճառների ու հետևանքների համակարգի վերածվել, ինչը թույլ է տալիս խոսել ավելի շուտ Լիբանանի շիաների և սիրիական կառավարության վրա ազդեցության մեթոդների մշակված համակարգի մասին։ Եթե այդպես չէ, ապա տրամաբանական հարց է ծագում. ինչո՞ւ հենց հիմա, 2012-ին, Լիբանանի խորհրդարանական ընտրությունների նախօրեին (2013թ.), որոնք վճռելու են ոչ միայն Լիբանանի, այլև Սիրիայի հետագա գոյության ճակատագիրը, և որոնք այսօր արդեն քննարկումների և բանավեճերի առարկա են լիբանանյան հասարակության բոլոր մակարդակներում, ինչպես նաև տարածաշրջանում սիրիամետ ուժերի հարաբերական հաջողությունների պարագայում ի հայտ եկան, իբր, գաղտնի այդ փաստաթղթերը 2005թ. սիրիական հատուկ ծառայությունների հանցագործությունների մասին։ Եվ ինչո՞ւ հենց դրանից հետո կատարվեց Վիսամ ալ-Հասանի սպանությունը։ Եվ վերջապես, ինչո՞ւ էր պետք Ասադին կամ նրա դաշնակիցներին սրել առանց այդ էլ շիկացած իրադրությունը Լիբանանում. ի՞նչ առավելություններ կունենան նրանք իրենց հակառակորդների դեմ պայքարում։ Այս հարցերի պատասխանները սինթեզվում են անհաշտ հակառակորդների՝ Լիբանանի հիմնական քաղաքական ուժեր հանդիսացող «Մարտի 14-ի կոալիցիայի» և «Հեզբոլլահի» կողմից արվող փոխադարձ մեղադրանքների վերլուծության հիման վրա։

«Մարտի 14-ի կոալիցիան» Լիբանանի շիաներին մեղադրում է Լիբանանում քաղաքական անկայունությունից դիվիդենդներ շահելու և դրանով իսկ սիրիական իրադարձություններին իր մասնակցությունը սքողելու մեջ։ Լիբանանի գործող իշխանությունները մեղադրվում են նաև «Հեզբոլլահի» հետ համագործակցելու մեջ, ուստի կոալիցիան համառորեն պահանջում է վարչապետ Նաջիբ Միկատիի հրաժարականը։ Նման հարձակումները կառավարության և Նաջիբ Միկատիի դեմ նորություն չեն. դեռ ամռանը «Ապագայի շարժում» կուսակցության առաջնորդ Սաադ Հարիրիի թեկնածությունը երկրի վարչապետի պաշտոնին քննարկվում էր որպես առավել ընդունելի տարբերակ, հանձին որի Սաուդյան Արաբիան ցանկանում էր ստանալ խամաճիկային կառավարություն Սիրիայի քթի տակ; Սաադ Հարիրիի անձի շուրջ արաբական միջավայրում ամենահակասական կարծիքներ կան, ընդհուպ մինչև նրա ծագման գաղտնիքը։ Լուրերը՝ լուրեր, բայց այն, որ քաղաքական այդ գործիչն իսկապես լիբանանյան ընդդիմության առանցքային դեմքն է, անվիճելի է։ Ինչպես և այն, որ վերջին ժամանակներս նրա հանդեպ վստահությունն ու հետաքրքրությունը լիբանանյան հասարակության կողմից փոքր-ինչ մարել են։ Ամերիկյան «The New York Times» թերթը դա կապում է այն բանի հետ, որ Հարիրին երկար ժամանակ բացակայել է Լիբանանից և քաղաքական ոչ ճիշտ քայլեր է կատարել։

Կոալիցիան «Հեզբոլլահին» մեղադրում է նաև այն բանում, որ վերջինը փորձում է բախումներ սադրել Իսրայելի հետ՝ կրկին լիբանանյան հասարակության աչքին իր սասանված հեղինակությունը վերականգնելու նպատակով։ Եվ հարցեր է առաջադրում, որոնք վերաբերում են խմբավորման ֆինանսավորման և սպառազինման աղբյուրներին։ Դրան զուգահեռ,  շիական խմբավորումը համարվում է Լիբանանում Իրանի քաղաքականության անցկացնողը, ինչը դիտարկվում է որպես միջամտություն ինքնիշխան պետության ներքին գործերին։

Իսկ կառավարությունից կոալիցիան պահանջում  է լիբանանյան բանակի զորամասեր տեղակայել սիրիա-լիբանանյան սահմանին և բացատրություններ տալ նախագահ Միշել Սուլեյմանի հռչակած «սիրիական հարցից հեռու մնալու քաղաքականության» առիթով։

«Հեզբոլլահն», իր հերթին, մեղադրում է «Մարտի 14-ի կոալիցիային» այն բանում, որ այն պարզապես վախենում է տանուլ տալ առաջիկա ընտրություններում, քանի որ ոչ բոլոր ընդդիմադիր ոժերն են համաձայն հետևելու Սաադ Հարիրիի քաղաքական գծին, ուստի դիմում է ամեն ինչի՝ ծայրահեղ իրավիճակ ստեղծելու և մեկ ընդդիմադիր օղակի շուրջ մնացած բոլոր ուժերին խմբավորելու համար։ Սաադ Հարիրին մեղադրվում է նաև իսրայելցի քաղաքական գործիչների հետ կապեր ունենալու և այն բանի մեջ, որ նրա ողջ քաղաքական գործունեությունը բխում է հենց Իսրայելի և ԱՄՆ շահերից։ Նա ստիպված է հերքել լուրերն այն մասին, որ այսպես կոչված սիրիական ընդդիմության շարքերում Ասադի ռեժիմի դեմ մարտնչում են Լիբանանի քաղաքացիներ, և որ հենց նրա ու թուրքական օգնությամբ են սիրիական գրոհայինները զենք ստանում։

Իսկ հիմա՝ ավելի մանրամասն անդրադառնանք փաստերին. «Հեզբոլլահ» խմբավորումը չի չափազանցում, երբ ասում է, որ «Մարտի 14-ի կոալիցիան» կանգնած է այնպիսի խնդիրների առջև, որոնք կարող են խանգարել նրան հաղթանակ տանել 2013թ. ընտրություններում. լիբանանյան ընդդիմությունն իսկապես խնդիրներ ունի, այն միասեռ չէ և պատրաստ չէ անվերապահորեն հետևելու Հարիրիի քաղաքական գծին. դրուզներն, օրինակ, որոնք նույնպես մտնում են կոալիցիայի մեջ, չեն մասնակցում ընդդիմության կազմակերպած բողոքի ցույցերին և Միկատիի պաշտոնանկությունը չեն պահանջում։ Դրուզների առաջնորդ Վալիդ Ջումբլաթը կտրականապես հերքում է կառավարության բռնի տապալման սցենարը։ Արևմուտքի երկրները և Կատարը նույնպես չեն շտապում Լիբանանի գործող կառավարությունն ինչ գնով էլ լինի տապալելու գործում, քանի որ խուսափում են քաղաքական վակուումի և քաոսի գոյացումից։ «Մարտի 14-ի կոալիցիան» վհատված է նաև Լիբանանի և Սիրիայի հանդեպ Օբամայի վարած քաղաքականությունից և այլևս չի հավատում, որ ընտրություններն ԱՄՆ-ում կկարողանան ինչ-որ բան փոխել Սիրիայում, քանի որ «ԱՄՆ-ը տարածաշրջանում միշտ գործում է՝ ելնելով միայն Իսրայելի շահերից, ուստի իրավիճակը Սիրիայում անփոփոխ կմնա այնքան ժամանակ, քանի դեռ դա ձեռնտու է Իսրայելին» (https://www.elaph.com/Web/NewsPapers/2012/10/768404.htmlеще
Տարեսկզբին ԱՄՆ պետքարտուղարի և 2005թ. Բեյրութում ԱՄՆ դեսպանի՝ Մերձավոր Արևելքի գծով խորհրդական Ջեֆրի Ֆելթմանը «Մարտի 14-ի կոալիցիայի» անդամների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է Լիբանանի քաղաքական ապագայի իր տեսլականը, որը հանգում էր հետևյալ կետերին. աշխարհում ոչ ոք, լիբանանցիներից բացի, չի կարող իրապես իմանալ Ասադի վայրագությունների մասին, ուստի իրենց սրբազան պարտքն է աջակցություն ցուցաբերել սիրիացի «ապստամբներին»; լիբանանցիները պետք է կամք ցուցաբերեն իրանական և սիրիական ազդեցությունից ազատվելու համար; և վերջապես՝ 2013թ. ընտրությունները կդառնան ավարտն այն ամենի, ինչն սկսվել էր դեռ 2005թ. (սիրիական զորքերի դուրսբերումը Լիբանանից)։

Եթե ամեն բան այնպես պատահի, ինչպես Ֆելթմանն է ասում, Լիբանանը պարզապես կդադարի գոյություն ունենալ որպես պետություն։ Առանց սիրիական աջակցության քաղաքացիական պատերազմներից թուլացած երկիրն արագ քաոսի մեջ կհայտնվի և իր դեմ կլարի Սիրիան և Իրանը, ինչով, նախ, կփակի իր ելքը տարածաշրջան (Լիբանանի բոլոր ցամաքային ուղինեն ու ճանապարհներն անցնում են սիրիական տարածքով), երկրորդ՝ ակամա կդառնա սիրիական պատերազմի մասնակիցը։ Մյուս կողմից՝ լիբանանյան փոքր բանակը մեն-մենակ կմնա Իսրայելի դեմ։ Էլ չենք խոսում այն մասին, որ Լիբանանը ստիպված կլինի գործ ունենալ սիրիացի և պաղեստինցի մեծաթիվ փախստականների հետ իր տարածքում։ Ոչ այնքան ուրախալի այս հեռանկարները հաշվի առնելուց հետո Լիբանանն իսկապես ստիպված կլինի հենվել ինչպես Իրանի, այնպես էլ սիրիական ռեժիմի վրա։ Ստացվում է, որ ճիշտ են այն ընդդիմադիրները, որոնք մեղադրում են Լիբանանի կառավարությանն Իրանի և սիրիական ռեժիմի հետ կապերի մեջ։ Բայց ճիշտ կլինեն նաև նրանք, ովքեր կարծում են, որ Ֆելթմանի նման հորդորներն ու խորհրդատվությունները ևս ուղղակի միջամտություն են ոչ միայն լիբանանյան, այլև սիրիական գործերին։ Բայց, ինչպես արդեն ասվել է, Լիբանանը ստիպված է լինել կամ Սիրիայի ու Իրանի հետ, կամ՝ նրանց դեմ, չհաշված իսրայելյան սպառնալիքը։ Ի դեպ, սիրիական պատերազմին Լիբանանը կարող են ներքաշել նաև «Մարտի 14-ի կոալիցիայի»՝ լիբանանյան բանակի զորամասերը լիբանանա-սիրիական սահմանին տեղակայելու պահանջը և Լիբանանի կառավարության հռչակած «սիրիական ճգնաժամից հեռու մնալու քաղաքականությունից» հրաժարումը։

Ստացվում է, որ արևմտամետ գործիչ Վիսամ ալ-Հասանի սպանությունը նպատակ ուներ (որքան էլ սրբապղծորեն է հնչում) լուծել լիբանանյան արևմտամետ ընդդիմության առջև այսօր ծառացած բարդ հարցերը, այն է՝ ստեղծել նահատակի խորհրդանիշ, որի շուրջ կմիավորվեն երկրի բոլոր ընդդիմադիր ուժերը, և որը սիրիական ռեժիմի ու «Հեզբոլլահի» դեմ կլարի ոչ միայն լիբանանյան, այլև միջազգային հանրությանը։ Եվ քանի որ վարչապետ Միկատին չի պատրաստվում ընդդիմության ճնշման տակ պաշտոնաթող լինել, և դա Արևմուտքին նույնպես (առայժմ) պետք չէ, ապա լիբանանյան աղմկահարույց սպանություններն, ամենայն հավանականությամբ, կշարունակվեն. չէ՞ որ մինչև 2013թ. շատ քիչ է մնացել։

էլեկտրոնային օրաթերթ «Ազգային գաղափար»




Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները

 

Վերադարձ դեպի ցուցակ


Ուղարկել մեկնաբանություն

Ոչ նորմատիվային բառապաշար, գովազդ, այլ ռեսուրսներին հղումներ պարունակող և սույն նյութին չառնչվող մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից

Ձեր անունը : *

Մեկնաբանություն : *

Մուտքագրեք նկարում պատկերված տառերը (չկարեվորելով մեծատառերը)

Նորություններ գործընկերներից

Loading...


Национальная идея

новости Армении, аналитика, публикации, комментарии

добавить на Яндекс




Добавить свое объявление
Загрузка...




Новости России


Загружается, подождите...


SELECTORNEWS









Տեսանյութեր

Ընտրեք ինձի

Հրապարակումներ


26.10.2012
Աննա ԲԵԳԼԱՐՅԱՆ
Սիրիական ապստամբների ՕԳԳ-ն. շատ սպանես՝ շատ կստանաս

Սիրիական ապստամբների ՕԳԳ-ն. շատ սպանես՝ շատ կստանաս



25.10.2012
Ալեքսանդր ԳԱՐԵԳԻՆՅԱՆ
Առաջիկա ամիսների «գաղափարախոսական» պայքարի որոշ նրբությունների մասին

Առաջիկա ամիսների «գաղափարախոսական» պայքարի որոշ նրբությունների մասին



25.10.2012
Արմինե ՀԱԿՈԲՅԱՆ
Ամերիկացիների «սիրիական պլանը» բումերանգի պես կհարվածի թուրքերին, սաուդյան արաբներին և նրանց նմաններին

Ամերիկացիների «սիրիական պլանը» բումերանգի պես կհարվածի թուրքերին, սաուդյան արաբներին և նրանց նմաններին



24.10.2012
Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Ի՞նչ է Լյովիկ Զուրաբյանը

Ի՞նչ է Լյովիկ Զուրաբյանը



23.10.2012
Արմինե ՀԱԿՈԲՅԱՆ
Սպանությունը՝ որպես նախընտրական ագիտացիայի մաս

Սպանությունը՝ որպես նախընտրական ագիտացիայի մաս



22.10.2012
Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հայկական «տաշիր-տուշիրն» ընդդեմ ադրբեջանական Մուսլիմի Ռուսաստանում. որքանո՞վ է դա արդյունավետ և ողջամիտ

Հայկական «տաշիր-տուշիրն» ընդդեմ ադրբեջանական Մուսլիմի Ռուսաստանում. որքանո՞վ է դա արդյունավետ և ողջամիտ



19.10.2012
Աննա ԲԵԳԼԱՐՅԱՆ
Հայի հուշարձանը՝ Բաքվի վրա. գլխավորը, որ «վրան» է, ոչ թե «տակը»...

Հայի հուշարձանը՝ Բաքվի վրա. գլխավորը, որ «վրան» է, ոչ թե «տակը»...



17.10.2012
Աննա ԲԵԳԼԱՐՅԱՆ
Աչքերի, ականջների բացակայությունը, մատների և անոթների սերտաճումը «Փոթորիկ անապատում»-ի «փոշին» են

Աչքերի, ականջների բացակայությունը, մատների և անոթների սերտաճումը «Փոթորիկ անապատում»-ի «փոշին» են



16.10.2012
Արմինե ՀԱԿՈԲՅԱՆ
Փոքր Իսրայելի մեծ հավակնությունները

Փոքր Իսրայելի մեծ հավակնությունները



16.10.2012
Ալեքսանդր ԳԱՐԵԳԻՆՅԱՆ
Տեր-Պետրոսյան-2013-ի առիթով

Տեր-Պետրոսյան-2013-ի առիթով



16.10.2012
Աննա ԲԵԳԼԱՐՅԱՆ
Իրանին նեղն են լծում

Իրանին նեղն են լծում



15.10.2012
Մանե ՄԱՐԳԱՐՅԱՆ
ԱԳՆ-ն հայտարարություններով հանդես գալու «հավես չունի»

ԱԳՆ-ն հայտարարություններով հանդես գալու «հավես չունի»


Լրահոս


27.10.2012 / 11:51
ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ

ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ



27.10.2012 / 10:52
ԱՂՋԻԿԸ 7 ՀԱԶԱՐ ԴՐԱՄԻ ԴԻՄԱՑ ՍԵՌԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ Է ՈՒՆԵՑԵԼ 2 ԵՐԻՏԱՍԱՐԴԻ ՀԵՏ ԵՎ ԴԱՏԻ ՏՎԵԼ ՆՐԱՆՑ

ԱՂՋԻԿԸ 7 ՀԱԶԱՐ ԴՐԱՄԻ ԴԻՄԱՑ ՍԵՌԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ Է ՈՒՆԵՑԵԼ 2 ԵՐԻՏԱՍԱՐԴԻ ՀԵՏ ԵՎ ԴԱՏԻ ՏՎԵԼ ՆՐԱՆՑ



27.10.2012 / 10:49
ՊՈՒՏԻՆԸ ԿԱՐՈՂ Է ՆՈՐԻՑ ՀԵՏԱՁԳԵԼ ԻՐ ԱՅՑԸ ԹՈՒՐՔԻԱ. ԹՈՒՐՔԻԱՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ Է

ՊՈՒՏԻՆԸ ԿԱՐՈՂ Է ՆՈՐԻՑ ՀԵՏԱՁԳԵԼ ԻՐ ԱՅՑԸ ԹՈՒՐՔԻԱ. ԹՈՒՐՔԻԱՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ Է



27.10.2012 / 10:47
ՀԻԼԱՐԻ ՔԼԻՆԹՈՆԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ԿՏԱ

ՀԻԼԱՐԻ ՔԼԻՆԹՈՆԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ԿՏԱ



27.10.2012 / 10:46
ԲԵՐԼՈՒՍԿՈՆԻԻ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է

ԲԵՐԼՈՒՍԿՈՆԻԻ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է



27.10.2012 / 10:42
«ՄԱՄԱ՛ ՋԱՆ, ՏԱՆԸ ՍՈՎԱԾ ԿՄՆԱՆՔ, ՄԵԶ ՄԱՆԿԱՏՈՒՆ ՄԻ՛ ՏԱՐ». (VIDEO)

«ՄԱՄԱ՛ ՋԱՆ, ՏԱՆԸ ՍՈՎԱԾ ԿՄՆԱՆՔ, ՄԵԶ ՄԱՆԿԱՏՈՒՆ ՄԻ՛ ՏԱՐ». (VIDEO)



27.10.2012 / 10:41
ՍԿԱՆԴԱԼ. ՔԻՄ ՔԱՐԴԱՇՅԱՆԸ ՄԵԿՆՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆ

ՍԿԱՆԴԱԼ. ՔԻՄ ՔԱՐԴԱՇՅԱՆԸ ՄԵԿՆՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆ



26.10.2012 / 21:27
ԱՄՆ-Ը ՊԱՏՐԱՍՏ Է ՄԻՋՆՈՐԴԻ ԴԵՐ ՍՏԱՆՁՆԵԼ ՎՐԱՍՏԱՆԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ

ԱՄՆ-Ը ՊԱՏՐԱՍՏ Է ՄԻՋՆՈՐԴԻ ԴԵՐ ՍՏԱՆՁՆԵԼ ՎՐԱՍՏԱՆԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ



26.10.2012 / 20:47
ԲԵՌԼՈՒՍԿՈՆԻԻԻՆ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ ԵՆ 4 ՏԱՐՎԱ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ

ԲԵՌԼՈՒՍԿՈՆԻԻԻՆ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ ԵՆ 4 ՏԱՐՎԱ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ



26.10.2012 / 20:18
ՄՈՎՍԵՍ ՀԱԿՈԲՅԱՆ. ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵԸ ՉԵՆ ՀԱՄԱՐՁԱԿՎԻ ՀԱՐՎԱԾԵԼ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐԻՆ

ՄՈՎՍԵՍ ՀԱԿՈԲՅԱՆ. ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵԸ ՉԵՆ ՀԱՄԱՐՁԱԿՎԻ ՀԱՐՎԱԾԵԼ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐԻՆ



26.10.2012 / 19:30
ԲԱՔՎԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ՆՊԱՍՏՈՒՄ Է ԼՂՀ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՄԱՆԸ

ԲԱՔՎԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ՆՊԱՍՏՈՒՄ Է ԼՂՀ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՄԱՆԸ



26.10.2012 / 18:01
ՈՒԴԱԼՑՈՎԻՆ ՄԵՂԱԴՐԵԼ ԵՆ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ՄԵՋ

ՈՒԴԱԼՑՈՎԻՆ ՄԵՂԱԴՐԵԼ ԵՆ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ՄԵՋ



26.10.2012 / 17:36
ՑՈՒՑԱԴՐՎԵԼ ԵՆ ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԸ

ՑՈՒՑԱԴՐՎԵԼ ԵՆ ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԸ



26.10.2012 / 17:23
ՕԲԱՄԱՆ ՊՈՒՏԻՆԻՑ ԳՈՎԱԶԴԻ ԳԱՂԱՓԱՐ Է ԳՈՂԱՑԵԼ (VIDEO)

ՕԲԱՄԱՆ ՊՈՒՏԻՆԻՑ ԳՈՎԱԶԴԻ ԳԱՂԱՓԱՐ Է ԳՈՂԱՑԵԼ (VIDEO)



26.10.2012 / 17:18
«ՕԳՆԻՐ ԵՂԲՈՐԴ»-Ը 5 ՄԼՆ ԴՐԱՄ Է ՀԱՏԿԱՑՐԵԼ ԼՂՀ-ՈՒՄ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՍԻՐԻԱՀԱՅԵՐԻՆ

«ՕԳՆԻՐ ԵՂԲՈՐԴ»-Ը 5 ՄԼՆ ԴՐԱՄ Է ՀԱՏԿԱՑՐԵԼ ԼՂՀ-ՈՒՄ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՍԻՐԻԱՀԱՅԵՐԻՆ



26.10.2012 / 17:02
ԽԱՆՋՅԱՆՈՒՄ ՏՈՒԺԱԾՆԵՐԻՑ 7-ԻՆ ՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՑՄԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻՑ ԿՏԵՂԱՓՈԽԵՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔՆԵՐ

ԽԱՆՋՅԱՆՈՒՄ ՏՈՒԺԱԾՆԵՐԻՑ 7-ԻՆ ՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՑՄԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻՑ ԿՏԵՂԱՓՈԽԵՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔՆԵՐ



26.10.2012 / 16:54
ԱՍՏՎԱԾԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻՆ ԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆ ԿՇՆՈՐՀԵՆ

ԱՍՏՎԱԾԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻՆ ԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆ ԿՇՆՈՐՀԵՆ



26.10.2012 / 16:33
ԽՈՇՈՐ ԿՐԾՔԵՐ ՍԻՐՈՂ ՏՂԱՄԱՐԴԻԿ ՀՈԳԵԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԵՆ. ԳԻՏՆԱԿԱՆ

ԽՈՇՈՐ ԿՐԾՔԵՐ ՍԻՐՈՂ ՏՂԱՄԱՐԴԻԿ ՀՈԳԵԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԵՆ. ԳԻՏՆԱԿԱՆ



26.10.2012 / 15:58
ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ԱՎԱՐՏԵԼ Է ՉԺՀ-ՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԸ

ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ԱՎԱՐՏԵԼ Է ՉԺՀ-ՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԸ



26.10.2012 / 15:47
ԿԻՐԿՈՐՈՎԻ ՀԱՅՐԸ ԿԱՐԳԻՆ ՏՂԱ Է

ԿԻՐԿՈՐՈՎԻ ՀԱՅՐԸ ԿԱՐԳԻՆ ՏՂԱ Է



26.10.2012 / 15:29
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԼԱՎ ՀԻՄՔ Է ՍՏԵՂԾՎՈՒՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԲԱՆԿԻՆԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ. ՎԱՐՉԱՊԵՏ

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԼԱՎ ՀԻՄՔ Է ՍՏԵՂԾՎՈՒՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԲԱՆԿԻՆԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ. ՎԱՐՉԱՊԵՏ



26.10.2012 / 15:26
ԲԱՅՐԱՄԻՆ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ԱՐՅՈՒՆ Է ՀՈՐԴՈՒՄ

ԲԱՅՐԱՄԻՆ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ԱՐՅՈՒՆ Է ՀՈՐԴՈՒՄ



26.10.2012 / 15:15
ԳԵՆԵՐԱԼ ԴԵՄՓՍԻ. ԻՐԱՆԻ ԽՆԴԻՐԸ ԿԼՈՒԾՎԻ ԱՌԱՆՑ ՌԱԶՄԱԿԱՆ ՄԻՋԱՄՏՈՒԹՅԱՆ

ԳԵՆԵՐԱԼ ԴԵՄՓՍԻ. ԻՐԱՆԻ ԽՆԴԻՐԸ ԿԼՈՒԾՎԻ ԱՌԱՆՑ ՌԱԶՄԱԿԱՆ ՄԻՋԱՄՏՈՒԹՅԱՆ



26.10.2012 / 15:15
ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ԵՌՕՐՅԱ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑՈՎ ԿՄԵԿՆԻ ՉԵԽԻԱ

ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ԵՌՕՐՅԱ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑՈՎ ԿՄԵԿՆԻ ՉԵԽԻԱ



26.10.2012 / 14:49
ՋԵՆԻՖԵՐ ԼՈՊԵՍԻՆ ԱՆՎԱՆԵԼ ԵՆ «ԱԼՖԱ ԷԳ»

ՋԵՆԻՖԵՐ ԼՈՊԵՍԻՆ ԱՆՎԱՆԵԼ ԵՆ «ԱԼՖԱ ԷԳ»



26.10.2012 / 14:24
ՀՀ-ԻՑ ԺԱՄԱՆԱԾ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ՄՈՎՍԵՍ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՀԵՏ

ՀՀ-ԻՑ ԺԱՄԱՆԱԾ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ՄՈՎՍԵՍ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՀԵՏ



26.10.2012 / 14:17
ԻՆՉՈՒ ԷՐ ՊՈՒՏԻՆԸ ԿԱՂԱԼՈՎ ՔԱՅԼՈՒՄ

ԻՆՉՈՒ ԷՐ ՊՈՒՏԻՆԸ ԿԱՂԱԼՈՎ ՔԱՅԼՈՒՄ



26.10.2012 / 14:09
ՎԱՐՉԱՊԵՏԸ ԵՂԵԼ Է ՍՆՆԴԻ ԵՎ ԴԵՂԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՅՈՒՄ

ՎԱՐՉԱՊԵՏԸ ԵՂԵԼ Է ՍՆՆԴԻ ԵՎ ԴԵՂԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՅՈՒՄ



26.10.2012 / 14:04
ԵՐԵՎԱՆԻ ՆԱԽԿԻՆ ԵՎ ՆԵՐԿԱ ՔԱՂԱՔԱՊԵՏԵՐԸ ՊԵՏՔ Է ՆԵՐԳՐԱՎՎԵՆ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՄ

ԵՐԵՎԱՆԻ ՆԱԽԿԻՆ ԵՎ ՆԵՐԿԱ ՔԱՂԱՔԱՊԵՏԵՐԸ ՊԵՏՔ Է ՆԵՐԳՐԱՎՎԵՆ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՄ



26.10.2012 / 13:55
«ԱՆՀԵՐՔԵԼԻ» ՓԱՍՏԱՐԿ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

«ԱՆՀԵՐՔԵԼԻ» ՓԱՍՏԱՐԿ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)



26.10.2012 / 13:51
ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆՆ ՈՒՂԵՎՈՐՎԵԼ Է ՓԱՐԻԶ

ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆՆ ՈՒՂԵՎՈՐՎԵԼ Է ՓԱՐԻԶ



26.10.2012 / 13:42
ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԿԱՊԱՀՈՎԻ ՌԴ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՇԱՀԵՐՆ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՈՒՄ. ԼԱՎՐՈՎ

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԿԱՊԱՀՈՎԻ ՌԴ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՇԱՀԵՐՆ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՈՒՄ. ԼԱՎՐՈՎ



26.10.2012 / 13:37
ՍԻՐԻԱՅՈՒՄ ԽԱԽՏԵՑԻՆ ՀՐԱԴԱԴԱՐԸ

ՍԻՐԻԱՅՈՒՄ ԽԱԽՏԵՑԻՆ ՀՐԱԴԱԴԱՐԸ



26.10.2012 / 13:30
ԱՄՆ-ՈՒՄ ՈՍՏԻԿԱՆԻՆ ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ԵՆ ԲՌՆԱԲԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՐԴԱԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԵՂԱԴՐԱՆՔՈՎ

ԱՄՆ-ՈՒՄ ՈՍՏԻԿԱՆԻՆ ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ԵՆ ԲՌՆԱԲԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՐԴԱԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԵՂԱԴՐԱՆՔՈՎ



26.10.2012 / 13:24
ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՐԳԵԼԱՓԱԿԵԼ Է «THE NEW YORK TIMES»-Ի ԿԱՅՔԸ

ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՐԳԵԼԱՓԱԿԵԼ Է «THE NEW YORK TIMES»-Ի ԿԱՅՔԸ



26.10.2012 / 12:57
ԱՄՆ-ԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԵՂԱԴՐԵԼ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵՋ

ԱՄՆ-ԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԵՂԱԴՐԵԼ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵՋ



26.10.2012 / 12:47
2 ԱՆՁԻ ՄԱՀՎԱՆ ՊԱՏՃԱՌ ԴԱՐՁԱԾ ՎԵՐԵԼԱԿԸ ՓՈՐՁԱՔՆՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԱՆՑԵԼ

2 ԱՆՁԻ ՄԱՀՎԱՆ ՊԱՏՃԱՌ ԴԱՐՁԱԾ ՎԵՐԵԼԱԿԸ ՓՈՐՁԱՔՆՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԱՆՑԵԼ



26.10.2012 / 12:38
ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԿՈՐԵԱՆ ԱՆՑԵԼ Է ԿԻՍԱՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ

ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԿՈՐԵԱՆ ԱՆՑԵԼ Է ԿԻՍԱՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ



26.10.2012 / 12:29
ՄԱՐԴԱՍՊԱՆ ՍԱՖԱՐՈՎԻ ՆԵՐՄԱՆ ՓԱՍՏԸ ԴՐԱԿԱՆ Է ԱԶԴԵԼ ԱՐՑԱԽԻ ԲԱՆԱԿԻ ՎՐԱ. ՄՈՎՍԵՍ ՀԱԿՈԲՅԱՆ

ՄԱՐԴԱՍՊԱՆ ՍԱՖԱՐՈՎԻ ՆԵՐՄԱՆ ՓԱՍՏԸ ԴՐԱԿԱՆ Է ԱԶԴԵԼ ԱՐՑԱԽԻ ԲԱՆԱԿԻ ՎՐԱ. ՄՈՎՍԵՍ ՀԱԿՈԲՅԱՆ



26.10.2012 / 12:28
ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ 32 ՄԱՐԴ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԶՈՀ Է ԴԱՐՁԵԼ

ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ 32 ՄԱՐԴ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԶՈՀ Է ԴԱՐՁԵԼ


Քվեարկություն

Ի՞նչ եք կարծում, կպաշտպանի՞ արդյոք Գագիկ Ծառուկյանը Ռոբերտ Քոչարյանին Սերժ Սարգսյանի դեմ պայքարում, եթե երկրորդ նախագահը վերադառնա մեծ քաղաքականություն։




Ընթերցողների նամակներ:

31.07.2012
Ա.Հակոբյան
Բաց նամակ ՀՀ Նախագահին

Բաց նամակ ՀՀ Նախագահին



19.08.2008
ՀԱՆԵՑԵ’Ք ԴԻՄԱԿՆԵՐԸ` ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է



Loading...




Новости СМИ2




Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: , n-idea.am