Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский RSS RSS    Կայքի քարտեզը
Փնտրել : 

 Հրապարակումներ


28.12.2012

Ադրբեջանցիները տեսանկարահանում են հայ զինվորականների գնդակահարությունները

Աննա ԲԵԳԼԱՐՅԱՆ

Ադրբեջանցիներն իրենց դիրքերից սպանում են հայ զինվորականներին և տեսանկարահանում դա։ «...Մեր տրամադրության տակ գտնվող անվանացանկում ավելի քան 35 հայ զինվորական կա, որոնք զոհվել են պետական սահմանին և զավթված Ղարաբաղում։ Այստեղ կան ադրբեջանական դիրքերից արձակված կրակից և ականների պայթյունից զոհվածներ։ Մենք ունենք տվյալներ, թե որ ժամին է տեղի ունեցել յուրաքանչյուր միջադեպ, և անգամ տեսակադրեր ունենք, որոնք պատկերում են այդ դեպքերից մի քանիսը...»,- ասել է ադրբեջանցի լրագրող, APA լրատվական գործակալության զինվորական տեսաբան Ռաշադ Սուլեյմանովը Vesti.Az-ին։

Ի՞նչն է դրդել զինվորական տեսաբանին պատմել ադրբեջանցիների մարդակերության մասին։ Ի՞նչն է նրան նման անկեղծության տրամադրել։ Պարզվում է՝ մեղավորը, նախ, ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանի մամուլի ասուլիսն է, երկրորդ՝ տեղեկատվությունն այն մասին, որ հայկական բանակի մարտական կորուստները շատ ավելի քիչ են, քան ադրբեջանականինը։ Իրենց թափած արյունը քիչ է թվացել...

«Մեկ անգամ չէ, որ եղել եմ ճակատի գծում, և այնպես է պատահել, որ իմ աչքերի առջև հակառակորդի զինվորներ են զոհվել, բայց Բաքու վերադառնալով՝ նայել եմ հայկական մամուլն ու դեպքերի մեծամասնությունում ոչ մի հիշատակում այդ մասին չեմ հանդիպել։ Միևնույն ժամանակ, տեղեկացվում է հայաստանցի զինվորականների, այլ ոչ թե ղարաբաղցի հայերի զոհվելու մասին, այնպես որ՝ Հայաստանի կառավարությունն ինքն է խոստովանում, որ զավթված տարածքներ, կրակի բերան է ուղարկում հայաստանցի զինակոչիկների»,- ասել է Ռ.Սուլեյմանովը։

Կարծում եմ, որ խաղաղ ժամանակ հայ զինվորների սպանությունների մասին անկեղծ խոստովանությունը լավագույն ձևով տալիս է այն հարցի պատասխանը, թե ով ով է։ Ինչ վերաբերում է նրան, թե ում ենք մենք, և ում՝ ադրբեջանցիներն են ուղարկում առաջին գիծ, կխոսենք ստորև, իսկ այժմ մեջբերումներ ներկայացնենք ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանի վերոնշյալ մամուլի ասուլիսից։

Եվ այսպես, Մովսես Հակոբյանը, մասնավորապես, ասաց, որ տարին աչքի ընկավ նրանով, որ ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի կրճատվել են հակառակորդի դիվերսիոն խմբերի ներթափանցումները ղարաբաղյան դիրքեր։ Նախարարի խոսքով՝ այդ երևույթի դեմ լուծում է գտնվել։ Այս տարի խոշորածավալ աշխատանք է կատարվել առաջապահ դիրքերի ամրապնդման, կոնկրետ դիվերսիոն-հետախուզական խմբերի թափանցումների փորձերի կասեցման և դրանց ոչնչացման ուղղությամբ, ասել է նախարարը։ Այս տարի ևս մենք կարող ենք փաստել, որ դիվերսիոն-հետախուզական խմբերի թափանցման յոթ փորձից միայն մեկի դեպքում է հակառակորդին մասամբ հաջողվել վնաս հասցնել Պաշտպանության բանակի զինվորականներին, մնացած վեց դեպքում այդ խմբերը ժամանակին հայտնաբերվել են և, կորուստներ կրելով, նահանջել են իրենց սկզբնական դիրքերը, շարունակել է նախարարը։

Բացի այդ, ասվեց նաև, որ ադրբեջանցի դիպուկահարների կրակոցներից պաշտպանվելու նպատակով Լեռնային Ղարաբաղում այս տարի նույնպես աշխատանքներ են կատարվել։ 2011թ. միայն դիպուկահարների կրակոցներից զոհվել է 11 զինվոր։ Այս տարի այդ ցուցանիշը իջեցվել և հասցվել է երկուսի, ասել է նախարարը։ Այդ երկու դեպքն էլ մեր զինվորների կողմից անվտանգության կանոնների խախտման հետևանք է եղել։ Եվ այն միջոցառումները, որոնք մենք իրականացրել ենք զինծառայողների կողմից անվտանգ ծառայություն կատարելու առումով, տվել են իրենց պտուղները, և այսօր Պաշտպանության բանակի բոլոր դիրքերում զինվորը կարող է հանգիստ իրականացնել իր հսկողությունը, և ոչ մի վտանգ նրան չի կարող սպառնալ, եթե նա չխախտի անվտանգության կանոնները, նշել է Մովսես Հակոբյանը։

Ահա թե ինչն է հունից հանել հայկական արյան ծարավ ադրբեջանցիներին։

Եվ վերջապես, ո՞ւմ ենք մենք ուղարկում առաջին գիծ և ո՞ւմ՝ ադրբեջանցիները։ Իսկապես, առաջին գծում ծառայում են հայ զինվորներ, ինչը չես կարող ասել ադրբեջանցիների մասին։ Երկար տարիներ Ադրբեջանի բնիկ ժողովուրդների (լեզգիներ, ավարներ, թալիշներ և այլն) մի շարք հասարակական կազմակերպություններ հանդես են գալիս Ադրբեջանի բնիկ ժողովուրդների դեմ զինակոչի ժամանակ կիրառվող խտրական վերաբերմունքի մասին հայտարարություններով (www.regnum.ru/news/fd-abroad/polit/1478044.html)։ Եվ բնիկ ժողովուրդների զինակոչիկներին է ադրբեջանական հրամանատարությունը հիմնականում ուղարկում առաջին գիծ։ Բացի այդ, բնիկ ժողովուրդներով հոծ բնակեցված շրջաններից զինակոչն իրականացվում է կոպիտ խախտումներով։ Զանգվածային լրատվամիջոցներում հրապարակված նյութերից հայտնի են դարձել դեպքեր այն մասին, որ թալիշներով բնակեցված Աստարայի շրջանից բանակ են զորակոչվել հաշմանդամներ։ Տեղեկացվում էր նաև այնպիսի դեպքերի մասին, երբ բանակում ադրբեջանցի զինակիցների ազգային անհանդուրժողության պատճառով լեզգի զինակոչիկներ են մահացել (https://lezgistan.tv/

Սպանություններ նկարահանել սիրողներին հիշեցնենք, որ լեզգիական հասարակական մի շարք կազմակերպություններ դիմել են Ադրբեջանի լեզգի երիտասարդությանը՝ կոչ անելով չծառայել ադրբեջանական բանակի՝ Ադրբեջանի ու ԼՂՀ զորքերի շփման գծում տեղակայված զորամասերում։ Նրանց հայտարարություններում, մասնավորապես, նշվում էր, որ Ադրբեջանի իշխանությունները լեզգի նորակոչիկներին ուղարկում են առաջին գիծ։ Միևնույն ժամանակ, ընդգծվում էր, որ հայ ժողովուրդը լեզգի ժողովրդի թշնամին չէ։

Ահա այսպիսի «արյունոտ» գործեր։ Իսկ ընդհանուր առմամբ, ադրբեջանցիների զայրույթը, թե խաղաղ ժամանակ նրանք անհամեմատ ավելի շատ հայ զինվոր են սպանել (մարդակերները նույնիսկ տեսագրություններ ունեն), այն դեպքում, երբ հակառակորդի պաշտոնական վիճակագրությունը լռում է դրա մասին, մտորելու անսահման տեղիք է տալիս... 

էլեկտրոնային օրաթերթ «Ազգային գաղափար»




Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները

 

Վերադարձ դեպի ցուցակ


Կարծիքների քանակը - 1

Կարծիքներ

  • жанна19:23 | 28.12.2012
    Звери живут по Законам Природы: руководствуясь заложенными инстинктами, а по каким Законам живут УРОДЫ с ампутированной честью и совестью!?

Ուղարկել մեկնաբանություն

Ոչ նորմատիվային բառապաշար, գովազդ, այլ ռեսուրսներին հղումներ պարունակող և սույն նյութին չառնչվող մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից

Ձեր անունը : *

Մեկնաբանություն : *

Մուտքագրեք նկարում պատկերված տառերը (չկարեվորելով մեծատառերը)

Նորություններ գործընկերներից

Loading...


Национальная идея

новости Армении, аналитика, публикации, комментарии

добавить на Яндекс




Добавить свое объявление
Загрузка...




Новости России


Загружается, подождите...


SELECTORNEWS









Տեսանյութեր

Ընտրեք ինձի

Հրապարակումներ


31.12.2012
Արմինե ՀԱԿՈԲՅԱՆ
Թափավազք դեպի անդունդ թռիչքից առաջ

Թափավազք դեպի անդունդ թռիչքից առաջ



29.12.2012
Լանա ՄՇԵՑՅԱՆ
Կրկին «Մատաղիսի գործի» (և ոչ միայն դրա) վերաբերյալ

Կրկին «Մատաղիսի գործի» (և ոչ միայն դրա) վերաբերյալ



28.12.2012
Աննա ԲԵԳԼԱՐՅԱՆ
Ադրբեջանցիները տեսանկարահանում են հայ զինվորականների գնդակահարությունները

Ադրբեջանցիները տեսանկարահանում են հայ զինվորականների գնդակահարությունները



27.12.2012
Լանա ՄՇԵՑՅԱՆ
Նախարարի բենեֆիսը և մի ընտանիքի ողբերգությունը

Նախարարի բենեֆիսը և մի ընտանիքի ողբերգությունը



26.12.2012
Աննա ԲԵԳԼԱՐՅԱՆ
Միխայիլ Սաակաշվիլին՝ մեկուսի «կղզի»

Միխայիլ Սաակաշվիլին՝ մեկուսի «կղզի»



24.12.2012
Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Նախագահ Սարգսյանի նախընտրական կարգախոսի և դրա ռացիոնալ այլընտրանքի առիթով

Նախագահ Սարգսյանի նախընտրական կարգախոսի և դրա ռացիոնալ այլընտրանքի առիթով



24.12.2012
Աննա ԲԵԳԼԱՐՅԱՆ
Բաքու-Թբիլիսի-Կարս. լինե՞լ, թե՞ չլինել

Բաքու-Թբիլիսի-Կարս. լինե՞լ, թե՞ չլինել



22.12.2012
Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Փախուստը քաղաքականությունից շարունակվում է. ինչո՞վ է դա հղի

Փախուստը քաղաքականությունից շարունակվում է. ինչո՞վ է դա հղի



22.12.2012
Լանա ՄՇԵՑՅԱՆ
Հիմա՝ Սահմանադրական դատարան, հետո՝ կտեսնենք

Հիմա՝ Սահմանադրական դատարան, հետո՝ կտեսնենք



21.12.2012
Արմինե ՀԱԿՈԲՅԱՆ
13 թիվը ճակատագրական կլինի՞ արդյոք Լիբանանի համար

13 թիվը ճակատագրական կլինի՞ արդյոք Լիբանանի համար



18.12.2012
Աննա ԲԵԳԼԱՐՅԱՆ
Հայերը, արտաքին հետախուզությունը և ՊԱԿ մարմինները (մասնագիտական տոնի առիթով)

Հայերը, արտաքին հետախուզությունը և ՊԱԿ մարմինները (մասնագիտական տոնի առիթով)



17.12.2012
Սերգեյ ԳՐԻՆՅԱԵՎ
Պե՞տք է արդյոք Հայաստանին եվրասիական ինտեգրումը

Պե՞տք է արդյոք Հայաստանին եվրասիական ինտեգրումը


Լրահոս


01.01.2013 / 00:12
ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԱՄԱՆՈՐԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԱՌԹԻՎ

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԱՄԱՆՈՐԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԱՌԹԻՎ



31.12.2012 / 21:08
ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԴԻՐՔԵՐ

ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԴԻՐՔԵՐ



31.12.2012 / 20:02
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ 15 ԹԵԿՆԱԾՈՒ Է ԳՐԱՆՑՎԵԼ



30.12.2012 / 19:30
«ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐ» ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՕՐԱԹԵՐԹԻ ՀԱՐԳԵԼԻ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐ

«ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐ» ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՕՐԱԹԵՐԹԻ ՀԱՐԳԵԼԻ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐ



29.12.2012 / 22:17
ԿԻԵՎՅԱՆ ՄԱՅՐՈՒՂՈՒՄ ՕԴԱՆԱՎԻ ԱՂԵՏԻՑ ԶՈՀԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՍԵԼ Է 4–Ի

ԿԻԵՎՅԱՆ ՄԱՅՐՈՒՂՈՒՄ ՕԴԱՆԱՎԻ ԱՂԵՏԻՑ ԶՈՀԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՍԵԼ Է 4–Ի



29.12.2012 / 22:15
ՆԱԽԱԳԱՀԻ ԱՌԱՋԻՆ ԿԻՆ ԹԵԿՆԱԾՈՒՆ ԱՌԱՋԱԴՐՎԵՑ ԳՐԱՆՑՎԵԼ Է10 ԹԵԿՆԱԾՈՒ

ՆԱԽԱԳԱՀԻ ԱՌԱՋԻՆ ԿԻՆ ԹԵԿՆԱԾՈՒՆ ԱՌԱՋԱԴՐՎԵՑ ԳՐԱՆՑՎԵԼ Է10 ԹԵԿՆԱԾՈՒ



29.12.2012 / 22:07
 ԱԴԵԼԻ «21» ԽՈՐԱԳՐՈՎ ՁԱՅՆԱՍԿԱՎԱՌԱԿԸ ՃԱՆԱՉՎԵԼ Է ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ԱՄԵՆԱԱՆՑԱՆԿԱԼԻ ՆՎԵՐԸ

ԱԴԵԼԻ «21» ԽՈՐԱԳՐՈՎ ՁԱՅՆԱՍԿԱՎԱՌԱԿԸ ՃԱՆԱՉՎԵԼ Է ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ԱՄԵՆԱԱՆՑԱՆԿԱԼԻ ՆՎԵՐԸ



29.12.2012 / 18:05
 ԿԻԵՎՅԱՆ ՄԱՅՐՈՒՂՈՒՄ ՕԴԱՆԱՎԸ ԿՈՇՏ ՎԱՅՐԷՋՔ Է ԿԱՏԱՐԵԼ. ԿԱ ԶՈՀ

ԿԻԵՎՅԱՆ ՄԱՅՐՈՒՂՈՒՄ ՕԴԱՆԱՎԸ ԿՈՇՏ ՎԱՅՐԷՋՔ Է ԿԱՏԱՐԵԼ. ԿԱ ԶՈՀ



29.12.2012 / 12:51
ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՈՒՍԻՆՆԵՐԸ ՄԱՀԱՑԵԼ ԵՆ ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄԻՑ

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՈՒՍԻՆՆԵՐԸ ՄԱՀԱՑԵԼ ԵՆ ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄԻՑ



29.12.2012 / 12:48
ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՏՐԱՄՎԱՅԸ ՀԱՐՎԱԾԵԼ Է ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻՆ. 26 ՄԱՐԴ ՏՈՒԺԵԼ Է

ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՏՐԱՄՎԱՅԸ ՀԱՐՎԱԾԵԼ Է ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻՆ. 26 ՄԱՐԴ ՏՈՒԺԵԼ Է



29.12.2012 / 12:46
ՎՐԱՑԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՔՈՒԹԱՅԻՍԻՑ ԿՐԿԻՆ ԿՏԵՂԱՓՈԽՎԻ ԹԲԻԼԻՍԻ

ՎՐԱՑԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՔՈՒԹԱՅԻՍԻՑ ԿՐԿԻՆ ԿՏԵՂԱՓՈԽՎԻ ԹԲԻԼԻՍԻ



29.12.2012 / 12:45
ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ՀԱՅ ԿԻՆ Է ՍՊԱՆՎԵԼ

ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ՀԱՅ ԿԻՆ Է ՍՊԱՆՎԵԼ



29.12.2012 / 12:44
ԱՄԱՆՈՐԻ ԳԻՇԵՐԸ ԿԱԹՎԱԾԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԾԱՆՈՒՄ Է

ԱՄԱՆՈՐԻ ԳԻՇԵՐԸ ԿԱԹՎԱԾԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԾԱՆՈՒՄ Է



29.12.2012 / 12:39
ԹՈՒՐՔ ՈՍՏԻԿԱՆԻՆ ԳՏԵԼ ԵՆ ԳԻՆՈՎՑԱԾ. ԺԱՄԵՐ ԱՆՑ ՆԱ ԻՆՔՆԱՍՊԱՆ Է ԵՂԵԼ

ԹՈՒՐՔ ՈՍՏԻԿԱՆԻՆ ԳՏԵԼ ԵՆ ԳԻՆՈՎՑԱԾ. ԺԱՄԵՐ ԱՆՑ ՆԱ ԻՆՔՆԱՍՊԱՆ Է ԵՂԵԼ



29.12.2012 / 12:38
ՀԱԳՈՒՍՏՆԵՐ, ՈՐՈՆՔ ԿԱՐՈՂ ԵՆ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾԵԼ ՏՂԱՄԱՐԴՈՒ ՎՐԱ

ՀԱԳՈՒՍՏՆԵՐ, ՈՐՈՆՔ ԿԱՐՈՂ ԵՆ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾԵԼ ՏՂԱՄԱՐԴՈՒ ՎՐԱ



29.12.2012 / 12:36
27-ԱՄՅԱ ԵՐԻՏԱՍԱՐԴԸ ՄԻԱՆԳԱՄԻՑ 2 ԱՂՋԻԿ Է ՓԱԽՑՐԵԼ

27-ԱՄՅԱ ԵՐԻՏԱՍԱՐԴԸ ՄԻԱՆԳԱՄԻՑ 2 ԱՂՋԻԿ Է ՓԱԽՑՐԵԼ



29.12.2012 / 12:35
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՀԱՄԱՐ 18-ԱՄՅԱ ԶԻՆՎՈՐՆ ԱՆԴԱՄԱԽԵՂՈՒՄ Է ԿԱՏԱՐԵԼ

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՀԱՄԱՐ 18-ԱՄՅԱ ԶԻՆՎՈՐՆ ԱՆԴԱՄԱԽԵՂՈՒՄ Է ԿԱՏԱՐԵԼ



28.12.2012 / 23:18
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԿԲ-ՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆԸ

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԿԲ-ՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆԸ



28.12.2012 / 23:15
ԵՂԱՆԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ԵՂԱՆԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ



28.12.2012 / 17:22
ԱՐՄԱՎԻՐՈՒՄ ՆՈՐ ՌԱԴԻՈՏԵՂՈՐՈՇԻՉ ԿԱՅԱՆԸ ԿԳՈՐԾԻ 2013-Ի ՍԿԶԲԻՆ. ՊՈՒՏԻՆ

ԱՐՄԱՎԻՐՈՒՄ ՆՈՐ ՌԱԴԻՈՏԵՂՈՐՈՇԻՉ ԿԱՅԱՆԸ ԿԳՈՐԾԻ 2013-Ի ՍԿԶԲԻՆ. ՊՈՒՏԻՆ



28.12.2012 / 17:20
ՊԻԿԵՆ ԿԱՏԱԿԵԼ Է. ՇԱԿԻՐԱՆ ՉԻ ԾՆՆԴԱԲԵՐԵԼ

ՊԻԿԵՆ ԿԱՏԱԿԵԼ Է. ՇԱԿԻՐԱՆ ՉԻ ԾՆՆԴԱԲԵՐԵԼ



28.12.2012 / 17:15
ՕԼԻՎԻԱ ԿԻՐՍԱՆՈՎԱՅԻ ԿՈՒՐԾՔՆ ԱՎՏՈՎԹԱՐԻ ՊԱՏՃԱՌ Է ԴԱՐՁԵԼ (FOTO)

ՕԼԻՎԻԱ ԿԻՐՍԱՆՈՎԱՅԻ ԿՈՒՐԾՔՆ ԱՎՏՈՎԹԱՐԻ ՊԱՏՃԱՌ Է ԴԱՐՁԵԼ (FOTO)



28.12.2012 / 17:12
ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ ՁՄԵՌ ՊԱՊԵՐԻ ՄՐՑԱՎԱԶՔ

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ ՁՄԵՌ ՊԱՊԵՐԻ ՄՐՑԱՎԱԶՔ



28.12.2012 / 16:33
ՄՍԱՄԹԵՐՔԻ ԳՆԵՐԸ ԲԱՐՁՐԱՑԵԼ ԵՆ

ՄՍԱՄԹԵՐՔԻ ԳՆԵՐԸ ԲԱՐՁՐԱՑԵԼ ԵՆ



28.12.2012 / 16:31
ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔԸ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-ԻՆ

ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔԸ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-ԻՆ



28.12.2012 / 16:29
ԵՐԵՎԱՆՈՒՄ 59-ԱՄՅԱ ՏՂԱՄԱՐԴՆ ԻՆՔՆԱՀՐԿԻԶՄԱՆ ՓՈՐՁ Է ԱՐԵԼ

ԵՐԵՎԱՆՈՒՄ 59-ԱՄՅԱ ՏՂԱՄԱՐԴՆ ԻՆՔՆԱՀՐԿԻԶՄԱՆ ՓՈՐՁ Է ԱՐԵԼ



28.12.2012 / 16:07
ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ՄԵԼԱՁԵՆ ՄԱՀԱՑՈՒ ՎՐԱԵՐԹԻ Է ԵՆԹԱՐԿԵԼ 30-ԱՄՅԱ ԿՆՈՋ

ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ՄԵԼԱՁԵՆ ՄԱՀԱՑՈՒ ՎՐԱԵՐԹԻ Է ԵՆԹԱՐԿԵԼ 30-ԱՄՅԱ ԿՆՈՋ



28.12.2012 / 16:06
ԱԼԺԻՐԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՏՈՒԿ ԽՈՐՀՐԴԱԿԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԱԺ

ԱԼԺԻՐԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՏՈՒԿ ԽՈՐՀՐԴԱԿԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԱԺ



28.12.2012 / 15:28
ՄԵՐ ՈՒՆԵՑԱԾ ԱՄԵՆԱՄԵԾ ՆՎԵՐՆ ՈՒ ԱՄԵՆԱՄԵԾ ՁԵՌՔԲԵՐՈՒՄԸ ՀԱՂԹԱԿԱՆ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆՆ Է. ՍԵՐՅԱՆ ՕՀԱՆՅԱՆ

ՄԵՐ ՈՒՆԵՑԱԾ ԱՄԵՆԱՄԵԾ ՆՎԵՐՆ ՈՒ ԱՄԵՆԱՄԵԾ ՁԵՌՔԲԵՐՈՒՄԸ ՀԱՂԹԱԿԱՆ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆՆ Է. ՍԵՐՅԱՆ ՕՀԱՆՅԱՆ



28.12.2012 / 15:22
ՎԱՐՉԱՊԵՏԸ ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐ Է ՀԱՆՁՆԵԼ ՍԻՐԻԱՀԱՅ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ

ՎԱՐՉԱՊԵՏԸ ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐ Է ՀԱՆՁՆԵԼ ՍԻՐԻԱՀԱՅ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ



28.12.2012 / 15:05
ԱԴՐԲԵՋԱՆԸ ՉԻ ՀԱՄԱՐՁԱԿՎԻ ՊԱՏԵՐԱԶՄ ՍԿՍԵԼ. ՅՈՒՐԻ ԽԱՉԱՏՈՒՐՈՎ

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՉԻ ՀԱՄԱՐՁԱԿՎԻ ՊԱՏԵՐԱԶՄ ՍԿՍԵԼ. ՅՈՒՐԻ ԽԱՉԱՏՈՒՐՈՎ



28.12.2012 / 14:37
ԻՎԱՆԻՇՎԻԼԻԻ ԸՆՏԱՆԻՔԻ ՈՒՆԵՑՎԱԾՔԸ ՑՈՒՑԱԿԱԳՐՎԱԾ Է 31 ԷՋՈՒՄ

ԻՎԱՆԻՇՎԻԼԻԻ ԸՆՏԱՆԻՔԻ ՈՒՆԵՑՎԱԾՔԸ ՑՈՒՑԱԿԱԳՐՎԱԾ Է 31 ԷՋՈՒՄ



28.12.2012 / 14:25
ԲՌՆԱԲԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԴԱԺԱՆ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ. ՀՈՒՅՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՑՆՑՎԱԾ Է

ԲՌՆԱԲԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԴԱԺԱՆ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ. ՀՈՒՅՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՑՆՑՎԱԾ Է



28.12.2012 / 14:22
ԲԵՌԼՈՒՍԿՈՆԻՆ ԻՐ ՆԱԽԿԻՆ ԿՆՈՋՆ ՕՐԱԿԱՆ 100 ՀԱԶԱՐ ԵՎՐՈ ԿՎՃԱՐԻ

ԲԵՌԼՈՒՍԿՈՆԻՆ ԻՐ ՆԱԽԿԻՆ ԿՆՈՋՆ ՕՐԱԿԱՆ 100 ՀԱԶԱՐ ԵՎՐՈ ԿՎՃԱՐԻ



28.12.2012 / 14:10
ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ Է «ՀԱԿԱՄԱԳՆԻՏՍԿՈՒ ՕՐԵՆՔԸ»

ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ Է «ՀԱԿԱՄԱԳՆԻՏՍԿՈՒ ՕՐԵՆՔԸ»



28.12.2012 / 14:10
ՍԻՐԻԱՀԱՅ ԵՎ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԻՔՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՆՎՃԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ ԷՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵԼ

ՍԻՐԻԱՀԱՅ ԵՎ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԻՔՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՆՎՃԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ ԷՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵԼ



28.12.2012 / 14:01
ՉԻՆԱՍՏԱՆԸ 70 ՄԼՆ. ՅՈՒԱՆԻ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

ՉԻՆԱՍՏԱՆԸ 70 ՄԼՆ. ՅՈՒԱՆԻ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ



28.12.2012 / 13:59
ՊԱՏԱՀԱՐՆԵՐ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻՆ. 3 ԶՈՀ, 7 ՎԻՐԱՎՈՐ

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻՆ. 3 ԶՈՀ, 7 ՎԻՐԱՎՈՐ



28.12.2012 / 13:39
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՑ 330.000 ԴՈԼԱՐ ԿՈՐԶԱԾ ԽԱՐԴԱԽԸ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵՑ (VIDEO)

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՑ 330.000 ԴՈԼԱՐ ԿՈՐԶԱԾ ԽԱՐԴԱԽԸ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵՑ (VIDEO)



28.12.2012 / 13:31
ՀԵՆՐԻԽ ՄԽԻԹԱՐՅԱՆԸ ՃԱՆԱՉՎԵԼ Է 2012 ԹՎԱԿԱՆԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՖՈՒՏԲՈԼԻՍՏ

ՀԵՆՐԻԽ ՄԽԻԹԱՐՅԱՆԸ ՃԱՆԱՉՎԵԼ Է 2012 ԹՎԱԿԱՆԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՖՈՒՏԲՈԼԻՍՏ


Քվեարկություն

Ո՞վ կլինի նախագահ Սարգսյանի գլխավոր մրցակիցը 2013-ի փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններում




Ընթերցողների նամակներ:

31.07.2012
Ա.Հակոբյան
Բաց նամակ ՀՀ Նախագահին

Բաց նամակ ՀՀ Նախագահին



19.08.2008
ՀԱՆԵՑԵ’Ք ԴԻՄԱԿՆԵՐԸ` ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է



Loading...




Новости СМИ2




Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: , n-idea.am