Հրապարակումներ

Աքրամ Այլիսլի՝ հայ Ադրբեջանում. «Եթե ինձ չեն հարգում, թող հարգեն Սահմանադրությունը»
Ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիի, որը չի երկնչել պատմել ճշմարտությունը 1988-1990թթ. Սումգայիթում և Բաքվում տեղի ունեցած հայկական ջարդերի մասին, ռուսաստանյան «Դրուժբա նարոդով» ամսագրում հրապարակված «Քարե երազներ» նոր վեպ-ռեքվիեմի առնչությամբ արձագանքն Ադրբեջանում երկար սպասել չտվեց։
Այսօր Ադրբեջանի խորհրդարանի գարնանային նստաշրջանի լիագումար նիստում Միլի մեջլիսի պատգամավորները հայտարարել են, որ Աքրամ Այլիսլին բարոյական մեծ հարված է հասցրել ադրբեջանական ժողովրդին, քանի որ ադրբեջանցիներին ներկայացրել է որպես մեղավորներ, իսկ հայերին՝ աշխարհի ամենակիրթ և գթասիրտ մարդիկ, բացի այդ, ադրբեջանական պատմական տարածքները՝ Ղարաբաղն ու Նախիջևանը, հայկական է համարել։ Կարճ ասած՝ մեղավոր է ճշմարտությունն ասելու համար։
Ավելին՝ ճշմարտությունը սվիններով է ընդունել նաև ադրբեջանցի երիտասարդների որոշակի մասը։ Օրինակ՝ «Ենի Ադրբեջան» կուսակցության երիտասարդական կազմակերպության անդամները և մի խումբ ուսանողներ նստացույց են կազմակերպել Աքրամ Այլիսլիի տան դիմաց։ Ընդ որում՝ առաջադեմ երիտասարդներն այրել են գրողի լուսանկարներն ու պաստառները։ Նրանք բացականչել են. «Կորի՛ր երկրից», «Հայ Աքրամ, հեռացիր երկրից», հնչել են նաև պառավական անեծքներ. «Ամոթ հային, թող քոռանաս, արա՛ Աքրամ», «Թող քեզ հարամ լինի Այլիսի հացը, ջուրն ու հողը» և այլն։
Հետաքրքիր է, որ, ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, ոստիկանությունը հանգիստ հետևել է ակցիային և չի միջամտել։
Իսկ Աքրամ Այլիսլին «Ադրբեջանի լուրեր»-ին տված հարցազրույցում հայտարարել է հետևյալը. «Այն, ինչ այսօր կատարվում է վեպի շուրջ, ինքնաբուխ արձագանք է։ Գեղարվեստական ստեղծագործությունը չի կարող քննարկվել քաղաքական ձևաչափով։ Դա անընդունելի է։ Ի վերջո, կա ազատ ստեղծագործելու սահմանադրական իրավունք, ընդ որում՝ այն ամրագրված է Սահմանադրության առանձին հոդվածով։ Եթե ինձ չեն հարգում, թող հարգեն Սահմանադրությունը»։
Ցավոք, հազիվ թե լսելի լինեն հեղինակի՝ սեփական Սահմանադրությունը հարգելու կոչերը։ Համենայնդեպս, հուսով ենք, որ Աքրամ Այլիսլին կդիմանա ճնշմանը և չի կոտրվի, քանի որ նա իսկապես ոգով ամուր է։
Մեր տեղեկանքը.
Աքրամ Այլիսլին ծնվել է 1937թ. դեկտեմբերի 1-ին Նախիջևանի ԻԽՍՀ Օրդուբադի շրջանի Յուխարա Այլիս գյուղում։ Ավարտել է Մոսկվայի Մ.Գորկու անվան գրականության ինստիտուտը։ Հեղինակել է վիպակներ, պատմվածքներ, կատարել թարգմանություններ։ Գրական գործունեությունը սկսել է բանաստեղծություններով, իսկ 1959թ. հրատարակել է առաջին վիպակը՝ «Հաշամն ու իր փեսան»։ Ժամանակին նրան համամիութենական ճանաչում է բերել «Մարդիկ և ծառերը» եռագրությունը, որը տպագրվել է ԽՍՀՄ հանրապետությունների և Արևելյան Եվրոպայի երկրների բոլոր լեզուներով։ Գրողի ստեղծագործությունները թարգմանվել են օտար լեզուներով։ Այլիսլին ադրբեջաներեն է թարգմանել Վասիլի Շուկշինի, Գաբրիել Գարսիա Մարկեսի, Վլադիմիր Կորոլենկոյի և այլոց ստեղծագործությունները։ Ա.Այլիսլիի ստեղծագործական գործունեությունն արժանացել է պետական մրցանակների։
Ստորև ներկայացնում ենք հատվածներ Աքրամ Այլիսլիի «Քարե երազներ» վեպից։
«Սումգայիթին հաջորդած գիշերներից մեկում Սադայ Սադըխլըի հոգում անսպասելիորեն արթնացավ Էջմիածին գնալու, անձամբ կաթողիկոսի օրհնությամբ քրիստոնեություն ընդունելու և այնտեղ որպես ճգնակյաց կրոնավոր ընդմիշտ մնալու, հայերի հանդեպ գործած մահմեդականների մեղքերի թողության համար Աստծուն աղոթելու ցանկություն։ Ավելի ուշ Սադայ Սադըխլըն չէր կարողանում հասկանալ՝ երազում թե հարթմնի էր ծագել այդ ցանկությունը։
«Սակայն Այլիսում այն ժամանակ դեռ քիչ չէին միջին տարիքի մարդիկ, ովքեր ականատես էին եղել այլիսցի հայերի աննախադեպ կոտորածին։
Այդ ջարդերի մասին ամեն մեկն իր ձևով էր պատմում՝ ելնելով մարդու և մարդկայնության մասին իր ունեցած ընկալումներից։ Համենայնդեպս, այդ իրադարձությունների վկաներից ոչ մեկը չէր թաքցնում իր տեսածը։ Տարբեր մարդկանց պատմություններում առկա էին միևնույն արժանահավատ փաստերը։ Այն հարցում, թե ինչպես սկսվեց ամեն բան և ինչպես ավարտվեց, բոլորը համակարծիք էին։
Ամեն ինչ այսպես եղավ. որպեսզի Այլիսի հայ բնակչությունը նախօրոք գլխի չընկներ, Ադիփ բեյի 30-40 թուրք հեծյալներ վաղ առավոտից անցան տնետուն՝ թե՛ հայերի, թե՛ ադրբեջանցիների, և հայտարարեցին, որ հռչակվելու է զինադադար, ուստի բոլորը շտապ պետք է հավաքվեն այսինչ հայի տան բակում։ Երբ ժողովուրդը հավաքվեց նշված վայրում, թուրք զինվորները մահմեդականներին առանձնացրին հայերից և շարք կանգնեցրին բակի տարբեր ծայրերում։ Հանկարծ ինչ-որ տեղից հնչեց հրաման՝ «Կրակ», և տարբեր կողմերից բակը շրջապատած թուրք զինվորները գնդակների տարափ տեղացին հայերի վրա։ Շատերն իսկույն մահացան, իսկ ողջ մնացածներին, մինչև վերջին մարդը, սվինահարեցին կամ դաշույններով կտրեցին կոկորդները։ Ում հնարավոր էր՝ թաղեցին հենց տեղում՝ բակում կամ այգում խրամատ փորելով։ Ում համար բակում կամ այգում տեղ չգտնվեց, նետեցին մոտակա տների ախոռներն ու մառանները և կրակի տվին։ Մահմեդական կանայք, որ այդ օրը նույնիսկ չէին համարձակվել տնից դուրս գալ, հետագայում կատարվածն այսպես էին նկարագրում. «Ողջ շաբաթ բոլոր ջրանցքներում ջուրը կարմիր էր ներկվել հայերի արյունից»։ «Ադիփ բեյը ագռավի պես սև նժույգ ուներ։ Ադիփը՝ ձին հեծած, բակի դարպասների մոտ էր։ «Կրակ» գոռալով՝ նա մտրակեց ձին ու սլացավ։ Իսկույն տեղաց գնդակների տարափ, թվում էր՝ երկինքը փուլ է գալիս, վերևից մոխիր է թափվում։ Այնպիսի վայնասուն բարձրացավ, որ չէր լսել ոչ ոք աշխարհի արարումից ի վեր։ Միանգամից սկսեցին հաչել բոլոր բակերի շները։ Կռկռացին ծառերին նստած բոլոր ագռավները։ Գյուղից մի ակնթարթում անհետացան սարսափահար կաչաղակներն ու աղավնիները։ Թվում էր՝ դժոխքի երախը բացվել է, և արեգակը ուր որ է կտապալվի գետնին…»։
Ավելացնենք, որ վեպն ամբողջությամբ կարելի է գտնել այս հղումով՝
https://magazines.russ.ru/druzhba/2012/12/aa5-pr.html
էլեկտրոնային օրաթերթ «Ազգային գաղափար»
Գնահատում



Ուղարկել մեկնաբանություն
Նորություններ գործընկերներից
SELECTORNEWS
Загрузка...



Կարծիքների քանակը - 8
Կարծիքներ
"Каменные сны" - это прежде всего авторское признание в бесконечной любви к своему родному краю и его истории. Честь и Хвала людям для кого истина и "неоплаканная боль" дороже и выше политкорреткности. Он опередил свое время, ведь мирное соседство между нашими народами неизбежно. Спаси и Сохрани Его Бог!
Прочитал "Каменные сны"... не увидел никакого оскорбления азербайджанскоиу народу (даже и слова "азербайджанец" нет нигде в тексте). Национальность "турки" упоминалась только когда говорилось о расстреле армян в одном из дворов Айлиса и ещё пару раз в таком же ключе... Осуждалась не азербайджанская нация, а жестокость. Осуждались не азербайджанцы и не мусульмане вообще (в конце концов разве главный герой, Садай, его друг Карабахлы, его жена Азаде, его тесть доктор Абасалиев и хирург Фарзани, медсестра Мунаввер, вторая медсестра не мусульмане и не азербайджанцы?), а только те из них, которые убивали беззащитных людей потому что они другой нации или другой веры...Во мне нет и капли армянской крови... просто человек
prosto sposibo chestniy chelovek sposibo za tvoy risk ..ya billluveren chto v azerstane naydutsya lyudi borci za mir i sprovedlivost da xoronit tebya bog sposibo daragoy chelovek
to Hajuhi 05:21 | 04.02.2013 По-вашему получается, чтобы доказать армянам, что в Азербайджане есть здравомыслящие люди надо писать книги такого рода? А без этого Вы не верите?
Ну что же. Ждем теперь ответного подвига со стороны армянских писателей. Почти такого же "честного" произведения. Тему долго придумывать не надо - "Ходжалы".
Буквально вчера прочитала на одном дыхании. Передать все эмоции от прочитанного сложно, но я думаю сам факт существования романа-реквиема уже подвиг Айлисли. Спасибо,
Оказывается в Азербайджане еще остались здравомыслящие люди, а то казалось, что там живут одни больные на голову националисты.Спасибо Вам,честный и порядочный ЧЕЛОВЕК!!! Да хранит вах Бог...
Спасибо Брат!