Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский RSS RSS    Կայքի քարտեզը
Փնտրել : 

 Հրապարակումներ


04.02.2013

Բաքվում նշվել են Իսմայիլլիի անկարգությունների մեղավորները

Աննա ԲԵԳԼԱՐՅԱՆ

Մենք վերջերս գրել էինք զանգվածային անկարգությունների մասին, որոնք տեղի են ունեցել ադրբեջանական Իսմայիլլի շրջկենտրոնում։ Այն ժամանակ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական հարցերի բաժնի վարիչ Ալի Հասանովն ամենայն պատասխանատվությամբ հայտարարել էր, թե այդ իրադարձությունների մեղավորները, այսինքն՝ այն անձինք, ովքեր ցանկացել են դրանք օգտագործել ադրբեջանական պետականության դեմ, կպատժվեն։ Կասկած չէր հարուցում նաև այն, թե ովքեր են ընկնելու այդ սահմանման տակ։ «Պատժիչ մեքենայի» աշխատանքի արդյունքը մեղավորներին (իմա՝ իշխանությանն «անհարմարներին») բացահայտելու գործում երկար սպասել չտվեց։

Եվ այսպես, այսօր Ադրբեջանի գլխավոր դատախազության ծանր հանցագործությունների գծով քննչական վարչությունը պաշտոնական մեղադրանք է ներկայացրել REAL (Հանրապետական այլընտրանք) շարժման առաջնորդ Իլղար Մամեդովի և «Մուսավաթ» կուսակցության փոխնախագահ Թոֆիկ Յաղուբլուի դեմ։ Մեղադրանքները կապված են հունվարի 23-24-ին Իսմայիլլի քաղաքում տեղի ունեցած անկարգությունների հետ։ Նշենք, որ ավելի վաղ ադրբեջանական իրավապահներն արդեն հայտարարել էին, թե Իլղար Մամեդովը և Թոֆիկ Յաղուբլուն հունվարի 23-ի լույս 24-ի գիշերը եկել են Իսմայիլլի և բնակչությանը դրդել անկարգությունների։ Երկու ընդդիմադիրներն էլ մերժել են այդ մեղադրանքները՝ դրանք սարքովի անվանելով։ Իրենց գալը Իսմայիլլի նրանք բացատրել են տեղում կատարվածին ծանոթանալու ցանկությամբ։

Ավելին, «Ենի մուսավաթ» թերթի խմբագիր Ռաուֆ Արիֆօղլուն հայտարարել է, թե Թոֆիկ Յաղուբլուն թերթի հեղինակներից է և անկարգությւոնների օրը գործուղվել է Իսմայիլլի, որպեսզի հնարավորություն ունենա լուսաբանել իրադարձությունները. «Թոֆիկ Յաղուբլուն մեր հեղինակն է, նա գործուղվել է Իսմայիլլի, նրա մոտ եղել են գործուղման փաստաթղթերը և լրագրողական վկայականը։ Մեր թղթակից Է.Մամեդալիևն ինձ տեղեկացրել է այն մասին, որ Թոֆիկ Յաղուբլուն կալանվել է՝ հենց որ եկել է շրջան և ոստիկանությանը դիմադրություն չի ցուցաբերել»։ Գլխավոր խմբագրի խոսքով՝ իրեն զարմացրել է մեղադրանքը Թոֆիկ Յաղուբլուի դեմ, և նա պատրաստվում է կապվել դատախազության հետ սույն հարցով (https://minval.az/view.php?id=1947

ԱՀ գլխավոր դատախազության մամլո ծառայությունն առայժմ մեկնաբանություններ չի անում, ի տարբերություն վերլուծաբանների (և ոչ միայն նրանց), որոնք կանխատեսում են, որ երկու ընդդիմադիրները մոտ ժամանակներս կձերբակալվեն։ Այսպես, Մամեդովի փաստաբան Ֆուադ Աղաևը մամուլին հայտարարել է, թե քանի որ արդեն այդքան ծանր մեղադրանք է ներկայացված՝ հասարակական անկարգությունների հրահրում, ապա, ելնելով ադրբեջանական իրավապահ մարմինների գործունեության փորձից, նրանց հանդեպ որպես խափանման միջոց կկիրառվի ձերբակալությունը։

Ադրբեջանցի մի շարք հասարակական գործիչներ, իրենց հերթին, սկսել են հանդես գալ հատուկ հայտարարություններով՝ ներկայացված մեղադրանքի վերաբերյալ։ Մասնավորապես, «Հանուն մարդու իրավունքների» հասարակական միավորման նախագահ Էյնուլա Ֆաթուլաևը դատապարտել է գլխավոր դատախազության որոշումը՝ այն անօրինական և քաղաքական դրդապատճառներ ունեցող անվանելով։ Իրավապաշտպանի խոսքով՝ Ի.Մամեդովի ձերբակալությունը իշխանության ճակատագրական սխալը կլինի, քանի որ Ի.Մամեդովի Իսմայիլլի գալը ոչ մի կերպ չի կարող ներկայացվել որպես անկարգությունների հրահրում. «Իլղար Մամեդովը՝ որպես վառ և ուժեղ հասարակական առաջնորդ, չէր կարող անմասն մնալ Իսմայիլլիի ողբերգությանը։ Եվ հասարակական գործչի պարտքը նրանից պահանջում էր կանգնել այն մարդկանց կողքին, ովքեր ենթարկվել էին բռնության։ Եթե իշխանությունները ձերբակալեն Ի.Մամեդովին, ապա դա կդառնա ճակատագրական սխալ, որի հետևանքներն, իհարկե, կանդրադառնան երկրի քաղաքական իրավիճակի վրա»։

Ի դեպ, «Մուսավաթ» կուսակցությունը դեռ ընդդիմության ներկայացուցիչների հարցաքննությունների փուլում էր դրանք գնահատել իբրև «իշխանությունների՝ բնակչության աճող դժգոհությունը զսպելու և ակտիվիստներին վախեցնելու ձգտում»։

«Ժողովրդի պահանջները լսելու, սոցիալ-տնտեսական և քաղաքական բարեփոխումներ անցկացնելու փոխարեն իշխանություններն ընդդիմադիր հետք են որոնում ժողովրդական բողոքների մեջ, բռնաճնշումներ են իրականացնում ակտիվիստների դեմ»,- ասվում է «Մուսավաթ» կուսակցության հայտարարությունում։

Ինչպես տեսնում ենք, ադրբեջանական իշխանությունները մի բան էլ ավելիով օգտվել են Իսմայիլլիի իրադարձություններից և կարողացել են առանց մեծ գլխացավանքի «չեզոքացնել» ռեժիմին անհարմար քաղաքական գործչին (և ոչ միայն նրան)։ Սակայն, միևնույն ժամանակ, նրանք չպետք է մոռանան, որ երկրում, որտեղ պարբերաբար սոցիալական «հուզումներ» են տեղի ունենում, այլախոհների ձերբակալությունը կարող է դառնալ այն կայծը, որը կկարողանա մեծ կրակի պատճառ դառնալ... 

էլեկտրոնային օրաթերթ «Ազգային գաղափար»




Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները

 

Վերադարձ դեպի ցուցակ


Ուղարկել մեկնաբանություն

Ոչ նորմատիվային բառապաշար, գովազդ, այլ ռեսուրսներին հղումներ պարունակող և սույն նյութին չառնչվող մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից

Ձեր անունը : *

Մեկնաբանություն : *

Մուտքագրեք նկարում պատկերված տառերը (չկարեվորելով մեծատառերը)

Նորություններ գործընկերներից

Loading...


Национальная идея

новости Армении, аналитика, публикации, комментарии

добавить на Яндекс




SELECTORNEWS



Новости России


Загружается, подождите...


Добавить свое объявление
Загрузка...










Տեսանյութեր

Ընտրեք ինձի

Հրապարակումներ


12.02.2013
Արմինե ՀԱԿՈԲՅԱՆ
Էրդողանի մարոդյորությունն արդեն անհնար է թաքցնել. արդյո՞ք Թուրքիայի վարչապետը կենթարկվի պատասխանատվության

Էրդողանի մարոդյորությունն արդեն անհնար է թաքցնել. արդյո՞ք Թուրքիայի վարչապետը կենթարկվի պատասխանատվության



12.02.2013
Ժաննա ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հաջողության ջենթլմենները նախագահական ընտրություններում

Հաջողության ջենթլմենները նախագահական ընտրություններում



12.02.2013
Աննա ԲԵԳԼԱՐՅԱՆ
Թբիլիսի. STOP RUSSIA?

Թբիլիսի. STOP RUSSIA?



11.02.2013
Արմինե ՀԱԿՈԲՅԱՆ
Եվ դա կոչվում է «սիրիական» ընդդիմություն

Եվ դա կոչվում է «սիրիական» ընդդիմություն



08.02.2013
Ալեքսանդր ԳԱՐԵԳԻՆՅԱՆ
Երկրի քաղաքական դաշտում ընդդիմության դատարկ տեղը լցնող նոր սուբյեկտի մասին

Երկրի քաղաքական դաշտում ընդդիմության դատարկ տեղը լցնող նոր սուբյեկտի մասին



08.02.2013
Աննա ԲԵԳԼԱՐՅԱՆ
Այդ նույն Միխայիլ Սաակաշվիլին

Այդ նույն Միխայիլ Սաակաշվիլին



08.02.2013
Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Ինչպես պայքարել «արժանապատիվ կոռումպատորների» դեմ, որոնք չեն սիրում իրենց մասին ճիշտը կարդալ

Ինչպես պայքարել «արժանապատիվ կոռումպատորների» դեմ, որոնք չեն սիրում իրենց մասին ճիշտը կարդալ



08.02.2013
Արմինե ՀԱԿՈԲՅԱՆ
Վարձկանները սիրիական պատերազմում

Վարձկանները սիրիական պատերազմում



07.02.2013
Ժաննա ԳՐԻԳՈՐՅԱՆ
Նաջարյանը փոշմանել է, Անդրեասը մեռնում է, Հարությունյանը՝ հեռանում. Սարգսյանին չես նախանձի...

Նաջարյանը փոշմանել է, Անդրեասը մեռնում է, Հարությունյանը՝ հեռանում. Սարգսյանին չես նախանձի...



07.02.2013
Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Ծառայությունը Հեյդար օղլի Ալիևին վտանգավոր է կյանքի համար (Մուբարիզ Իբրահիմովի հոբելյանի առիթով)

Ծառայությունը Հեյդար օղլի Ալիևին վտանգավոր է կյանքի համար (Մուբարիզ Իբրահիմովի հոբելյանի առիթով)



05.02.2013
Արմինե ՀԱԿՈԲՅԱՆ
Սիրիական ընդդիմությունը հիմար, ավելի ճիշտ՝ «հետույքային» վիճակում է

Սիրիական ընդդիմությունը հիմար, ավելի ճիշտ՝ «հետույքային» վիճակում է



05.02.2013
Ալեքսանդր ԳԱՐԵԳԻՆՅԱՆ
Պարույր Հայրիկյանի ճիշտ քայլի և օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտության առիթով

Պարույր Հայրիկյանի ճիշտ քայլի և օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտության առիթով


Լրահոս


12.02.2013 / 19:46
ՀՐԱԶԵՆԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՄԲ ՀԵՐԹԱԿԱՆ ՄԻՋԱԴԵՊԸ ԱՄՆ-ՈՒՄ. ՄԵԿ ԶՈՀ ՄԵԿ ՎԻՐԱՎՈՐ

ՀՐԱԶԵՆԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՄԲ ՀԵՐԹԱԿԱՆ ՄԻՋԱԴԵՊԸ ԱՄՆ-ՈՒՄ. ՄԵԿ ԶՈՀ ՄԵԿ ՎԻՐԱՎՈՐ



12.02.2013 / 19:40
ԱՆԴՐԻԱՍ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ ՄԵՐԺԵԼ Է ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿԸ

ԱՆԴՐԻԱՍ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ ՄԵՐԺԵԼ Է ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿԸ



12.02.2013 / 17:21
ՏՂԱՄԱՐԴՈՒ ԱՄԵՆԱ ՈՉ ՍԵՔՍՈՒԱԼ ՀԱՏԿԱՆԻՇԸ

ՏՂԱՄԱՐԴՈՒ ԱՄԵՆԱ ՈՉ ՍԵՔՍՈՒԱԼ ՀԱՏԿԱՆԻՇԸ



12.02.2013 / 17:04
ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԸ ՃԱՆԱՉՎԵԼ Է ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ

ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԸ ՃԱՆԱՉՎԵԼ Է ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ



12.02.2013 / 16:50
VICTORIA՛S SECRET-Ը ՊԱՏՄԵԼ Է, ԹԵ ԻՆՉՊԵՍ ՃԻՇՏ ՄԵԿՆԱԲԱՆԵԼ ԿԱՆԱՆՑ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ (VIDEO)

VICTORIA՛S SECRET-Ը ՊԱՏՄԵԼ Է, ԹԵ ԻՆՉՊԵՍ ՃԻՇՏ ՄԵԿՆԱԲԱՆԵԼ ԿԱՆԱՆՑ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ (VIDEO)



12.02.2013 / 16:43
ՄԻ ՇԱՐՔ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ԵՆ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՍԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՄԻ ՇԱՐՔ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ԵՆ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՍԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ



12.02.2013 / 16:43
ԴՈՒ ՈՐՊԵՍ ՄԱՐԴ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՍ. ՀԱՅՐԻԿՅԱՆԸ` ԲԱԳՐԱՏՅԱՆԻՆ

ԴՈՒ ՈՐՊԵՍ ՄԱՐԴ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՍ. ՀԱՅՐԻԿՅԱՆԸ` ԲԱԳՐԱՏՅԱՆԻՆ



12.02.2013 / 16:29
ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔԸ ՓԵՏՐՎԱՐԻ 12-ԻՆ

ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔԸ ՓԵՏՐՎԱՐԻ 12-ԻՆ



12.02.2013 / 16:16
ԵՍ ԷԼ ՈՒՆԵՄ ՄԱԶԵՐՈՎ ՆԿԱՐՆԵՐ. ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

ԵՍ ԷԼ ՈՒՆԵՄ ՄԱԶԵՐՈՎ ՆԿԱՐՆԵՐ. ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ



12.02.2013 / 16:01
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՀԵՌԱԳԻՐ Է ՀՂԵԼ ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԻՆ

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՀԵՌԱԳԻՐ Է ՀՂԵԼ ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԻՆ



12.02.2013 / 15:39
ՀՌՈՄԻ ՊԱՊԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻՑ ՀԵՏՈ ՍՈՒՐԲ ՊԵՏՐՈՍ ՏԱՃԱՐԸ ԿԱՅԾԱԿՆԱՀԱՐ Է ԵՂԵԼ

ՀՌՈՄԻ ՊԱՊԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻՑ ՀԵՏՈ ՍՈՒՐԲ ՊԵՏՐՈՍ ՏԱՃԱՐԸ ԿԱՅԾԱԿՆԱՀԱՐ Է ԵՂԵԼ



12.02.2013 / 15:36
ՈՒՍԱՆՈՂԸ ԲՈՒՀՈՒՄ ՍՏՐԻՊՏԻԶ Է ՊԱՐԵԼ

ՈՒՍԱՆՈՂԸ ԲՈՒՀՈՒՄ ՍՏՐԻՊՏԻԶ Է ՊԱՐԵԼ



12.02.2013 / 15:30
ԻՆՉ Է ԱԿՆԱՐԿՈՒՄ ԲԱԳՐԱՏՅԱՆԸ՝ ՊԱՏԱՍԽԱՆԵԼՈՎ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐՑԻՆ

ԻՆՉ Է ԱԿՆԱՐԿՈՒՄ ԲԱԳՐԱՏՅԱՆԸ՝ ՊԱՏԱՍԽԱՆԵԼՈՎ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐՑԻՆ



12.02.2013 / 15:26
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԵՎ ԱԶԱՏԱԶՐԿՎԱԾ 4.756 ԱՆՁ ԿԱ

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԵՎ ԱԶԱՏԱԶՐԿՎԱԾ 4.756 ԱՆՁ ԿԱ



12.02.2013 / 15:25
ԻՐԱԿԼԻ ԱԼԱՍԱՆԻԱՆ ԿԱՅՑԵԼԻ ՀԱՅԱՍՏԱՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆ

ԻՐԱԿԼԻ ԱԼԱՍԱՆԻԱՆ ԿԱՅՑԵԼԻ ՀԱՅԱՍՏԱՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆ



12.02.2013 / 15:08
ԿՀԸ-Ն ՓՈՐՁԱՐԿԵՑ ԴՐՈՇՄԱԿՆԻՔԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՏՈՒԿ ԹԱՆԱՔԱՆՅՈՒԹԸ

ԿՀԸ-Ն ՓՈՐՁԱՐԿԵՑ ԴՐՈՇՄԱԿՆԻՔԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՏՈՒԿ ԹԱՆԱՔԱՆՅՈՒԹԸ



12.02.2013 / 14:56
ԳՈՒՅՆԵՐԻ ՈՒ ՍԵՔՍԻ ԿԱՊԸ

ԳՈՒՅՆԵՐԻ ՈՒ ՍԵՔՍԻ ԿԱՊԸ



12.02.2013 / 14:42
ՎԼԱԴԻՄԻՐ ԵՆԳԻԲԱՐՅԱՆԻ ԴԻՆ ԿՏԵՂԱՓՈԽՎԻ ՀԱՅԱՍՏԱՆ

ՎԼԱԴԻՄԻՐ ԵՆԳԻԲԱՐՅԱՆԻ ԴԻՆ ԿՏԵՂԱՓՈԽՎԻ ՀԱՅԱՍՏԱՆ



12.02.2013 / 14:39
ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԻՎՆ ԱՃԵԼ Է

ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԻՎՆ ԱՃԵԼ Է



12.02.2013 / 14:05
ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԽԱՆԴՈՒՄ Է, ՈՐ ԻՐ ՎՐԱ ՉԵՆ ԿՐԱԿԵԼ. ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆ

ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԽԱՆԴՈՒՄ Է, ՈՐ ԻՐ ՎՐԱ ՉԵՆ ԿՐԱԿԵԼ. ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆ



12.02.2013 / 13:56
ԲԱՐԵԼԱՎՎՈՒՄ ԵՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ

ԲԱՐԵԼԱՎՎՈՒՄ ԵՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ



12.02.2013 / 13:41
ՂՐՂԶՍՏԱՆԻ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ Է 24-ԱՄՅԱ ԲԱՆՏԱՐԿՈՒԹՅԱՆ

ՂՐՂԶՍՏԱՆԻ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ Է 24-ԱՄՅԱ ԲԱՆՏԱՐԿՈՒԹՅԱՆ



12.02.2013 / 13:21
ԱԽԹԱԼԱՅԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՉԻ ԸՆԴՈՒՆԵԼ ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ

ԱԽԹԱԼԱՅԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՉԻ ԸՆԴՈՒՆԵԼ ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ



12.02.2013 / 12:59
ԺԻՐԻՆՈՎՍԿԻՆ ԻՐ ԳԼԽԱՎՈՐԱԾ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿՄԱՔՐԻ ԾԽՈՂՆԵՐԻՑ

ԺԻՐԻՆՈՎՍԿԻՆ ԻՐ ԳԼԽԱՎՈՐԱԾ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿՄԱՔՐԻ ԾԽՈՂՆԵՐԻՑ



12.02.2013 / 12:51
«ԱԼ ՋԱԶԻՐԱ». ԳՐՈՀԱՅԻՆՆԵՐԸ ԳՐԱՎԵԼ ԵՆ ՍԻՐԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՈՒԺԵՐԻ ՌԱԶՄԱԿԱՅԱՆԸ ԵՎ ՄԱՐՏԱԿԱՆ ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐ

«ԱԼ ՋԱԶԻՐԱ». ԳՐՈՀԱՅԻՆՆԵՐԸ ԳՐԱՎԵԼ ԵՆ ՍԻՐԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՈՒԺԵՐԻ ՌԱԶՄԱԿԱՅԱՆԸ ԵՎ ՄԱՐՏԱԿԱՆ ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐ



12.02.2013 / 12:50
20-ԱՄՅԱ ԵՐԻՏԱՍԱՐԴԻՆ ՀՐԱԶԵՆԱՅԻՆ ՎՆԱՍՎԱԾՔ ՊԱՏՃԱՌՈՂԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ Է

20-ԱՄՅԱ ԵՐԻՏԱՍԱՐԴԻՆ ՀՐԱԶԵՆԱՅԻՆ ՎՆԱՍՎԱԾՔ ՊԱՏՃԱՌՈՂԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ Է



12.02.2013 / 12:39
ՀԱՅՐԻԿՅԱՆԻ ՄԱՀԱՓՈՐՁԻ ԳՈՐԾՈՎ ԻՆՁ ԿՄԵՂԱԴՐԵՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ. ՎԱՐԴԱՆ ՍԵԴՐԱԿՅԱՆ

ՀԱՅՐԻԿՅԱՆԻ ՄԱՀԱՓՈՐՁԻ ԳՈՐԾՈՎ ԻՆՁ ԿՄԵՂԱԴՐԵՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ. ՎԱՐԴԱՆ ՍԵԴՐԱԿՅԱՆ



12.02.2013 / 12:31
ԱՐՑԱԽՅԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ ՊԵՏՔ Է ԱՎԱՐՏՎԻ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԱՐՑԱԽԻ ԴԵ ՅՈՒՐԵ ՄԻԱՎՈՐՄԱՄԲ. ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԱՐՑԱԽՅԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ ՊԵՏՔ Է ԱՎԱՐՏՎԻ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԱՐՑԱԽԻ ԴԵ ՅՈՒՐԵ ՄԻԱՎՈՐՄԱՄԲ. ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ



12.02.2013 / 12:06
«ՕՊԵԼ ՎԵԿՏՐԱ»-Ն ԵՎ «ԿԱՄԱԶ»-Ը ԲԱԽՎԵԼ ԵՆ. 1 ԶՈՀ, 3 ՎԻՐԱՎՈՐ

«ՕՊԵԼ ՎԵԿՏՐԱ»-Ն ԵՎ «ԿԱՄԱԶ»-Ը ԲԱԽՎԵԼ ԵՆ. 1 ԶՈՀ, 3 ՎԻՐԱՎՈՐ



12.02.2013 / 12:03
ԻՆՉԻ՞Ն Է ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՁՆՈՒՄ ՏՂԱՄԱՐԴԸ ԿՆՈՋ ՀԵՏ ԾԱՆՈԹԱՆԱԼԻՍ

ԻՆՉԻ՞Ն Է ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՁՆՈՒՄ ՏՂԱՄԱՐԴԸ ԿՆՈՋ ՀԵՏ ԾԱՆՈԹԱՆԱԼԻՍ



12.02.2013 / 11:57
ԱՂԲՅՈՒՐ. ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԿՈՐԵԱՆ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՄԱՐՏԱԳԼԽԻԿԻ ՆԱԽԱՏԻՊ Է ՓՈՐՁԱՐԿԵԼ

ԱՂԲՅՈՒՐ. ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԿՈՐԵԱՆ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՄԱՐՏԱԳԼԽԻԿԻ ՆԱԽԱՏԻՊ Է ՓՈՐՁԱՐԿԵԼ



12.02.2013 / 11:56
ՊԱՏԱՀԱՐՆԵՐ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻՆ

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻՆ



12.02.2013 / 11:29
«ՆԻԳ-ԱՊԱՐԱՆ» ՀԱՅՐԵՆԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՏԱՐՈՒՄ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

«ՆԻԳ-ԱՊԱՐԱՆ» ՀԱՅՐԵՆԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՏԱՐՈՒՄ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ



12.02.2013 / 11:26
ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ՍԿԱՆԴԱԼ Է ՀԱՍՈՒՆԱՆՈՒՄ

ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ՍԿԱՆԴԱԼ Է ՀԱՍՈՒՆԱՆՈՒՄ



12.02.2013 / 11:23
ԳԱԶԱՆԱԲԱՐՈ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ. ՆԳՆ-Ի ԱՇԽԱՏԱԿՑԻ ՈՐԴԻՆԵՐԻՆ ԳԼԽԱՏԵԼ ԵՆ

ԳԱԶԱՆԱԲԱՐՈ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ. ՆԳՆ-Ի ԱՇԽԱՏԱԿՑԻ ՈՐԴԻՆԵՐԻՆ ԳԼԽԱՏԵԼ ԵՆ



12.02.2013 / 11:21
ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՅԱՑԵԼ Է ՆԱԼԲԱՆԴՅԱՆ-ՓԱՆՋԻԿԻՁԵ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՅԱՑԵԼ Է ՆԱԼԲԱՆԴՅԱՆ-ՓԱՆՋԻԿԻՁԵ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ



12.02.2013 / 11:05
ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԿՈՐԵԱՆ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՓՈՐՁԱՐԿՈՒՄ Է ԻՐԱԿԱՆԱՑՐԵԼ

ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԿՈՐԵԱՆ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՓՈՐՁԱՐԿՈՒՄ Է ԻՐԱԿԱՆԱՑՐԵԼ



12.02.2013 / 10:54
ԱՆԴՐԻԱՍ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՄԵԶԻ ԵՎ ԱՐՅԱՆ ՄԵՋ ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ ԵՆ ՈՐՈՇԱԿԻ ՇԵՂՈՒՄՆԵՐ

ԱՆԴՐԻԱՍ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՄԵԶԻ ԵՎ ԱՐՅԱՆ ՄԵՋ ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ ԵՆ ՈՐՈՇԱԿԻ ՇԵՂՈՒՄՆԵՐ



12.02.2013 / 10:49
ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ԱՆՑԱՆԵԼԻ ԵՆ

ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ԱՆՑԱՆԵԼԻ ԵՆ



12.02.2013 / 10:33
24-ԱՄՅԱ ԵՐԻՏԱՍԱՐԴԸ ՌԵՍՏՈՐԱՆ-ԲԱՐՈՒՄ ԾԵԾԿՌՏՈՒՔ Է ՍԱՐՔԵԼ ՊԱՐՈՒՀՈՒ ՊԱՏՃԱՌՈՎ

24-ԱՄՅԱ ԵՐԻՏԱՍԱՐԴԸ ՌԵՍՏՈՐԱՆ-ԲԱՐՈՒՄ ԾԵԾԿՌՏՈՒՔ Է ՍԱՐՔԵԼ ՊԱՐՈՒՀՈՒ ՊԱՏՃԱՌՈՎ


Ընթերցողների նամակներ:

31.07.2012
Ա.Հակոբյան
Բաց նամակ ՀՀ Նախագահին

Բաց նամակ ՀՀ Նախագահին



19.08.2008
ՀԱՆԵՑԵ’Ք ԴԻՄԱԿՆԵՐԸ` ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է



Loading...




Новости СМИ2




Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: , n-idea.am