Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский RSS RSS    Կայքի քարտեզը
Փնտրել : 

 Հրապարակումներ


05.02.2013

Սիրիական ընդդիմությունը հիմար, ավելի ճիշտ՝ «հետույքային» վիճակում է

Արմինե ՀԱԿՈԲՅԱՆ

Ինչպես հայտնի է, սիրիական ընդդիմադիր կոալիցիայի ղեկավար Մոազ Խաթիբը օրերս մի քանի անսպասելի քայլ և սենսացիոն հայտարարություններ է արել, որոնք պայթած ռումբի ազդեցություն են առաջացրել. նա սիրիական իշխանություններին երկխոսության կոչ է արել։ Եվ պահանջել է, որ բանակցությունների սեղանին նստի ոչ այլ ոք, քան Սիրիայի փոխնախագահ Ֆարուք Շարաան։ Թվում է՝ կառուցողական նախաձեռնություն է, բայց ամեն բան այդքան էլ հեշտ չէ։ Սիրիական կառավարությունն անտեսել է այդ առաջարկությունը։ Նման որոշում ընդունելու պատճառ է դարձել կոալիցիայի սկզբունքային դիրքորոշումն այս հարցում. այն սկզբից ևեթ կտրականապես հրաժարվել է Սիրիայի իշխանությունների հետ ցանկացած բանակցությունից կամ երկխոսությունից, հետևաբար՝ Մոազ Խաթիբն արտահայտել է ոչ թե կոալիցիայի, այլ սեփական ցանկությունները։ Նա չի էլ ժխտում դա. «Կարծիքը, որ ես հայտնել եմ, պատկանում է միայն ինձ, դա իմ անձնական կարծիքն է, վաղը կոալիցիան պաշտոնապես կորոշի իր դիրքորոշումը»։ Վերջերս կոալիցիայի՝ Կահիրեում տեղի ունեցած կոնֆերանսում որոշում է ընդունվել չմասնակցել սիրիական իշխանությունների հետ որևէ երկխոսության։ Որոշումն ընդունվել է որպես 12 կետից բաղկացած համաձայնագիր։ «Մուսուլման եղբայրները», որոնք մտել են կոալիցիայի կազմի մեջ ԱՄՆ և Կատարի ճնշմամբ, պատրաստ չեն մեծ զիջումների։ Խաթիբը ստիպված է լինելու դիմակայել «եղբայրներին», որոնք ընդհանրապես դեմ են ցանկացած անցումային կառավարության ձևավորմանը, քանի որ վախենում են, որ իշխանության կարող են գալ և իրենց դիրքերն ամրապնդել լիբերալներն ու «եղբայրների» ոգուն խորթ այլ ուժեր։

Ավելի ուշ Մյունխենում Խաթիբը հանդիպել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ փոխնախագահի հետ։ Սիրիական իշխանությունների հետ երկխոսության հորդորը որոշ ընդդիմադիրներ ընկալել են որպես կոալիցիայի կանոնադրության խախտում և կոչ են արել, որ Խաթիբը հրաժարական տա։

Պաշտոնական Դամասկոսը, իր հերթին, կարծում է, որ Խաթիբի նախաձեռնությունը դատապարտված է ձախողման, բացի այդ, Խաթիբի առաջ քաշած նախապայմանները որևէ իրական հիմք չունեն։ Հիշեցնենք, որ երկու նախապայման կար. ազատել սիրիական բանտերի բոլոր 160.000 բանտարկյալներին և երկարաձգել այն սիրիացիների անձնագրերի գործողության ժամկետը, ովքեր գտնվում են արտասահմանում։ Այս հաշվով Դամասկոսի պաշտոնական տվյալները հետևյալն են. նախ՝ սիրիական բանտերում նման քանակությամբ բանտարկյալներ չկան, երկրորդ՝ արտասահմանում ապրող այն սիրիացիների անձնագրերի ժամկետները, որոնց 30-ն արդեն լրացել է, վաղուց երկարացնում են այն հրամանագրի համաձայն, որն արձակվել է դեռ 2012թ. հունվարի 15-ին։ Բացի այդ, արաբական մամուլը տեղեկացնում է մի էական փաստի մասին. ընդդիմությունն ունի ցուցակներ, որոնք 100.000 «բանտարկյալ» են ներառում, որոնց անունները ժամանակ առ ժամանակ հանդիպում են նաև զոհված զինյալների ցուցակներում։

Կա ևս մի բան, որի պատճառով Դամասկոսում չեն ցանկանում գործ ունենալ Խաթիբի հետ. դա վերջինի քաղաքական չկայացածությունն է։ Հարկ է հաշվի առնել նաև Սիրիայի արտգործնախարար Ֆեյսալ Միքդադի արտաքին քաղաքական նախաձեռնությունը, որի մասին լրատվամիջոցներն առայսօր չեն հաղորդել. Սիրիայի արտաքին գործերի նախարարը հանդիպել է արաբական տարբեր պետությունների պաշտոնական անձանց հետ, ինչն օգնել է երկրին դուրս գալ դիվանագիտական մեկուսացումից։ Այս ամենով հանդերձ՝ Մոազ Խաթիբի  նախաձեռնությունը, թեկուզև ամենալավ մղումներով արված, դեռ բավականաչափ հիմք չէ, որպեսզի սիրիական հարցում ինչ-որ փոփոխություններ տեղի ունենան։ Լուրջ կառուցողական փոփոխություններ հնարավոր են միայն լուրջ խաղացողների՝ Ռուսաստանի և ԱՄՆ նախաձեռնության առկայության դեպքում, ինչն, իր հերթին, կարող էր սիրիական հարցից մի կողմ վանել ավերիչ տարածաշրջանային ու միջազգային ուժերին։

Եվ այնուամենայնիվ, Խաթիբի առաջարկությունն իրարանցում առաջացրեց ընդդիմության շարքերում, այն տարանջատեց երկու հակամարտող ճամբարի։ Չնայած Սիրիայի իշխանությունների հետ երկխոսության գնալու պատրաստակամությանը, Մոազ Խաթիբը  նրանց մասին արտահայտվել է իբրև «մանկասպանների ռեժիմի» և ճշտել է, որ այդ քայլին իրեն մղում է միայն հասարակ սիրիացիների ճակատագրի մասին անհանգստությունը, այլ ոչ թե վստահությունը ռեժիմի հանդեպ։ Բաշար Ասադն ինքը երկխոսության և բանակցությունների կոչ է արել, բայց կոալիցիան չի պատասխանել նրա առաջարկությանը, քանի որ սկզբից ևեթ իրադարձությունների զարգացման նման տարբերակ չի դիտարկել։ Կոալիցիան անտեսել է նաև սիրիական իշխանությունների՝ այն ընդդիմադիրների անվտանգությունն ապահովելու պատրաստակամությունը, ովքեր ներկայում գտնվում են Սիրիայի սահմաններից դուրս, բայց պատրաստ է այցելել Դամասկոս և մասնակցել  ազգային երկխոսությանը։

Մոազ Խաթիբի այս քայլը շատերը համարում են որպես սիրիական ընդդիմությունից և առհասարակ եվրոպական հովանավորներից նրա հիասթափության արտահայտություն։ Սիրիական հեղափոխությունը հովանավորող երկրների մասին նա այսպես է արտահայտվել. «...Կան երկրներ, որոնք ասում են սիրիացիներին. գրոհեք, իսկ հետո մեզ մենակ են թողնում պատերազմի ժամանակ, կան նաև այնպիսիները, ովքեր օգնություն են խոստանում ապստամբներին, բայց թողնում են նրանց, որ մեռնեն, կան և այնպիսիները, ովքեր ոտքը ոտքին գցած՝ նստած են և միայն հրամայում են. գրոհեք... չհամաձայնեք բանակցություններին...»։

Խաթիբի հանդիպումը Իրանի արտաքին գործերի նախարար Ալի Աքբար Սալեհիի հետ նույնպես անսպասելի հարված էր կոալիցիայի համար։ Կոալիցիայի անդամներից մեկը կարծում է, որ Մոազ Խաթիբի անցկացրած բոլոր հանդիպումները ամերիկացիների մտահղացումն են։

Եվ մինչ Մոազ Խաթիբը դեսուդեն է ընկնում բարձրաստիճան պատվիրակությունների միջև, կոալիցիայի մյուս անդամները՝ Ջորջ Սաբրան, Հայթամ Մալիխը և Աբդելբասիթ Սայդան (նրանց մասին տես «Սիրիական հեղափոխություն. երբ ամեն բան հասկանալի է առանց խոսքերի...» հոդվածում), այցելել են Իսրայել՝ այնտեղ մտնելով Հորդանանի տարածքով։ Իսրայելում նրանք հանդիպել են վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ և վերջինից պահանջել ուժային միջամտություն սիրիական հարցում։ Ինչպես նշում է արաբական մամուլը, այս նորության հրապարակման ժամանակը համընկել է սիրիական տարածքներին հասցված իսրայելական ավիահարվածների հետ (https://www.islamtimes.org/vdccoeqis2bq1i8.caa2.html

Ընդդիմության մյուս՝ զինված թևը, իսկ ըստ մեզ՝ պարզապես «Ալ-Ֆարուք» խմբավորման ահաբեկիչները, մեղադրում են ընդդիմադիր գործիչ, Սիրիայի անցումային կառավարության ապագա «նախարարուհի» Ռիմա Ֆալիխանին հատկացված 300.000 ԱՄՆ դոլարն աննպատակահարմար օգտագործելու մեջ, որոնք նա ուղարկել է Սուվեյդա նահանգ, և դա՝ այն դեպքում, երբ այդ նահանգը սիրիական պատերազմի ողջ ընթացքում «քնած» էր։ Նրանք Ռիմա Ֆալիխանին մեղադրում են նաև կեղծիքի մեջ՝ հիշելով այն դեպքերը, երբ նրա այցելությունն ինչ-որ նահանգ ուղեկցվել է լրագրողական տեսախցիկներով, որոնք պետք է հետո ապացուցեին, թե ինչ ակտիվ է եղել նա։

Ասվածից հետևյալ պատկերն է ուրվագծվում.
1. Սիրիական ընդդիմադիր կոալիցիայի առաջնորդը, որը շատ երկրներ շտապեցին ճանաչել որպես սիրիական ժողովրդի միակ և օրինական ներկայացուցիչ, հայտնվել է լիակատար քաղաքական միայնության մեջ, հետևաբար՝ չի կարող այսուհետ իրականացնել իր վրա դրված գործառույթները։

2. Կոալիցիան բաժանված է երեք հիմնական հակամարտող ճամբարների. «Մուսուլման եղբայրներ», Սիրիական ազգային խորհուրդ և ինքը՝ կոալիցիան։ Դրանք ոչ միայն չեն ընդունում միմյանց քաղաքական կյանքի իրավունքը, այլև բացահայտորեն դեմ են միմյանց նախաձեռնություններին։

3. Զինված խմբավորումները նախկինի պես լուրջ չեն վերաբերվում կոալիցիային, ուստի հետասադյան Սիրիայում ոչ ոք կոալիցիոն կառավարությանը չի ենթարկվի, դրա համար կոալիցիան չունի ոչ ռազմական, ոչ քաղաքական փորձ։

Ասադից հետո Սիրիայում և հարևան Լիբանանում միակ ուժը կմնա «Հեզբոլլահը»։ Ի տարբերություն սիրիական ընդդիմության և զինված վարձկանների, շիական այդ խմբավորումը քաղաքական և ռազմական մեծ փորձ ունի։ Հենց նրա հետ ստիպված կլինեն գործ ունենալ կոալիցիան և ահաբեկիչները։ Հենց այս մասին են երազում հարևան Իսրայելում և Կատարում։

էլեկտրոնային օրաթերթ «Ազգային գաղափար»




Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները

 

Վերադարձ դեպի ցուցակ


Կարծիքների քանակը - 2

Կարծիքներ

  • Лёня Голубков22:10 | 09.02.2013
    Ребята,христом богом прошу,помогите Сирии,не здайте её как Ливию!!!
  • Корсар00:15 | 06.02.2013
    Власти Сирии ведут борьбу с многочисленными и разрозненными группами т.н оппозиции.Вести переговоры нескем ,террористов нужно добивать.

Ուղարկել մեկնաբանություն

Ոչ նորմատիվային բառապաշար, գովազդ, այլ ռեսուրսներին հղումներ պարունակող և սույն նյութին չառնչվող մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից

Ձեր անունը : *

Մեկնաբանություն : *

Մուտքագրեք նկարում պատկերված տառերը (չկարեվորելով մեծատառերը)

Նորություններ գործընկերներից

Loading...


Национальная идея

новости Армении, аналитика, публикации, комментарии

добавить на Яндекс




SELECTORNEWS



Новости России


Загружается, подождите...


Добавить свое объявление
Загрузка...










Տեսանյութեր

Ընտրեք ինձի

Հրապարակումներ


12.02.2013
Արմինե ՀԱԿՈԲՅԱՆ
Էրդողանի մարոդյորությունն արդեն անհնար է թաքցնել. արդյո՞ք Թուրքիայի վարչապետը կենթարկվի պատասխանատվության

Էրդողանի մարոդյորությունն արդեն անհնար է թաքցնել. արդյո՞ք Թուրքիայի վարչապետը կենթարկվի պատասխանատվության



12.02.2013
Ժաննա ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հաջողության ջենթլմենները նախագահական ընտրություններում

Հաջողության ջենթլմենները նախագահական ընտրություններում



12.02.2013
Աննա ԲԵԳԼԱՐՅԱՆ
Թբիլիսի. STOP RUSSIA?

Թբիլիսի. STOP RUSSIA?



11.02.2013
Արմինե ՀԱԿՈԲՅԱՆ
Եվ դա կոչվում է «սիրիական» ընդդիմություն

Եվ դա կոչվում է «սիրիական» ընդդիմություն



08.02.2013
Ալեքսանդր ԳԱՐԵԳԻՆՅԱՆ
Երկրի քաղաքական դաշտում ընդդիմության դատարկ տեղը լցնող նոր սուբյեկտի մասին

Երկրի քաղաքական դաշտում ընդդիմության դատարկ տեղը լցնող նոր սուբյեկտի մասին



08.02.2013
Աննա ԲԵԳԼԱՐՅԱՆ
Այդ նույն Միխայիլ Սաակաշվիլին

Այդ նույն Միխայիլ Սաակաշվիլին



08.02.2013
Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Ինչպես պայքարել «արժանապատիվ կոռումպատորների» դեմ, որոնք չեն սիրում իրենց մասին ճիշտը կարդալ

Ինչպես պայքարել «արժանապատիվ կոռումպատորների» դեմ, որոնք չեն սիրում իրենց մասին ճիշտը կարդալ



08.02.2013
Արմինե ՀԱԿՈԲՅԱՆ
Վարձկանները սիրիական պատերազմում

Վարձկանները սիրիական պատերազմում



07.02.2013
Ժաննա ԳՐԻԳՈՐՅԱՆ
Նաջարյանը փոշմանել է, Անդրեասը մեռնում է, Հարությունյանը՝ հեռանում. Սարգսյանին չես նախանձի...

Նաջարյանը փոշմանել է, Անդրեասը մեռնում է, Հարությունյանը՝ հեռանում. Սարգսյանին չես նախանձի...



07.02.2013
Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Ծառայությունը Հեյդար օղլի Ալիևին վտանգավոր է կյանքի համար (Մուբարիզ Իբրահիմովի հոբելյանի առիթով)

Ծառայությունը Հեյդար օղլի Ալիևին վտանգավոր է կյանքի համար (Մուբարիզ Իբրահիմովի հոբելյանի առիթով)



05.02.2013
Արմինե ՀԱԿՈԲՅԱՆ
Սիրիական ընդդիմությունը հիմար, ավելի ճիշտ՝ «հետույքային» վիճակում է

Սիրիական ընդդիմությունը հիմար, ավելի ճիշտ՝ «հետույքային» վիճակում է



05.02.2013
Ալեքսանդր ԳԱՐԵԳԻՆՅԱՆ
Պարույր Հայրիկյանի ճիշտ քայլի և օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտության առիթով

Պարույր Հայրիկյանի ճիշտ քայլի և օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտության առիթով


Լրահոս


12.02.2013 / 19:46
ՀՐԱԶԵՆԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՄԲ ՀԵՐԹԱԿԱՆ ՄԻՋԱԴԵՊԸ ԱՄՆ-ՈՒՄ. ՄԵԿ ԶՈՀ ՄԵԿ ՎԻՐԱՎՈՐ

ՀՐԱԶԵՆԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՄԲ ՀԵՐԹԱԿԱՆ ՄԻՋԱԴԵՊԸ ԱՄՆ-ՈՒՄ. ՄԵԿ ԶՈՀ ՄԵԿ ՎԻՐԱՎՈՐ



12.02.2013 / 19:40
ԱՆԴՐԻԱՍ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ ՄԵՐԺԵԼ Է ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿԸ

ԱՆԴՐԻԱՍ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ ՄԵՐԺԵԼ Է ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿԸ



12.02.2013 / 17:21
ՏՂԱՄԱՐԴՈՒ ԱՄԵՆԱ ՈՉ ՍԵՔՍՈՒԱԼ ՀԱՏԿԱՆԻՇԸ

ՏՂԱՄԱՐԴՈՒ ԱՄԵՆԱ ՈՉ ՍԵՔՍՈՒԱԼ ՀԱՏԿԱՆԻՇԸ



12.02.2013 / 17:04
ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԸ ՃԱՆԱՉՎԵԼ Է ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ

ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԸ ՃԱՆԱՉՎԵԼ Է ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ



12.02.2013 / 16:50
VICTORIA՛S SECRET-Ը ՊԱՏՄԵԼ Է, ԹԵ ԻՆՉՊԵՍ ՃԻՇՏ ՄԵԿՆԱԲԱՆԵԼ ԿԱՆԱՆՑ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ (VIDEO)

VICTORIA՛S SECRET-Ը ՊԱՏՄԵԼ Է, ԹԵ ԻՆՉՊԵՍ ՃԻՇՏ ՄԵԿՆԱԲԱՆԵԼ ԿԱՆԱՆՑ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ (VIDEO)



12.02.2013 / 16:43
ՄԻ ՇԱՐՔ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ԵՆ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՍԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՄԻ ՇԱՐՔ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ԵՆ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՍԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ



12.02.2013 / 16:43
ԴՈՒ ՈՐՊԵՍ ՄԱՐԴ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՍ. ՀԱՅՐԻԿՅԱՆԸ` ԲԱԳՐԱՏՅԱՆԻՆ

ԴՈՒ ՈՐՊԵՍ ՄԱՐԴ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՍ. ՀԱՅՐԻԿՅԱՆԸ` ԲԱԳՐԱՏՅԱՆԻՆ



12.02.2013 / 16:29
ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔԸ ՓԵՏՐՎԱՐԻ 12-ԻՆ

ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔԸ ՓԵՏՐՎԱՐԻ 12-ԻՆ



12.02.2013 / 16:16
ԵՍ ԷԼ ՈՒՆԵՄ ՄԱԶԵՐՈՎ ՆԿԱՐՆԵՐ. ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

ԵՍ ԷԼ ՈՒՆԵՄ ՄԱԶԵՐՈՎ ՆԿԱՐՆԵՐ. ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ



12.02.2013 / 16:01
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՀԵՌԱԳԻՐ Է ՀՂԵԼ ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԻՆ

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՀԵՌԱԳԻՐ Է ՀՂԵԼ ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԻՆ



12.02.2013 / 15:39
ՀՌՈՄԻ ՊԱՊԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻՑ ՀԵՏՈ ՍՈՒՐԲ ՊԵՏՐՈՍ ՏԱՃԱՐԸ ԿԱՅԾԱԿՆԱՀԱՐ Է ԵՂԵԼ

ՀՌՈՄԻ ՊԱՊԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻՑ ՀԵՏՈ ՍՈՒՐԲ ՊԵՏՐՈՍ ՏԱՃԱՐԸ ԿԱՅԾԱԿՆԱՀԱՐ Է ԵՂԵԼ



12.02.2013 / 15:36
ՈՒՍԱՆՈՂԸ ԲՈՒՀՈՒՄ ՍՏՐԻՊՏԻԶ Է ՊԱՐԵԼ

ՈՒՍԱՆՈՂԸ ԲՈՒՀՈՒՄ ՍՏՐԻՊՏԻԶ Է ՊԱՐԵԼ



12.02.2013 / 15:30
ԻՆՉ Է ԱԿՆԱՐԿՈՒՄ ԲԱԳՐԱՏՅԱՆԸ՝ ՊԱՏԱՍԽԱՆԵԼՈՎ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐՑԻՆ

ԻՆՉ Է ԱԿՆԱՐԿՈՒՄ ԲԱԳՐԱՏՅԱՆԸ՝ ՊԱՏԱՍԽԱՆԵԼՈՎ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐՑԻՆ



12.02.2013 / 15:26
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԵՎ ԱԶԱՏԱԶՐԿՎԱԾ 4.756 ԱՆՁ ԿԱ

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԵՎ ԱԶԱՏԱԶՐԿՎԱԾ 4.756 ԱՆՁ ԿԱ



12.02.2013 / 15:25
ԻՐԱԿԼԻ ԱԼԱՍԱՆԻԱՆ ԿԱՅՑԵԼԻ ՀԱՅԱՍՏԱՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆ

ԻՐԱԿԼԻ ԱԼԱՍԱՆԻԱՆ ԿԱՅՑԵԼԻ ՀԱՅԱՍՏԱՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆ



12.02.2013 / 15:08
ԿՀԸ-Ն ՓՈՐՁԱՐԿԵՑ ԴՐՈՇՄԱԿՆԻՔԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՏՈՒԿ ԹԱՆԱՔԱՆՅՈՒԹԸ

ԿՀԸ-Ն ՓՈՐՁԱՐԿԵՑ ԴՐՈՇՄԱԿՆԻՔԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՏՈՒԿ ԹԱՆԱՔԱՆՅՈՒԹԸ



12.02.2013 / 14:56
ԳՈՒՅՆԵՐԻ ՈՒ ՍԵՔՍԻ ԿԱՊԸ

ԳՈՒՅՆԵՐԻ ՈՒ ՍԵՔՍԻ ԿԱՊԸ



12.02.2013 / 14:42
ՎԼԱԴԻՄԻՐ ԵՆԳԻԲԱՐՅԱՆԻ ԴԻՆ ԿՏԵՂԱՓՈԽՎԻ ՀԱՅԱՍՏԱՆ

ՎԼԱԴԻՄԻՐ ԵՆԳԻԲԱՐՅԱՆԻ ԴԻՆ ԿՏԵՂԱՓՈԽՎԻ ՀԱՅԱՍՏԱՆ



12.02.2013 / 14:39
ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԻՎՆ ԱՃԵԼ Է

ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԻՎՆ ԱՃԵԼ Է



12.02.2013 / 14:05
ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԽԱՆԴՈՒՄ Է, ՈՐ ԻՐ ՎՐԱ ՉԵՆ ԿՐԱԿԵԼ. ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆ

ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԽԱՆԴՈՒՄ Է, ՈՐ ԻՐ ՎՐԱ ՉԵՆ ԿՐԱԿԵԼ. ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆ



12.02.2013 / 13:56
ԲԱՐԵԼԱՎՎՈՒՄ ԵՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ

ԲԱՐԵԼԱՎՎՈՒՄ ԵՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ



12.02.2013 / 13:41
ՂՐՂԶՍՏԱՆԻ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ Է 24-ԱՄՅԱ ԲԱՆՏԱՐԿՈՒԹՅԱՆ

ՂՐՂԶՍՏԱՆԻ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ Է 24-ԱՄՅԱ ԲԱՆՏԱՐԿՈՒԹՅԱՆ



12.02.2013 / 13:21
ԱԽԹԱԼԱՅԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՉԻ ԸՆԴՈՒՆԵԼ ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ

ԱԽԹԱԼԱՅԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՉԻ ԸՆԴՈՒՆԵԼ ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ



12.02.2013 / 12:59
ԺԻՐԻՆՈՎՍԿԻՆ ԻՐ ԳԼԽԱՎՈՐԱԾ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿՄԱՔՐԻ ԾԽՈՂՆԵՐԻՑ

ԺԻՐԻՆՈՎՍԿԻՆ ԻՐ ԳԼԽԱՎՈՐԱԾ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿՄԱՔՐԻ ԾԽՈՂՆԵՐԻՑ



12.02.2013 / 12:51
«ԱԼ ՋԱԶԻՐԱ». ԳՐՈՀԱՅԻՆՆԵՐԸ ԳՐԱՎԵԼ ԵՆ ՍԻՐԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՈՒԺԵՐԻ ՌԱԶՄԱԿԱՅԱՆԸ ԵՎ ՄԱՐՏԱԿԱՆ ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐ

«ԱԼ ՋԱԶԻՐԱ». ԳՐՈՀԱՅԻՆՆԵՐԸ ԳՐԱՎԵԼ ԵՆ ՍԻՐԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՈՒԺԵՐԻ ՌԱԶՄԱԿԱՅԱՆԸ ԵՎ ՄԱՐՏԱԿԱՆ ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐ



12.02.2013 / 12:50
20-ԱՄՅԱ ԵՐԻՏԱՍԱՐԴԻՆ ՀՐԱԶԵՆԱՅԻՆ ՎՆԱՍՎԱԾՔ ՊԱՏՃԱՌՈՂԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ Է

20-ԱՄՅԱ ԵՐԻՏԱՍԱՐԴԻՆ ՀՐԱԶԵՆԱՅԻՆ ՎՆԱՍՎԱԾՔ ՊԱՏՃԱՌՈՂԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ Է



12.02.2013 / 12:39
ՀԱՅՐԻԿՅԱՆԻ ՄԱՀԱՓՈՐՁԻ ԳՈՐԾՈՎ ԻՆՁ ԿՄԵՂԱԴՐԵՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ. ՎԱՐԴԱՆ ՍԵԴՐԱԿՅԱՆ

ՀԱՅՐԻԿՅԱՆԻ ՄԱՀԱՓՈՐՁԻ ԳՈՐԾՈՎ ԻՆՁ ԿՄԵՂԱԴՐԵՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ. ՎԱՐԴԱՆ ՍԵԴՐԱԿՅԱՆ



12.02.2013 / 12:31
ԱՐՑԱԽՅԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ ՊԵՏՔ Է ԱՎԱՐՏՎԻ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԱՐՑԱԽԻ ԴԵ ՅՈՒՐԵ ՄԻԱՎՈՐՄԱՄԲ. ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԱՐՑԱԽՅԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ ՊԵՏՔ Է ԱՎԱՐՏՎԻ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԱՐՑԱԽԻ ԴԵ ՅՈՒՐԵ ՄԻԱՎՈՐՄԱՄԲ. ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ



12.02.2013 / 12:06
«ՕՊԵԼ ՎԵԿՏՐԱ»-Ն ԵՎ «ԿԱՄԱԶ»-Ը ԲԱԽՎԵԼ ԵՆ. 1 ԶՈՀ, 3 ՎԻՐԱՎՈՐ

«ՕՊԵԼ ՎԵԿՏՐԱ»-Ն ԵՎ «ԿԱՄԱԶ»-Ը ԲԱԽՎԵԼ ԵՆ. 1 ԶՈՀ, 3 ՎԻՐԱՎՈՐ



12.02.2013 / 12:03
ԻՆՉԻ՞Ն Է ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՁՆՈՒՄ ՏՂԱՄԱՐԴԸ ԿՆՈՋ ՀԵՏ ԾԱՆՈԹԱՆԱԼԻՍ

ԻՆՉԻ՞Ն Է ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՁՆՈՒՄ ՏՂԱՄԱՐԴԸ ԿՆՈՋ ՀԵՏ ԾԱՆՈԹԱՆԱԼԻՍ



12.02.2013 / 11:57
ԱՂԲՅՈՒՐ. ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԿՈՐԵԱՆ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՄԱՐՏԱԳԼԽԻԿԻ ՆԱԽԱՏԻՊ Է ՓՈՐՁԱՐԿԵԼ

ԱՂԲՅՈՒՐ. ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԿՈՐԵԱՆ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՄԱՐՏԱԳԼԽԻԿԻ ՆԱԽԱՏԻՊ Է ՓՈՐՁԱՐԿԵԼ



12.02.2013 / 11:56
ՊԱՏԱՀԱՐՆԵՐ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻՆ

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻՆ



12.02.2013 / 11:29
«ՆԻԳ-ԱՊԱՐԱՆ» ՀԱՅՐԵՆԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՏԱՐՈՒՄ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

«ՆԻԳ-ԱՊԱՐԱՆ» ՀԱՅՐԵՆԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՏԱՐՈՒՄ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ



12.02.2013 / 11:26
ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ՍԿԱՆԴԱԼ Է ՀԱՍՈՒՆԱՆՈՒՄ

ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ՍԿԱՆԴԱԼ Է ՀԱՍՈՒՆԱՆՈՒՄ



12.02.2013 / 11:23
ԳԱԶԱՆԱԲԱՐՈ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ. ՆԳՆ-Ի ԱՇԽԱՏԱԿՑԻ ՈՐԴԻՆԵՐԻՆ ԳԼԽԱՏԵԼ ԵՆ

ԳԱԶԱՆԱԲԱՐՈ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ. ՆԳՆ-Ի ԱՇԽԱՏԱԿՑԻ ՈՐԴԻՆԵՐԻՆ ԳԼԽԱՏԵԼ ԵՆ



12.02.2013 / 11:21
ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՅԱՑԵԼ Է ՆԱԼԲԱՆԴՅԱՆ-ՓԱՆՋԻԿԻՁԵ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՅԱՑԵԼ Է ՆԱԼԲԱՆԴՅԱՆ-ՓԱՆՋԻԿԻՁԵ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ



12.02.2013 / 11:05
ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԿՈՐԵԱՆ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՓՈՐՁԱՐԿՈՒՄ Է ԻՐԱԿԱՆԱՑՐԵԼ

ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԿՈՐԵԱՆ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՓՈՐՁԱՐԿՈՒՄ Է ԻՐԱԿԱՆԱՑՐԵԼ



12.02.2013 / 10:54
ԱՆԴՐԻԱՍ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՄԵԶԻ ԵՎ ԱՐՅԱՆ ՄԵՋ ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ ԵՆ ՈՐՈՇԱԿԻ ՇԵՂՈՒՄՆԵՐ

ԱՆԴՐԻԱՍ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՄԵԶԻ ԵՎ ԱՐՅԱՆ ՄԵՋ ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ ԵՆ ՈՐՈՇԱԿԻ ՇԵՂՈՒՄՆԵՐ



12.02.2013 / 10:49
ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ԱՆՑԱՆԵԼԻ ԵՆ

ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ԱՆՑԱՆԵԼԻ ԵՆ



12.02.2013 / 10:33
24-ԱՄՅԱ ԵՐԻՏԱՍԱՐԴԸ ՌԵՍՏՈՐԱՆ-ԲԱՐՈՒՄ ԾԵԾԿՌՏՈՒՔ Է ՍԱՐՔԵԼ ՊԱՐՈՒՀՈՒ ՊԱՏՃԱՌՈՎ

24-ԱՄՅԱ ԵՐԻՏԱՍԱՐԴԸ ՌԵՍՏՈՐԱՆ-ԲԱՐՈՒՄ ԾԵԾԿՌՏՈՒՔ Է ՍԱՐՔԵԼ ՊԱՐՈՒՀՈՒ ՊԱՏՃԱՌՈՎ


Ընթերցողների նամակներ:

31.07.2012
Ա.Հակոբյան
Բաց նամակ ՀՀ Նախագահին

Բաց նամակ ՀՀ Նախագահին



19.08.2008
ՀԱՆԵՑԵ’Ք ԴԻՄԱԿՆԵՐԸ` ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է



Loading...




Новости СМИ2




Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: , n-idea.am