Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский RSS RSS    Կայքի քարտեզը
Փնտրել : 

 Հրապարակումներ


08.02.2013

Ինչպես պայքարել «արժանապատիվ կոռումպատորների» դեմ, որոնք չեն սիրում իրենց մասին ճիշտը կարդալ

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ռոբերտ Քոչարյանը սկզբունքային մարդ է` չի սիրում, երբ իր մասին ասում են տհաճ բաներ, եթե անգամ դրանք համապատասխանում են իրականությանը: Երբ մարդու երկնային երազանքը սահմանափակվում էր Ստեփանակերտի շրջկոմի քարտուղարի պաշտոնով, իսկ նա հասնում է սուվերեն երկրի նախագահի աթոռին, ապա նրա մոտ սկսում են առաջանալ սեփական անձի վերաբերյալ խիստ կասկածելի կարծիքներ: Նա համոզված է, որ ամենազորն է, նա վստահ է, որ իր դեմ խաղ չկա, նա սրբորեն հավատում է իր ճշտությանը: Իսկ նրա վրա ստվեր գցողին վերացնում է ձեռքի տակ եղած բոլոր միջոցներով:

Թոշակի անցնելուց հետո Քոչարյանը սկսեց կռիվ տալ ԶԼՄ-ների հետ, քանի որ, ըստ նրա, չի կարելի ամենաբարձր նիշով չգնահատել իր արածը և մի բան էլ փորձել հիշեցնել նրան ինչ-որ կասկածելի գործարքների մասին: Ինչպես և հարկն է, ՀՀ անկախ դատական համակարգը բոլոր հայցերում բավարարել է երկրորդ նախագահի պահանջները: Մի կողմ թողնենք դատավճիռների արդարությունը, դա այս պահին կարևոր չէ։ Կարևորն այն է, որ Հայաստանում սրբորեն պահպանվում են պաշտոնաթող ցանկացած բարձր պաշտոնյայի բոլոր անձնական շահերը, ընդ որում` պահպանվում են օրենքի ուժով, եթե անգամ ՀՀ հարյուրավոր քաղաքացիներ դրանից կտուժեն: 

Քոչարյանին իր անձի նկատմամբ չափազանց նուրբ վերաբերմունքով շատ նման է նրա նշանակած առաջին վարչապետը` Արմենչիկ Դարբինյանը, նորագույն հայ արիստոկրատիայի ամենայուրահատուկ դեմքը: Սա էլ է սիրում դատվել ԶԼՄ-ների հետ, իսկ դատական համակարգը յոթ ապօրինի կետով խայտառակ վճիռներ է կայացնում: «Ազատամտություն» թերթից Արմենչիկ Դարբինյանը մի անգամ երեք միլիոն տարավ: Մինչև վճիռը խոստացել էր գիտխորհրդին, թե՝ հեսա Արտյոմից (Արտյոմ Խաչատրյանից, «Ազատամտության» և «Ազգային գաղափարի» խմբագիր –խմբ.) փողը կստանամ, ձեզ ռեստորան կտանեմ: Խաբեց: Իմ վճարած երեք միլիոնից անգամ երեք շիշ օղի կոլեկտիվին բաժին չհասավ: Այժմ Արմենչիկ Դարբինյանը կրկին դատվում է մեզ հետ, այս անգամ պահանջում է չորս միլիոն: Պահանջում է նրա համար, որ մենք համարձակություն ենք ունեցել վրդովվել այն առիթով, որ Մեծն Արմենչիկ Դարբինյանն իրեն իրավունք է վերապահում քանդել ՀՀ քաղաքացու տունը և չհատուցել պատճառած վնասը: Մեր մեջ ասած, սրա հետ դատվելը ինձ համար երկարատև ներդրումային ծրագիր է. իրոք ուրախ եմ, որ մի անգամ սրան երեք միլիոն եմ վճարել, քանի որ Ստրասբուրգից 10 միլիոն ստանալու հեռանկար կա: Եթե այս անգամ էլ տարվենք, ինչին էլ ձգտում եմ, ապա Եվրոպայում դա կդիտարկվի որպես ռեպրեսիա` երբ նույն նախկին վարչապետը նույն ԶԼՄ-ին երկու անգամ հաղթում է, ապա սա արդեն մի քիչ չափն անցնում է: Այնպես որ, ոչ շատ հեռու ապագայում Եվրոպայից կխերվենք` շնորհիվ Արմենչիկ Դարբինյանի:

Չգիտեմ՝ ունե՞ն որևէ շանս այլ ԶԼՄ-ները Քոչարյանից խերվելու, թե՞ ոչ, բայց ես մի խորհուրդ տամ դրանց:

Բանն այն է, որ Հայաստանն այսօր պրոբլեմային երկիր է, և 10 տարի այս երկիրը կառավարած անձը չի կարող հանրության և ԶԼՄ-ների կողմից դրականորեն ընկալվել: Եվ հետևաբար, ԶԼՄ-ները պարբերաբար գրում են քննադատական նյութեր և կրակն ընկնում: Օրինակ, 1in.am-ը հիմա խնդիր ունի Քոչարյանի հետ այն բանի համար, որ գրել էր, թե իբր վերջինը «Նաիրիտի» սեփականաշնորհման ժամանակ անձնական շահեր է հետապնդել: Քանի որ սա ապացուցելն իրոք հնարավոր չէ, թեպետ ամենավերջին ոչխարն էլ գիտի, որ եթե երկրում խոշոր ձեռնարկություն է սեփականաշնորհվում, ապա ղեկավարությունը չի կարող իր շահը չունենալ, ապա լրատվամիջոցին կդատեն, ընդ որում` գրեթե չխախտելով օրենքը: Այդ իսկ պատճառով Քոչարյանի և այլ մեծ մարդկանց հետ պետք է պայքարել այլ մեթոդներով: Հիմա անդրադառնամ խորհրդիս:

Ինչպես հայտնի է, ամերիկյան հանցագործ Ալ Կապոնեին պետությունը երկար տարիներ չէր կարողանում պատասխանատվության ենթարկել ոչ բազում սպանությունների, ոչ էլ այլ իրավախախտումների համար: Սակայն նրան դատապարտեցին ի վերջո: Ինչպե՞ս: Հարցրին, թե այս ութմիլիոնանոց տունը քեզ որտեղից (30-ականների ութ միլիոնն այսօր ֆանտաստիկ կարողություն է), եթե ութ միլիոնի տուն ես գնել, ուրեմն էդքան աշխատել ես, իսկ եթե էդքան աշխատել ես, բա ո՞ւր են քո վճարած հարկերը: Ալ Կապոնեն քաշվեց, առարկելու տեղ չուներ և տեղափոխվեց բանտ:

Լրատվամիջոցն, իհարկե, քննչական մարմին չէ, սակայն կարող է բացահայտել խոշոր գողություններ և, ամենակարևորը` պահպանել իրեն հետագա ճնշումներից: Օրինակ. կարելի է ֆիքսել Քոչարյանին պատկանող մեկ սեփականություն, որի ձեռքբերումը կպահանջեր ՀՀ նախագահի 150 տարվա աշխատավարձ, և հարցադրում դնել, այսինքն՝ այնպես, ինչպես դա արեցին ամերիկյան իրավապահներն Ալ Կապոնեի նկատմամբ:  Սրա տակից դուրս գալն արդեն շատ ավելի հեշտ կլինի: Օրինակ, «Նաիրիտի» հետ կապված՝ կարելի էր միանշանակ գրել, որ Քոչարյանն, ասենք, 10 միլիոն փող էր աշխատել, և մատնացույց անել այդ գումարների տեղավորման վայրը` Արմավիրի մարզում գտնվող, Սեդրակ Քոչարյանին պատկանող 1000 հեկտար հողատարածքը, որի 300 հեկտարն արդեն հոյակապ խաղողի այգիներ են: Կարծում եմ, կարիք չկա հիշեցնելու, թե ինչ արժեն այդ հողերը, ասեմ ընդամենը, որ միայն 1000 հեկտարի կադաստրային արժեքը կազմում են միլիոնավոր դոլարներ: Կարիք չկա նաև նշելու, որ այն ժամանակ շատ երիտասարդ Սեդրակ Քոչարյանն ի վիճակի չէր ոչ միայն 1000 հեկտար ձեռք բերել և այգի ստեղծել կամ տիեզերական ճոխությամբ հարսանիք կազմակերպել, այլև իր ու իր հոր օրինական եկամուտներով անգամ «Զապորոժեց» վայելել…

Շատ այլ բաներ կարելի է մատնանշել Քոչարյանի հետ կապված, սկսած Աֆրիկայում վերացրած առյուծներից և այդ հաճույքի արժեքից մինչև անշարժ գույքի բազմամիլիոնանաց օբյեկտներ ու էլի շատ բաներ: Այնպես որ` փորձանքից հեռու մնալու համար կարելի է կիրառել ամերիկյան մեթոդներ և գոնե մի բանով էլ խեր տեսնել այդ երկրից…

էլեկտրոնային օրաթերթ «Ազգային գաղափար»




Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները

 

Վերադարձ դեպի ցուցակ


Կարծիքների քանակը - 3

Կարծիքներ

  • M04:07 | 12.02.2013
    Karabaxcu pravyat Armeniei, a vu zlites'
  • Аро22:55 | 09.02.2013
    Его нужно заживо закопать
  • kochkaldai22:02 | 08.02.2013
    В дырявых трусах их Карабаха приехал, а сейчас ворованными миллиардами ворочает. А страна должна 4 миллиарда долгов выплачивать. Раскулачить его надо, через суд народный.

Ուղարկել մեկնաբանություն

Ոչ նորմատիվային բառապաշար, գովազդ, այլ ռեսուրսներին հղումներ պարունակող և սույն նյութին չառնչվող մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից

Ձեր անունը : *

Մեկնաբանություն : *

Մուտքագրեք նկարում պատկերված տառերը (չկարեվորելով մեծատառերը)

Նորություններ գործընկերներից

Loading...


Национальная идея

новости Армении, аналитика, публикации, комментарии

добавить на Яндекс




SELECTORNEWS



Новости России


Загружается, подождите...


Добавить свое объявление
Загрузка...










Տեսանյութեր

Ընտրեք ինձի

Հրապարակումներ


12.02.2013
Արմինե ՀԱԿՈԲՅԱՆ
Էրդողանի մարոդյորությունն արդեն անհնար է թաքցնել. արդյո՞ք Թուրքիայի վարչապետը կենթարկվի պատասխանատվության

Էրդողանի մարոդյորությունն արդեն անհնար է թաքցնել. արդյո՞ք Թուրքիայի վարչապետը կենթարկվի պատասխանատվության



12.02.2013
Ժաննա ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հաջողության ջենթլմենները նախագահական ընտրություններում

Հաջողության ջենթլմենները նախագահական ընտրություններում



12.02.2013
Աննա ԲԵԳԼԱՐՅԱՆ
Թբիլիսի. STOP RUSSIA?

Թբիլիսի. STOP RUSSIA?



11.02.2013
Արմինե ՀԱԿՈԲՅԱՆ
Եվ դա կոչվում է «սիրիական» ընդդիմություն

Եվ դա կոչվում է «սիրիական» ընդդիմություն



08.02.2013
Ալեքսանդր ԳԱՐԵԳԻՆՅԱՆ
Երկրի քաղաքական դաշտում ընդդիմության դատարկ տեղը լցնող նոր սուբյեկտի մասին

Երկրի քաղաքական դաշտում ընդդիմության դատարկ տեղը լցնող նոր սուբյեկտի մասին



08.02.2013
Աննա ԲԵԳԼԱՐՅԱՆ
Այդ նույն Միխայիլ Սաակաշվիլին

Այդ նույն Միխայիլ Սաակաշվիլին



08.02.2013
Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Ինչպես պայքարել «արժանապատիվ կոռումպատորների» դեմ, որոնք չեն սիրում իրենց մասին ճիշտը կարդալ

Ինչպես պայքարել «արժանապատիվ կոռումպատորների» դեմ, որոնք չեն սիրում իրենց մասին ճիշտը կարդալ



08.02.2013
Արմինե ՀԱԿՈԲՅԱՆ
Վարձկանները սիրիական պատերազմում

Վարձկանները սիրիական պատերազմում



07.02.2013
Ժաննա ԳՐԻԳՈՐՅԱՆ
Նաջարյանը փոշմանել է, Անդրեասը մեռնում է, Հարությունյանը՝ հեռանում. Սարգսյանին չես նախանձի...

Նաջարյանը փոշմանել է, Անդրեասը մեռնում է, Հարությունյանը՝ հեռանում. Սարգսյանին չես նախանձի...



07.02.2013
Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Ծառայությունը Հեյդար օղլի Ալիևին վտանգավոր է կյանքի համար (Մուբարիզ Իբրահիմովի հոբելյանի առիթով)

Ծառայությունը Հեյդար օղլի Ալիևին վտանգավոր է կյանքի համար (Մուբարիզ Իբրահիմովի հոբելյանի առիթով)



05.02.2013
Արմինե ՀԱԿՈԲՅԱՆ
Սիրիական ընդդիմությունը հիմար, ավելի ճիշտ՝ «հետույքային» վիճակում է

Սիրիական ընդդիմությունը հիմար, ավելի ճիշտ՝ «հետույքային» վիճակում է



05.02.2013
Ալեքսանդր ԳԱՐԵԳԻՆՅԱՆ
Պարույր Հայրիկյանի ճիշտ քայլի և օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտության առիթով

Պարույր Հայրիկյանի ճիշտ քայլի և օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտության առիթով


Լրահոս


12.02.2013 / 19:46
ՀՐԱԶԵՆԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՄԲ ՀԵՐԹԱԿԱՆ ՄԻՋԱԴԵՊԸ ԱՄՆ-ՈՒՄ. ՄԵԿ ԶՈՀ ՄԵԿ ՎԻՐԱՎՈՐ

ՀՐԱԶԵՆԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՄԲ ՀԵՐԹԱԿԱՆ ՄԻՋԱԴԵՊԸ ԱՄՆ-ՈՒՄ. ՄԵԿ ԶՈՀ ՄԵԿ ՎԻՐԱՎՈՐ



12.02.2013 / 19:40
ԱՆԴՐԻԱՍ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ ՄԵՐԺԵԼ Է ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿԸ

ԱՆԴՐԻԱՍ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ ՄԵՐԺԵԼ Է ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿԸ



12.02.2013 / 17:21
ՏՂԱՄԱՐԴՈՒ ԱՄԵՆԱ ՈՉ ՍԵՔՍՈՒԱԼ ՀԱՏԿԱՆԻՇԸ

ՏՂԱՄԱՐԴՈՒ ԱՄԵՆԱ ՈՉ ՍԵՔՍՈՒԱԼ ՀԱՏԿԱՆԻՇԸ



12.02.2013 / 17:04
ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԸ ՃԱՆԱՉՎԵԼ Է ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ

ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԸ ՃԱՆԱՉՎԵԼ Է ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ



12.02.2013 / 16:50
VICTORIA՛S SECRET-Ը ՊԱՏՄԵԼ Է, ԹԵ ԻՆՉՊԵՍ ՃԻՇՏ ՄԵԿՆԱԲԱՆԵԼ ԿԱՆԱՆՑ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ (VIDEO)

VICTORIA՛S SECRET-Ը ՊԱՏՄԵԼ Է, ԹԵ ԻՆՉՊԵՍ ՃԻՇՏ ՄԵԿՆԱԲԱՆԵԼ ԿԱՆԱՆՑ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ (VIDEO)



12.02.2013 / 16:43
ՄԻ ՇԱՐՔ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ԵՆ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՍԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՄԻ ՇԱՐՔ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ԵՆ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՍԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ



12.02.2013 / 16:43
ԴՈՒ ՈՐՊԵՍ ՄԱՐԴ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՍ. ՀԱՅՐԻԿՅԱՆԸ` ԲԱԳՐԱՏՅԱՆԻՆ

ԴՈՒ ՈՐՊԵՍ ՄԱՐԴ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՍ. ՀԱՅՐԻԿՅԱՆԸ` ԲԱԳՐԱՏՅԱՆԻՆ



12.02.2013 / 16:29
ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔԸ ՓԵՏՐՎԱՐԻ 12-ԻՆ

ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔԸ ՓԵՏՐՎԱՐԻ 12-ԻՆ



12.02.2013 / 16:16
ԵՍ ԷԼ ՈՒՆԵՄ ՄԱԶԵՐՈՎ ՆԿԱՐՆԵՐ. ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

ԵՍ ԷԼ ՈՒՆԵՄ ՄԱԶԵՐՈՎ ՆԿԱՐՆԵՐ. ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ



12.02.2013 / 16:01
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՀԵՌԱԳԻՐ Է ՀՂԵԼ ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԻՆ

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՀԵՌԱԳԻՐ Է ՀՂԵԼ ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԻՆ



12.02.2013 / 15:39
ՀՌՈՄԻ ՊԱՊԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻՑ ՀԵՏՈ ՍՈՒՐԲ ՊԵՏՐՈՍ ՏԱՃԱՐԸ ԿԱՅԾԱԿՆԱՀԱՐ Է ԵՂԵԼ

ՀՌՈՄԻ ՊԱՊԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻՑ ՀԵՏՈ ՍՈՒՐԲ ՊԵՏՐՈՍ ՏԱՃԱՐԸ ԿԱՅԾԱԿՆԱՀԱՐ Է ԵՂԵԼ



12.02.2013 / 15:36
ՈՒՍԱՆՈՂԸ ԲՈՒՀՈՒՄ ՍՏՐԻՊՏԻԶ Է ՊԱՐԵԼ

ՈՒՍԱՆՈՂԸ ԲՈՒՀՈՒՄ ՍՏՐԻՊՏԻԶ Է ՊԱՐԵԼ



12.02.2013 / 15:30
ԻՆՉ Է ԱԿՆԱՐԿՈՒՄ ԲԱԳՐԱՏՅԱՆԸ՝ ՊԱՏԱՍԽԱՆԵԼՈՎ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐՑԻՆ

ԻՆՉ Է ԱԿՆԱՐԿՈՒՄ ԲԱԳՐԱՏՅԱՆԸ՝ ՊԱՏԱՍԽԱՆԵԼՈՎ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐՑԻՆ



12.02.2013 / 15:26
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԵՎ ԱԶԱՏԱԶՐԿՎԱԾ 4.756 ԱՆՁ ԿԱ

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԵՎ ԱԶԱՏԱԶՐԿՎԱԾ 4.756 ԱՆՁ ԿԱ



12.02.2013 / 15:25
ԻՐԱԿԼԻ ԱԼԱՍԱՆԻԱՆ ԿԱՅՑԵԼԻ ՀԱՅԱՍՏԱՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆ

ԻՐԱԿԼԻ ԱԼԱՍԱՆԻԱՆ ԿԱՅՑԵԼԻ ՀԱՅԱՍՏԱՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆ



12.02.2013 / 15:08
ԿՀԸ-Ն ՓՈՐՁԱՐԿԵՑ ԴՐՈՇՄԱԿՆԻՔԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՏՈՒԿ ԹԱՆԱՔԱՆՅՈՒԹԸ

ԿՀԸ-Ն ՓՈՐՁԱՐԿԵՑ ԴՐՈՇՄԱԿՆԻՔԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՏՈՒԿ ԹԱՆԱՔԱՆՅՈՒԹԸ



12.02.2013 / 14:56
ԳՈՒՅՆԵՐԻ ՈՒ ՍԵՔՍԻ ԿԱՊԸ

ԳՈՒՅՆԵՐԻ ՈՒ ՍԵՔՍԻ ԿԱՊԸ



12.02.2013 / 14:42
ՎԼԱԴԻՄԻՐ ԵՆԳԻԲԱՐՅԱՆԻ ԴԻՆ ԿՏԵՂԱՓՈԽՎԻ ՀԱՅԱՍՏԱՆ

ՎԼԱԴԻՄԻՐ ԵՆԳԻԲԱՐՅԱՆԻ ԴԻՆ ԿՏԵՂԱՓՈԽՎԻ ՀԱՅԱՍՏԱՆ



12.02.2013 / 14:39
ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԻՎՆ ԱՃԵԼ Է

ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԻՎՆ ԱՃԵԼ Է



12.02.2013 / 14:05
ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԽԱՆԴՈՒՄ Է, ՈՐ ԻՐ ՎՐԱ ՉԵՆ ԿՐԱԿԵԼ. ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆ

ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԽԱՆԴՈՒՄ Է, ՈՐ ԻՐ ՎՐԱ ՉԵՆ ԿՐԱԿԵԼ. ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆ



12.02.2013 / 13:56
ԲԱՐԵԼԱՎՎՈՒՄ ԵՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ

ԲԱՐԵԼԱՎՎՈՒՄ ԵՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ



12.02.2013 / 13:41
ՂՐՂԶՍՏԱՆԻ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ Է 24-ԱՄՅԱ ԲԱՆՏԱՐԿՈՒԹՅԱՆ

ՂՐՂԶՍՏԱՆԻ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ Է 24-ԱՄՅԱ ԲԱՆՏԱՐԿՈՒԹՅԱՆ



12.02.2013 / 13:21
ԱԽԹԱԼԱՅԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՉԻ ԸՆԴՈՒՆԵԼ ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ

ԱԽԹԱԼԱՅԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՉԻ ԸՆԴՈՒՆԵԼ ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ



12.02.2013 / 12:59
ԺԻՐԻՆՈՎՍԿԻՆ ԻՐ ԳԼԽԱՎՈՐԱԾ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿՄԱՔՐԻ ԾԽՈՂՆԵՐԻՑ

ԺԻՐԻՆՈՎՍԿԻՆ ԻՐ ԳԼԽԱՎՈՐԱԾ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿՄԱՔՐԻ ԾԽՈՂՆԵՐԻՑ



12.02.2013 / 12:51
«ԱԼ ՋԱԶԻՐԱ». ԳՐՈՀԱՅԻՆՆԵՐԸ ԳՐԱՎԵԼ ԵՆ ՍԻՐԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՈՒԺԵՐԻ ՌԱԶՄԱԿԱՅԱՆԸ ԵՎ ՄԱՐՏԱԿԱՆ ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐ

«ԱԼ ՋԱԶԻՐԱ». ԳՐՈՀԱՅԻՆՆԵՐԸ ԳՐԱՎԵԼ ԵՆ ՍԻՐԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՈՒԺԵՐԻ ՌԱԶՄԱԿԱՅԱՆԸ ԵՎ ՄԱՐՏԱԿԱՆ ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐ



12.02.2013 / 12:50
20-ԱՄՅԱ ԵՐԻՏԱՍԱՐԴԻՆ ՀՐԱԶԵՆԱՅԻՆ ՎՆԱՍՎԱԾՔ ՊԱՏՃԱՌՈՂԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ Է

20-ԱՄՅԱ ԵՐԻՏԱՍԱՐԴԻՆ ՀՐԱԶԵՆԱՅԻՆ ՎՆԱՍՎԱԾՔ ՊԱՏՃԱՌՈՂԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ Է



12.02.2013 / 12:39
ՀԱՅՐԻԿՅԱՆԻ ՄԱՀԱՓՈՐՁԻ ԳՈՐԾՈՎ ԻՆՁ ԿՄԵՂԱԴՐԵՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ. ՎԱՐԴԱՆ ՍԵԴՐԱԿՅԱՆ

ՀԱՅՐԻԿՅԱՆԻ ՄԱՀԱՓՈՐՁԻ ԳՈՐԾՈՎ ԻՆՁ ԿՄԵՂԱԴՐԵՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ. ՎԱՐԴԱՆ ՍԵԴՐԱԿՅԱՆ



12.02.2013 / 12:31
ԱՐՑԱԽՅԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ ՊԵՏՔ Է ԱՎԱՐՏՎԻ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԱՐՑԱԽԻ ԴԵ ՅՈՒՐԵ ՄԻԱՎՈՐՄԱՄԲ. ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԱՐՑԱԽՅԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ ՊԵՏՔ Է ԱՎԱՐՏՎԻ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԱՐՑԱԽԻ ԴԵ ՅՈՒՐԵ ՄԻԱՎՈՐՄԱՄԲ. ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ



12.02.2013 / 12:06
«ՕՊԵԼ ՎԵԿՏՐԱ»-Ն ԵՎ «ԿԱՄԱԶ»-Ը ԲԱԽՎԵԼ ԵՆ. 1 ԶՈՀ, 3 ՎԻՐԱՎՈՐ

«ՕՊԵԼ ՎԵԿՏՐԱ»-Ն ԵՎ «ԿԱՄԱԶ»-Ը ԲԱԽՎԵԼ ԵՆ. 1 ԶՈՀ, 3 ՎԻՐԱՎՈՐ



12.02.2013 / 12:03
ԻՆՉԻ՞Ն Է ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՁՆՈՒՄ ՏՂԱՄԱՐԴԸ ԿՆՈՋ ՀԵՏ ԾԱՆՈԹԱՆԱԼԻՍ

ԻՆՉԻ՞Ն Է ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՁՆՈՒՄ ՏՂԱՄԱՐԴԸ ԿՆՈՋ ՀԵՏ ԾԱՆՈԹԱՆԱԼԻՍ



12.02.2013 / 11:57
ԱՂԲՅՈՒՐ. ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԿՈՐԵԱՆ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՄԱՐՏԱԳԼԽԻԿԻ ՆԱԽԱՏԻՊ Է ՓՈՐՁԱՐԿԵԼ

ԱՂԲՅՈՒՐ. ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԿՈՐԵԱՆ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՄԱՐՏԱԳԼԽԻԿԻ ՆԱԽԱՏԻՊ Է ՓՈՐՁԱՐԿԵԼ



12.02.2013 / 11:56
ՊԱՏԱՀԱՐՆԵՐ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻՆ

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻՆ



12.02.2013 / 11:29
«ՆԻԳ-ԱՊԱՐԱՆ» ՀԱՅՐԵՆԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՏԱՐՈՒՄ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

«ՆԻԳ-ԱՊԱՐԱՆ» ՀԱՅՐԵՆԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՏԱՐՈՒՄ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ



12.02.2013 / 11:26
ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ՍԿԱՆԴԱԼ Է ՀԱՍՈՒՆԱՆՈՒՄ

ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ՍԿԱՆԴԱԼ Է ՀԱՍՈՒՆԱՆՈՒՄ



12.02.2013 / 11:23
ԳԱԶԱՆԱԲԱՐՈ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ. ՆԳՆ-Ի ԱՇԽԱՏԱԿՑԻ ՈՐԴԻՆԵՐԻՆ ԳԼԽԱՏԵԼ ԵՆ

ԳԱԶԱՆԱԲԱՐՈ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ. ՆԳՆ-Ի ԱՇԽԱՏԱԿՑԻ ՈՐԴԻՆԵՐԻՆ ԳԼԽԱՏԵԼ ԵՆ



12.02.2013 / 11:21
ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՅԱՑԵԼ Է ՆԱԼԲԱՆԴՅԱՆ-ՓԱՆՋԻԿԻՁԵ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՅԱՑԵԼ Է ՆԱԼԲԱՆԴՅԱՆ-ՓԱՆՋԻԿԻՁԵ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ



12.02.2013 / 11:05
ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԿՈՐԵԱՆ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՓՈՐՁԱՐԿՈՒՄ Է ԻՐԱԿԱՆԱՑՐԵԼ

ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԿՈՐԵԱՆ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՓՈՐՁԱՐԿՈՒՄ Է ԻՐԱԿԱՆԱՑՐԵԼ



12.02.2013 / 10:54
ԱՆԴՐԻԱՍ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՄԵԶԻ ԵՎ ԱՐՅԱՆ ՄԵՋ ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ ԵՆ ՈՐՈՇԱԿԻ ՇԵՂՈՒՄՆԵՐ

ԱՆԴՐԻԱՍ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՄԵԶԻ ԵՎ ԱՐՅԱՆ ՄԵՋ ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ ԵՆ ՈՐՈՇԱԿԻ ՇԵՂՈՒՄՆԵՐ



12.02.2013 / 10:49
ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ԱՆՑԱՆԵԼԻ ԵՆ

ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ԱՆՑԱՆԵԼԻ ԵՆ



12.02.2013 / 10:33
24-ԱՄՅԱ ԵՐԻՏԱՍԱՐԴԸ ՌԵՍՏՈՐԱՆ-ԲԱՐՈՒՄ ԾԵԾԿՌՏՈՒՔ Է ՍԱՐՔԵԼ ՊԱՐՈՒՀՈՒ ՊԱՏՃԱՌՈՎ

24-ԱՄՅԱ ԵՐԻՏԱՍԱՐԴԸ ՌԵՍՏՈՐԱՆ-ԲԱՐՈՒՄ ԾԵԾԿՌՏՈՒՔ Է ՍԱՐՔԵԼ ՊԱՐՈՒՀՈՒ ՊԱՏՃԱՌՈՎ


Ընթերցողների նամակներ:

31.07.2012
Ա.Հակոբյան
Բաց նամակ ՀՀ Նախագահին

Բաց նամակ ՀՀ Նախագահին



19.08.2008
ՀԱՆԵՑԵ’Ք ԴԻՄԱԿՆԵՐԸ` ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է



Loading...




Новости СМИ2




Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: , n-idea.am