Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский RSS RSS    Կայքի քարտեզը
Փնտրել : 

 Հրապարակումներ


08.02.2013

Այդ նույն Միխայիլ Սաակաշվիլին

Աննա ԲԵԳԼԱՐՅԱՆ

Վրաստանի խորհրդարանի ընտրություններից հետո, երբ ընդդիմադիր «Վրացական երազանք» կոալիցիան հաղթանակ տարավ քվեարկության արդյունքներով, շատերը գիծ քաշեցին Միխայիլ Սաակաշվիլու «վարդերի դարաշրջանի» վրա։ Բայցևայնպես, Սաակաշվիլու հանդեպ հետաքրքրությունը շարունակում է մնալ բարձր, ուստի զարմանալի չէ, որ շատերն սպասում էին ժողովրդին նրա ամենամյա ուղերձին Վրաստանի խորհրդարանում։ Սակայն պետության ղեկավարի՝ փետրվարի 8-ին նախատեսված ելույթը «Վրացական երազանքի» խորհրդարանական մեծամասնությունն անորոշ ժամանակով հետաձգել է (նախագահական լիազորությունների վերաբերյալ «Վրացական երազանքի» նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների շուրջ առկա տարաձայնությունների ֆոնին)։

«Հաշվի առնելով այն, որ վարչապետի պահանջով մեծամասնությունը հրաժարվել է խորհրդարանում լսել Վրաստանի Սահմանադրությամբ նախատեսված ամենամյա զեկույցը, Միխայիլ Սաակաշվիլին որոշում է ընդունել վաղը դիմել հասարակությանը (փետրվարի 8-ին- հեղ.) Ազգային գրադարանի ամբիոնից»,- երեկ հայտարարել է նախագահի մամլո խոսնակ Մանանա Մանջգալաձեն։

Մեր հաջորդ հրապարակումներում մենք կանդրադառնանք այդ զեկույցի մի քանի ասպեկտներին, բայց հիմա նշենք, որ ավելի վաղ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին ասել էր, որ մտադիր չէ ներկա գտնվել Սաակաշվիլու ելույթին և լսել նրա «հիմարությունները»։

Իսկապես, հավանաբար արդեն անցել են այն ժամանակները, երբ «Վրացական երազանքի» առաջնորդ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին ասում էր, թե իրենք «շատ կիրթ, շատ արժանիորեն են վերաբերվելու իրենց ընդդիմախոսներին»։ Այսօր Իվանիշվիլին առանց մի կտոր ամոթի իր, այլ ոչ թե ուրիշի երկրի նախագահին անվանում է, օրինակ, «պրոֆեսիոնալ ստախոս»։ Եվ փաստորեն, հենց շնորհիվ վարչապետի փակցրած պիտակների էլ ռուսաստանյան (և ոչ միայն) լրատվամիջոցները փորում-փորփրում են Սաակաշվիլուն ստի մեջ մերկացնող փաստեր՝ նրան մեղադրելով մահացու բոլոր մեղքերի համար...

Ավելին, շատ կարճ ժամկետում պարզվել է, որ Վրաստանի տնտեսությունը «օճառափրփուր» է։ Որ այս բոլոր տարիներին ոչ մի տնտեսական աճ էլ չի եղել, որ այդ երկրի արտաքին պարտքը վերջին 10 տարիներին ավելացել է գրեթե 6 անգամ, իսկ վրացական իշխանությունների իրականացրած բարեփոխումները խաբկանք են և այլն։

Ինչևէ, այժմ այլ հարց է ծագում. իսկ ինչպե՞ս են, օրինակ, աշխատում նոր իշխանությունները։ Կատարո՞ւմ է արդյոք Բիձինա Իվանիշվիլին նախընտրական խոստումները, որ տվել է ընտրողներին։ Իսկ ընտրողին քիչ բան չի խոստացվել. իջեցնել բենզինի գները, բարձրացնել թոշակները, նվազեցնել վարկային տոկոսները, երկրում անվճար բուժսպասարկում մտցնել, վերադարձնել Աբխազիան և Հարավային Օսիան՝ գումարած էլի մի քանի մանրուք։ Գլուխ հանե՞լ են երազողներն արդյոք այս ամենից։ Օրերս գլխավոր երազող Բիձինա Իվանիշվիլին իր աշխատանքի 100-րդ օրվա արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում հայտարարել է հետևյալը. «Մենք կարողացանք ապահովել էլեկտրաէներգիայի սակագների նվազեցում 21%-ով, 10%-ով իջեցրինք վառելիքի գները, փետրվարից կիջնի նաև գազի գինը՝ առայժմ 10%-ով, իսկ հետո մենք մտադիր ենք էլ ավելի իջեցնել։ Մենք էապես նվազեցրել ենք նաև դեղամիջոցների գինը՝ 30-50%»։

Թեև 20, 30, 40% պատկառազդու է հնչում, բայց իրականում, օրինակ, բենզինի գնի 10%-ոց իջեցումը «կոպեկներ» են բառի ուղղակի, այլ ոչ թե փոխաբերական իմաստով։ Ինչ վերաբերում է էլեկտրաէներգիայի գների իջեցմանը, ապա այն վերաբերել է միայն այն ընտանիքներին, որոնք ամսական 300կվտ-ից պակաս են ծախսում և այլն։ «Ավարտվեց ստի դարաշրջանը»,- եզրափակել է Բիձինա Իվանիշվիլին։

Ավարտվել է ստի դարաշրջանը, թե ոչ՝ դժվար է ասել։ Մանավանդ եթե համեմատելու լինենք վարչապետի վերը հայտարարածը, ասենք, Միխայիլ Սաակաշվիլու «Միասնական ազգային շարժում» կուսակցության գլխավոր քարտուղար, նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլու հայտարարության հետ, որը վերջին ժամանակներս զբաղված է միայն նրանով, որ Իվանիշվիլու կառավարությանը կոչ է անում անցնել աշխատանքի արտակարգ ռեժիմի։ «Մենք առաջ էլ խոսում էինք Վրաստանի տնտեսության ճգնաժամի մասին, բայց այսօր դա հաստատում ենք թվերով, որոնք հայթայթել ենք տարբեր աղբյուրներից»,- վերջերս հայտարարել է նա։ Նրա տվյալներով՝ հոկտեմբերին Վրաստանում գրանցվել է տնտեսության աճ 6,3%-ի մակարդակով, նոյեմբերին՝ 3,6%, իսկ դեկտեմբերին իրավիճակը լրիվ «ձախողված» է եղել՝ մինուս 5,2%։ Իհարկե, նոր իշխանություններն այս բոլոր թվերը նույնպես անհեթեթ են համարել...

Իսկ ընդհանուր առմամբ, ճշմարտությունն այն է, որ իշխանության գալն ավելի հեշտ է, քան այն պահելը։ Կարծում եմ, եթե «երազողներին» դեռ հաջողվում է բոլոր մեղքերը բարդել Միխայիլ Սաակաշվիլու վրա, ապա «դիկտատորի» հեռանալուց հետո նրանք ստիպված են լինելու մի ուրիշ բան մտածել։

Հետգրություն
Հայտնի է դարձել, որ Վրաստանի նոր իշխանությունների օրոք քաղբանտարկյալի կարգավիճակ ստացած և հունվարին վրացական բանտերից մասշտաբային համաներման արդյունքում ազատ արձակված քաղաքացիները ներկա պահին Ազգային գրադարանի շենքի մոտ բողոքի ակցիա են կազմակերպել երկրի նախագահի՝ այսօր նախատեսված ելույթի դեմ։ «Մենք կփորձենք չթողնել նախագահին մտնել գրադարանի շենք»,- հայտարարել են վրացի լրագրողներին ակցիայի մասնակիցները։

Սաակաշվիլու ընդդիմախոսների վախն ու սարսափը, որ ունեն նրա հրապարակային ելույթից, վկայում է միայն մի բանի մասին. Միխայիլ Սաակաշվիլին շարունակում է մնալ իրական քաղաքական դեմք, իսկ մինչև «վարդերի դարաշրջանի» մայրամուտը դեռ շա՜տ կա...  

էլեկտրոնային օրաթերթ «Ազգային գաղափար»




Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները

 

Վերադարձ դեպի ցուցակ


Ուղարկել մեկնաբանություն

Ոչ նորմատիվային բառապաշար, գովազդ, այլ ռեսուրսներին հղումներ պարունակող և սույն նյութին չառնչվող մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից

Ձեր անունը : *

Մեկնաբանություն : *

Մուտքագրեք նկարում պատկերված տառերը (չկարեվորելով մեծատառերը)

Նորություններ գործընկերներից

Loading...


Национальная идея

новости Армении, аналитика, публикации, комментарии

добавить на Яндекс




SELECTORNEWS



Новости России


Загружается, подождите...


Добавить свое объявление
Загрузка...










Տեսանյութեր

Ընտրեք ինձի

Հրապարակումներ


12.02.2013
Արմինե ՀԱԿՈԲՅԱՆ
Էրդողանի մարոդյորությունն արդեն անհնար է թաքցնել. արդյո՞ք Թուրքիայի վարչապետը կենթարկվի պատասխանատվության

Էրդողանի մարոդյորությունն արդեն անհնար է թաքցնել. արդյո՞ք Թուրքիայի վարչապետը կենթարկվի պատասխանատվության



12.02.2013
Ժաննա ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հաջողության ջենթլմենները նախագահական ընտրություններում

Հաջողության ջենթլմենները նախագահական ընտրություններում



12.02.2013
Աննա ԲԵԳԼԱՐՅԱՆ
Թբիլիսի. STOP RUSSIA?

Թբիլիսի. STOP RUSSIA?



11.02.2013
Արմինե ՀԱԿՈԲՅԱՆ
Եվ դա կոչվում է «սիրիական» ընդդիմություն

Եվ դա կոչվում է «սիրիական» ընդդիմություն



08.02.2013
Ալեքսանդր ԳԱՐԵԳԻՆՅԱՆ
Երկրի քաղաքական դաշտում ընդդիմության դատարկ տեղը լցնող նոր սուբյեկտի մասին

Երկրի քաղաքական դաշտում ընդդիմության դատարկ տեղը լցնող նոր սուբյեկտի մասին



08.02.2013
Աննա ԲԵԳԼԱՐՅԱՆ
Այդ նույն Միխայիլ Սաակաշվիլին

Այդ նույն Միխայիլ Սաակաշվիլին



08.02.2013
Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Ինչպես պայքարել «արժանապատիվ կոռումպատորների» դեմ, որոնք չեն սիրում իրենց մասին ճիշտը կարդալ

Ինչպես պայքարել «արժանապատիվ կոռումպատորների» դեմ, որոնք չեն սիրում իրենց մասին ճիշտը կարդալ



08.02.2013
Արմինե ՀԱԿՈԲՅԱՆ
Վարձկանները սիրիական պատերազմում

Վարձկանները սիրիական պատերազմում



07.02.2013
Ժաննա ԳՐԻԳՈՐՅԱՆ
Նաջարյանը փոշմանել է, Անդրեասը մեռնում է, Հարությունյանը՝ հեռանում. Սարգսյանին չես նախանձի...

Նաջարյանը փոշմանել է, Անդրեասը մեռնում է, Հարությունյանը՝ հեռանում. Սարգսյանին չես նախանձի...



07.02.2013
Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Ծառայությունը Հեյդար օղլի Ալիևին վտանգավոր է կյանքի համար (Մուբարիզ Իբրահիմովի հոբելյանի առիթով)

Ծառայությունը Հեյդար օղլի Ալիևին վտանգավոր է կյանքի համար (Մուբարիզ Իբրահիմովի հոբելյանի առիթով)



05.02.2013
Արմինե ՀԱԿՈԲՅԱՆ
Սիրիական ընդդիմությունը հիմար, ավելի ճիշտ՝ «հետույքային» վիճակում է

Սիրիական ընդդիմությունը հիմար, ավելի ճիշտ՝ «հետույքային» վիճակում է



05.02.2013
Ալեքսանդր ԳԱՐԵԳԻՆՅԱՆ
Պարույր Հայրիկյանի ճիշտ քայլի և օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտության առիթով

Պարույր Հայրիկյանի ճիշտ քայլի և օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտության առիթով


Լրահոս


12.02.2013 / 19:46
ՀՐԱԶԵՆԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՄԲ ՀԵՐԹԱԿԱՆ ՄԻՋԱԴԵՊԸ ԱՄՆ-ՈՒՄ. ՄԵԿ ԶՈՀ ՄԵԿ ՎԻՐԱՎՈՐ

ՀՐԱԶԵՆԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՄԲ ՀԵՐԹԱԿԱՆ ՄԻՋԱԴԵՊԸ ԱՄՆ-ՈՒՄ. ՄԵԿ ԶՈՀ ՄԵԿ ՎԻՐԱՎՈՐ



12.02.2013 / 19:40
ԱՆԴՐԻԱՍ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ ՄԵՐԺԵԼ Է ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿԸ

ԱՆԴՐԻԱՍ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ ՄԵՐԺԵԼ Է ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿԸ



12.02.2013 / 17:21
ՏՂԱՄԱՐԴՈՒ ԱՄԵՆԱ ՈՉ ՍԵՔՍՈՒԱԼ ՀԱՏԿԱՆԻՇԸ

ՏՂԱՄԱՐԴՈՒ ԱՄԵՆԱ ՈՉ ՍԵՔՍՈՒԱԼ ՀԱՏԿԱՆԻՇԸ



12.02.2013 / 17:04
ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԸ ՃԱՆԱՉՎԵԼ Է ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ

ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԸ ՃԱՆԱՉՎԵԼ Է ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ



12.02.2013 / 16:50
VICTORIA՛S SECRET-Ը ՊԱՏՄԵԼ Է, ԹԵ ԻՆՉՊԵՍ ՃԻՇՏ ՄԵԿՆԱԲԱՆԵԼ ԿԱՆԱՆՑ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ (VIDEO)

VICTORIA՛S SECRET-Ը ՊԱՏՄԵԼ Է, ԹԵ ԻՆՉՊԵՍ ՃԻՇՏ ՄԵԿՆԱԲԱՆԵԼ ԿԱՆԱՆՑ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ (VIDEO)



12.02.2013 / 16:43
ՄԻ ՇԱՐՔ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ԵՆ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՍԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՄԻ ՇԱՐՔ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ԵՆ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՍԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ



12.02.2013 / 16:43
ԴՈՒ ՈՐՊԵՍ ՄԱՐԴ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՍ. ՀԱՅՐԻԿՅԱՆԸ` ԲԱԳՐԱՏՅԱՆԻՆ

ԴՈՒ ՈՐՊԵՍ ՄԱՐԴ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՍ. ՀԱՅՐԻԿՅԱՆԸ` ԲԱԳՐԱՏՅԱՆԻՆ



12.02.2013 / 16:29
ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔԸ ՓԵՏՐՎԱՐԻ 12-ԻՆ

ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔԸ ՓԵՏՐՎԱՐԻ 12-ԻՆ



12.02.2013 / 16:16
ԵՍ ԷԼ ՈՒՆԵՄ ՄԱԶԵՐՈՎ ՆԿԱՐՆԵՐ. ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

ԵՍ ԷԼ ՈՒՆԵՄ ՄԱԶԵՐՈՎ ՆԿԱՐՆԵՐ. ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ



12.02.2013 / 16:01
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՀԵՌԱԳԻՐ Է ՀՂԵԼ ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԻՆ

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՀԵՌԱԳԻՐ Է ՀՂԵԼ ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԻՆ



12.02.2013 / 15:39
ՀՌՈՄԻ ՊԱՊԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻՑ ՀԵՏՈ ՍՈՒՐԲ ՊԵՏՐՈՍ ՏԱՃԱՐԸ ԿԱՅԾԱԿՆԱՀԱՐ Է ԵՂԵԼ

ՀՌՈՄԻ ՊԱՊԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻՑ ՀԵՏՈ ՍՈՒՐԲ ՊԵՏՐՈՍ ՏԱՃԱՐԸ ԿԱՅԾԱԿՆԱՀԱՐ Է ԵՂԵԼ



12.02.2013 / 15:36
ՈՒՍԱՆՈՂԸ ԲՈՒՀՈՒՄ ՍՏՐԻՊՏԻԶ Է ՊԱՐԵԼ

ՈՒՍԱՆՈՂԸ ԲՈՒՀՈՒՄ ՍՏՐԻՊՏԻԶ Է ՊԱՐԵԼ



12.02.2013 / 15:30
ԻՆՉ Է ԱԿՆԱՐԿՈՒՄ ԲԱԳՐԱՏՅԱՆԸ՝ ՊԱՏԱՍԽԱՆԵԼՈՎ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐՑԻՆ

ԻՆՉ Է ԱԿՆԱՐԿՈՒՄ ԲԱԳՐԱՏՅԱՆԸ՝ ՊԱՏԱՍԽԱՆԵԼՈՎ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐՑԻՆ



12.02.2013 / 15:26
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԵՎ ԱԶԱՏԱԶՐԿՎԱԾ 4.756 ԱՆՁ ԿԱ

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԵՎ ԱԶԱՏԱԶՐԿՎԱԾ 4.756 ԱՆՁ ԿԱ



12.02.2013 / 15:25
ԻՐԱԿԼԻ ԱԼԱՍԱՆԻԱՆ ԿԱՅՑԵԼԻ ՀԱՅԱՍՏԱՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆ

ԻՐԱԿԼԻ ԱԼԱՍԱՆԻԱՆ ԿԱՅՑԵԼԻ ՀԱՅԱՍՏԱՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆ



12.02.2013 / 15:08
ԿՀԸ-Ն ՓՈՐՁԱՐԿԵՑ ԴՐՈՇՄԱԿՆԻՔԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՏՈՒԿ ԹԱՆԱՔԱՆՅՈՒԹԸ

ԿՀԸ-Ն ՓՈՐՁԱՐԿԵՑ ԴՐՈՇՄԱԿՆԻՔԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՏՈՒԿ ԹԱՆԱՔԱՆՅՈՒԹԸ



12.02.2013 / 14:56
ԳՈՒՅՆԵՐԻ ՈՒ ՍԵՔՍԻ ԿԱՊԸ

ԳՈՒՅՆԵՐԻ ՈՒ ՍԵՔՍԻ ԿԱՊԸ



12.02.2013 / 14:42
ՎԼԱԴԻՄԻՐ ԵՆԳԻԲԱՐՅԱՆԻ ԴԻՆ ԿՏԵՂԱՓՈԽՎԻ ՀԱՅԱՍՏԱՆ

ՎԼԱԴԻՄԻՐ ԵՆԳԻԲԱՐՅԱՆԻ ԴԻՆ ԿՏԵՂԱՓՈԽՎԻ ՀԱՅԱՍՏԱՆ



12.02.2013 / 14:39
ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԻՎՆ ԱՃԵԼ Է

ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԻՎՆ ԱՃԵԼ Է



12.02.2013 / 14:05
ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԽԱՆԴՈՒՄ Է, ՈՐ ԻՐ ՎՐԱ ՉԵՆ ԿՐԱԿԵԼ. ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆ

ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԽԱՆԴՈՒՄ Է, ՈՐ ԻՐ ՎՐԱ ՉԵՆ ԿՐԱԿԵԼ. ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆ



12.02.2013 / 13:56
ԲԱՐԵԼԱՎՎՈՒՄ ԵՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ

ԲԱՐԵԼԱՎՎՈՒՄ ԵՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ



12.02.2013 / 13:41
ՂՐՂԶՍՏԱՆԻ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ Է 24-ԱՄՅԱ ԲԱՆՏԱՐԿՈՒԹՅԱՆ

ՂՐՂԶՍՏԱՆԻ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ Է 24-ԱՄՅԱ ԲԱՆՏԱՐԿՈՒԹՅԱՆ



12.02.2013 / 13:21
ԱԽԹԱԼԱՅԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՉԻ ԸՆԴՈՒՆԵԼ ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ

ԱԽԹԱԼԱՅԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՉԻ ԸՆԴՈՒՆԵԼ ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ



12.02.2013 / 12:59
ԺԻՐԻՆՈՎՍԿԻՆ ԻՐ ԳԼԽԱՎՈՐԱԾ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿՄԱՔՐԻ ԾԽՈՂՆԵՐԻՑ

ԺԻՐԻՆՈՎՍԿԻՆ ԻՐ ԳԼԽԱՎՈՐԱԾ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿՄԱՔՐԻ ԾԽՈՂՆԵՐԻՑ



12.02.2013 / 12:51
«ԱԼ ՋԱԶԻՐԱ». ԳՐՈՀԱՅԻՆՆԵՐԸ ԳՐԱՎԵԼ ԵՆ ՍԻՐԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՈՒԺԵՐԻ ՌԱԶՄԱԿԱՅԱՆԸ ԵՎ ՄԱՐՏԱԿԱՆ ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐ

«ԱԼ ՋԱԶԻՐԱ». ԳՐՈՀԱՅԻՆՆԵՐԸ ԳՐԱՎԵԼ ԵՆ ՍԻՐԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՈՒԺԵՐԻ ՌԱԶՄԱԿԱՅԱՆԸ ԵՎ ՄԱՐՏԱԿԱՆ ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐ



12.02.2013 / 12:50
20-ԱՄՅԱ ԵՐԻՏԱՍԱՐԴԻՆ ՀՐԱԶԵՆԱՅԻՆ ՎՆԱՍՎԱԾՔ ՊԱՏՃԱՌՈՂԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ Է

20-ԱՄՅԱ ԵՐԻՏԱՍԱՐԴԻՆ ՀՐԱԶԵՆԱՅԻՆ ՎՆԱՍՎԱԾՔ ՊԱՏՃԱՌՈՂԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ Է



12.02.2013 / 12:39
ՀԱՅՐԻԿՅԱՆԻ ՄԱՀԱՓՈՐՁԻ ԳՈՐԾՈՎ ԻՆՁ ԿՄԵՂԱԴՐԵՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ. ՎԱՐԴԱՆ ՍԵԴՐԱԿՅԱՆ

ՀԱՅՐԻԿՅԱՆԻ ՄԱՀԱՓՈՐՁԻ ԳՈՐԾՈՎ ԻՆՁ ԿՄԵՂԱԴՐԵՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ. ՎԱՐԴԱՆ ՍԵԴՐԱԿՅԱՆ



12.02.2013 / 12:31
ԱՐՑԱԽՅԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ ՊԵՏՔ Է ԱՎԱՐՏՎԻ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԱՐՑԱԽԻ ԴԵ ՅՈՒՐԵ ՄԻԱՎՈՐՄԱՄԲ. ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԱՐՑԱԽՅԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ ՊԵՏՔ Է ԱՎԱՐՏՎԻ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԱՐՑԱԽԻ ԴԵ ՅՈՒՐԵ ՄԻԱՎՈՐՄԱՄԲ. ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ



12.02.2013 / 12:06
«ՕՊԵԼ ՎԵԿՏՐԱ»-Ն ԵՎ «ԿԱՄԱԶ»-Ը ԲԱԽՎԵԼ ԵՆ. 1 ԶՈՀ, 3 ՎԻՐԱՎՈՐ

«ՕՊԵԼ ՎԵԿՏՐԱ»-Ն ԵՎ «ԿԱՄԱԶ»-Ը ԲԱԽՎԵԼ ԵՆ. 1 ԶՈՀ, 3 ՎԻՐԱՎՈՐ



12.02.2013 / 12:03
ԻՆՉԻ՞Ն Է ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՁՆՈՒՄ ՏՂԱՄԱՐԴԸ ԿՆՈՋ ՀԵՏ ԾԱՆՈԹԱՆԱԼԻՍ

ԻՆՉԻ՞Ն Է ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՁՆՈՒՄ ՏՂԱՄԱՐԴԸ ԿՆՈՋ ՀԵՏ ԾԱՆՈԹԱՆԱԼԻՍ



12.02.2013 / 11:57
ԱՂԲՅՈՒՐ. ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԿՈՐԵԱՆ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՄԱՐՏԱԳԼԽԻԿԻ ՆԱԽԱՏԻՊ Է ՓՈՐՁԱՐԿԵԼ

ԱՂԲՅՈՒՐ. ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԿՈՐԵԱՆ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՄԱՐՏԱԳԼԽԻԿԻ ՆԱԽԱՏԻՊ Է ՓՈՐՁԱՐԿԵԼ



12.02.2013 / 11:56
ՊԱՏԱՀԱՐՆԵՐ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻՆ

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻՆ



12.02.2013 / 11:29
«ՆԻԳ-ԱՊԱՐԱՆ» ՀԱՅՐԵՆԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՏԱՐՈՒՄ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

«ՆԻԳ-ԱՊԱՐԱՆ» ՀԱՅՐԵՆԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՏԱՐՈՒՄ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ



12.02.2013 / 11:26
ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ՍԿԱՆԴԱԼ Է ՀԱՍՈՒՆԱՆՈՒՄ

ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ՍԿԱՆԴԱԼ Է ՀԱՍՈՒՆԱՆՈՒՄ



12.02.2013 / 11:23
ԳԱԶԱՆԱԲԱՐՈ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ. ՆԳՆ-Ի ԱՇԽԱՏԱԿՑԻ ՈՐԴԻՆԵՐԻՆ ԳԼԽԱՏԵԼ ԵՆ

ԳԱԶԱՆԱԲԱՐՈ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ. ՆԳՆ-Ի ԱՇԽԱՏԱԿՑԻ ՈՐԴԻՆԵՐԻՆ ԳԼԽԱՏԵԼ ԵՆ



12.02.2013 / 11:21
ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՅԱՑԵԼ Է ՆԱԼԲԱՆԴՅԱՆ-ՓԱՆՋԻԿԻՁԵ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՅԱՑԵԼ Է ՆԱԼԲԱՆԴՅԱՆ-ՓԱՆՋԻԿԻՁԵ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ



12.02.2013 / 11:05
ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԿՈՐԵԱՆ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՓՈՐՁԱՐԿՈՒՄ Է ԻՐԱԿԱՆԱՑՐԵԼ

ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԿՈՐԵԱՆ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՓՈՐՁԱՐԿՈՒՄ Է ԻՐԱԿԱՆԱՑՐԵԼ



12.02.2013 / 10:54
ԱՆԴՐԻԱՍ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՄԵԶԻ ԵՎ ԱՐՅԱՆ ՄԵՋ ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ ԵՆ ՈՐՈՇԱԿԻ ՇԵՂՈՒՄՆԵՐ

ԱՆԴՐԻԱՍ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՄԵԶԻ ԵՎ ԱՐՅԱՆ ՄԵՋ ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ ԵՆ ՈՐՈՇԱԿԻ ՇԵՂՈՒՄՆԵՐ



12.02.2013 / 10:49
ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ԱՆՑԱՆԵԼԻ ԵՆ

ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ԱՆՑԱՆԵԼԻ ԵՆ



12.02.2013 / 10:33
24-ԱՄՅԱ ԵՐԻՏԱՍԱՐԴԸ ՌԵՍՏՈՐԱՆ-ԲԱՐՈՒՄ ԾԵԾԿՌՏՈՒՔ Է ՍԱՐՔԵԼ ՊԱՐՈՒՀՈՒ ՊԱՏՃԱՌՈՎ

24-ԱՄՅԱ ԵՐԻՏԱՍԱՐԴԸ ՌԵՍՏՈՐԱՆ-ԲԱՐՈՒՄ ԾԵԾԿՌՏՈՒՔ Է ՍԱՐՔԵԼ ՊԱՐՈՒՀՈՒ ՊԱՏՃԱՌՈՎ


Ընթերցողների նամակներ:

31.07.2012
Ա.Հակոբյան
Բաց նամակ ՀՀ Նախագահին

Բաց նամակ ՀՀ Նախագահին



19.08.2008
ՀԱՆԵՑԵ’Ք ԴԻՄԱԿՆԵՐԸ` ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է



Loading...




Новости СМИ2




Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: , n-idea.am