Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский RSS RSS    Կայքի քարտեզը
Փնտրել : 

 Հրապարակումներ


27.02.2013

Սումգայիթյան ջարդերի քննության ու դատավարության կանխատեսելի ձախողումը

Գևորգ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Սումգայիթյան սպանդի 25-ամյակի, մասնավորապես 1988թ. փետրվարի 27-29-ին տեղի ունեցած այդ ոճրագործությունների առնչությամբ իրականացված նախաքննության և դատաքննության ընթացքի ու արդյունքների կապակցությամբ առաջարկեցինք Սահմանադրական դատարանի խորհրդական, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանին հակիրճ ներկայացնել իրողությունը: Պարոն Գ.Դանիելյանն այդ տարիներին հանրապետության գլխավոր դատախազությունում ստեղծված ազգամիջյան հարաբերություններում օրենքների կատարման նկատմամբ հսկողության բաժնի պետն է եղել:

Փորձելով սարսափի ու վախի մթնոլորտ ստեղծելու միջոցով կանխել Հայաստանում ու Արցախում սկիզբ առած ու անասելի ուժգնությամբ ակտիվացող ազգային ազատագրական շարժումը՝ ԽՄԿԿ Կենտկոմի գլխավոր քարտուղար Միխայիլ Գորբաչովը հաճախ էր հիշեցնում, որ այն անխուսափելիորեն կառաջացնի «անկանխատեսելի հետևանքներ»: Սումգայիթյան ոճրագործությունը լիովին տեղավորվում էր կենտրոնից իջեցված այդ հրահանգի շրջանակներում:

Մ.Գորբաչովը, դարձյալ մինչև սումգայիթյան ջարդերը` փետրվարի 26-ին, դիմելով Ս.Կապուտիկյանին և Զ.Բալայանին, նկատել էր. «Իսկ դուք մտածո՞ւմ եք Բաքվում բնակվող 207 հազար հայերի ճակատագրի մասին»:

Լինելով այդ տարիներին հանրապետության դատախազության նորաստեղծ ազգամիջյան հարաբերությունների բաժնի պետը և, ըստ այդմ էլ` բազմաթիվ իրադարձությունների առնչությամբ ձեռնարկված պաշտոնական գործընթացների անխուսափելի մասնակիցը, համոզված կարող եմ փաստել, որ սումգայիթյան ոճրագործությունը խիստ հետևողական ու մանրակրկիտ ծրագրված է եղել ԽՍՀՄ ղեկավարության կողմից` Ադրբեջանի «գործընկերների» ակտիվ ներգրավմամբ ու ուղղորդմամբ:

Ըստ էության, թիրախը բնավ Սումգայիթը չի եղել, ահաբեկման համար նախապես թիրախ էր ընտրվել Ստեփանակերտը, սակայն ազերիները շատ շուտ գլխի ընկան և գլխի գցեցին Մ.Գորբաչովին, որ դա այնքան էլ խելամիտ տարբերակ չէ: Այսպես,  արդեն փետրվարի 22-ին Ասկերանի մոտ տեղի է ունենում բախում Շուշիից և Աղդամից Ստեփանակերտ շարժվող ադրբեջանցիների հետ, որոնք փորձում էին իրենց պատկերացմամբ այցելել և կարգուկանոն հաստատել Ստեփանակերտում: Այդ բախման արդյունքում մահանում է 2 ադրբեջանցի, որոնցից մեկը, ըստ քրեական գործի տվյալների` ադրբեջանցի միլիցիոների կրակոցից: Այս առնչությամբ կարևոր է մեկ այլ պատմական փաստ. մինչ այդ` փետրվարի 14-ին, երբ Ստեփանակերտում տեղի էր ունեցել առաջին ցույցը, Ադրբեջանի Կենտկոմի բաժնի վարիչ Ասադովը մարզկոմի նիստին հայտարարել էր, որ 100 հազար ադրբեջանցի պատրաստ են ցանկացած պահի մտնել Ստեփանակերտ և սպանդ կազմակերպել: Ջարդերը, ինչպես արդեն ասվեց, պարզապես չստացվեցին, ադրբեջանցիները ստացան արժանի հակահարված և հասկացան, որ արցախցիները սոսկ խաղաղ ցուցարարներ չեն, որ կարող են պատվարժան հակահարված տալ մեծաքանակ ազերիների:

Ի դեպ, Ասադովը կարճ ժամանակ անց` սումգայիթյան իրադարձություններից առաջ, հասցնում է այցելել Սումգայիթ և մնում է այդ քաղաքում ողջ իրադարձությունների ընթացքում` փետրվարի 27-29-ը:

Շտապ անհրաժեշտություն առաջացավ ընտրել մեկ այլ թիրախ, որպիսին դարձավ Սումգայիթը: Սա պատահական ընտրություն չէր:

Նախ, այդ 205 հազարանոց բնակչություն ունեցող քաղաքում բնակվում էր ընդամենը 18 հազար հայ, որոնք, ի տարբերություն այլ խոշոր բնակավայրերի` Բաքվի, Կիրովաբադի և այլն, ցրված էին ողջ քաղաքում, չկային հայկական թաղամասեր: Օրինակ, Բաքվում անգամ կար «Արմենիքենդ»` հայկական ավան անվանումով թաղամաս: Հետագայում նաև Բաքուն դարձավ խիստ խոցելի, քանի որ 1 մլն 200 հազար բնակիչ ունեցող քաղաքում շուրջ 230 հազար հայ բնակչությունից 1990թ. սկզբներին, այսինքն` հունվարյան ջարդերի նախօրեին, մնացել էր ընդամենը 30 հազար մարդ` հիմնականում տարեցներ ու հիվանդներ, որոնք պատրաստվում էին վաճառել բնակարանները և լքել Ադրբեջանը, պարզապես հնարավորություն չէին ունեցել:

Երկրորդ: Սումգայիթը գտնվում է Բաքվից ընդամենը 25 կմ հեռավորության վրա, ինչը հնարավորություն է տվել ուղիղ կապով կազմակերպել ու վերահսկելի դարձնել զարգացումները:

Երրորդ: Սումգայիթը եղել է Ադրբեջանի ամենաքրեածին քաղաքը, որտեղ զանգվածային անկարգություններ կազմակերպելն առանձին բարդություն չի ներկայացրել: Սումգայիթում թմրամոլությունը և արհեստական եղանակով ստացված թմրանյութերի շրջանառությունն իրենց ցուցանիշներով չեն զիջել մի քանի անգամ մեծ քաղաքներին:

Չորրորդ: Սումգայիթում բնակվում էին նաև այլ ազգերի ներկայացուցիչներ, որոնց ակամա ներգրավվածությունը ջարդերին հնարավորություն էր տալու ազերիներին և խորհրդային իշխանություններին հետագայում բացառելու կամ գոնե մեղմելու դրանք հայ ազգության դեմ ուղղված լինելու հանգամանքը:

Հինգերորդ: Սումգայիթը մշտապես հռչակվել է որպես այլ ազգության ներկայացուցիչների նկատմամբ բռնություներով: Դեռևս 1963թ. մեծ սկանդալ առաջացավ Կուբայի ուսանողների նկատմամբ բռնության դեպքերի առնչությամբ, ինչը մեծ դժվարությամբ հնարավոր եղավ հարթել:

Վեցերորդ: Բնակարանային խնդիրը Սումգայիթում եղել է ամենածանրերից մեկը հանրապետությունում, ինչը շատ արկածախնդիրների հույս էր ներշնչում «դյուրին» ճանապարհով լուծել այն:

Պաշտոնապես, ըստ սումգայիթյան ջարդերի առնչությամբ հարուցված ու դատարաններում քննված քրեական գործերի նյութերի, Սումգայիթում սպանվել է 26 հայազգի անձ, սակայն դա հեռու է իրականությունը համարժեք արտացոլելուց, քանզի հնարավոր ու անհնարին բոլոր միջոցները ձեռնարկվել են ոչ միայն զոհերի թիվն անհամեմատ նվազեցնելու, այլև բուն իրադարձությունների բնույթն ու շարժառիթները խեղաթյուրելու նկատառումով: Արվել է ամեն ինչ, որպեսզի չբացահայտվի այդ իրադարձությունների կազմակերպված բնույթը և այն չորակվի, որպես ցեղասպանություն կամ անգամ այդպիսին հիշեցնող որևէ հանցագործություն:

Նախ, ինչպես այդ տարիներին, այնպես էլ առայսօր ազերիների գաղափախոսության հիմքում դրվում է այն սին մեկնակետը, ըստ որի՝ սումգայիթյան, իսկ հետագայում նաև Մինգեչաուրում կամ Շամխորում, Բաքվում և այլուր տեղի ունեցած զանգվածային սպանդներն իրականացնում էին բացառապես Հայաստանից բռնագաղթած ադրբեջանցիները, որոնց Ադրբեջանում կոչում էին «երազներ»: Ըստ այդ թեզի, բռնագաղթածները, իբր թե իրենց մաշկի վրա զգալով Հայաստանում իրականացված բռնությունները, լցվել են անհագ վրեժի զգացումով և դիմել պատասխան քայլերի:

Այս թեզի սնանկությունը, թերևս, կարելի է բացահայտել հետևյալ փաստարկներով. ա) մինչև սումգայիթյան իրադարձությունները Հայաստանը լքելու նկատելի դեպքեր չեն արձանագրվել, իսկ Կապանին հարող գյուղերից մի քանի հարյուր բնակիչների հեռանալը չի ուղեկցվել բռնությունների կիրառմամբ. դրանք հրահրվել են Ադրբեջանի իշխանությունների կողմից` իբր թե պատրաստվող հարձակումների մասին կեղծ լուրեր տարածելով, բ) դատապարտված 94 անձանցից և ոչ մեկը չի եղել Հայաստանից տեղափոխված ազերի, բոլորն էլ եղել են բնիկ ազերիներ (քրեական գործերի նյութերով արձանագրվել են դեպքեր, երբ ճիշտ հակառակը` հենց Հայաստանից տեղափոխված ազերիներն են փորձել սակավաթիվ դեպքերում օգնել հայ ազգաբնակչությանը, ինչի համար ևս հետագայում «պատժվել» են), գ) այդ շրջանում Հայաստանը լքած ազերիները ոչ միայն որևէ բռնության չեն ենթարկվել, այլև հանգիստ պայմաններում հասցրել են վաճառել իրենց տները, ինչն այդպես էլ չի հաջողվել հայազգի փախստականներին և այլն: Մեկ տարի անց անձամբ, պաշտոնեական այցերով 1988թ. մի քանի անգամ եղել եմ Ադրբեջանի այն բնակավայրերում, ուր տեղափոխվել էին Հայաստանում նախկինում բնակվող ազերիները, որոնք բոլորն էլ ինձ գրավոր դիմումներ են փոխանցել` խնդրելով իրենց վերադարձնել նախկին բնակավայրերը: Այդ տարիներին վերջիններս նաև միութենական մարմիններին էին դիմում, որպեսզի կազմակերպվի նրանց վերադարձը: Ի՞նչ եք կարծում, վրեժխնդրության կամ վախի ազդեցության տակ գտնվող մարդն այդչափ հետևողականորեն կփորձե՞ր վերադառնալ:

Սումգայիթյան դեպքերից հետո սկիզբ է առնում մի նոր որակի ջարդ, որն արդեն ուղղված էր այն ադրբեջանցիների կամ այլ ազգերի ներկայացուցիչների  դեմ, որոնք փորձել էին, թեկուզ և զգուշորեն, պաշտպանել հայերին, նրանց կացարան տրամադրել և այլն:  

Ի դեպ, այդ կարգի ակնհայտ ու ցինիկ կեղծիքների պակաս չէր զգացվում նաև այլ ասպեկտներով: Այսպես, այդ դեպքերից երկու տարի անց, 1990թ. հուլիսին հանրապետության դատախազություն ներկայացվեց շուրջ 231 հոգուց բաղկացած մի ցուցակ, որոնցում ընդգրկված անձինք իբր թե ազգային հողի վրա սպանվել էին Հայաստանի տարբեր շրջաններում: Ընդ որում, խոսքն իսկապես այդ պահին մահացած մարդկանց մասին էր, սակայն փորձեցինք մեծածավալ աշխատանքի միջոցով պարզել, որ ցուցակում ներառված անձինք մահացել են արդեն Ադրբեջան տեղափոխվելուց հետո, ընդ որում, որպես ապացույց ներկայացրինք այն դիմումներն ու հաղորդումները, որոնք այդ անձինք ինձ էին ուղարկել դեռևս կենդանության օրոք (ստորագրությունները և ձեռագիրը նույնականացնելու խնդիրը պարզելու նպատակով անգամ նշանակվեցին դատաձեռագրաբանական փորձաքննություններ): Հավանաբար, ազերիների մտքով չէր անցել, որ կարող ենք դիմել բազմահազարանոց դիմումները նշված ասպեկտով մեկ անգամ ևս ուսումնասիրելու քայլին, ինչը տեղեկատվության թվայնացման բացակայության պայմաններում, իրոք, անիրատեսական էր թվում:
Ինչպես քրեական գործերի խիստ սակավ նյութերը, այնպես էլ դատավարությունների ընթացքում որպես տուժողների շահերը ներկայացնող փաստաբաններ հանդես եկած անձանց` Ռուբեն Ռշտունու, Ռուբեն Սահակյանի և Պոլինա Շապոշնիկովայի վկայությունները միանշանակ ցույց են տալիս, որ սումգայիթյան ոճրագործություններով քրեական գործերի քննությունն ու դատաքննությունը միտումնավոր ձախողվել են:

Նախ, մինչև քննությունը, Մ.Գորբաչովը հանդես է եկել քննությունն ուղղորդելու առաքելությամբ: Երբ 1988թ. հուլիսի 18-ին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության նիստին որոշ հայ պատգամավորներ, մասնավորապես՝ Վարդգես Պետրոսյանը, պնդում էին, որ Սումգայիթում ցեղասպանություն է տեղի ունեցել, Մ.Գորբաչովը զայրացած հայտարարեց, որ այդ դեպքերը որևէ կերպ չեն կարող ցեղասպանություն դիտվել, քանի որ դրանք կազմակերպված չեն եղել, դրանք իբր սոսկ տարերային բնույթ են կրել: Ցավալին այն է, որ այս խոսքերի հեղինակը նաև մասնագիտությամբ իրավաբան էր, և ենթադրվում է, պետք է որ իրազեկ լիներ ցեղասպանության բնորոշմանը: Մասնավորապես, «Գենոցիդի հանցագործության կանխարգելման և պատժելու մասին» Կոնվենցիան, որը վավերացված էր նաև ԽՍՀՄ-ի կողմից, կազմակերպվածությունը ցեղասպանության հանցակազմի հատկանիշ չի համարում:

Քննության և դատավարությունների ձախողմանը նպաստել են հետևյալ հանգամանքները.

Առաջին. քննությանը ներգրավված են եղել բացառապես դիլետանտներ, հիմնականում աշխատավայրում իրենց չարդարացրած քննիչներ, ինչի արդյունքում դատավարական ու նյութական նորմերի ակնհայտ սխալներն անհարկի մեծ տոկոս են կազմել:

Երկրորդ հայազգի փաստաբանների բոլոր էական միջնորդությունները, առանց որևէ հիմնավորման, մերժվել են: Բնորոշ է, որ Պ.Շապոշնիկովան և Ռ.Ռշտունին միջնորդել են ամբաստանյալներին առաջադրել լրացուցիչ մեղադրանք` ազգային կամ ռասայական իրավահավասարությունը խախտելու հիմքով, սակայն ԽՍՀՄ գլխավոր դատախազի տեղակալ Կատուսևի հետևողական ցուցումով սպանությունները որակվում են որպես խուլիգանական դրդումներով կատարված:

Երրորդ. միասնական քրեական գործն արհեստականորեն մասնատվել էր մի քանի քրեական գործերի, որոնցից մեկը քննվում էր Մոսկվայում, մեկը` Կույբիշևում, մյուսը` Վոլգոգրադում, Վորոնեժում և այլն:

Չորրորդ. դատաքննության ընթացքում տուժողների և վկաների նկատմամբ իրականացվում էր կազմակերպված ճնշում, ինչի արդյունքում դատաքննության կարևոր փուլում, օրինակ` Սումգայիթում ընթացող դատաքննությանը մասնակցող տուժողները հրաժարվեցին փաստաբան Ռ.Սահակյանից:

Հինգերորդ. դատաքննությանը, միանգամայն օբյեկտիվ պատճառներով, չէին կարողանում մասնակցել տուժողները և վկաները, սակայն դա բնավ հիմք չհանդիսացավ արագ, ընդամենը մեկ ամսում` 1988թ. հոկտեմբերի 18-ից մինչև նոյեմբերի 18-ն ավարտել դատավարությունը: Սումգայիթում դատավարությունն սկսվել էր հոկտեմբերի 12-ին:

Սումգայիթյան դեպքերը կազմակերպվել են ինչպես ուղղակի իմաստով, այնպես էլ տարբեր պաշտոնյաների կողմից քողարկված հրահրումների միջոցով: Այսպես, 25 տարի առաջ, նույն այս օրը, մինչև բուն ոճրագործություններն սկսվելը, կենտրոնական հեռուստատեսությամբ սրտաճմլիկ երանգներով ելույթ ունեցավ ԽՍՀՄ գլխավոր դատախազի տեղակալ Կատուսևը՝ իրազեկելով հանրությանը, որ Ասկերանի մոտ հայազգի ծայրահեղականների կողմից իրականացված բռնությունների արդյունքում սպանվել են երկու երիտասարդ ադրբեջանցիներ: Այս և նմանաբնույթ հայտարարությունները միտված էին բորբոքելու առանց այդ էլ բռնությունների պատրաստ գորշ զանգվածին: Ակնհայտ էր, որ սոսկ ղարաբաղյան ցույցերի և դրանցում ներկայացված պահանջների մասին լուրերը ոճրագործությունների կազմակերպիչների կողմից այնքան էլ լուրջ ազդակներ չէին գնահատվում. հարկավոր էր առավել ծանրակշիռ ազդակներ դնել շրջանառության մեջ: Ընդ որում, Ղարաբաղի մարզկոմի 1-ին քարտուղար Պողոսյանը խնդրել էր Կատուսևին առնվազն տեքստից հանել սպանվածների ազգությունը փաստող տվյալը, ինչն սկզբնական ելույթում արվեց, բայց մի քանի ժամ անց անտեսվեց:

Այն, որ սումգայիթյան դեպքերը կազմակերպված էին, վկայում են հետևյալ փաստերը.

Առաջին. ԽՍՀՄ Գերագույն դատարանում իր մեղադրական ճառում հանցագործության դեպքերի կազմակերպվածության մասին ակամա ապացույցներ է ներկայացրել հենց պետական մեղադրողը` Կոզլովսկին:

Երկրորդ. քրեական գործի նյութերով պարզվել է, որ մեկ կենտրոնից կազմակերպելու փաստեր ներկայացրել են նաև ադրբեջանական որոշ կուսակցական գործիչներ՝ փորձելով այդպիսով մեղմել իրենց մեղքի բաժինը:

Երրորդ.  բազմաթիվ վկաներ ու տուժողներ վկայել այն մասին, որ ջարդերի ընթացքում քաղաքային հեռախոսներն անջատվել են, երբ տուժողները փորձել են ահազանգել դեպքերի մասին, ավելին՝ հարձակումների թիրախ են դարձել հենց միլիցիային ահազանգած քաղաքացիները: Այս առնչությամբ որևէ քննություն չի տարվել:

Չորրորդ. քաղաքում գտնվող գործարաններում կազմակերպված կարգով սեղմ ժամկետում պատրաստվել և հանցագործներին են բաժանվել միասնական ձևի մետաղյա ամրաններ, լինգեր, կացիններ և այլն:

Հինգերորդ. իրադարձությունների բոլոր ակտիվիստները, իսկ դրանց թիվը գերազանցել է մի քանի հազարը, հագնված են եղել միատեսակ` սև զգեստներ: Ի դեպ, ի տարբերություն քրիստոնյաների, մուսուլմանների մոտ սև զգեստը խորհրդանշում է տոնակատարության ծես: Սա վկայում է այն մասին, որ զանգվածային բռնությունները վերջիններիս համար եղել են տոնական ծեսի նման մի իրադարձություն:

Վեցերորդ. նախապես հստակ իրազեկված լինելով դեպքերի մասին՝ ԽՄԿԿ Կենտկոմի գլխավոր քարտուղարը ոչ միայն զորք չի ուղարկում այն կանխելու, այլև արդեն սկսվելուց հետո որևէ գործուն քայլ չի անում դադարեցնելու նպատակով:  Ի դեպ, զորքերի միջամտությունը բնավ չի կասեցրել ու անմիջապես կանխել ջարդերը: ԽՍՀՄ ներքին գործերի նախարարություն ուղղված ԽՍՀՄ Գերագույն դատարանի մասնավոր որոշումից պարզ է դառնում, որ զորքը գործել է անհամարժեք, թույլ է տվել անհիմն զգուշավորություն և ակտիվ գործողություններով չմիջամտելու գործելաոճ: Բնորոշ է նաև Մ.Գորբաչովի հայտնի ցինիկ հայտարարությունը, որն արվեց ավելի ուշ` հուլիսի 18-ին. «Սումգայիթյան դեպքերը չէին լինի, եթե զորքերը չուշանային 3 ժամով»:

Յոթերորդ. պարբերաբար փորձ էր արվում իրադարձությունները ներկայացնել իբրև խուլիգանական դրդումներով կազմակերպված ազգամիջյան երկկողմանի բախումներ: 

Եթե փորձենք զուգահեռ անցկացնել սումգայիթյան և Բաքվի ջարդերի միջև, ապա կարող ենք նկատել, որ Բաքվի ջարդերի կազմակերպման հարցում արդեն միութենական իշխանությունների դիրքորոշումը բոլորովին այլ է եղել: Ըստ էության, այդ ջարդերն արդեն միութենական իշխանությունների ծրագրերի մեջ չէին տեղավորվում, քանի որ Արցախյան շարժումն ակնհայտորեն անկասելի էր, «Ղարաբաղ» կոմիտեի ձերբակալումն ու մեկուսացումը որևէ ազդեցություն չունեցան, ավելին՝ էլ ավելի բորբոքեցին կրքերը և ի հայտ եկան այլ առաջնորդներ: Թերևս, դա էր պատճառը, որ այդ դեպքում արդեն Բաքվի ջարդի մասնակիցներից շատերը  վնասազերծվեցին, սպանվեցին, թեպետ դարձյալ մեծ ուշացումով:

Արդեն այսօր ակնհայտ է, որ կուսակցական վերնախավը չարաչար սխալվել էր իր հաշվարկներում. կազմակերպելով, իսկ առանձին դեպքերում անվճռականություն ցուցաբերելով ու թողտվությամբ հնարավոր դարձնելով սումգայիթյան իրադարձությունները՝ նրանք իրենց  զրկեցին զարգացումները հսկողության տակ պահելու հնարավորությունից, ինչին հաջորդեցին տասնյակ այլ նմանաբնույթ իրադարձություններ արդեն այլ հանրապետություններում, հանգեցնելով միության փլուզմանը: 
Համոզված եմ, որ հարկ է սումգայիթյան ոճրագործությանը համարժեք իրավական գնահատական տալու նկատառումով դիմել միջազգային դատական ատյաններ: Սա առավել անհրաժեշտ է նաև այն տեսանկյունից, որ ներկայումս, ինչը կարելի էր ակնկալել, ակնհայտ փաստերը հետևողականորեն ու խիստ ծրագրված ձևով խեղաթյուրվում են ադրբեջանական իշխանությունների կողմից:

Գրի առավ Լանա Մշեցյանը

էլեկտրոնային օրաթերթ «Ազգային գաղափար» | Նորություններ Հայաստանից




Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները

 

Վերադարձ դեպի ցուցակ


Ուղարկել մեկնաբանություն

Ոչ նորմատիվային բառապաշար, գովազդ, այլ ռեսուրսներին հղումներ պարունակող և սույն նյութին չառնչվող մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից

Ձեր անունը : *

Մեկնաբանություն : *

Մուտքագրեք նկարում պատկերված տառերը (չկարեվորելով մեծատառերը)

Նորություններ գործընկերներից

Loading...


Национальная идея

новости Армении, аналитика, публикации, комментарии

добавить на Яндекс




SELECTORNEWS



Новости России


Загружается, подождите...


Добавить свое объявление
Загрузка...


Տեսանյութեր

Ընտրեք ինձի

Հրապարակումներ


08.05.2013
Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Նոր կառավարության նշանակման առիթով. ժողովուրդը պարտավոր է գոհ լինել

Նոր կառավարության նշանակման առիթով. ժողովուրդը պարտավոր է գոհ լինել



06.05.2013
Զառա ՂԱԶԱՐՅԱՆ
ՀԱԿ-ի փոխարեն «Բարև Երևան» կամ՝ ի՞նչ փոխվեց չորս տարի անց

ՀԱԿ-ի փոխարեն «Բարև Երևան» կամ՝ ի՞նչ փոխվեց չորս տարի անց



03.05.2013
Զառա ՂԱԶԱՐՅԱՆ
Իշխանությունը՝ քաղաքացուն, Մենք կարող ենք ավելին, Բարև Երևան, Փոխելու ենք՝ սկսենք Երևանից, Ավելի լավ Երևան… կամ՝ քարոզարշավի ամփոփում

Իշխանությունը՝ քաղաքացուն, Մենք կարող ենք ավելին, Բարև Երևան, Փոխելու ենք՝ սկսենք Երևանից, Ավելի լավ Երևան… կամ՝ քարոզարշավի ամփոփում



01.05.2013
Աննա ԲԵԳԼԱՐՅԱՆ
Ատելություն վրացական ձևով

Ատելություն վրացական ձևով



30.04.2013
Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Արա Աբրահամյանը պայքարում է հայկական մշակույթի պատվազրկման համար

Արա Աբրահամյանը պայքարում է հայկական մշակույթի պատվազրկման համար



29.04.2013
Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Ռոնալդոյի, մրցավազքի մյուս մասնակիցների և մարզադաշտի դատարկության մասին

Ռոնալդոյի, մրցավազքի մյուս մասնակիցների և մարզադաշտի դատարկության մասին



29.04.2013
Աննա ԲԵԳԼԱՐՅԱՆ
ԱՄՆ-ը հանում է պահած հարավադրբեջանական խաղաթուղթը

ԱՄՆ-ը հանում է պահած հարավադրբեջանական խաղաթուղթը



26.04.2013
Զառա ՂԱԶԱՐՅԱՆ
Տուժում է մանր ու միջին բիզնեսը…

Տուժում է մանր ու միջին բիզնեսը…



26.04.2013
Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Գողականի» դեմ ոստիկանության և դատախազության հաջող պայքարի մասին

«Գողականի» դեմ ոստիկանության և դատախազության հաջող պայքարի մասին



24.04.2013
Աննա ԲԵԳԼԱՐՅԱՆ
Ադրբեջանն ընդհատում է Ռուսաստանի հետ բանակցությունները նոր սպառազինության գնման վերաբերյալ. հայե՞րն են մեղավոր

Ադրբեջանն ընդհատում է Ռուսաստանի հետ բանակցությունները նոր սպառազինության գնման վերաբերյալ. հայե՞րն են մեղավոր



24.04.2013
Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Կրքեր Գյումրիում

Կրքեր Գյումրիում



23.04.2013
Աննա ԲԵԳԼԱՐՅԱՆ
Ադրբեջանը խաղեր է տալիս Մերձավոր Արևելքում

Ադրբեջանը խաղեր է տալիս Մերձավոր Արևելքում


Լրահոս


08.05.2013 / 17:48
ՄԱԴՈՆՆԱՆ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՆԿԱՐ Է ՎԱՃԱՌԵԼ ԿԱՆԱՆՑ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

ՄԱԴՈՆՆԱՆ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՆԿԱՐ Է ՎԱՃԱՌԵԼ ԿԱՆԱՆՑ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ



08.05.2013 / 17:40
ՓԱԿ ՇՈՒԿԱՅԻ ԱՊՕՐԻՆԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ ՉԻ ԼՈՒԾՎԵԼ. ՄԻՊ

ՓԱԿ ՇՈՒԿԱՅԻ ԱՊՕՐԻՆԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ ՉԻ ԼՈՒԾՎԵԼ. ՄԻՊ



08.05.2013 / 17:26
ՍՊԱՆՎԱԾ ՄԱՏՈՒՑՈՂՈՒՀՈՒ ԲՆԱԿԱՐԱՆ ՀԱՃԱԽ ԵՆ ՏՂԱՆԵՐ ԱՅՑԵԼԵԼ, ՀԱՅՀՈՅԵԼ

ՍՊԱՆՎԱԾ ՄԱՏՈՒՑՈՂՈՒՀՈՒ ԲՆԱԿԱՐԱՆ ՀԱՃԱԽ ԵՆ ՏՂԱՆԵՐ ԱՅՑԵԼԵԼ, ՀԱՅՀՈՅԵԼ



08.05.2013 / 17:17
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ԵՆ ԿՐԻՄԻՆԱԼԻՆ, ՊՈՌՆԻԿՆԵՐԻՆ. ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆ

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ԵՆ ԿՐԻՄԻՆԱԼԻՆ, ՊՈՌՆԻԿՆԵՐԻՆ. ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆ



08.05.2013 / 17:10
ԲԵՐԵԶՈՎՍԿՈՒՆ ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐԵԼ ԵՆ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՄԵՆԱՄԵԾ ԳԵՐԵԶՄԱՆԱՏԱՆԸ

ԲԵՐԵԶՈՎՍԿՈՒՆ ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐԵԼ ԵՆ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՄԵՆԱՄԵԾ ԳԵՐԵԶՄԱՆԱՏԱՆԸ



08.05.2013 / 16:57
ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ ԱՅՑԵԼԵԼ Է ԵՌԱԲԼՈՒՐ

ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ ԱՅՑԵԼԵԼ Է ԵՌԱԲԼՈՒՐ



08.05.2013 / 16:28
ՆԱՎԸ ԲԱԽՎԵԼ Է ԴԻՍՊԵՏՉԵՐԱԿԱՆ ԱՇՏԱՐԱԿԻՆ. 7 ՄԱՐԴ ԶՈՀՎԵԼ Է

ՆԱՎԸ ԲԱԽՎԵԼ Է ԴԻՍՊԵՏՉԵՐԱԿԱՆ ԱՇՏԱՐԱԿԻՆ. 7 ՄԱՐԴ ԶՈՀՎԵԼ Է



08.05.2013 / 16:21
ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳԻՆ ՄԱՅԻՍԻ 9-ԻՆ ՄԻ ՇԱՐՔ ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐ ԿՄԱՏՈՒՑԻ

ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳԻՆ ՄԱՅԻՍԻ 9-ԻՆ ՄԻ ՇԱՐՔ ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐ ԿՄԱՏՈՒՑԻ



08.05.2013 / 16:05
ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔԸ ՄԱՅԻՍԻ 8-ԻՆ

ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔԸ ՄԱՅԻՍԻ 8-ԻՆ



08.05.2013 / 16:03
ՄԵՐ ՀԱՂԹԱԿԱՆ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ ՄԵԶ ՄՂՈՒՄ ԵՆ ՆՈՐ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ. ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

ՄԵՐ ՀԱՂԹԱԿԱՆ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ ՄԵԶ ՄՂՈՒՄ ԵՆ ՆՈՐ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ. ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ



08.05.2013 / 16:02
ՔՐԵԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԵՐ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԿԵՆԹԱՐԿՎԵՆ

ՔՐԵԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԵՐ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԿԵՆԹԱՐԿՎԵՆ



08.05.2013 / 15:55
ԲԵՐԵԶՈՎՍԿԻՆ ՄԱՀԻՑ 9 ՕՐ ԱՌԱՋ ՓՈԽԵԼ Է ԿՏԱԿԸ

ԲԵՐԵԶՈՎՍԿԻՆ ՄԱՀԻՑ 9 ՕՐ ԱՌԱՋ ՓՈԽԵԼ Է ԿՏԱԿԸ



08.05.2013 / 15:49
ՊՈՒՏԻՆԸ ՊԱՇՏՈՆԱՆԿ Է ԱՐԵԼ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ ՍՈՒՐԿՈՎԻՆ

ՊՈՒՏԻՆԸ ՊԱՇՏՈՆԱՆԿ Է ԱՐԵԼ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ ՍՈՒՐԿՈՎԻՆ



08.05.2013 / 15:43
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱՄԷ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏՆԵՐԸ ԿՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱՄԷ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏՆԵՐԸ ԿՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵՆ



08.05.2013 / 15:30
ԱՎԱՆՈՒՄ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԵՂԲԱՅՐՆԵՐԻ ԵՆ ԴԱՆԱԿԱՀԱՐԵԼ

ԱՎԱՆՈՒՄ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԵՂԲԱՅՐՆԵՐԻ ԵՆ ԴԱՆԱԿԱՀԱՐԵԼ



08.05.2013 / 15:21
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՊՈԱԿ-ՆԵՐԸ ԿՀԱՄԱԼՐՎԵՆ ՈՐԱԿՅԱԼ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐՈՎ

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՊՈԱԿ-ՆԵՐԸ ԿՀԱՄԱԼՐՎԵՆ ՈՐԱԿՅԱԼ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐՈՎ



08.05.2013 / 15:19
ՎԱՐՉԱՊԵՏՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԵՐԻՆ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻՆ

ՎԱՐՉԱՊԵՏՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԵՐԻՆ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻՆ



08.05.2013 / 14:41
ՄԱՅՔԼ ՋԵՔՍՈՆԻ ՄԱՀՎԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ ՀՍՏԱԿԵՑՎԵԼ ԵՆ

ՄԱՅՔԼ ՋԵՔՍՈՆԻ ՄԱՀՎԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ ՀՍՏԱԿԵՑՎԵԼ ԵՆ



08.05.2013 / 14:24
ԿԱԼԱՁԵՆ ԿՈՇՏ Է ԱՐՁԱԳԱՆՔԵԼ ՍԱԱԿԱՇՎԻԼԻԻ՝ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ ԳԱԶ ԳՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ

ԿԱԼԱՁԵՆ ԿՈՇՏ Է ԱՐՁԱԳԱՆՔԵԼ ՍԱԱԿԱՇՎԻԼԻԻ՝ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ ԳԱԶ ԳՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ



08.05.2013 / 14:08
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՏԵՂ ԳՏԱԾ ՕՐԻՆԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՓԱՍՏՈՎ ԵՎՍ 2 ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ Է ՀԱՐՈՒՑՎԵԼ

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՏԵՂ ԳՏԱԾ ՕՐԻՆԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՓԱՍՏՈՎ ԵՎՍ 2 ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ Է ՀԱՐՈՒՑՎԵԼ



08.05.2013 / 14:06
ԳԻՎԻ ԹԱՐԳԱՄԱՁԵՆ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է ՀԱՅՐԵՆԻՔ

ԳԻՎԻ ԹԱՐԳԱՄԱՁԵՆ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է ՀԱՅՐԵՆԻՔ



08.05.2013 / 13:54
ՄԻԼԻԱՐԴԱՏԵՐԵՐԻ ՄԵԾ ՄԱՍՆ ԱՊՐՈՒՄ ԵՆ ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ ԵՎ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ

ՄԻԼԻԱՐԴԱՏԵՐԵՐԻ ՄԵԾ ՄԱՍՆ ԱՊՐՈՒՄ ԵՆ ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ ԵՎ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ



08.05.2013 / 13:49
ՄԻ ՇԱՐՔ ԱՆՁԻՔ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼ ԵՆ ՇՔԱՆՇԱՆՆԵՐՈՎ ԵՎ ՄԵԴԱԼՆԵՐՈՎ

ՄԻ ՇԱՐՔ ԱՆՁԻՔ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼ ԵՆ ՇՔԱՆՇԱՆՆԵՐՈՎ ԵՎ ՄԵԴԱԼՆԵՐՈՎ



08.05.2013 / 12:53
ՄԱՅՔԼ ՋԵՔՍՈՆԸ ԿՐԿԻՆ ՄԵՂԱԴՐՎՈՒՄ Է ՍԵՌԱԿԱՆ ՈՏՆՁԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵՋ

ՄԱՅՔԼ ՋԵՔՍՈՆԸ ԿՐԿԻՆ ՄԵՂԱԴՐՎՈՒՄ Է ՍԵՌԱԿԱՆ ՈՏՆՁԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵՋ



08.05.2013 / 12:47
ԲԱՆԳԼԱԴԵՇՈՒՄ ՇԵՆՔԻ ՓԼՈՒԶՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԶՈՀԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՍԵԼ Է 761-Ի

ԲԱՆԳԼԱԴԵՇՈՒՄ ՇԵՆՔԻ ՓԼՈՒԶՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԶՈՀԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՍԵԼ Է 761-Ի



08.05.2013 / 12:36
ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՈՒՄՈՎ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՆՈՐ ԷՋ Է ԲԱՑՎՈՒՄ. ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՈՒՄՈՎ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՆՈՐ ԷՋ Է ԲԱՑՎՈՒՄ. ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ



08.05.2013 / 12:32
ՏՂԱՄԱՐԴԻԿ ՍԿՍԵԼ ԵՆ ԽՈՒՍԱՓԵԼ ՍԵՔՍԻՑ

ՏՂԱՄԱՐԴԻԿ ՍԿՍԵԼ ԵՆ ԽՈՒՍԱՓԵԼ ՍԵՔՍԻՑ



08.05.2013 / 12:03
ԱՅՍՕՐ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԵՎ ԿԱՐՄԻՐ ՄԱՀԻԿԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐՆ Է

ԱՅՍՕՐ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԵՎ ԿԱՐՄԻՐ ՄԱՀԻԿԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐՆ Է



08.05.2013 / 11:54
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԲԱՐՁՐԱՑՆԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐՆ ՈՒ ԹՈՇԱԿՆԵՐԸ. ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԲԱՐՁՐԱՑՆԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐՆ ՈՒ ԹՈՇԱԿՆԵՐԸ. ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ



08.05.2013 / 11:37
ՄԱՅԻՍՅԱՆ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ Է ԲԱՑՎԵԼ

ՄԱՅԻՍՅԱՆ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ Է ԲԱՑՎԵԼ



08.05.2013 / 11:33
ԱՆԴՐԵՅ ՊՅԱՏԱԽԻՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է «ԱՐՄԵՆՏԵԼ»-Ի ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆ

ԱՆԴՐԵՅ ՊՅԱՏԱԽԻՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է «ԱՐՄԵՆՏԵԼ»-Ի ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆ



08.05.2013 / 11:25
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀՐԱՄԱՆԱԳՐԵՐ Է ՍՏՈՐԱԳՐԵԼ ԵՎ ՆՇԱՆԱԿԵԼ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻՆ

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀՐԱՄԱՆԱԳՐԵՐ Է ՍՏՈՐԱԳՐԵԼ ԵՎ ՆՇԱՆԱԿԵԼ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻՆ



08.05.2013 / 11:15
ՊԱՏԱՀԱՐ ՎԱՅՔ-ԵՂԵԳՆԱՁՈՐ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ. 22-ԱՄՅԱ ԵՐԻՏԱՍԱՐԴԸ ՄԱՀԱՑԵԼ Է

ՊԱՏԱՀԱՐ ՎԱՅՔ-ԵՂԵԳՆԱՁՈՐ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ. 22-ԱՄՅԱ ԵՐԻՏԱՍԱՐԴԸ ՄԱՀԱՑԵԼ Է



08.05.2013 / 11:12
ՄԱԿ-Ը ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ Է ԳԵՐՄԱՆԱՑԻ ՊՈՌՆՈԱՍՏՂԻ TWITTER-Ի ԷՋԻՆ (FOTO)

ՄԱԿ-Ը ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ Է ԳԵՐՄԱՆԱՑԻ ՊՈՌՆՈԱՍՏՂԻ TWITTER-Ի ԷՋԻՆ (FOTO)



08.05.2013 / 11:09
ՍԵՐԳՈ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ՎԵՐԱՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ

ՍԵՐԳՈ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ՎԵՐԱՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ



08.05.2013 / 10:55
ԵՐԵՎԱՆՈՒՄ 23-ԱՄՅԱ ՄԱՏՈՒՑՈՂՈՒՀՈՒՆ ԳՏԵԼ ԵՆ ՊԱՐԱՆՈՑԸ ԿՏՐԱԾ ՎԻՃԱԿՈՒՄ

ԵՐԵՎԱՆՈՒՄ 23-ԱՄՅԱ ՄԱՏՈՒՑՈՂՈՒՀՈՒՆ ԳՏԵԼ ԵՆ ՊԱՐԱՆՈՑԸ ԿՏՐԱԾ ՎԻՃԱԿՈՒՄ



08.05.2013 / 10:46
ՕՎԻՐ-Ի ՊԵՏՆ ԱԶԱՏՎԵԼ Է ԱՇԽԱՏԱՆՔԻՑ

ՕՎԻՐ-Ի ՊԵՏՆ ԱԶԱՏՎԵԼ Է ԱՇԽԱՏԱՆՔԻՑ



08.05.2013 / 10:42
ՎԱՆԵՍԱ ՊԱՐԱԴԻՆ ՑՆՑՈՒՄ Է ՖՐԱՆՍԻԱՆ (FOTO)

ՎԱՆԵՍԱ ՊԱՐԱԴԻՆ ՑՆՑՈՒՄ Է ՖՐԱՆՍԻԱՆ (FOTO)



08.05.2013 / 10:35
ԸՆԿԵՐՆԵՐԸ ԳՐԿԵԼ ԵՆ ԱՆՈՒՇԻՆ ՈՒ ՆՐԱ ԿԱՄՔԻՆ ՀԱԿԱՌԱԿ ՄՏՑՐԵԼ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅԻ ՍՐԱՀ

ԸՆԿԵՐՆԵՐԸ ԳՐԿԵԼ ԵՆ ԱՆՈՒՇԻՆ ՈՒ ՆՐԱ ԿԱՄՔԻՆ ՀԱԿԱՌԱԿ ՄՏՑՐԵԼ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅԻ ՍՐԱՀ



08.05.2013 / 10:31
ԱԴՐԲԵՋԱՆԸ ՖՐԵԶՆՈՅԻՆ ԽՆԴՐՈՒՄ Է ՉԱՋԱԿՑԵԼ ԱՐՑԱԽԻՆ

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՖՐԵԶՆՈՅԻՆ ԽՆԴՐՈՒՄ Է ՉԱՋԱԿՑԵԼ ԱՐՑԱԽԻՆ


Ընթերցողների նամակներ:

31.07.2012
Ա.Հակոբյան
Բաց նամակ ՀՀ Նախագահին

Բաց նամակ ՀՀ Նախագահին



19.08.2008
ՀԱՆԵՑԵ’Ք ԴԻՄԱԿՆԵՐԸ` ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է



Loading...




Новости СМИ2


Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: , n-idea.am