Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский RSS RSS    Կայքի քարտեզը
Փնտրել : 

 Հրապարակումներ


02.03.2013

Սիրիական ընդդիմության հերթական արկածախնդրությունը

Արմինե ՀԱԿՈԲՅԱՆ

Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքին վստահ է, որ Ասադի անկումից և իշխանությունը «սիրիական» ընդդիմադիրներին հանձնելուց հետո Իրաքի և Լիբանանի տարածքներում անմիջապես քաղաքացիական պատերազմ կբռնկվի։

Այս տարվա հունվարին սիրիական «ընդդիմությունը» հայտարարել էր անցումային կառավարություն ստեղծելու հերթական փորձի մասին և անգամ հրապարակել էր պոտենցիալ «նախարարների» ցուցակը։ Այսօր մենք կրկին լսում ենք նույն բանը, բայց «նախարարական» կազմը լիովին փոխված է։ Լուրջ կրքեր բորբոքվեցին ապագա «վարչապետի» աթոռի շուրջ։ Որպես հիմնական մրցակիցներ հանդես են գալիս Ընդդիմադիր ուժերի կոալիցիան և դրա կազմի մեջ մտնող Սիրիական ազգային խորհուրդը՝ Մոազ Խաթիբի և Ջորջ Սաբրայի գլխավորությամբ։ Որոշ ընդդիմադիր աղբյուրներ պնդում են, որ, բացի նշված երկու անուններից, առաջադրվում են նաև կոալիցիայի տնտեսական հարցերով աշխատանքային հանձնաժողովի համակարգող Օսամա Քադիի և կոալիցիայի անդամ Հայթամ Մալիխի թեկնածությունները։ «Վարչապետի» պաշտոնի նախորդ թեկնածու Ռիյադ Հիջաբը (ոչ հեռավոր անցյալում՝ Սիրիայի վարչապետ) հրաժարվել էր այդ պաշտոնին առաջադրվելու մտադրությունից և կոչ էր արել գտնել ընդդիմադիր բոլոր ուժերի համար ընդունելի թեկնածություն։

Կոալիցիայի մամլո քարտուղարը հայտարարել է, թե ժամանակավոր քաղաքական և ռազմական «կառավարությունը» կկառավարի Սիրիայի «ազատագրված հողերը»։ Նախատեսվում է կոալիցիայի նախագահ Մոազ Խաթիբին վերաբնակեցնել Ստամբուլում, որպեսզի «ավելի մոտ լինի Սիրիային»։ Ինչպես տեղեկացնում են արաբական լրատվամիջոցները, անցումային կառավարություն ձևավորելու հարցում կոալիցիան օգնություն է ստանում Պարսից ծոցի երկրներից մեկի կողմից, այն բանից հետո, երբ բոլորը համոզվեցին, որ սիրիական ժողովրդի վստահությունը չվայելող կոալիցիան ի վիճակի չէ միայնակ լուծել այդ հարցերը։

Ներկայում ընդդիմությունը բաժանված է երեք ճամբարի՝ Օսամա Քադիի կողմնակիցների և նրանց, ովքեր աջակցում են Սիրիական ազգային խորհրդի նախկին նախագահ Բուրհան Գալյունի թեկնածությունը։ Իսկ երրորդ ճամբարը դեմ է երկուսին էլ և առաջարկում է սեփական թեկնածուին՝ ցեղային խորհրդի նախագահ Սալիմ Մուսլաթին։ Երկուշաբթի օրը Թուրքիայի տարածքում նախատեսված հերթական կոնֆերանսի ժամանակ կոալիցիան ծրագրել է վերջապես որոշել իր ապագա «անցումային կառավարության» վերջնական կազմը։ Սիրիական ազգային խորհուրդն ավելի ակտիվ է մյուս դաշինքների համեմատ՝ իր թեկնածուին առաջադրելիս, քանի որ կոալիցիայի կազմում զբաղեցնում է ամենամեծ թվով տեղերը՝ 34։ Մինչ այդ, Կահիրեի կոնֆերանսում, կոալիցիան սուր քննադատության էր ենթարկել Մոազ Խաթիբին այն բանի համար, որ վերջինն իր գործողություններով թուլացրել էր կոալիցիան և տանում է դեպի պարտություն։ Մոազին հատկապես քննադատել էին «Մուսուլման եղբայրները» և լիբերալները։ «Սիրիայի ազատագրության ճակատ» ահաբեկչական խմբավորումը հայտարարություն է տարածել, թե չի ընդունում այն համաձայնագիրը, որ անցած տարվա հուլիսին կնքել է սիրիական ընդդիմությունը Կահիրեում։ Համաձայնագրի հիմնական կետերը սիրիական ընդդիմությանը պարտավորեցնում են միավորվել մի գլխավոր նպատակի՝ Ասադի ռեժիմի տապալման և հետպատերազմյան Սիրիայի ճակատագրի որոշման շուրջ։ «Սիրիայի ազատագրման ճակատն» իր հայտարարությամբ խլել է սիրիական կոալիցիայի ոտքի տակի հողը, կարծում են արաբական փորձագետները։

Այսպիսին է Սիրիայի նոր «անցումային կառավարությունն» այս անգամ.

վարչապետ՝ Մուհամեդ Ֆարես,
պաշտպանության նախարարի պաշտոնակատար՝ Ռիյադ ալ-Ասաադ,
ներքին գործերի նախարար՝ Ահմեդ Խալեդ Բարի, առանձնացել է սիրիական բանակից 2012թ.,
արտաքին գործերի նախարար՝ Ադնան Ահմադ, առանձնացել է սիրիական բանակից 2012թ.,
փախստականների հարցերով նախարար՝ Մալիք ալ-Քուրդի, առանձնացել է սիրիական բանակից 2011թ.,
շինարարության նախարար՝ Ամր ալ-Ասֆար, առանձնացել է սիրիական բանակից 2012թ.,
ազգային հաշտության նախարար՝ Զիյադ Ֆահդ, առանձնացել է սիրիական բանակից 2012թ.,
արդյունաբերության նախարար՝ Մուհամեդ Աբուդ,
առևտրի նախարար՝ Աբդել Մուսխին ալ-Նաիմի, առանձնացել է սիրիական ոստիկանությունից՝ ըստ թուրքական մամուլի, 2012թ. նրա դեմ մահափորձ է իրականացվել, նրան առևանգել են Ասադի կողմնակիցները,
ֆինանսների նախարար՝ Ահմադ Ջադիա,
բարձրագույն կրթության նախարար՝ Մուհամեդ Ամր,
սոցիալական ապահովության նախարար՝ Բասամ Ալուլու, առանձնացել է սիրիական ոստիկանությունից և հարել իր նման սպաներին Թուրքիայի տարածքում։

Ինչպես նշում են արաբական լրատվամիջոցները, այնպիսի ոլորտներ, ինչպիսին են առողջապահությունը, հաղորդակցությունը, գյուղատնտեսությունը և ջրային ռեսուրսները, չգիտես ինչու, դուրս են մնացել կոալիցիայի ուշադրությունից։

Արաբական մամուլը տեղեկացնում է Սիրիայի հարավում գործող քրդական զինված խմբավորման մասին, որը վերջերս համաձայնագիր է կնքել սիրիամետ քրդական «Դեմոկրատական միության» ռազմական թևի հետ՝ պաշտպանելու համար Սիրիայի տարբեր հատվածները, որոնց աշխարհագրական անունները չեն նշվում։ Ընդդիմադիր կոալիցիայի անդամ, քրիստոնյա Միշել Կիլոն, որն ավելի վաղ մեղադրել էր սիրիացի քրիստոնյաներին, որովհետև նրանք չեն ցանկանում միանալ սիրիական հեղափոխությանն ու նրանց անվանել էր «մարդիկ, որոնց մոլորության մեջ է գցել քրիստոնեական եկեղեցին», այս առիթով հերթական սադրիչ և սուտ լուրն է տարածել. իբր, քրդական խմբավորումների համաձայնագրին միացել է նաև Սիրիական ազատ բանակը։ Եվ սա՝ այն դեպքում, երբ Սիրիայի հյուսիսում ոչ մի ապացույց չկա սիրիական բանակից առանձնացած զինվորականների առկայության մասին։ Այնտեղ գործում են «Ջաբհաթ Ան-Նուսրայի» տիպի իսլամիստական ավազակախմբերը։ Եվ համաձայնագիրն էլ քրդերը կնքել են հենց այդ ավազակախմբերին դիմակայելու համար։

Թուրքիան փորձում է ընդդիմանալ քրդական շարժմանը. թուրքամետ քրդական «Ազադի» կուսակցությունը պայմանավորվել է թուրքական հատուկ ծառայությունների հետ անցում ապահովել Սիրիայի հյուսիսում՝ իբր, վիրավորներին տեղափոխելու և սիրիական քրդերին հումանիտար օգնություն տրամադրելու համար։ Ձևավորվելու է նաև զինվորական մարմին քրդական շրջաններում ցրված 18 զինված կազմավորումներից։ Դրա գործառույթներն են լինելու Սիրիայի հյուսիսում բջջային և հեռուստա-ռադիոկապի պաշտպանությունը, թուրքական կողմի հետ հաղորդակցության ապահովումը, հումանիտար օգնության ցուցաբերումը զոհվածների և վիրավորվածների  ընտանիքներին և այլն։

Զինված «ընդդիմությունը» հետ չի մնում իր քաղաքական գործիչ-գործընկերներից և նոր պարագլուխ է փնտրում։ Որ Սիրիական ազատ բանակը պետք է նոր ղեկավար ունենա, այդ մասին մինչ այդ տեղեկացվում էր Սիրիական էլեկտրոնային բանակի պաշտոնական կայքում։ Մրցակցությունը ծավալվեց Սիրիական ազատ բանակի ներկայիս առաջնորդ Ռիյադ ալ-Ասաադի և ՍԱԲ գլխավոր շտաբի պետ Սալիմ Իդրիսի միջև։ Ե՛վ Սալիմ Իդրիսը, և՛ ալ-Ասաադը սիրիական բանակից առանձնացած սպաներ են։ Առաջինը ՍԱԲ շարքերն է անցել ալ-Ասաադից հետո։ Զինյալները կարծում են, որ դեռ վաղ է ՍԱԲ ղեկավարությունը նրան հանձնելու համար։ «Նա դեռ արժեքավոր ոչինչ չի արել ՍԱԲ ղեկավարությունն ստանձնելու համար»,- ասում են նրանք։ Երկու թեկնածուների դիրքորոշումները տարբերվում են շատ հարցերում. օրինակ, Իդրիսի հաշվարկներով՝ 140 հազարից ոչ պակաս զինյալներ են մարտնչում Ասադի դեմ, իսկ ՍԱԲ ընդհանուր թիվը կազմում է 310 հազար մարդ։ Ալ-Ասաադի տվյալներն ավելի համեստ են՝ բանակից առանձնացած 100 հազարից պակաս զինվորականներ։

Քուվեյթի «Սալաֆիական ումմա» կուսակցության գլխավոր քարտուղարության անդամի կարծիքով՝ «սիրիական հեղափոխության» թշնամիները դավադրություն են հյուսում ՍԱԲ-ի դեմ։ ՍԱԲ-ի և իսլամիստների միջև արյունալի բախումների հետևում կանգնած են արաբական և արևմտյան հատուկ ծառայությունները, որոնք պարբերաբար հանդիպումներ են կազմակերպում Հորդանանի մայրաքաղաքում։ Քուվեյթի քաղաքական գործչի կարծիքով՝  հարվածն առաջին հերթին բաժին կհասնի «Ջաբհաթ Ան-Նուսրային» և մյուս իսլամիստական զինված կազմավորումներին։ «Դավադրության» նպատակն այն է, որ արաբական և արևմտյան երկրների ջանքերով ՍԱԲ վերահսկողության տակ դրվեն Սիրիայի տարածքում մարտնչող իսլամիստական խմբավորումները։

Արդեն տեղեկություն է ստացվել այն մասին, որ այսօր «Սիրիայի բարեկամների» Հռոմի հանդիպման ժամանակ ԱՄՆ-ը համաձայնել է 60 մլն դոլար հատկացնել սիրիական կոալիցիային։ «Օգնությունը» կտրամադրվի ՍԱԲ-ին։ Մոազ Խաթիբը պահանջել է նաև, որ համաշխարհային հանրությունը ճնշում գործադրի սիրիական իշխանությունների վրա և ստիպի նրանց բացել անվտանգության ցամաքային միջանցքները՝ Սիրիայի տարածքում «օգնություն» ստանալն ապահովելու համար։ Սիրիական արյունալի սպանդը նա անվանել է «խաղաղ հեղափոխություն» և պահանջել է, որ սիրիական իշխանությունները ցրեն հատուկ ծառայությունները և իրենք էլ հրաժարական տան։ «Սիրիայի սրտակից բարեկամների» հանդիպմանը 11 երկիր էր մասնակցում։

«Սիրիական ընդդիմություն» հորջորջվող քաղաքական և զինված ուժերն իրենց գոյության առաջին իսկ օրվանից առայսօր փորձում են գոնե ինչ-որ քաղաքական կշիռ ձեռք բերել միջազգային ասպարեզում, բայց վերոնշյալ փաստերը վկայում են կոալիցիայի ներսում առկա տարբեր ուժերի և ՍԱԲ-ի միջև խոր հակասությունների մասին, որոնցից յուրաքանչյուրը ստիպված է բախվել ոչ միայն ներքին մասնատման խնդրին, այլև ենթարկվում է դրսի ճնշմանը։ Հատկանշական է, որ «անցումային կառավարության» նոր կազմն այս անգամ հիմնականում ներկայացված է սիրիական բանակից առանձնացած սպաներով, ինչը վկայում է ՍԱԲ-ը կոալիցիայի կողմը գրավելու, ինչպես նաև առաջինին Ասադի անկումից հետո Սիրիայի ռազմաքաղաքական կառավարման ոլորտի հիմնական գործառույթները հանձնելու մտադրության  մասին։ Թե ինչի կարող է հանգեցնել իշխանությունը Թուրքիային ենթակա ՍԱԲ կազմավորումներին հանձնելը՝ ես արդեն գրել եմ «Մի քանի խոսք Սիրիական ազատ բանակի մասին» հոդվածում։ Եվ ամեն բան վկայում է իրադարձությունների հենց նման զարգացման մասին։ Թուրքիայի կողմից զուգահեռաբար վարվում է Սիրիայի հյուսիսում թուրքական քրդերի օգնությամբ քրդական ազդեցության չեզոքացման գործընթաց։ Մոազ Խաթիբի նոր նստավայրը Թուրքիայի տարածքում պետք է Էրդողանի անվերապահ ազդեցության ևս մեկ հավաստումը լինի ոչ միայն սիրիական կոալիցիայի ու ՍԱԲ-ի, այլ նաև Սիրիայի հյուսիսային շրջանների վրա՝ այնտեղ ապրող քրդերով հանդերձ։ Սակայն  նախկին սիրիական, իսկ այժմ՝ թուրքական Հաթայ նահանգում ապրող ալավիները, որոնք աջակցում են Ասադին, իրենք էլ են աստիճանաբար քաղաքական ակտիվության նշաններ ցուցաբերում։ Անհրաժեշտության դեպքում Ասադը կարող է ի շահ իրեն օգտագործել այդ պոտենցիալը։ Այդ ժամանակ Թուրքիան ինքը կհայտնվի Սիրիայի քրդերի և իր տարածքում ապրող ալավիների սեղմօղակում։

էլեկտրոնային օրաթերթ «Ազգային գաղափար» | Նորություններ Հայաստանից




Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները

 

Վերադարձ դեպի ցուցակ


Ուղարկել մեկնաբանություն

Ոչ նորմատիվային բառապաշար, գովազդ, այլ ռեսուրսներին հղումներ պարունակող և սույն նյութին չառնչվող մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից

Ձեր անունը : *

Մեկնաբանություն : *

Մուտքագրեք նկարում պատկերված տառերը (չկարեվորելով մեծատառերը)

Նորություններ գործընկերներից

Loading...


Национальная идея

новости Армении, аналитика, публикации, комментарии

добавить на Яндекс




SELECTORNEWS



Новости России


Загружается, подождите...


Добавить свое объявление
Загрузка...


Տեսանյութեր

Ընտրեք ինձի

Հրապարակումներ


08.05.2013
Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Նոր կառավարության նշանակման առիթով. ժողովուրդը պարտավոր է գոհ լինել

Նոր կառավարության նշանակման առիթով. ժողովուրդը պարտավոր է գոհ լինել



06.05.2013
Զառա ՂԱԶԱՐՅԱՆ
ՀԱԿ-ի փոխարեն «Բարև Երևան» կամ՝ ի՞նչ փոխվեց չորս տարի անց

ՀԱԿ-ի փոխարեն «Բարև Երևան» կամ՝ ի՞նչ փոխվեց չորս տարի անց



03.05.2013
Զառա ՂԱԶԱՐՅԱՆ
Իշխանությունը՝ քաղաքացուն, Մենք կարող ենք ավելին, Բարև Երևան, Փոխելու ենք՝ սկսենք Երևանից, Ավելի լավ Երևան… կամ՝ քարոզարշավի ամփոփում

Իշխանությունը՝ քաղաքացուն, Մենք կարող ենք ավելին, Բարև Երևան, Փոխելու ենք՝ սկսենք Երևանից, Ավելի լավ Երևան… կամ՝ քարոզարշավի ամփոփում



01.05.2013
Աննա ԲԵԳԼԱՐՅԱՆ
Ատելություն վրացական ձևով

Ատելություն վրացական ձևով



30.04.2013
Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Արա Աբրահամյանը պայքարում է հայկական մշակույթի պատվազրկման համար

Արա Աբրահամյանը պայքարում է հայկական մշակույթի պատվազրկման համար



29.04.2013
Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Ռոնալդոյի, մրցավազքի մյուս մասնակիցների և մարզադաշտի դատարկության մասին

Ռոնալդոյի, մրցավազքի մյուս մասնակիցների և մարզադաշտի դատարկության մասին



29.04.2013
Աննա ԲԵԳԼԱՐՅԱՆ
ԱՄՆ-ը հանում է պահած հարավադրբեջանական խաղաթուղթը

ԱՄՆ-ը հանում է պահած հարավադրբեջանական խաղաթուղթը



26.04.2013
Զառա ՂԱԶԱՐՅԱՆ
Տուժում է մանր ու միջին բիզնեսը…

Տուժում է մանր ու միջին բիզնեսը…



26.04.2013
Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Գողականի» դեմ ոստիկանության և դատախազության հաջող պայքարի մասին

«Գողականի» դեմ ոստիկանության և դատախազության հաջող պայքարի մասին



24.04.2013
Աննա ԲԵԳԼԱՐՅԱՆ
Ադրբեջանն ընդհատում է Ռուսաստանի հետ բանակցությունները նոր սպառազինության գնման վերաբերյալ. հայե՞րն են մեղավոր

Ադրբեջանն ընդհատում է Ռուսաստանի հետ բանակցությունները նոր սպառազինության գնման վերաբերյալ. հայե՞րն են մեղավոր



24.04.2013
Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Կրքեր Գյումրիում

Կրքեր Գյումրիում



23.04.2013
Աննա ԲԵԳԼԱՐՅԱՆ
Ադրբեջանը խաղեր է տալիս Մերձավոր Արևելքում

Ադրբեջանը խաղեր է տալիս Մերձավոր Արևելքում


Լրահոս


08.05.2013 / 17:48
ՄԱԴՈՆՆԱՆ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՆԿԱՐ Է ՎԱՃԱՌԵԼ ԿԱՆԱՆՑ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

ՄԱԴՈՆՆԱՆ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՆԿԱՐ Է ՎԱՃԱՌԵԼ ԿԱՆԱՆՑ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ



08.05.2013 / 17:40
ՓԱԿ ՇՈՒԿԱՅԻ ԱՊՕՐԻՆԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ ՉԻ ԼՈՒԾՎԵԼ. ՄԻՊ

ՓԱԿ ՇՈՒԿԱՅԻ ԱՊՕՐԻՆԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ ՉԻ ԼՈՒԾՎԵԼ. ՄԻՊ



08.05.2013 / 17:26
ՍՊԱՆՎԱԾ ՄԱՏՈՒՑՈՂՈՒՀՈՒ ԲՆԱԿԱՐԱՆ ՀԱՃԱԽ ԵՆ ՏՂԱՆԵՐ ԱՅՑԵԼԵԼ, ՀԱՅՀՈՅԵԼ

ՍՊԱՆՎԱԾ ՄԱՏՈՒՑՈՂՈՒՀՈՒ ԲՆԱԿԱՐԱՆ ՀԱՃԱԽ ԵՆ ՏՂԱՆԵՐ ԱՅՑԵԼԵԼ, ՀԱՅՀՈՅԵԼ



08.05.2013 / 17:17
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ԵՆ ԿՐԻՄԻՆԱԼԻՆ, ՊՈՌՆԻԿՆԵՐԻՆ. ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆ

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ԵՆ ԿՐԻՄԻՆԱԼԻՆ, ՊՈՌՆԻԿՆԵՐԻՆ. ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆ



08.05.2013 / 17:10
ԲԵՐԵԶՈՎՍԿՈՒՆ ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐԵԼ ԵՆ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՄԵՆԱՄԵԾ ԳԵՐԵԶՄԱՆԱՏԱՆԸ

ԲԵՐԵԶՈՎՍԿՈՒՆ ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐԵԼ ԵՆ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՄԵՆԱՄԵԾ ԳԵՐԵԶՄԱՆԱՏԱՆԸ



08.05.2013 / 16:57
ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ ԱՅՑԵԼԵԼ Է ԵՌԱԲԼՈՒՐ

ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ ԱՅՑԵԼԵԼ Է ԵՌԱԲԼՈՒՐ



08.05.2013 / 16:28
ՆԱՎԸ ԲԱԽՎԵԼ Է ԴԻՍՊԵՏՉԵՐԱԿԱՆ ԱՇՏԱՐԱԿԻՆ. 7 ՄԱՐԴ ԶՈՀՎԵԼ Է

ՆԱՎԸ ԲԱԽՎԵԼ Է ԴԻՍՊԵՏՉԵՐԱԿԱՆ ԱՇՏԱՐԱԿԻՆ. 7 ՄԱՐԴ ԶՈՀՎԵԼ Է



08.05.2013 / 16:21
ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳԻՆ ՄԱՅԻՍԻ 9-ԻՆ ՄԻ ՇԱՐՔ ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐ ԿՄԱՏՈՒՑԻ

ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳԻՆ ՄԱՅԻՍԻ 9-ԻՆ ՄԻ ՇԱՐՔ ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐ ԿՄԱՏՈՒՑԻ



08.05.2013 / 16:05
ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔԸ ՄԱՅԻՍԻ 8-ԻՆ

ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔԸ ՄԱՅԻՍԻ 8-ԻՆ



08.05.2013 / 16:03
ՄԵՐ ՀԱՂԹԱԿԱՆ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ ՄԵԶ ՄՂՈՒՄ ԵՆ ՆՈՐ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ. ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

ՄԵՐ ՀԱՂԹԱԿԱՆ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ ՄԵԶ ՄՂՈՒՄ ԵՆ ՆՈՐ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ. ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ



08.05.2013 / 16:02
ՔՐԵԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԵՐ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԿԵՆԹԱՐԿՎԵՆ

ՔՐԵԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԵՐ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԿԵՆԹԱՐԿՎԵՆ



08.05.2013 / 15:55
ԲԵՐԵԶՈՎՍԿԻՆ ՄԱՀԻՑ 9 ՕՐ ԱՌԱՋ ՓՈԽԵԼ Է ԿՏԱԿԸ

ԲԵՐԵԶՈՎՍԿԻՆ ՄԱՀԻՑ 9 ՕՐ ԱՌԱՋ ՓՈԽԵԼ Է ԿՏԱԿԸ



08.05.2013 / 15:49
ՊՈՒՏԻՆԸ ՊԱՇՏՈՆԱՆԿ Է ԱՐԵԼ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ ՍՈՒՐԿՈՎԻՆ

ՊՈՒՏԻՆԸ ՊԱՇՏՈՆԱՆԿ Է ԱՐԵԼ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ ՍՈՒՐԿՈՎԻՆ



08.05.2013 / 15:43
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱՄԷ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏՆԵՐԸ ԿՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱՄԷ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏՆԵՐԸ ԿՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵՆ



08.05.2013 / 15:30
ԱՎԱՆՈՒՄ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԵՂԲԱՅՐՆԵՐԻ ԵՆ ԴԱՆԱԿԱՀԱՐԵԼ

ԱՎԱՆՈՒՄ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԵՂԲԱՅՐՆԵՐԻ ԵՆ ԴԱՆԱԿԱՀԱՐԵԼ



08.05.2013 / 15:21
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՊՈԱԿ-ՆԵՐԸ ԿՀԱՄԱԼՐՎԵՆ ՈՐԱԿՅԱԼ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐՈՎ

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՊՈԱԿ-ՆԵՐԸ ԿՀԱՄԱԼՐՎԵՆ ՈՐԱԿՅԱԼ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐՈՎ



08.05.2013 / 15:19
ՎԱՐՉԱՊԵՏՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԵՐԻՆ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻՆ

ՎԱՐՉԱՊԵՏՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԵՐԻՆ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻՆ



08.05.2013 / 14:41
ՄԱՅՔԼ ՋԵՔՍՈՆԻ ՄԱՀՎԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ ՀՍՏԱԿԵՑՎԵԼ ԵՆ

ՄԱՅՔԼ ՋԵՔՍՈՆԻ ՄԱՀՎԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ ՀՍՏԱԿԵՑՎԵԼ ԵՆ



08.05.2013 / 14:24
ԿԱԼԱՁԵՆ ԿՈՇՏ Է ԱՐՁԱԳԱՆՔԵԼ ՍԱԱԿԱՇՎԻԼԻԻ՝ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ ԳԱԶ ԳՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ

ԿԱԼԱՁԵՆ ԿՈՇՏ Է ԱՐՁԱԳԱՆՔԵԼ ՍԱԱԿԱՇՎԻԼԻԻ՝ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ ԳԱԶ ԳՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ



08.05.2013 / 14:08
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՏԵՂ ԳՏԱԾ ՕՐԻՆԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՓԱՍՏՈՎ ԵՎՍ 2 ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ Է ՀԱՐՈՒՑՎԵԼ

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՏԵՂ ԳՏԱԾ ՕՐԻՆԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՓԱՍՏՈՎ ԵՎՍ 2 ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ Է ՀԱՐՈՒՑՎԵԼ



08.05.2013 / 14:06
ԳԻՎԻ ԹԱՐԳԱՄԱՁԵՆ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է ՀԱՅՐԵՆԻՔ

ԳԻՎԻ ԹԱՐԳԱՄԱՁԵՆ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է ՀԱՅՐԵՆԻՔ



08.05.2013 / 13:54
ՄԻԼԻԱՐԴԱՏԵՐԵՐԻ ՄԵԾ ՄԱՍՆ ԱՊՐՈՒՄ ԵՆ ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ ԵՎ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ

ՄԻԼԻԱՐԴԱՏԵՐԵՐԻ ՄԵԾ ՄԱՍՆ ԱՊՐՈՒՄ ԵՆ ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ ԵՎ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ



08.05.2013 / 13:49
ՄԻ ՇԱՐՔ ԱՆՁԻՔ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼ ԵՆ ՇՔԱՆՇԱՆՆԵՐՈՎ ԵՎ ՄԵԴԱԼՆԵՐՈՎ

ՄԻ ՇԱՐՔ ԱՆՁԻՔ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼ ԵՆ ՇՔԱՆՇԱՆՆԵՐՈՎ ԵՎ ՄԵԴԱԼՆԵՐՈՎ



08.05.2013 / 12:53
ՄԱՅՔԼ ՋԵՔՍՈՆԸ ԿՐԿԻՆ ՄԵՂԱԴՐՎՈՒՄ Է ՍԵՌԱԿԱՆ ՈՏՆՁԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵՋ

ՄԱՅՔԼ ՋԵՔՍՈՆԸ ԿՐԿԻՆ ՄԵՂԱԴՐՎՈՒՄ Է ՍԵՌԱԿԱՆ ՈՏՆՁԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵՋ



08.05.2013 / 12:47
ԲԱՆԳԼԱԴԵՇՈՒՄ ՇԵՆՔԻ ՓԼՈՒԶՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԶՈՀԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՍԵԼ Է 761-Ի

ԲԱՆԳԼԱԴԵՇՈՒՄ ՇԵՆՔԻ ՓԼՈՒԶՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԶՈՀԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՍԵԼ Է 761-Ի



08.05.2013 / 12:36
ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՈՒՄՈՎ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՆՈՐ ԷՋ Է ԲԱՑՎՈՒՄ. ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՈՒՄՈՎ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՆՈՐ ԷՋ Է ԲԱՑՎՈՒՄ. ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ



08.05.2013 / 12:32
ՏՂԱՄԱՐԴԻԿ ՍԿՍԵԼ ԵՆ ԽՈՒՍԱՓԵԼ ՍԵՔՍԻՑ

ՏՂԱՄԱՐԴԻԿ ՍԿՍԵԼ ԵՆ ԽՈՒՍԱՓԵԼ ՍԵՔՍԻՑ



08.05.2013 / 12:03
ԱՅՍՕՐ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԵՎ ԿԱՐՄԻՐ ՄԱՀԻԿԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐՆ Է

ԱՅՍՕՐ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԵՎ ԿԱՐՄԻՐ ՄԱՀԻԿԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐՆ Է



08.05.2013 / 11:54
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԲԱՐՁՐԱՑՆԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐՆ ՈՒ ԹՈՇԱԿՆԵՐԸ. ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԲԱՐՁՐԱՑՆԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐՆ ՈՒ ԹՈՇԱԿՆԵՐԸ. ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ



08.05.2013 / 11:37
ՄԱՅԻՍՅԱՆ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ Է ԲԱՑՎԵԼ

ՄԱՅԻՍՅԱՆ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ Է ԲԱՑՎԵԼ



08.05.2013 / 11:33
ԱՆԴՐԵՅ ՊՅԱՏԱԽԻՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է «ԱՐՄԵՆՏԵԼ»-Ի ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆ

ԱՆԴՐԵՅ ՊՅԱՏԱԽԻՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է «ԱՐՄԵՆՏԵԼ»-Ի ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆ



08.05.2013 / 11:25
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀՐԱՄԱՆԱԳՐԵՐ Է ՍՏՈՐԱԳՐԵԼ ԵՎ ՆՇԱՆԱԿԵԼ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻՆ

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀՐԱՄԱՆԱԳՐԵՐ Է ՍՏՈՐԱԳՐԵԼ ԵՎ ՆՇԱՆԱԿԵԼ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻՆ



08.05.2013 / 11:15
ՊԱՏԱՀԱՐ ՎԱՅՔ-ԵՂԵԳՆԱՁՈՐ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ. 22-ԱՄՅԱ ԵՐԻՏԱՍԱՐԴԸ ՄԱՀԱՑԵԼ Է

ՊԱՏԱՀԱՐ ՎԱՅՔ-ԵՂԵԳՆԱՁՈՐ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ. 22-ԱՄՅԱ ԵՐԻՏԱՍԱՐԴԸ ՄԱՀԱՑԵԼ Է



08.05.2013 / 11:12
ՄԱԿ-Ը ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ Է ԳԵՐՄԱՆԱՑԻ ՊՈՌՆՈԱՍՏՂԻ TWITTER-Ի ԷՋԻՆ (FOTO)

ՄԱԿ-Ը ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ Է ԳԵՐՄԱՆԱՑԻ ՊՈՌՆՈԱՍՏՂԻ TWITTER-Ի ԷՋԻՆ (FOTO)



08.05.2013 / 11:09
ՍԵՐԳՈ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ՎԵՐԱՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ

ՍԵՐԳՈ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ՎԵՐԱՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ



08.05.2013 / 10:55
ԵՐԵՎԱՆՈՒՄ 23-ԱՄՅԱ ՄԱՏՈՒՑՈՂՈՒՀՈՒՆ ԳՏԵԼ ԵՆ ՊԱՐԱՆՈՑԸ ԿՏՐԱԾ ՎԻՃԱԿՈՒՄ

ԵՐԵՎԱՆՈՒՄ 23-ԱՄՅԱ ՄԱՏՈՒՑՈՂՈՒՀՈՒՆ ԳՏԵԼ ԵՆ ՊԱՐԱՆՈՑԸ ԿՏՐԱԾ ՎԻՃԱԿՈՒՄ



08.05.2013 / 10:46
ՕՎԻՐ-Ի ՊԵՏՆ ԱԶԱՏՎԵԼ Է ԱՇԽԱՏԱՆՔԻՑ

ՕՎԻՐ-Ի ՊԵՏՆ ԱԶԱՏՎԵԼ Է ԱՇԽԱՏԱՆՔԻՑ



08.05.2013 / 10:42
ՎԱՆԵՍԱ ՊԱՐԱԴԻՆ ՑՆՑՈՒՄ Է ՖՐԱՆՍԻԱՆ (FOTO)

ՎԱՆԵՍԱ ՊԱՐԱԴԻՆ ՑՆՑՈՒՄ Է ՖՐԱՆՍԻԱՆ (FOTO)



08.05.2013 / 10:35
ԸՆԿԵՐՆԵՐԸ ԳՐԿԵԼ ԵՆ ԱՆՈՒՇԻՆ ՈՒ ՆՐԱ ԿԱՄՔԻՆ ՀԱԿԱՌԱԿ ՄՏՑՐԵԼ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅԻ ՍՐԱՀ

ԸՆԿԵՐՆԵՐԸ ԳՐԿԵԼ ԵՆ ԱՆՈՒՇԻՆ ՈՒ ՆՐԱ ԿԱՄՔԻՆ ՀԱԿԱՌԱԿ ՄՏՑՐԵԼ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅԻ ՍՐԱՀ



08.05.2013 / 10:31
ԱԴՐԲԵՋԱՆԸ ՖՐԵԶՆՈՅԻՆ ԽՆԴՐՈՒՄ Է ՉԱՋԱԿՑԵԼ ԱՐՑԱԽԻՆ

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՖՐԵԶՆՈՅԻՆ ԽՆԴՐՈՒՄ Է ՉԱՋԱԿՑԵԼ ԱՐՑԱԽԻՆ


Ընթերցողների նամակներ:

31.07.2012
Ա.Հակոբյան
Բաց նամակ ՀՀ Նախագահին

Բաց նամակ ՀՀ Նախագահին



19.08.2008
ՀԱՆԵՑԵ’Ք ԴԻՄԱԿՆԵՐԸ` ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է



Loading...




Новости СМИ2


Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: , n-idea.am