Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский RSS RSS    Կայքի քարտեզը
Փնտրել : 

 Հրապարակումներ


04.03.2013

«Օպերների» գործն ուղարկվել է դատարան. գործընկերներն այն շինծու են համարում

Լանա ՄՇԵՑՅԱՆ

Ոստիկանության Գյումրու բաժնի պետ Վահան Դանիելյանի պաշտոնաթողությունը որևէ մեկին չզարմացրեց։ Ըստ էության, հասկանալի էր, թե ով է լինելու հաջորդը Շիրակի մարզպետ, գեներալ-մայոր Աշոտ Գիզիրյանից հետո։ Իսկ ահա նոր նշանակումը, կարծես, իրավապահ մարմիններում բոլորի սրտովը չէր։ Խոսքը ոչ վաղ անցյալում ոստիկանության Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների բաժնի պետ, գնդապետ Սարգիս Մարտիրոսյանի մասին է։ 2012թ. նոյեմբերին նա ազատվել էր զբաղեցրած պաշտոնից և ուղարկվել «կադրային ռեզերվ», որտեղ սպասում էր նոր նշանակման։ Ընդ որում, ոչ թե մենակ, այլ նույն բաժնի քրեական հետախուզության գծով գործընկեր Արթուր Մկրտչյանի հետ։

Վերջինս դեռևս սպասողական վիճակում է, բայց լուրեր են տարածվում, որ շուտով նա ևս բավական լավ աշխատանք կստանա։ Իսկ ահա Ս.Մարտիրոսյանի պաշտոնի ակնհայտ բարձրացումն անհասկանալի է իր որոշ գործընկերների համար։ Նրանք վստահ են, որ հենց նրա մեղքով անարդարացի տուժել են նույն բաժնի երկու օպերլիազորներ Արտակ Բարսեղյանը և Խաչիկ Բախբուդարյանը։ Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) միջնորդության հիման վրա տրված ձերբակալման թույլտվությունը կայացվել էր 2012թ. դեկտեմբերի 18-ին՝ Կենտրոնի և Նորք-Մարաշի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մխիթար Պապոյանի կողմից։ Դատարանը երկու անգամ մերժել է փաստաբան Արայիկ Ալվանդյանի՝ ձերբակալությունը քաղաքից չբացակայելու ստորագրությունով կամ գրավի կիրառումով փոխարինելու միջնորդությունը։ Օրերս գործով քննիչ Վարդան Հարությունյանը կազմել էր մեղադրական եզրակացություն, այսինքն՝ նախաքննությունն ավարտված է, իսկ փայլուն հեղինակությամբ և «ծառայության» ցուցակով օպերլիազորները մինչ օրս ճաղերի հետևում են՝ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում։ Եվ այս ամենը՝ ավազակ-կրկնահանցագործ, գող և թմրամոլ Ռուբեն Հովսեփյանի («Ռուբենչիկ») մերկապարանոց մեղադրանքների հիման վրա։ Վերջինս, ինչպես վկայում են տեղեկացված մարդիկ, լուրջ «հովանավորող» ունի բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում։ Սակայն բանն, ինչպես երևում է, միայն դա չէ։ Ոստիկանության համակարգի որոշ աշխատակիցներ գտնում են, որ այստեղ կան «համակարգի խոր արմատներ ունեցող, թաքնված դրդապատճառներ»։ Եվ մեղադրում են Ս.Մարտիրոսյանին այն բանի համար, որ նրա «ոչ պրոֆեսիոնալիզմի» պատճառով տուժել են Ա.Բարսեղյանն ու Խ.Բախբուդարյանը։

Վերջինները, համաձայն ՀՔԾ մեղադրական եզրակացության, մեղադրվում են ՀՀ ՔՕ 309-րդ և 314-րդ հոդվածներով (պաշտոնեական լիազորությունների չարաշահում և ծառայողական կեղծիք)։ Հետաքննության մարմնի համաձայն, ոստիկանների մեղքն այն է, որ նրանք բռնություն են կիրառել Երևանի բնակիչ Ռուբեն Հովսեփյանի նկատմամբ։

Որքան մեզ հայտնի է, Ա.Բարսեղյանն ու Խ.Բախբուդարյանը երկար ժամանակ հետևել են հայտնի կրկնահանցագործի «արկածներին»։ Կուտակելով տուժածների ցուցմունքներով ուղեկցվող բավական ծավալուն «դոսյե»՝ օպերլիազորները նրան ձերբակալելու գործողություն ձեռնարկեցին։ Հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրի համաձայն, ձերբակալվածն առաջին իսկ րոպեներից համագործակցության գնաց։ Եվ նույնիսկ պատմեց այնպիսի «արարքներ», որոնց մասին օպերլիազորները չէին էլ կասկածում։ Օրինակ, հայտնի էր նրա կատարած վեց բնակարանային գողությունների մասին, իսկ նա հաճույքով խոստովանեց նաև յոթերորդի մասին, ընդ որում՝ բոլոր մանրամասներով։ Որևէ պահանջ Բարսեղյանին և Բախբուդարյանին չի ներկայացրել։ Որևէ պահանջի մասին չէր բարձրաձայնել նաև այն ժամանակ, երբ նրան այցելեցին մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչները։ Դժգոհությունը ծագեց անմիջապես այն բանից հետո, երբ նրան այցելեց փաստաբանը։ Այստեղ Ռ.Հովսեփյանը հայտարարեց, որ ցուցմունք է տվել ֆիզիկական ճնշման տակ, այլ կերպ ասած, իբր նրան դաժան ծեծի են ենթարկել։ Իսկ նա, պարզվում է, որևէ հակաիրավական արարք թույլ չի տվել և հերթական «դոզայի» համար անհրաժեշտ գումարը վաստակել է ազնիվ ճանապարհով (այն դեպքում, երբ  բռնվել էր հանցագործության վայրում)։ Իրականում, ըստ իրավապահ համակարգի մեր աղբյուրի, Ռուբենչիկի մարմնի վրա ծեծի հետքերը բացատրվում են նրանով, որ նախօրեին նա ծեծկռտուք էր հրահրել, որն արձանագրել էին փողոցի տեսախցիկները։

Սակայն հանցագործի ցուցմունքները բավարար էին հապճեպ քրեական գործ հարուցելու և ոստիկանության լավ համարում ունեցող երկու աշխատակիցներին ձերբակալելու համար։ Ի դեպ, «Ռուբենչիկի» հարցով բաժնում զբաղվել է մոտ տասը աշխատակից, իսկ խնդիրը «ջարդվել» է երկուսի գլխին։ Գործընկերներն առաջին իսկ օրվանից պնդում են, որ օպերլիազորներն ընդամենը կատարել են իրենց պարտքը, ընդ որում՝ անբասիր, իսկ տուժել են ուրիշների պատճառով։ Նրանց խոսքով, եթե նույնիսկ փաստաթղթերի ձևակերպման ժամանակ ինչ-ինչ սխալներ են եղել, ապա միայն՝ Ս.Մարտիրոսյանի կողմից. չէ՞ որ գլխավորը նա է։ Բացի այդ, օպերլիազորներին համարում են ներգերատեսչական ինտրիգների զոհեր, ակնարկում են համակարգի որոշ առաջին դեմքերի հետ Ս.Մարտիրոսյանի լարված հարաբերությունների, ինչպես նաև այն մասին, որ, չի բացառվում, թե այս երկուսի միջոցով ուզում էին «գցել» հենց իրեն։ Մանավանդ որ նրան աշխատանքից ազատեցին անմիջապես այն բանից հետո, երբ «Ռուբենչիկի» շուրջ պտտվեց այս ամբողջ պատմությունը։

Սակայն չհաջողվեց հասնել նրան, որ բաժնի պետը կիսեր պատասխանատվությունը ենթակաների հետ միասին։ Գործնականում ստացվեց ճիշտ հակառակը. Մարտիրոսյանի պաշտոնը բարձրացվեց, իսկ օպերլիազորները կրակն ընկան՝ բառիս բուն իմաստով։ Ի դեպ, ի պատիվ վերջինների նշենք, որ կենտրոնի բնակիչները նամակով դիմել են նախագահին՝ գործի քննությունն իր վերահսկողության տակ վերցնելու և անօրինություն թույլ չտալու խնդրանքով։ Նամակը մնացել է անարձագանք։

Օպերլիազորների գործով մեղադրական եզրակացությունն արդեն ուղարկվել է մայրաքաղայի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարան։ Նշենք, որ «Ռուբենչիկի» գործով հետաքննությունը նույնպես արդեն ավարտված է։ Նա մեղադրվում է ՀՀ ՔՕ 177-րդ հոդվածով (գողություն)։ Մեր աղբյուրների համաձայն, «Ռուբենչիկը» հայտարարում է, որ եթե արդարացման և «դատարանի դահլիճից ազատ արձակման» երաշխիք ստանա, պատրաստ է հրաժարվել Բարսեղյանի և Բախբուդարյանի դեմ տված ցուցմունքներից։ Ահա այսպիսի լկտիություն։

Ձերբակալված ոստիկանների գործընկերների կարծիքով, Բարսեղյանի և Բախբուդարյանի տեղում կարող էր հայտնվել նրանցից յուրաքանչյուրը։ Այսօր ուսադիրավորները նույնպես պաշտպանված չեն ամենաթողությունից. օրինակն ակներև է։ Գուցե դատարա՞նն այս գործում գլուխ հանի։

Ինչ վերաբերում է Վլադիմիր Գասպարյանի կադրային նշանակումներին, ապա դրանց մասին կարելի է ասել ընդամենը մի բան. անքննելի են Գասպարյանի ճանապարհները...

էլեկտրոնային օրաթերթ «Ազգային գաղափար» | Նորություններ Հայաստանից




Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները

 

Վերադարձ դեպի ցուցակ


Կարծիքների քանակը - 4

Կարծիքներ

  • Левон14:06 | 13.03.2013
    Работа этого отдела полиции больше напоминает игру "клуба весёлых и находчивых", во всяком случае при расследовании уголовного дела №13146912, в котором я являюсь истцом, начатого 14 июня 2012г., так толком и не завершённого, то ли из-за профессиональной неподготовленности следователей, то ли сознательного провала уголовного дела. И в таком незавершенном, убого-безобразном виде, через шесть месяцев, дело передано в суд первой инстанции административных округов Кентрон и Норк Мараш.
  • Армен21:49 | 07.03.2013
    Я бы попросил отслеживать новости о судьбе двух этих ребят. Я о них много хорошего слышал.
  • Сюзи20:18 | 05.03.2013
    В статье представлена одна сторона медали, а возможно, есть и другая.Менты святыми не бывают, еще неизвестно, как на самом деле.
  • Армен16:52 | 04.03.2013
    Очень жаль оперов. Судя по отзывам коллег - отличные ребята, прекрасные спортсмены, грамотные специалисты. Отблагодарили, что называется, за хорошую службу, чтобы другим неповадно было. Когда научимся дорожить своими кадрами?Когда работать уже будет некому, да?

Ուղարկել մեկնաբանություն

Ոչ նորմատիվային բառապաշար, գովազդ, այլ ռեսուրսներին հղումներ պարունակող և սույն նյութին չառնչվող մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից

Ձեր անունը : *

Մեկնաբանություն : *

Մուտքագրեք նկարում պատկերված տառերը (չկարեվորելով մեծատառերը)

Նորություններ գործընկերներից

Loading...


Национальная идея

новости Армении, аналитика, публикации, комментарии

добавить на Яндекс




SELECTORNEWS



Новости России


Загружается, подождите...


Добавить свое объявление
Загрузка...


Տեսանյութեր

Ընտրեք ինձի

Հրապարակումներ


08.05.2013
Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Նոր կառավարության նշանակման առիթով. ժողովուրդը պարտավոր է գոհ լինել

Նոր կառավարության նշանակման առիթով. ժողովուրդը պարտավոր է գոհ լինել



06.05.2013
Զառա ՂԱԶԱՐՅԱՆ
ՀԱԿ-ի փոխարեն «Բարև Երևան» կամ՝ ի՞նչ փոխվեց չորս տարի անց

ՀԱԿ-ի փոխարեն «Բարև Երևան» կամ՝ ի՞նչ փոխվեց չորս տարի անց



03.05.2013
Զառա ՂԱԶԱՐՅԱՆ
Իշխանությունը՝ քաղաքացուն, Մենք կարող ենք ավելին, Բարև Երևան, Փոխելու ենք՝ սկսենք Երևանից, Ավելի լավ Երևան… կամ՝ քարոզարշավի ամփոփում

Իշխանությունը՝ քաղաքացուն, Մենք կարող ենք ավելին, Բարև Երևան, Փոխելու ենք՝ սկսենք Երևանից, Ավելի լավ Երևան… կամ՝ քարոզարշավի ամփոփում



01.05.2013
Աննա ԲԵԳԼԱՐՅԱՆ
Ատելություն վրացական ձևով

Ատելություն վրացական ձևով



30.04.2013
Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Արա Աբրահամյանը պայքարում է հայկական մշակույթի պատվազրկման համար

Արա Աբրահամյանը պայքարում է հայկական մշակույթի պատվազրկման համար



29.04.2013
Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Ռոնալդոյի, մրցավազքի մյուս մասնակիցների և մարզադաշտի դատարկության մասին

Ռոնալդոյի, մրցավազքի մյուս մասնակիցների և մարզադաշտի դատարկության մասին



29.04.2013
Աննա ԲԵԳԼԱՐՅԱՆ
ԱՄՆ-ը հանում է պահած հարավադրբեջանական խաղաթուղթը

ԱՄՆ-ը հանում է պահած հարավադրբեջանական խաղաթուղթը



26.04.2013
Զառա ՂԱԶԱՐՅԱՆ
Տուժում է մանր ու միջին բիզնեսը…

Տուժում է մանր ու միջին բիզնեսը…



26.04.2013
Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Գողականի» դեմ ոստիկանության և դատախազության հաջող պայքարի մասին

«Գողականի» դեմ ոստիկանության և դատախազության հաջող պայքարի մասին



24.04.2013
Աննա ԲԵԳԼԱՐՅԱՆ
Ադրբեջանն ընդհատում է Ռուսաստանի հետ բանակցությունները նոր սպառազինության գնման վերաբերյալ. հայե՞րն են մեղավոր

Ադրբեջանն ընդհատում է Ռուսաստանի հետ բանակցությունները նոր սպառազինության գնման վերաբերյալ. հայե՞րն են մեղավոր



24.04.2013
Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Կրքեր Գյումրիում

Կրքեր Գյումրիում



23.04.2013
Աննա ԲԵԳԼԱՐՅԱՆ
Ադրբեջանը խաղեր է տալիս Մերձավոր Արևելքում

Ադրբեջանը խաղեր է տալիս Մերձավոր Արևելքում


Լրահոս


08.05.2013 / 17:48
ՄԱԴՈՆՆԱՆ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՆԿԱՐ Է ՎԱՃԱՌԵԼ ԿԱՆԱՆՑ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

ՄԱԴՈՆՆԱՆ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՆԿԱՐ Է ՎԱՃԱՌԵԼ ԿԱՆԱՆՑ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ



08.05.2013 / 17:40
ՓԱԿ ՇՈՒԿԱՅԻ ԱՊՕՐԻՆԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ ՉԻ ԼՈՒԾՎԵԼ. ՄԻՊ

ՓԱԿ ՇՈՒԿԱՅԻ ԱՊՕՐԻՆԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ ՉԻ ԼՈՒԾՎԵԼ. ՄԻՊ



08.05.2013 / 17:26
ՍՊԱՆՎԱԾ ՄԱՏՈՒՑՈՂՈՒՀՈՒ ԲՆԱԿԱՐԱՆ ՀԱՃԱԽ ԵՆ ՏՂԱՆԵՐ ԱՅՑԵԼԵԼ, ՀԱՅՀՈՅԵԼ

ՍՊԱՆՎԱԾ ՄԱՏՈՒՑՈՂՈՒՀՈՒ ԲՆԱԿԱՐԱՆ ՀԱՃԱԽ ԵՆ ՏՂԱՆԵՐ ԱՅՑԵԼԵԼ, ՀԱՅՀՈՅԵԼ



08.05.2013 / 17:17
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ԵՆ ԿՐԻՄԻՆԱԼԻՆ, ՊՈՌՆԻԿՆԵՐԻՆ. ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆ

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ԵՆ ԿՐԻՄԻՆԱԼԻՆ, ՊՈՌՆԻԿՆԵՐԻՆ. ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆ



08.05.2013 / 17:10
ԲԵՐԵԶՈՎՍԿՈՒՆ ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐԵԼ ԵՆ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՄԵՆԱՄԵԾ ԳԵՐԵԶՄԱՆԱՏԱՆԸ

ԲԵՐԵԶՈՎՍԿՈՒՆ ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐԵԼ ԵՆ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՄԵՆԱՄԵԾ ԳԵՐԵԶՄԱՆԱՏԱՆԸ



08.05.2013 / 16:57
ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ ԱՅՑԵԼԵԼ Է ԵՌԱԲԼՈՒՐ

ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ ԱՅՑԵԼԵԼ Է ԵՌԱԲԼՈՒՐ



08.05.2013 / 16:28
ՆԱՎԸ ԲԱԽՎԵԼ Է ԴԻՍՊԵՏՉԵՐԱԿԱՆ ԱՇՏԱՐԱԿԻՆ. 7 ՄԱՐԴ ԶՈՀՎԵԼ Է

ՆԱՎԸ ԲԱԽՎԵԼ Է ԴԻՍՊԵՏՉԵՐԱԿԱՆ ԱՇՏԱՐԱԿԻՆ. 7 ՄԱՐԴ ԶՈՀՎԵԼ Է



08.05.2013 / 16:21
ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳԻՆ ՄԱՅԻՍԻ 9-ԻՆ ՄԻ ՇԱՐՔ ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐ ԿՄԱՏՈՒՑԻ

ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳԻՆ ՄԱՅԻՍԻ 9-ԻՆ ՄԻ ՇԱՐՔ ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐ ԿՄԱՏՈՒՑԻ



08.05.2013 / 16:05
ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔԸ ՄԱՅԻՍԻ 8-ԻՆ

ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔԸ ՄԱՅԻՍԻ 8-ԻՆ



08.05.2013 / 16:03
ՄԵՐ ՀԱՂԹԱԿԱՆ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ ՄԵԶ ՄՂՈՒՄ ԵՆ ՆՈՐ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ. ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

ՄԵՐ ՀԱՂԹԱԿԱՆ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ ՄԵԶ ՄՂՈՒՄ ԵՆ ՆՈՐ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ. ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ



08.05.2013 / 16:02
ՔՐԵԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԵՐ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԿԵՆԹԱՐԿՎԵՆ

ՔՐԵԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԵՐ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԿԵՆԹԱՐԿՎԵՆ



08.05.2013 / 15:55
ԲԵՐԵԶՈՎՍԿԻՆ ՄԱՀԻՑ 9 ՕՐ ԱՌԱՋ ՓՈԽԵԼ Է ԿՏԱԿԸ

ԲԵՐԵԶՈՎՍԿԻՆ ՄԱՀԻՑ 9 ՕՐ ԱՌԱՋ ՓՈԽԵԼ Է ԿՏԱԿԸ



08.05.2013 / 15:49
ՊՈՒՏԻՆԸ ՊԱՇՏՈՆԱՆԿ Է ԱՐԵԼ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ ՍՈՒՐԿՈՎԻՆ

ՊՈՒՏԻՆԸ ՊԱՇՏՈՆԱՆԿ Է ԱՐԵԼ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ ՍՈՒՐԿՈՎԻՆ



08.05.2013 / 15:43
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱՄԷ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏՆԵՐԸ ԿՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱՄԷ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏՆԵՐԸ ԿՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵՆ



08.05.2013 / 15:30
ԱՎԱՆՈՒՄ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԵՂԲԱՅՐՆԵՐԻ ԵՆ ԴԱՆԱԿԱՀԱՐԵԼ

ԱՎԱՆՈՒՄ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԵՂԲԱՅՐՆԵՐԻ ԵՆ ԴԱՆԱԿԱՀԱՐԵԼ



08.05.2013 / 15:21
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՊՈԱԿ-ՆԵՐԸ ԿՀԱՄԱԼՐՎԵՆ ՈՐԱԿՅԱԼ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐՈՎ

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՊՈԱԿ-ՆԵՐԸ ԿՀԱՄԱԼՐՎԵՆ ՈՐԱԿՅԱԼ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐՈՎ



08.05.2013 / 15:19
ՎԱՐՉԱՊԵՏՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԵՐԻՆ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻՆ

ՎԱՐՉԱՊԵՏՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԵՐԻՆ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻՆ



08.05.2013 / 14:41
ՄԱՅՔԼ ՋԵՔՍՈՆԻ ՄԱՀՎԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ ՀՍՏԱԿԵՑՎԵԼ ԵՆ

ՄԱՅՔԼ ՋԵՔՍՈՆԻ ՄԱՀՎԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ ՀՍՏԱԿԵՑՎԵԼ ԵՆ



08.05.2013 / 14:24
ԿԱԼԱՁԵՆ ԿՈՇՏ Է ԱՐՁԱԳԱՆՔԵԼ ՍԱԱԿԱՇՎԻԼԻԻ՝ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ ԳԱԶ ԳՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ

ԿԱԼԱՁԵՆ ԿՈՇՏ Է ԱՐՁԱԳԱՆՔԵԼ ՍԱԱԿԱՇՎԻԼԻԻ՝ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ ԳԱԶ ԳՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ



08.05.2013 / 14:08
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՏԵՂ ԳՏԱԾ ՕՐԻՆԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՓԱՍՏՈՎ ԵՎՍ 2 ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ Է ՀԱՐՈՒՑՎԵԼ

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՏԵՂ ԳՏԱԾ ՕՐԻՆԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՓԱՍՏՈՎ ԵՎՍ 2 ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ Է ՀԱՐՈՒՑՎԵԼ



08.05.2013 / 14:06
ԳԻՎԻ ԹԱՐԳԱՄԱՁԵՆ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է ՀԱՅՐԵՆԻՔ

ԳԻՎԻ ԹԱՐԳԱՄԱՁԵՆ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է ՀԱՅՐԵՆԻՔ



08.05.2013 / 13:54
ՄԻԼԻԱՐԴԱՏԵՐԵՐԻ ՄԵԾ ՄԱՍՆ ԱՊՐՈՒՄ ԵՆ ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ ԵՎ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ

ՄԻԼԻԱՐԴԱՏԵՐԵՐԻ ՄԵԾ ՄԱՍՆ ԱՊՐՈՒՄ ԵՆ ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ ԵՎ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ



08.05.2013 / 13:49
ՄԻ ՇԱՐՔ ԱՆՁԻՔ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼ ԵՆ ՇՔԱՆՇԱՆՆԵՐՈՎ ԵՎ ՄԵԴԱԼՆԵՐՈՎ

ՄԻ ՇԱՐՔ ԱՆՁԻՔ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼ ԵՆ ՇՔԱՆՇԱՆՆԵՐՈՎ ԵՎ ՄԵԴԱԼՆԵՐՈՎ



08.05.2013 / 12:53
ՄԱՅՔԼ ՋԵՔՍՈՆԸ ԿՐԿԻՆ ՄԵՂԱԴՐՎՈՒՄ Է ՍԵՌԱԿԱՆ ՈՏՆՁԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵՋ

ՄԱՅՔԼ ՋԵՔՍՈՆԸ ԿՐԿԻՆ ՄԵՂԱԴՐՎՈՒՄ Է ՍԵՌԱԿԱՆ ՈՏՆՁԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵՋ



08.05.2013 / 12:47
ԲԱՆԳԼԱԴԵՇՈՒՄ ՇԵՆՔԻ ՓԼՈՒԶՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԶՈՀԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՍԵԼ Է 761-Ի

ԲԱՆԳԼԱԴԵՇՈՒՄ ՇԵՆՔԻ ՓԼՈՒԶՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԶՈՀԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՍԵԼ Է 761-Ի



08.05.2013 / 12:36
ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՈՒՄՈՎ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՆՈՐ ԷՋ Է ԲԱՑՎՈՒՄ. ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՈՒՄՈՎ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՆՈՐ ԷՋ Է ԲԱՑՎՈՒՄ. ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ



08.05.2013 / 12:32
ՏՂԱՄԱՐԴԻԿ ՍԿՍԵԼ ԵՆ ԽՈՒՍԱՓԵԼ ՍԵՔՍԻՑ

ՏՂԱՄԱՐԴԻԿ ՍԿՍԵԼ ԵՆ ԽՈՒՍԱՓԵԼ ՍԵՔՍԻՑ



08.05.2013 / 12:03
ԱՅՍՕՐ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԵՎ ԿԱՐՄԻՐ ՄԱՀԻԿԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐՆ Է

ԱՅՍՕՐ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԵՎ ԿԱՐՄԻՐ ՄԱՀԻԿԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐՆ Է



08.05.2013 / 11:54
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԲԱՐՁՐԱՑՆԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐՆ ՈՒ ԹՈՇԱԿՆԵՐԸ. ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԲԱՐՁՐԱՑՆԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐՆ ՈՒ ԹՈՇԱԿՆԵՐԸ. ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ



08.05.2013 / 11:37
ՄԱՅԻՍՅԱՆ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ Է ԲԱՑՎԵԼ

ՄԱՅԻՍՅԱՆ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ Է ԲԱՑՎԵԼ



08.05.2013 / 11:33
ԱՆԴՐԵՅ ՊՅԱՏԱԽԻՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է «ԱՐՄԵՆՏԵԼ»-Ի ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆ

ԱՆԴՐԵՅ ՊՅԱՏԱԽԻՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է «ԱՐՄԵՆՏԵԼ»-Ի ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆ



08.05.2013 / 11:25
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀՐԱՄԱՆԱԳՐԵՐ Է ՍՏՈՐԱԳՐԵԼ ԵՎ ՆՇԱՆԱԿԵԼ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻՆ

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀՐԱՄԱՆԱԳՐԵՐ Է ՍՏՈՐԱԳՐԵԼ ԵՎ ՆՇԱՆԱԿԵԼ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻՆ



08.05.2013 / 11:15
ՊԱՏԱՀԱՐ ՎԱՅՔ-ԵՂԵԳՆԱՁՈՐ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ. 22-ԱՄՅԱ ԵՐԻՏԱՍԱՐԴԸ ՄԱՀԱՑԵԼ Է

ՊԱՏԱՀԱՐ ՎԱՅՔ-ԵՂԵԳՆԱՁՈՐ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ. 22-ԱՄՅԱ ԵՐԻՏԱՍԱՐԴԸ ՄԱՀԱՑԵԼ Է



08.05.2013 / 11:12
ՄԱԿ-Ը ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ Է ԳԵՐՄԱՆԱՑԻ ՊՈՌՆՈԱՍՏՂԻ TWITTER-Ի ԷՋԻՆ (FOTO)

ՄԱԿ-Ը ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ Է ԳԵՐՄԱՆԱՑԻ ՊՈՌՆՈԱՍՏՂԻ TWITTER-Ի ԷՋԻՆ (FOTO)



08.05.2013 / 11:09
ՍԵՐԳՈ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ՎԵՐԱՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ

ՍԵՐԳՈ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ՎԵՐԱՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ



08.05.2013 / 10:55
ԵՐԵՎԱՆՈՒՄ 23-ԱՄՅԱ ՄԱՏՈՒՑՈՂՈՒՀՈՒՆ ԳՏԵԼ ԵՆ ՊԱՐԱՆՈՑԸ ԿՏՐԱԾ ՎԻՃԱԿՈՒՄ

ԵՐԵՎԱՆՈՒՄ 23-ԱՄՅԱ ՄԱՏՈՒՑՈՂՈՒՀՈՒՆ ԳՏԵԼ ԵՆ ՊԱՐԱՆՈՑԸ ԿՏՐԱԾ ՎԻՃԱԿՈՒՄ



08.05.2013 / 10:46
ՕՎԻՐ-Ի ՊԵՏՆ ԱԶԱՏՎԵԼ Է ԱՇԽԱՏԱՆՔԻՑ

ՕՎԻՐ-Ի ՊԵՏՆ ԱԶԱՏՎԵԼ Է ԱՇԽԱՏԱՆՔԻՑ



08.05.2013 / 10:42
ՎԱՆԵՍԱ ՊԱՐԱԴԻՆ ՑՆՑՈՒՄ Է ՖՐԱՆՍԻԱՆ (FOTO)

ՎԱՆԵՍԱ ՊԱՐԱԴԻՆ ՑՆՑՈՒՄ Է ՖՐԱՆՍԻԱՆ (FOTO)



08.05.2013 / 10:35
ԸՆԿԵՐՆԵՐԸ ԳՐԿԵԼ ԵՆ ԱՆՈՒՇԻՆ ՈՒ ՆՐԱ ԿԱՄՔԻՆ ՀԱԿԱՌԱԿ ՄՏՑՐԵԼ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅԻ ՍՐԱՀ

ԸՆԿԵՐՆԵՐԸ ԳՐԿԵԼ ԵՆ ԱՆՈՒՇԻՆ ՈՒ ՆՐԱ ԿԱՄՔԻՆ ՀԱԿԱՌԱԿ ՄՏՑՐԵԼ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅԻ ՍՐԱՀ



08.05.2013 / 10:31
ԱԴՐԲԵՋԱՆԸ ՖՐԵԶՆՈՅԻՆ ԽՆԴՐՈՒՄ Է ՉԱՋԱԿՑԵԼ ԱՐՑԱԽԻՆ

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՖՐԵԶՆՈՅԻՆ ԽՆԴՐՈՒՄ Է ՉԱՋԱԿՑԵԼ ԱՐՑԱԽԻՆ


Ընթերցողների նամակներ:

31.07.2012
Ա.Հակոբյան
Բաց նամակ ՀՀ Նախագահին

Բաց նամակ ՀՀ Նախագահին



19.08.2008
ՀԱՆԵՑԵ’Ք ԴԻՄԱԿՆԵՐԸ` ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է



Loading...




Новости СМИ2


Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: , n-idea.am