Հրապարակումներ

Գլուխկոտրուկ ԱԱԾ-ի համար, կամ՝ այն մասին, թե ինչպես են իրականանում կամ չեն իրականանում ապուշների երազանքները
Ամեն օր չէ, որ այնպիսի իրավիճակի ականատեսն ենք դառնում, երբ իրենց մեծ քաղաքականությամբ զբաղվելու ունակ համարող մարդիկ հրապարակավ հայտարարում են գալիք կալանման մասին։ Բայց որ նախագահի մի թեկնածուի մահափորձը կատարողները ծանոթ դուրս գան մյուս թեկնածուին, այ, այդպիսի համընկնումն առհասարակ հազվադեպ բան է։ Խոսքն, իհարկե, մարտի 6-ի երեկոյան ձերբակալված էպոսագետ Վարդան Սեդրակյանի, ինչպես նաև ավելի վաղ Պարույր Հայրիկյանի վրա մահափորձի գործով ձերբակալված Խաչատուր Պողոսյանի և Սամվել Հարությունյանի մասին է. նրանցից մեկը վերանորոգել էր նախագահի նախկին թեկնածուի տունը, մյուսը՝ որպես վարորդ, ապահովել էր առաջինի աշխատանքը։
Եվ այսպես, մինչև ընտրությունները էպոսագետի կատարած կանխատեսումն իրականացավ։
Թեև, ինչպես տեղեկացրել է նրա փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը, պրն Սեդրակյանը համաձայն չէ ՀՀ Քր.Օր. 38-34-305 հոդվածներով ներկայացված մեղադրանքին (հանցակցություն պետական, քաղաքական կամ հասարակական գործչի մահափորձի մեջ)։ Կենցաղային մակարդակով ծանոթության փաստն ինքնին հիմք չի տալիս կարծելու, որ Սեդրակյանն ինչ-որ կերպ կապված է մահափորձի հետ։ Եվ ծանոթության մասին տեղեկատվությունը մամուլում հայտնվեց ամենևին էլ ոչ նրա ջանքերով։ Ավելի շուտ, այն «ձուլեցին» շահագրգիռ սուբյեկտները։ Մյուս կողմից, եթե Վ.Սեդրակյանն այդքան վստահ էր իր կանխատեսման մեջ, ապա տրամաբանորեն պետք է անհանգստանար և փորձեր խուսափել պատասխանատվությունից։ Անգամ երբ լրագրողները տառացիորեն ձերբակալության օրը նրան զանգով նախազգուշացրին սպասվող կալանման և խուզարկության մասին, նա օլիմպիական հանգստությամբ պատասխանեց, որ ոչնչից տեղյակ չէ։ Նման վարքագիծը, մասնագետների կարծիքով, հիմնականում բնորոշ է նրանց, ովքեր չեն հավատում, որ խոստացվածն իրականում տեղի կունենա։ Կամ էլ երբ պատրաստվում են կալանման՝ ջանալով անմեղության ֆոն ստեղծել։ Հասկանալի է, որ Սեդրակյանն անգամ մեծ ցանկության դեպքում չէր կարողանա խույս տալ քննությունից։ Հավանաբար, նա ինքն էլ հիանալի հասկանում էր, որ իրավապահ մարմինները դա թույլ չեն տա։
Միևնույն ժամանակ, քննության ընթացքը, նրա «ալարկոտ» զարգացումը չեն բավարարում տուժող պրն Հայրիկյանին։ Այս հաշվով վերջինի ելույթներից հետո էլ քննությունն սկսեց ակտիվանալ։ Այժմ Պ.Հայրիկյանը կարծիք է հայտնում, թե կալանվածը հազիվ թե մահափորձի կազմակերպիչը լինի, չէ՞ որ նրանք անգամ ծանոթ էլ չեն, երբեք ընդհանուր գործեր չեն ունեցել։ Եթե անգամ ձերբակալվածը մասնակից էլ է հանցագործությանը, ապա՝ որպես միջնորդ։ Նկատենք, սակայն, որ անգամ եթե ԱԱԾ քննությունն ապացուցի, որ երկու կատարողները պատվեր են ստացել անմիջականորեն Սեդրակյանից, որ եթե անգամ նա ինքն է հանձնարարություն ստացել մեկ ուրիշից, միևնույն է՝ կարող է ճանաչվել մահափորձի կազմակերպիչներից մեկը։
Մենք, իհարկե, քննչական մարմին չենք։ Բայց կարող ենք մեզ թույլ տալ խորհել աղմկալի մահափորձի թեմայի շուրջ։ Մանավանդ որ Պ.Հայրիկյանն ակնհայտորեն նախընտրական քարոզչության ֆավորիտը չէր։ Ինչպես և Վ.Սեդրակյանը։ Այնպես որ, նախագահի թեկնածուներից մեկի վերացումից էպոսագետի վարկանիշը հազիվ թե վեր «սողար»։ Ոնց էլ պտտես, մահափորձն ամենայն հավանականությամբ ուղղված էր ոչ թե կոնկրետ Հայրիկյանի, այլ ընտրարշավը վարկաբեկելու դեմ։ Ի դեպ, Պ.Հայրիկյանի հանրության հետ կապերի պատասխանատու, համատեղության կարգով՝ վերջինի ընկեր Կարո Եղնուկյանը Վ.Սեդրակյանի կողմից շարժառիթներ չի տեսնում։ Նա միևնույն ժամանակ ավելացնում է, որ եթե վերջինն ուզենար վարկաբեկել ընտրական գործընթացը, ինչու պետք է թիրախ չընտրեր Բագրատյանին, Սարգսյանին կամ Հովհաննիսյանին։
Ավելացնենք, որ ձերբակալված էպոսագետի փաստաբանը, որի հետ մենք հեռախոսով զրուցեցինք օրվա վերջին, նշել է, որ մեղադրանքի հիմքերն իրեն դեռ չեն ներկայացվել։ Վ.Սեդրակյանը պահվում է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում, որտեղ, ամենայն հավանականությամբ, կանցկացնի առաջիկա երկու ամիսը. չնայած Սիրունյանի՝ կասեցման միջոցը փոխելու ջանքերին, դա մեզ հնարավոր չի թվում։ Լրացուցիչ նորությունների մասին փաստաբանը խոստացել է տեղեկացնել ավելի ուշ։ Իսկ մենք հույս ունենք, որ քննչական մարմինը պրոֆեսիոնալ և օպերատիվ կաշխատի, կձեռնարկի հնարավոր ամեն բան, որպեսզի ոչ ոք չկասկածի այսքան նուրբ գործի հետաքննության օբյեկտիվության մեջ, որը մեր իրավապահ մարմինների համար ինքնատիպ «լակմուսի թուղթ» է դարձել։
Ինչպես տեսնում ենք, իրականացավ ապուշի երազանքը, ինչպես կասեր Օստապ Բենդերը. Վարդան Սեդրակյանը դեռ երկար կգտնվի հասարակական ուշադրության կենտրոնում։ Ցավոք, սակայն, չիրականացավ մյուս ապուշի երազանքը, որն այդպես էլ մահափորձի պատվիրատուների մեջ չտեսավ «ռուսական իմպերիալիզմի» սպասավորներին։ Ափսոս...
էլեկտրոնային օրաթերթ «Ազգային գաղափար»
Գնահատում



Ուղարկել մեկնաբանություն
Նորություններ գործընկերներից
SELECTORNEWS
Загрузка...



Կարծիքների քանակը - 3
Կարծիքներ
Следственный орган как раз и работает профессионально. А адвокат только саморекламой занимается. Или правда считает что Седракян невинная овечка и своими хитрыми уловками его удастся вытащить на свободу? Не смешите.
Lana jan shnorhavorum em Marti 8 du shat lavn es
Сидеть эпосоведу теперь долго придется. Какие бы там мотивы им не двигали. За что боролся, на то и напоролся. С адвокатом ему повезло. Хотя ночью он странное заявление распространил. Сам, наверное, знает об этом, но все равно пишет.