Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский RSS RSS    Կայքի քարտեզը
Փնտրել : 

 Հրապարակումներ


09.03.2013

Սիրիական հրդեհը տարածվել է Լիբանանում և Իրաքում

Արմինե ՀԱԿՈԲՅԱՆ

Որքան էլ շահագրգիռ կողմերը փորձեն համոզել համաշխարհային հանրությանը, թե սիրիական պատերազմը և սիրիական բանակի դեմ մարտնչող ՍԱԲ-ն ու տարբեր խմբավորումները զուտ սիրիական երևույթ են, փաստերը շարունակում են ապացուցել հակառակը, մասնավորապես՝ այն, որ պատերազմն ընթանում է արաբական մի քանի պետությունների դեմ միաժամանակ, և դրանում գործի են դրված այդ նույն ՍԱԲ-ն ու զինված խմբավորումները։

ՍԱԲ գլխավոր շտաբի պետ Սալիմ Իդրիսը Բրյուսելում Եվրախորհրդարանի պատգամավորների հետ իր առաջին հանդիպման ժամանակ մեկ անգամ ևս կոչ է արել սպառազինել սիրիական ընդդիմությանը։ Նա ասել է. «Չեմ հասկանում, ինչո՞ւ են մարդիկ սահմանափակվում միայն Սիրիայի մասին նորությունները նայելով, դրանք ԶԼՄ-ներում քննարկելով ու սիրիական ռեժիմը բանավոր դատապարտելով... Մեզ հարկավոր է իրական օգնություն»։ Սալիմ Իդրիսը զգուշացրել է «Ջաբհաթ Ան-Նուսրայի» աճող ազդեցության մասին և համաշխարհային հանրությանը հորդորել օգնություն ցուցաբերել ՍԱԲ-ին՝ այդ ազդեցությունը թուլացնելու համար։ Նա ասել է, որ խմբավորումը ցանկանում է իր կողմը գրավել նոր մարդկանց, քանի որ հսկայական ֆինանսական միջոցների է տիրապետում, բայց չի նշել ֆինանսավորման աղբյուրը։ Նա ընդգծել է, որ «Ջաբհաթ Ան-Նուսրան» ՍԱԲ մաս չի կազմում, նրանց միջև ոչ մի համակարգում գոյություն չունի։

Իրաքյան բանակի հետ ՍԱԲ արյունալի բախումների բազմաթիվ փաստերը վաղուց դադարել են բացառիկ իրադարձություն լինել։ Իրաքի պաշտպանության նախարարությունն արդեն դատապարտել է այն բռնարարքները, որոնք ՍԱԲ և այլ խմբավորումների զինյալները կատարում են իրաքցի զինվորների ու սահմանամերձ բնակավայրերի դեմ՝ միաժամանակ թալանելով ու ոչնչացնելով սահմանամերձ շրջանների բնակիչների ունեցվածքը։ Սիրիական տարածքից զինյալները թափանցում են սահմանամերձ անցումներով և փորձում իրաքցի սահմանապահներին ներքաշել մարտական գործողությունների մեջ։ Իրաքյան բանակն անգամ ամրացվել է երկու գումարտակներով և մարտական ուղղաթիռներով, իսկ Անբար նահանգում իրաքյան անվտանգության ուժերը հատուկ նշանակության ջոկատների հետ համատեղ լայնածավալ ռազմական գործողություն են իրականացրել այն բանից հետո, երբ ՍԱԲ գնդակոծության հետևանքով սպանվել են 48 սիրիացի և 9 իրաքցի զինվորներ։

Արաբական ԶԼՄ-ները նշում են տվյալներ, որոնց համաձայն՝ 48 սիրիացի զինվորների և քաղաքացիական անձանց սպանության մեջ մեղավոր են ՍԱԲ-ը և այսպես կոչված Իրաքյան ազատ բանակը։ Դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ սահմանակետում իրաքյան իշխանությունները սիրիացի զինվորներին հանձնում էին սիրիական կողմին։ Իրաքյան ազատ բանակի (ԻԱԲ) ստեղծման մասին հայտարարվել է անցած տարի, այդ փաստին օտարերկրյա մամուլը ոչ մի ուշադրություն չդարձրեց, սակայն իրաքյան մամուլը սկզբից ևեթ կոչնակ էր հնչեցնում, և հիմա հասկանալի է, որ երկյուղները հիմնավորված էին։

ԻԱԲ-ը հավատարիմ է և ենթարկվում է Իրաքի՝ Թուրքիա փախած փոխնախագահ, իրաքյան «Մուսուլման եղբայրների» առաջնորդ Թարեք Հաշեմիին, որը հայրենիքում դատապարտվել է մահվան՝ ահաբեկչության մեղադրանքով։ ԻԱԲ-ը սերտորեն համագործակցում է «Ջաբհաթ Ան-Նուսրայի» մասնաճյուղերի հետ սիրիական Դեյր-էզ-Զոր նահանգում, որտեղ հատկապես ուժեղ են ահաբեկչական այդ խմբավորման դիրքերը։

Լոնդոնում Իրաքի դեսպանությունը սիրիական էլեկտրոնային «Ճշմարտություն» պարբերականին տեղեկացրել է, որ 48 սիրիացիների զոհվելու գործում խառնված են իրաքցի քրդերը Քրդստանի Դեմոկրատական կուսակցությունից (ՔԴԿ), որի առաջնորդն է Իրաքյան Քրդստանի ղեկավար Մասուդ Բարզանին։ Կուսակցության որոշ անդամներ Իրաքի պաշտպանության նախարարության աշխատակիցներ էին, հենց նրանք էին «Ջաբհաթ Ան-Նուսրային« փոխանցել տվյալները սիրիացիների շարասյան տեղաշարժի մասին։ Սիրիական տարածք էին տեղափոխվում իրաքյան իշխանություններին հանձնված (այն բանից հետո, երբ «Ջաբհաթ Ան-Նուսրայի» զինյալները և զինված քրդերը հարձակվել էին սիրիա-իրաքյան սահմանակետի վրա և ստիպել սիրիացիներին նահանջել) սիրիացի զինվորները։ Շարասյան գնդակոծության հետևանքով զոհվեցին ուղեկցող իրաքցի զինվորները։ Կուսակցության նախագահ Սալեհ Մուսլիմը հայտնի է «Ջաբհաթ Ան-Նուսրայի» հետ ունեցած իր կապերով (https://www.syriatruth.org
Իրաքի գծով փորձագետ Քրիսթոֆեր Բրայանը կարծում է, որ Իրաքում սուննի-շիա պատերազմի բռնկմանը խանգարում է միայն վարչապետ Նուրի Ալ-Մալիքիի ներկայությունը, ուստի, սադրիչների բոլոր ջանքերը կենտրոնացվելու են շիա վարչապետին քաղաքական ասպարեզից հեռացնելու վրա։ Մալիքիի հակառակորդները հասկանում են, որ առայժմ չեն կարող լիարժեք հանդես գալ նրա դեմ, քանի որ իրաքյան բանակը գտնվում է վարչապետի հսկողության տակ, և նա չի տատանվի, երբ բանակն ամբողջովին գործի դնելու ժամանակը գա (
https://www.almuraqib.com

Իրաքյան «Դիտորդ» պարբերականը բացահայտել է վարչապետ Մալիքիի դեմ ուղղված դավադրությունը. սուննի բարձրաստիճան զինվորականներն Անբարից և Մոսուլից հսկայական նյութական վարձատրության և Մալիքիի պաշտոնանկությունից հետո իրենց զինվորական բարձր պաշտոններին թողնելու խոստման դիմաց նրա թշնամիներին են հանձնում գաղտնի տեղեկություն վարչապետի նախատեսած քայլերի և գործողությունների մասին։ Իրաքյան անվտանգության ուժերն անգամ փորձել են ձերբակալել Անբար նահանգի «ապստամբների» մամլո քարտուղարին։ Մալիքիի վրա ճնշումն ուժեղանում է բոլոր կողմերից, այդ թվում և ԶԼՄ-ների միջոցով. հրապարակվում և տարածվում են պաշտոնական վարկաբեկող փաստաթղթեր։ Տեղեկացվում է նաև, որ Մալիքիին մոտ գեներալներն «ապստամբներին» տեղեկացրել են այն մասին, որ Մալիքին լրջորեն վախեցած է նրանց գործողություններից, ինչն էլ առիթ է տվել ընդդիմությանը՝ «բարձրացնել» իր գինը և սակարկել վարչապետի հետ ներքաղաքական կարգավորման հարցում։ Իբր, այդ սպաները նրան են տրամադրում ձերբակալված ցուցարարների կեղծ ցուցակներ, բայց նրանց ձերբակալության և ազատ արձակման ամսաթվերը ստուգելիս ստացվում է, որ նրանք ձերբակալվել են իրենց ազատ արձակվելուց մի քանի օր հետո։ Իրենց հակապետական գործողությունների համար քաղաքական հրահրիչները հսկայական ֆինանսական միջոցներ են ստանում արտաքին աղբյուրներից, որոնցից որոշները սերտ կապեր ունեն Կատարի և Սաուդյան Արաբիայի կառավարությունների հետ (https://www.almuraqib.com

Իրաքի խորհրդարանի նախագահը նախազգուշացրել է, որ Իրաքը սիրիական պատերազմում ներքաշելու փորձերը ծանր հետևանքներ կունենան Իրաքի համար, որն այդպիսով կներքաշվի ոչ միայն սիրիական, այլև քաղաքացիական պատերազմի մեջ։ Սրացման հիմնական օջախ է մնում Անբար նահանգը, ուր վերջերս փորձել են ներխուժել զինյալները սիրիական տարածքից, բայց իրաքցի սահմանապահները հետ են մղել նրանց գրոհը։

Հայտնի է, որ սիրիական ճգնաժամի առաջին իսկ օրվանից Լիբանանի կառավարությունը հայտարարել է իր չեզոք դիրքորոշման մասին, ինչով առաջ է բերել ոչ միայն Արևմուտքի և Ծոցի, այլև սիրիական կառավարության դժգոհությունը, չէ՞ որ այդպիսով այն զրկվել է հարևան պետության ակնհայտ աջակցությունից։ Այդ ժամանակվանից ի վեր Լիբանանը գտնվում է մուրճի և զնդանի միջև՝ ջանալով հավասարակշվել ուժեղ հակառակորդների միջև և թույլ չտալ, որ իր տարածքում քաղաքացիական պատերազմ սկսվի։ Հայտնի է, սակայն, որ Լիբանանի հյուսիսային մասը ենթարկվում է Կատարի և Սաուդյան Արաբիայի ազդեցությանը, իսկ  քաղաքական ուժերի «Մարտի 14-ի» հակասիրիական կոալիցիան կրակին յուղ է ավելացնում։ Կոալիցիայի առաջնորդ Սաադ Հարիրին Լիբանանի ԱԳՆ ղեկավարին անվանել է «Հեզբոլլահի» և Ասադի «մամլո քարտուղար, Իրանի արտաքին գործերի նախարար» և նրան մեղադրել է սիրիական ռեժիմին աջակցելու մեջ։ Լիբանանի արտաքին գործերի նախարար Ադնան Մանսուրը ենթարկվել է Հարիրիի բանավոր քննադատությանն այն բանից հետո, երբ Կահիրեում տեղի ունեցած Արաբական պետությունների լիգայի նիստի ընթացքում կոչ է արել վերականգնել Սիրիայի անդամակցությունը ԱՊԼ-ին, որը դադարեցվել էր 2011թ. նոյեմբերին։ Մանսուրի հասցեին ասված խոսքերն ընդամենը հող պետք է նախապատրաստեին դրսից լիբանանյան կառավարության վրա ավելի նշանակալի ճնշում գործադրելու համար։ Խոսքն այն հանդիպման մասին է, որը Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանն օրերս անցկացրել է Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության  գլխավոր քարտուղարի հետ, որին ներկա էին նաև հինգ միապետությունների դեսպանները։ Հյուրերը նախագահին հասկանալ են տվել, որ հեշտությամբ կարող են օգտագործել Ծոցի երկրներում 600 հազար լիբանանցի միգրանտ աշխատողների գործոնը՝ Լիբանանի կառավարության վրա ճնշում գործադրելու համար, որպեսզի ստիպեն նրան հրաժարվել սիրիական հարցում չեզոք դիրքորոշումից։ Հատկանշական է, որ անցած տարի ԱՄԷ-ից զանգվածային արտաքսման նման սպառնալիքի առջև էին կանգնած սիրիացի աշխատավոր-միգրանտները։

Ազգային ասամբլեայի նախագահ Նաբի Բերին անհանգստություն է հայտնել Լիբանանի իրավիճակի հետ կապված, ըստ նրա՝ «այսպես կոչված «արաբական գարնան» ամպերը կուտակվում են Լիբանանի գլխին», և իրավիճակը պայթյունավտանգ է մնում։ Նա քաղաքական ուժերին կոչ է արել չշահարկել գալիք ընտրությունների թեման, այլ լուծել երկրի անվտանգության ամենագլխավոր խնդիրը։

Արդեն հայտնի է, որ Լիբանանի տարածքում գործում են «Ջաբհաթ Ան-Նուսրայի» հետ կապված իսլամիստական զինված խմբավորումներ, և դրանք մի քանիսն են։ «Ջաբհաթ Ան-Նուսրան» Սիրիայի տարածքում հայտնվեց 2011թ., այն դարձավ ամենահզոր և ֆինանսապես ապահովված ահաբեկչական խմբավորումն այն բանից հետո, երբ նրան հարեցին երկու այլ՝ «Ֆաթհ իսլամ» և Ջունդ Աշ-Շամ» խմբավորումները Լիբանանի հյուսիսում և Սայդա քաղաքում։ Խմբավորումների միջև ակտիվ կոորդինացում է ընթանում, Սիրիայի տարածքում ընթացող մարտերին մասնակցում են նաև հիշյալ խմբավորումների զինյալները Լիբանանի տարածքից։ Ներկա պահին նրանք փորձում են միավորվել ռազմական և կազմակերպչական իմաստով, կա «Լիբանանյան Ջաբհաթ Ան-Նուսրա» գումարտակ ձևավորելու պլան, և այն գրեթե ավարտված է, զինյալներն սպասում են հարմար քաղաքական պահի, որպեսզի լիովին դրսևորեն իրենց (https://www.lebanonfiles.com

«Այն Ալ-Խալուա» զինված բլոկը՝ կազմված չորս տարբեր խմբավորումներից, վերադասավորվում է, բաժանվել է հինգ խմբավորման՝ տարբեր երկրների ու ազգությունների 150 անդամներից։ Մինչ այդ կոալիցիան աչքի էր ընկնում սակավաթվությամբ և սահմանափակ ռազմական հնարավորություններով, այժմ ամենամեծաթիվներից մեկն է և մեծ ազդեցություն ունի Սայդա քաղաքում պաղեստինյան Այն Ալխալուա ճամբարի վրա։ Կոալիցիան ռազմական օգնություն է ցուցաբերում «Ջաբհաթ Ան-Նուսրային» Սիրիայում։ Մեկ այլ կոալիցիա գտնվում է Տրիպոլիում, ունի 300-400 անդամ, երրորդը «Ակկարայի բազեներն» է։ «Ակկարայի բազեներ» խմբավորումը հիմնվել է անցած տարի, դրա զինյալները մշտապես ապակայունացնում են Լիբանանի հյուսիսի ներքաղաքական իրադրությունը, որտեղ Բաալբեկ նահանգում գոյություն ունեն համանման խմբավորումներ, դրանք բոլորն էլ ակտիվորեն գործում են լիբանանյան բանակի դեմ, և բոլորն էլ գտնվում են «Ջաբհաթ Ան-Նուսրայի» ուղղակի ազդեցության տակ։ Լիբանանի հյուսիսի և Սիրիայի բազմաթիվ խմբավորումների միջև կոորդինացումն իրականացնում են օտարերկրյա հրահանգիչները, որոնց մեջ հիշատակվում է չեչեն հրամանատար Ասլանի անունը։

Երկրում ազդեցության համար հիշյալ խմբավորումների հետ արդեն սկսել են մրցակցել սալաֆի ջիհադականները, սալաֆի շեյխերից մեկը կոչ է անում ստեղծել «Սուննի ջիհադական ճակատ»՝ կազմված լիբանանցիներից։ Մյուսները հայտարարում են Լիբանանի հյուսիսում իսլամական էմիրություն ստեղծելու և դրանում սիրիական Հոմս քաղաքի արվարձանները ներառելու մասին։

Ինչպես ցույց են տալիս իրադարձությունները և փաստերը, սիրիական պատերազմն ամենևին էլ սիրիական չէ, զինելով ՍԱԲ-ին և նման կազմավորումներին՝ հակասիրիական ուժերն իրականում զինում են վարձու ահաբեկիչների մի հսկայական բանակ, ահաբեկիչներ, որոնք պատրաստ են գործել ցանկացած երկրում, քանի դեռ նրանց դրա համար վճարում են։ ՍԱԲ-ը «Ջաբհաթ Ան-Նուսրան» իր մասնաճյուղ չի համարում, բայց դա չի խանգարում, որ նրանք երկուսն էլ նույն խնդիրը կատարեն՝ պայքարեն Արևմուտքին ու Մերձավոր Արևելքում նրա կամակատարներին անհարմար երկրների դեմ։ Իրաքի և Լիբանանի կառավարությունների վրա հետևողականորեն համակողմանի ճնշում է գործադրվում, արտաքին սպառնալիքներին ավելանում են նորերը՝ այս անգամ ներքին։ Լրատվամիջոցներն իրենց հերթին թեժացնում են դավաճանության և անվստահության մթնոլորտը։

Բայց կա ևս մեկ կարևոր պահ. սիրիական պատերազմում զոհվող վարձկանները։ Դա նշանակում է ազատվել Մերձավոր Արևելքի դժգոհ և քաղցած բնակչության ավելորդ զանգվածից։ Ժողովրդագրությունը եղել և մնում է աշխարհաքաղաքականության կարևոր գործոնը։ Լիբանանի կառավարությունը հիանալի հասկանում է այս սպառնալիքը և դրա համար էլ ջանալու է չեզոքացնել այն քաղաքական զիջումների ճանապարհով, հակառակ դեպքում գործ կունենա Ծոցի երկրներից արտաքսված ու գործազուրկ լիբանանցիների հետ։ Լիբանանի նախագահն այսօր Կատարի էմիրից հրավեր է ստացել ս.թ. մարտի 26-27-ին մասնակցելու արաբական երկրների գագաթաժողովին։ Այնտեղ նրանից, հավանաբար, վերջնական պատասխան են սպասելու։

էլեկտրոնային օրաթերթ «Ազգային գաղափար» | Նորություններ Հայաստանից




Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները

 

Վերադարձ դեպի ցուցակ


Ուղարկել մեկնաբանություն

Ոչ նորմատիվային բառապաշար, գովազդ, այլ ռեսուրսներին հղումներ պարունակող և սույն նյութին չառնչվող մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից

Ձեր անունը : *

Մեկնաբանություն : *

Մուտքագրեք նկարում պատկերված տառերը (չկարեվորելով մեծատառերը)

Նորություններ գործընկերներից

Loading...


Национальная идея

новости Армении, аналитика, публикации, комментарии

добавить на Яндекс




SELECTORNEWS



Новости России


Загружается, подождите...


Добавить свое объявление
Загрузка...


Տեսանյութեր

Ընտրեք ինձի

Հրապարակումներ


08.05.2013
Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Նոր կառավարության նշանակման առիթով. ժողովուրդը պարտավոր է գոհ լինել

Նոր կառավարության նշանակման առիթով. ժողովուրդը պարտավոր է գոհ լինել



06.05.2013
Զառա ՂԱԶԱՐՅԱՆ
ՀԱԿ-ի փոխարեն «Բարև Երևան» կամ՝ ի՞նչ փոխվեց չորս տարի անց

ՀԱԿ-ի փոխարեն «Բարև Երևան» կամ՝ ի՞նչ փոխվեց չորս տարի անց



03.05.2013
Զառա ՂԱԶԱՐՅԱՆ
Իշխանությունը՝ քաղաքացուն, Մենք կարող ենք ավելին, Բարև Երևան, Փոխելու ենք՝ սկսենք Երևանից, Ավելի լավ Երևան… կամ՝ քարոզարշավի ամփոփում

Իշխանությունը՝ քաղաքացուն, Մենք կարող ենք ավելին, Բարև Երևան, Փոխելու ենք՝ սկսենք Երևանից, Ավելի լավ Երևան… կամ՝ քարոզարշավի ամփոփում



01.05.2013
Աննա ԲԵԳԼԱՐՅԱՆ
Ատելություն վրացական ձևով

Ատելություն վրացական ձևով



30.04.2013
Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Արա Աբրահամյանը պայքարում է հայկական մշակույթի պատվազրկման համար

Արա Աբրահամյանը պայքարում է հայկական մշակույթի պատվազրկման համար



29.04.2013
Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Ռոնալդոյի, մրցավազքի մյուս մասնակիցների և մարզադաշտի դատարկության մասին

Ռոնալդոյի, մրցավազքի մյուս մասնակիցների և մարզադաշտի դատարկության մասին



29.04.2013
Աննա ԲԵԳԼԱՐՅԱՆ
ԱՄՆ-ը հանում է պահած հարավադրբեջանական խաղաթուղթը

ԱՄՆ-ը հանում է պահած հարավադրբեջանական խաղաթուղթը



26.04.2013
Զառա ՂԱԶԱՐՅԱՆ
Տուժում է մանր ու միջին բիզնեսը…

Տուժում է մանր ու միջին բիզնեսը…



26.04.2013
Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Գողականի» դեմ ոստիկանության և դատախազության հաջող պայքարի մասին

«Գողականի» դեմ ոստիկանության և դատախազության հաջող պայքարի մասին



24.04.2013
Աննա ԲԵԳԼԱՐՅԱՆ
Ադրբեջանն ընդհատում է Ռուսաստանի հետ բանակցությունները նոր սպառազինության գնման վերաբերյալ. հայե՞րն են մեղավոր

Ադրբեջանն ընդհատում է Ռուսաստանի հետ բանակցությունները նոր սպառազինության գնման վերաբերյալ. հայե՞րն են մեղավոր



24.04.2013
Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Կրքեր Գյումրիում

Կրքեր Գյումրիում



23.04.2013
Աննա ԲԵԳԼԱՐՅԱՆ
Ադրբեջանը խաղեր է տալիս Մերձավոր Արևելքում

Ադրբեջանը խաղեր է տալիս Մերձավոր Արևելքում


Լրահոս


08.05.2013 / 17:48
ՄԱԴՈՆՆԱՆ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՆԿԱՐ Է ՎԱՃԱՌԵԼ ԿԱՆԱՆՑ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

ՄԱԴՈՆՆԱՆ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՆԿԱՐ Է ՎԱՃԱՌԵԼ ԿԱՆԱՆՑ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ



08.05.2013 / 17:40
ՓԱԿ ՇՈՒԿԱՅԻ ԱՊՕՐԻՆԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ ՉԻ ԼՈՒԾՎԵԼ. ՄԻՊ

ՓԱԿ ՇՈՒԿԱՅԻ ԱՊՕՐԻՆԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ ՉԻ ԼՈՒԾՎԵԼ. ՄԻՊ



08.05.2013 / 17:26
ՍՊԱՆՎԱԾ ՄԱՏՈՒՑՈՂՈՒՀՈՒ ԲՆԱԿԱՐԱՆ ՀԱՃԱԽ ԵՆ ՏՂԱՆԵՐ ԱՅՑԵԼԵԼ, ՀԱՅՀՈՅԵԼ

ՍՊԱՆՎԱԾ ՄԱՏՈՒՑՈՂՈՒՀՈՒ ԲՆԱԿԱՐԱՆ ՀԱՃԱԽ ԵՆ ՏՂԱՆԵՐ ԱՅՑԵԼԵԼ, ՀԱՅՀՈՅԵԼ



08.05.2013 / 17:17
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ԵՆ ԿՐԻՄԻՆԱԼԻՆ, ՊՈՌՆԻԿՆԵՐԻՆ. ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆ

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ԵՆ ԿՐԻՄԻՆԱԼԻՆ, ՊՈՌՆԻԿՆԵՐԻՆ. ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆ



08.05.2013 / 17:10
ԲԵՐԵԶՈՎՍԿՈՒՆ ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐԵԼ ԵՆ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՄԵՆԱՄԵԾ ԳԵՐԵԶՄԱՆԱՏԱՆԸ

ԲԵՐԵԶՈՎՍԿՈՒՆ ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐԵԼ ԵՆ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՄԵՆԱՄԵԾ ԳԵՐԵԶՄԱՆԱՏԱՆԸ



08.05.2013 / 16:57
ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ ԱՅՑԵԼԵԼ Է ԵՌԱԲԼՈՒՐ

ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ ԱՅՑԵԼԵԼ Է ԵՌԱԲԼՈՒՐ



08.05.2013 / 16:28
ՆԱՎԸ ԲԱԽՎԵԼ Է ԴԻՍՊԵՏՉԵՐԱԿԱՆ ԱՇՏԱՐԱԿԻՆ. 7 ՄԱՐԴ ԶՈՀՎԵԼ Է

ՆԱՎԸ ԲԱԽՎԵԼ Է ԴԻՍՊԵՏՉԵՐԱԿԱՆ ԱՇՏԱՐԱԿԻՆ. 7 ՄԱՐԴ ԶՈՀՎԵԼ Է



08.05.2013 / 16:21
ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳԻՆ ՄԱՅԻՍԻ 9-ԻՆ ՄԻ ՇԱՐՔ ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐ ԿՄԱՏՈՒՑԻ

ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳԻՆ ՄԱՅԻՍԻ 9-ԻՆ ՄԻ ՇԱՐՔ ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐ ԿՄԱՏՈՒՑԻ



08.05.2013 / 16:05
ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔԸ ՄԱՅԻՍԻ 8-ԻՆ

ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔԸ ՄԱՅԻՍԻ 8-ԻՆ



08.05.2013 / 16:03
ՄԵՐ ՀԱՂԹԱԿԱՆ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ ՄԵԶ ՄՂՈՒՄ ԵՆ ՆՈՐ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ. ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

ՄԵՐ ՀԱՂԹԱԿԱՆ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ ՄԵԶ ՄՂՈՒՄ ԵՆ ՆՈՐ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ. ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ



08.05.2013 / 16:02
ՔՐԵԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԵՐ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԿԵՆԹԱՐԿՎԵՆ

ՔՐԵԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԵՐ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԿԵՆԹԱՐԿՎԵՆ



08.05.2013 / 15:55
ԲԵՐԵԶՈՎՍԿԻՆ ՄԱՀԻՑ 9 ՕՐ ԱՌԱՋ ՓՈԽԵԼ Է ԿՏԱԿԸ

ԲԵՐԵԶՈՎՍԿԻՆ ՄԱՀԻՑ 9 ՕՐ ԱՌԱՋ ՓՈԽԵԼ Է ԿՏԱԿԸ



08.05.2013 / 15:49
ՊՈՒՏԻՆԸ ՊԱՇՏՈՆԱՆԿ Է ԱՐԵԼ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ ՍՈՒՐԿՈՎԻՆ

ՊՈՒՏԻՆԸ ՊԱՇՏՈՆԱՆԿ Է ԱՐԵԼ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ ՍՈՒՐԿՈՎԻՆ



08.05.2013 / 15:43
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱՄԷ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏՆԵՐԸ ԿՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱՄԷ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏՆԵՐԸ ԿՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵՆ



08.05.2013 / 15:30
ԱՎԱՆՈՒՄ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԵՂԲԱՅՐՆԵՐԻ ԵՆ ԴԱՆԱԿԱՀԱՐԵԼ

ԱՎԱՆՈՒՄ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԵՂԲԱՅՐՆԵՐԻ ԵՆ ԴԱՆԱԿԱՀԱՐԵԼ



08.05.2013 / 15:21
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՊՈԱԿ-ՆԵՐԸ ԿՀԱՄԱԼՐՎԵՆ ՈՐԱԿՅԱԼ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐՈՎ

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՊՈԱԿ-ՆԵՐԸ ԿՀԱՄԱԼՐՎԵՆ ՈՐԱԿՅԱԼ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐՈՎ



08.05.2013 / 15:19
ՎԱՐՉԱՊԵՏՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԵՐԻՆ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻՆ

ՎԱՐՉԱՊԵՏՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԵՐԻՆ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻՆ



08.05.2013 / 14:41
ՄԱՅՔԼ ՋԵՔՍՈՆԻ ՄԱՀՎԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ ՀՍՏԱԿԵՑՎԵԼ ԵՆ

ՄԱՅՔԼ ՋԵՔՍՈՆԻ ՄԱՀՎԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ ՀՍՏԱԿԵՑՎԵԼ ԵՆ



08.05.2013 / 14:24
ԿԱԼԱՁԵՆ ԿՈՇՏ Է ԱՐՁԱԳԱՆՔԵԼ ՍԱԱԿԱՇՎԻԼԻԻ՝ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ ԳԱԶ ԳՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ

ԿԱԼԱՁԵՆ ԿՈՇՏ Է ԱՐՁԱԳԱՆՔԵԼ ՍԱԱԿԱՇՎԻԼԻԻ՝ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ ԳԱԶ ԳՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ



08.05.2013 / 14:08
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՏԵՂ ԳՏԱԾ ՕՐԻՆԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՓԱՍՏՈՎ ԵՎՍ 2 ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ Է ՀԱՐՈՒՑՎԵԼ

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՏԵՂ ԳՏԱԾ ՕՐԻՆԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՓԱՍՏՈՎ ԵՎՍ 2 ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ Է ՀԱՐՈՒՑՎԵԼ



08.05.2013 / 14:06
ԳԻՎԻ ԹԱՐԳԱՄԱՁԵՆ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է ՀԱՅՐԵՆԻՔ

ԳԻՎԻ ԹԱՐԳԱՄԱՁԵՆ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է ՀԱՅՐԵՆԻՔ



08.05.2013 / 13:54
ՄԻԼԻԱՐԴԱՏԵՐԵՐԻ ՄԵԾ ՄԱՍՆ ԱՊՐՈՒՄ ԵՆ ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ ԵՎ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ

ՄԻԼԻԱՐԴԱՏԵՐԵՐԻ ՄԵԾ ՄԱՍՆ ԱՊՐՈՒՄ ԵՆ ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ ԵՎ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ



08.05.2013 / 13:49
ՄԻ ՇԱՐՔ ԱՆՁԻՔ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼ ԵՆ ՇՔԱՆՇԱՆՆԵՐՈՎ ԵՎ ՄԵԴԱԼՆԵՐՈՎ

ՄԻ ՇԱՐՔ ԱՆՁԻՔ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼ ԵՆ ՇՔԱՆՇԱՆՆԵՐՈՎ ԵՎ ՄԵԴԱԼՆԵՐՈՎ



08.05.2013 / 12:53
ՄԱՅՔԼ ՋԵՔՍՈՆԸ ԿՐԿԻՆ ՄԵՂԱԴՐՎՈՒՄ Է ՍԵՌԱԿԱՆ ՈՏՆՁԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵՋ

ՄԱՅՔԼ ՋԵՔՍՈՆԸ ԿՐԿԻՆ ՄԵՂԱԴՐՎՈՒՄ Է ՍԵՌԱԿԱՆ ՈՏՆՁԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵՋ



08.05.2013 / 12:47
ԲԱՆԳԼԱԴԵՇՈՒՄ ՇԵՆՔԻ ՓԼՈՒԶՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԶՈՀԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՍԵԼ Է 761-Ի

ԲԱՆԳԼԱԴԵՇՈՒՄ ՇԵՆՔԻ ՓԼՈՒԶՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԶՈՀԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՍԵԼ Է 761-Ի



08.05.2013 / 12:36
ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՈՒՄՈՎ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՆՈՐ ԷՋ Է ԲԱՑՎՈՒՄ. ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՈՒՄՈՎ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՆՈՐ ԷՋ Է ԲԱՑՎՈՒՄ. ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ



08.05.2013 / 12:32
ՏՂԱՄԱՐԴԻԿ ՍԿՍԵԼ ԵՆ ԽՈՒՍԱՓԵԼ ՍԵՔՍԻՑ

ՏՂԱՄԱՐԴԻԿ ՍԿՍԵԼ ԵՆ ԽՈՒՍԱՓԵԼ ՍԵՔՍԻՑ



08.05.2013 / 12:03
ԱՅՍՕՐ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԵՎ ԿԱՐՄԻՐ ՄԱՀԻԿԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐՆ Է

ԱՅՍՕՐ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԵՎ ԿԱՐՄԻՐ ՄԱՀԻԿԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐՆ Է



08.05.2013 / 11:54
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԲԱՐՁՐԱՑՆԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐՆ ՈՒ ԹՈՇԱԿՆԵՐԸ. ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԲԱՐՁՐԱՑՆԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐՆ ՈՒ ԹՈՇԱԿՆԵՐԸ. ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ



08.05.2013 / 11:37
ՄԱՅԻՍՅԱՆ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ Է ԲԱՑՎԵԼ

ՄԱՅԻՍՅԱՆ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ Է ԲԱՑՎԵԼ



08.05.2013 / 11:33
ԱՆԴՐԵՅ ՊՅԱՏԱԽԻՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է «ԱՐՄԵՆՏԵԼ»-Ի ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆ

ԱՆԴՐԵՅ ՊՅԱՏԱԽԻՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է «ԱՐՄԵՆՏԵԼ»-Ի ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆ



08.05.2013 / 11:25
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀՐԱՄԱՆԱԳՐԵՐ Է ՍՏՈՐԱԳՐԵԼ ԵՎ ՆՇԱՆԱԿԵԼ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻՆ

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀՐԱՄԱՆԱԳՐԵՐ Է ՍՏՈՐԱԳՐԵԼ ԵՎ ՆՇԱՆԱԿԵԼ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻՆ



08.05.2013 / 11:15
ՊԱՏԱՀԱՐ ՎԱՅՔ-ԵՂԵԳՆԱՁՈՐ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ. 22-ԱՄՅԱ ԵՐԻՏԱՍԱՐԴԸ ՄԱՀԱՑԵԼ Է

ՊԱՏԱՀԱՐ ՎԱՅՔ-ԵՂԵԳՆԱՁՈՐ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ. 22-ԱՄՅԱ ԵՐԻՏԱՍԱՐԴԸ ՄԱՀԱՑԵԼ Է



08.05.2013 / 11:12
ՄԱԿ-Ը ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ Է ԳԵՐՄԱՆԱՑԻ ՊՈՌՆՈԱՍՏՂԻ TWITTER-Ի ԷՋԻՆ (FOTO)

ՄԱԿ-Ը ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ Է ԳԵՐՄԱՆԱՑԻ ՊՈՌՆՈԱՍՏՂԻ TWITTER-Ի ԷՋԻՆ (FOTO)



08.05.2013 / 11:09
ՍԵՐԳՈ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ՎԵՐԱՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ

ՍԵՐԳՈ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ՎԵՐԱՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ



08.05.2013 / 10:55
ԵՐԵՎԱՆՈՒՄ 23-ԱՄՅԱ ՄԱՏՈՒՑՈՂՈՒՀՈՒՆ ԳՏԵԼ ԵՆ ՊԱՐԱՆՈՑԸ ԿՏՐԱԾ ՎԻՃԱԿՈՒՄ

ԵՐԵՎԱՆՈՒՄ 23-ԱՄՅԱ ՄԱՏՈՒՑՈՂՈՒՀՈՒՆ ԳՏԵԼ ԵՆ ՊԱՐԱՆՈՑԸ ԿՏՐԱԾ ՎԻՃԱԿՈՒՄ



08.05.2013 / 10:46
ՕՎԻՐ-Ի ՊԵՏՆ ԱԶԱՏՎԵԼ Է ԱՇԽԱՏԱՆՔԻՑ

ՕՎԻՐ-Ի ՊԵՏՆ ԱԶԱՏՎԵԼ Է ԱՇԽԱՏԱՆՔԻՑ



08.05.2013 / 10:42
ՎԱՆԵՍԱ ՊԱՐԱԴԻՆ ՑՆՑՈՒՄ Է ՖՐԱՆՍԻԱՆ (FOTO)

ՎԱՆԵՍԱ ՊԱՐԱԴԻՆ ՑՆՑՈՒՄ Է ՖՐԱՆՍԻԱՆ (FOTO)



08.05.2013 / 10:35
ԸՆԿԵՐՆԵՐԸ ԳՐԿԵԼ ԵՆ ԱՆՈՒՇԻՆ ՈՒ ՆՐԱ ԿԱՄՔԻՆ ՀԱԿԱՌԱԿ ՄՏՑՐԵԼ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅԻ ՍՐԱՀ

ԸՆԿԵՐՆԵՐԸ ԳՐԿԵԼ ԵՆ ԱՆՈՒՇԻՆ ՈՒ ՆՐԱ ԿԱՄՔԻՆ ՀԱԿԱՌԱԿ ՄՏՑՐԵԼ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅԻ ՍՐԱՀ



08.05.2013 / 10:31
ԱԴՐԲԵՋԱՆԸ ՖՐԵԶՆՈՅԻՆ ԽՆԴՐՈՒՄ Է ՉԱՋԱԿՑԵԼ ԱՐՑԱԽԻՆ

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՖՐԵԶՆՈՅԻՆ ԽՆԴՐՈՒՄ Է ՉԱՋԱԿՑԵԼ ԱՐՑԱԽԻՆ


Ընթերցողների նամակներ:

31.07.2012
Ա.Հակոբյան
Բաց նամակ ՀՀ Նախագահին

Բաց նամակ ՀՀ Նախագահին



19.08.2008
ՀԱՆԵՑԵ’Ք ԴԻՄԱԿՆԵՐԸ` ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է



Loading...




Новости СМИ2


Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: , n-idea.am