Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский RSS RSS    Կայքի քարտեզը
Փնտրել : 

 Հրապարակումներ


11.03.2013

Երբ Հայրենիքը վաճառքի են հանում. Վրաստանն այսօր

Աննա ԲԵԳԼԱՐՅԱՆ

Վրաստանը կունենա ռուսամետ կուսակցություն. տարեսկզբից այս գաղափարը փայփայող պետանվտանգության նախկին նախարար Վալերի Խաբուրձանիան ակնհայտորեն պատրաստվում է խոսքից գործի անցնել։ «Այն, որ ես պատրաստվում էի գլխավորել ռուսամետ ուղղությունն ու ռուսամետ վեկտորը, դրա մասին ինքս եմ հայտարարել։ Շատ քաղաքական ուժեր ստում են և հայտարարում, թե վրացամետ են։ Ռուսամետ՝ չի նշանակում, որ հարկավոր է ռուսական շահերն իրականացնել Վրաստանում։ Դա նշանակում է, որ անհրաժեշտ է իրականացնել այնպիսի շահեր, որոնք համընկնում են Ռուսաստանի և Վրաստանի շահերին»,- «Մաեստրո» հեռուստաալիքի եթերում ասել է Խաբուրձանիան՝ մասնակցելով «Պրես-պրես» հաղորդմանը։

Մինչ Վրաստանում ռուսամետության երկրպագուները հրճվանք կապրեն ու կհայտարարեն վրացական քաղաքականությունում ևս մեկ կողմնակցի ծնունդի մասին, քաղաքականություն, որում, ի դեպ, նոր իշխանություններն աստիճանաբար, բայց որակապես են ամրապնդում ռուսական վեկտորը, եկեք հարց տանք, թե ով է Վալերի Խաբուրձանիան, ինչ գիտենք նրա մասին։

Եվ այսպես, 2000-ականների սկզբին նա Վրաստանի պետանվտանգության նախարարն էր։ Միխայիլ Սաակաշվիլու իշխանության գալուց մեկ ամիս հետո՝ 2004թ. փետրվարին, նա փոխադրվեց գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին։ Նրան համարում են «Պուտինի մարդը», ընդ որում՝ Սաակաշվիլին է այդպես ասում։ Բացատրենք։ 2008թ. օգոստոսյան պատերազմից հետո  Վրաստանի նախագահը պատմել էր, թե ինչու է ազատել Խաբուրձանիային նախարարի պաշտոնից՝ միևնույն ժամանակ հիշատակելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր առաջին հանդիպման (2004թ.- հեղ.) մասին։ Ըստ Սաակաշվիլու՝ այն ժամանակ Պուտինը երկու խնդրանք էր ներկայացրել. չդնել ռուսական ռազմակայանները շտապ հանելու հարցը և «լավ պահպանել» անվտանգության ծառայության շեֆ Վալերի Խաբուրձանիային։ «Ես չէի կարող թույլ տալ, որ Վրաստանում նախարարներ նշանակեն թող որ անգամ բարեկամական երկրները, այն էլ՝ անվտանգության նախարարին»,- ընդգծել էր Սաակաշվիլին։

Ինչ վերաբերում է Վալերի Խաբուրձանիայի ընթացիկ քաղաքական գործունեությանը, ապա նա «աչքի է ընկել» Վրաստանի «հնարավոր» կողմնորոշումների մասին հայտարարություններով։
Այսպես, դեռ սկզբում, երբ ռուսամետ կուսակցության գաղափարը նոր էր հասունանում «Պուտինի մարդու» գլխում, «Ներկապնակ» («Պալիտրա») ռադիոյին տված հարցազրույցում նա ասել էր, թե Վրաստանում ոչ մի ռուսամետ ուժ չի տեսնում, քանի որ նոր իշխանություններն ավելի շուտ հակված են դեպի Արևմուտք և Ամերիկա, և ավելացրել էր, որ արևմտամետ և ռուսամետ ուժերը պետք է բացահայտ մրցակցություն վարեն։ Տրամաբանական հարց է ծագում. ի՞նչ պետք է հասկանալ մրցակցություն ասելով։ Նախկին նախարարը սիրալիր բացատրել էր, որ ամերիկացիները ներկայում «էժան առնում են Վրաստանը, իսկ Ռուսաստանն առհասարակ չի վճարում»՝ ընդգծելով, որ այդպես չպետք է լինի։ «Եթե ԱՄՆ-ը ուզում է Վրաստանին, թող իսկական փող վճարի նրա տնտեսությունը զարգացնելու համար։ Եթե Ռուսաստանն ուզում է բարիդրացիական հարաբերություններ, նա էլ պետք է վճարի»,- ավելացրել է Խաբուրձանիան։

Այնպիսի տպավորություն է, ասես խոսքն ինքնիշխան պետություն Վրաստանի մասին չէ, այլ, կներեք, Վրաստան անունով թեթև վարքի տեր կնոջ, որին տիրելու իրավունքի համար սակարկում են երկու «հաճախորդ»՝ Ռուսաստանը և ԱՄՆ-ը։ Ավելին, Վրաստանի վաճառքից ինչ-որ բան ստանալու գաղափարից ոգևորված՝ Խաբուրձանիան ավելի հեռուն է գնացել և առաջադրել հետևյալ թեզիսը. «Կարծում եմ, տարածքների փոխանակման դիմաց (նկատի ունի Աբխազիան և Հարավային Օսիան-հեղ.) մենք պետք է Ռուսաստանին առաջարկենք աջակցություն Կովկասում լիակատար ազդեցության վերականգնման գործում»։ Ոչ ավելի, ոչ պակաս։

Կարելի՞ է արդյոք Վալերի Խաբուրձանիային լուրջ դեմք անվանել, որը կարող է հավակնել Վրաստանի քաղաքականության մեջ նշանակալի դեր ունենալուն։ Կարծում եմ՝ ոչ, և անգամ «Պուտինի մարդ» կոչումը նրան չի օգնի։ Միանշանակ է, որ այդ մարդը հեռու է իրական քաղաքականությունից։ Հեռու է գոնե այն իմաստով, որ Ռուսաստանը չի հրաժարվի Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը ճանաչելուց։ Ի դեպ, դա հասկանում են նաև Վրաստանում։ Հազիվ թե նրա առջև գիրկը բացի նաև «Վրացական երազանքը»։ Քանի որ, հաշվի առնելով այն, որ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլուն համարում են «Կրեմլի նախագիծ», ապա «Պուտինի մարդու» ներկայությունն այդ ընկերակցությունում բոլորովին էլ տեղին չէ։ Դրա համար էլ կարծում եմ, որ նախկին նախարարը հազիվ թե կարողանա ընդհանրապես տեղ գտնել վրացական քաղաքական արևի ներքո։
Իմիջիայլոց, հիշեցնենք, որ սա ռուսամետ կուսակցություն ստեղծելու առաջին փորձը չէ Վրաստանում, բայց դրանք բոլորն էլ անհաջող են եղել։ Այս համատեքստում կարելի է հիշել քաղաքական գործիչներ Նինո Բուրջանաձեին և Զուրաբ Նողաիդելուն, որոնք 2008թ. օգոստոսյան պատերազմից հետո թեև մեկնել էին Ռուսաստան և, ի դեպ, բարձրամակարդակ ընդունելության էին արժանացել, բայց Վրաստանում մեծ հեղինակություն, մեղմ ասած, չէին վաստակել։

Ընդհանուր առմամբ,մինչ ռուսամետ կուսակցության ստեղծման փորձեր են ընթանում, հիշեցնենք, որ մարտի 7-ին Վրաստանի խորհրդարանն ընդունել է բանաձև, որը սահմանում է երկրի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները։ Փաստաթղթի համաձայն՝ Վրաստանի արտաքին քաղաքականության խնդիրներն են «անվտանգության երաշխիքների ստեղծումը, անկախության և ինքնիշխանության պաշտպանությունը, զավթված տարածքների ազատագրումն ու երկրի միասնության վերականգնումը միջազգայնորեն ճանաչված սահմաններում», իսկ արտաքին քաղաքականության գլխավոր գերակայությունը «ինտեգրումն է եվրոպական և եվրատլանտյան կառույցներին»։

Միևնույն ժամանակ, Վրաստանի իշխանությունները քանիցս հայտարարել են, որ արևմտյան գերակայությունները չեն խանգարի ռուս-վրացական հարաբերություններին, և դրանց ամրապնդման համար ձեռնարկվում են որոշակի քայլեր. վրացական գինին վերադառնում է ռուսական շուկա, հայտարարվում է Սոչիի 2014թ. օլիմպիադային վրացի մարզիկների մասնակցության մասին, մեղմացվում է «Օկուպացիայի» մասին վրացական օրենքը և այլն։ Ինչ վերաբերում է վրացական քաղաքականությունում Վալերի Խաբուրձանիայի տիպի մարդու հայտնվելուն, ապա ասենք, որ ինչպես ժամանակներն են, այնպես էլ՝ դրանց գործող անձինք...

էլեկտրոնային օրաթերթ «Ազգային գաղափար» | Նորություններ Հայաստանից




Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները

 

Վերադարձ դեպի ցուցակ


Ուղարկել մեկնաբանություն

Ոչ նորմատիվային բառապաշար, գովազդ, այլ ռեսուրսներին հղումներ պարունակող և սույն նյութին չառնչվող մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից

Ձեր անունը : *

Մեկնաբանություն : *

Մուտքագրեք նկարում պատկերված տառերը (չկարեվորելով մեծատառերը)

Նորություններ գործընկերներից

Loading...


Национальная идея

новости Армении, аналитика, публикации, комментарии

добавить на Яндекс




SELECTORNEWS



Новости России


Загружается, подождите...


Добавить свое объявление
Загрузка...


Տեսանյութեր

Ընտրեք ինձի

Հրապարակումներ


08.05.2013
Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Նոր կառավարության նշանակման առիթով. ժողովուրդը պարտավոր է գոհ լինել

Նոր կառավարության նշանակման առիթով. ժողովուրդը պարտավոր է գոհ լինել



06.05.2013
Զառա ՂԱԶԱՐՅԱՆ
ՀԱԿ-ի փոխարեն «Բարև Երևան» կամ՝ ի՞նչ փոխվեց չորս տարի անց

ՀԱԿ-ի փոխարեն «Բարև Երևան» կամ՝ ի՞նչ փոխվեց չորս տարի անց



03.05.2013
Զառա ՂԱԶԱՐՅԱՆ
Իշխանությունը՝ քաղաքացուն, Մենք կարող ենք ավելին, Բարև Երևան, Փոխելու ենք՝ սկսենք Երևանից, Ավելի լավ Երևան… կամ՝ քարոզարշավի ամփոփում

Իշխանությունը՝ քաղաքացուն, Մենք կարող ենք ավելին, Բարև Երևան, Փոխելու ենք՝ սկսենք Երևանից, Ավելի լավ Երևան… կամ՝ քարոզարշավի ամփոփում



01.05.2013
Աննա ԲԵԳԼԱՐՅԱՆ
Ատելություն վրացական ձևով

Ատելություն վրացական ձևով



30.04.2013
Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Արա Աբրահամյանը պայքարում է հայկական մշակույթի պատվազրկման համար

Արա Աբրահամյանը պայքարում է հայկական մշակույթի պատվազրկման համար



29.04.2013
Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Ռոնալդոյի, մրցավազքի մյուս մասնակիցների և մարզադաշտի դատարկության մասին

Ռոնալդոյի, մրցավազքի մյուս մասնակիցների և մարզադաշտի դատարկության մասին



29.04.2013
Աննա ԲԵԳԼԱՐՅԱՆ
ԱՄՆ-ը հանում է պահած հարավադրբեջանական խաղաթուղթը

ԱՄՆ-ը հանում է պահած հարավադրբեջանական խաղաթուղթը



26.04.2013
Զառա ՂԱԶԱՐՅԱՆ
Տուժում է մանր ու միջին բիզնեսը…

Տուժում է մանր ու միջին բիզնեսը…



26.04.2013
Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Գողականի» դեմ ոստիկանության և դատախազության հաջող պայքարի մասին

«Գողականի» դեմ ոստիկանության և դատախազության հաջող պայքարի մասին



24.04.2013
Աննա ԲԵԳԼԱՐՅԱՆ
Ադրբեջանն ընդհատում է Ռուսաստանի հետ բանակցությունները նոր սպառազինության գնման վերաբերյալ. հայե՞րն են մեղավոր

Ադրբեջանն ընդհատում է Ռուսաստանի հետ բանակցությունները նոր սպառազինության գնման վերաբերյալ. հայե՞րն են մեղավոր



24.04.2013
Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Կրքեր Գյումրիում

Կրքեր Գյումրիում



23.04.2013
Աննա ԲԵԳԼԱՐՅԱՆ
Ադրբեջանը խաղեր է տալիս Մերձավոր Արևելքում

Ադրբեջանը խաղեր է տալիս Մերձավոր Արևելքում


Լրահոս


08.05.2013 / 17:48
ՄԱԴՈՆՆԱՆ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՆԿԱՐ Է ՎԱՃԱՌԵԼ ԿԱՆԱՆՑ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

ՄԱԴՈՆՆԱՆ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՆԿԱՐ Է ՎԱՃԱՌԵԼ ԿԱՆԱՆՑ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ



08.05.2013 / 17:40
ՓԱԿ ՇՈՒԿԱՅԻ ԱՊՕՐԻՆԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ ՉԻ ԼՈՒԾՎԵԼ. ՄԻՊ

ՓԱԿ ՇՈՒԿԱՅԻ ԱՊՕՐԻՆԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ ՉԻ ԼՈՒԾՎԵԼ. ՄԻՊ



08.05.2013 / 17:26
ՍՊԱՆՎԱԾ ՄԱՏՈՒՑՈՂՈՒՀՈՒ ԲՆԱԿԱՐԱՆ ՀԱՃԱԽ ԵՆ ՏՂԱՆԵՐ ԱՅՑԵԼԵԼ, ՀԱՅՀՈՅԵԼ

ՍՊԱՆՎԱԾ ՄԱՏՈՒՑՈՂՈՒՀՈՒ ԲՆԱԿԱՐԱՆ ՀԱՃԱԽ ԵՆ ՏՂԱՆԵՐ ԱՅՑԵԼԵԼ, ՀԱՅՀՈՅԵԼ



08.05.2013 / 17:17
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ԵՆ ԿՐԻՄԻՆԱԼԻՆ, ՊՈՌՆԻԿՆԵՐԻՆ. ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆ

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ԵՆ ԿՐԻՄԻՆԱԼԻՆ, ՊՈՌՆԻԿՆԵՐԻՆ. ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆ



08.05.2013 / 17:10
ԲԵՐԵԶՈՎՍԿՈՒՆ ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐԵԼ ԵՆ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՄԵՆԱՄԵԾ ԳԵՐԵԶՄԱՆԱՏԱՆԸ

ԲԵՐԵԶՈՎՍԿՈՒՆ ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐԵԼ ԵՆ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՄԵՆԱՄԵԾ ԳԵՐԵԶՄԱՆԱՏԱՆԸ



08.05.2013 / 16:57
ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ ԱՅՑԵԼԵԼ Է ԵՌԱԲԼՈՒՐ

ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ ԱՅՑԵԼԵԼ Է ԵՌԱԲԼՈՒՐ



08.05.2013 / 16:28
ՆԱՎԸ ԲԱԽՎԵԼ Է ԴԻՍՊԵՏՉԵՐԱԿԱՆ ԱՇՏԱՐԱԿԻՆ. 7 ՄԱՐԴ ԶՈՀՎԵԼ Է

ՆԱՎԸ ԲԱԽՎԵԼ Է ԴԻՍՊԵՏՉԵՐԱԿԱՆ ԱՇՏԱՐԱԿԻՆ. 7 ՄԱՐԴ ԶՈՀՎԵԼ Է



08.05.2013 / 16:21
ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳԻՆ ՄԱՅԻՍԻ 9-ԻՆ ՄԻ ՇԱՐՔ ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐ ԿՄԱՏՈՒՑԻ

ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳԻՆ ՄԱՅԻՍԻ 9-ԻՆ ՄԻ ՇԱՐՔ ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐ ԿՄԱՏՈՒՑԻ



08.05.2013 / 16:05
ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔԸ ՄԱՅԻՍԻ 8-ԻՆ

ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔԸ ՄԱՅԻՍԻ 8-ԻՆ



08.05.2013 / 16:03
ՄԵՐ ՀԱՂԹԱԿԱՆ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ ՄԵԶ ՄՂՈՒՄ ԵՆ ՆՈՐ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ. ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

ՄԵՐ ՀԱՂԹԱԿԱՆ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ ՄԵԶ ՄՂՈՒՄ ԵՆ ՆՈՐ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ. ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ



08.05.2013 / 16:02
ՔՐԵԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԵՐ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԿԵՆԹԱՐԿՎԵՆ

ՔՐԵԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԵՐ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԿԵՆԹԱՐԿՎԵՆ



08.05.2013 / 15:55
ԲԵՐԵԶՈՎՍԿԻՆ ՄԱՀԻՑ 9 ՕՐ ԱՌԱՋ ՓՈԽԵԼ Է ԿՏԱԿԸ

ԲԵՐԵԶՈՎՍԿԻՆ ՄԱՀԻՑ 9 ՕՐ ԱՌԱՋ ՓՈԽԵԼ Է ԿՏԱԿԸ



08.05.2013 / 15:49
ՊՈՒՏԻՆԸ ՊԱՇՏՈՆԱՆԿ Է ԱՐԵԼ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ ՍՈՒՐԿՈՎԻՆ

ՊՈՒՏԻՆԸ ՊԱՇՏՈՆԱՆԿ Է ԱՐԵԼ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ ՍՈՒՐԿՈՎԻՆ



08.05.2013 / 15:43
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱՄԷ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏՆԵՐԸ ԿՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱՄԷ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏՆԵՐԸ ԿՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵՆ



08.05.2013 / 15:30
ԱՎԱՆՈՒՄ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԵՂԲԱՅՐՆԵՐԻ ԵՆ ԴԱՆԱԿԱՀԱՐԵԼ

ԱՎԱՆՈՒՄ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԵՂԲԱՅՐՆԵՐԻ ԵՆ ԴԱՆԱԿԱՀԱՐԵԼ



08.05.2013 / 15:21
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՊՈԱԿ-ՆԵՐԸ ԿՀԱՄԱԼՐՎԵՆ ՈՐԱԿՅԱԼ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐՈՎ

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՊՈԱԿ-ՆԵՐԸ ԿՀԱՄԱԼՐՎԵՆ ՈՐԱԿՅԱԼ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐՈՎ



08.05.2013 / 15:19
ՎԱՐՉԱՊԵՏՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԵՐԻՆ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻՆ

ՎԱՐՉԱՊԵՏՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԵՐԻՆ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻՆ



08.05.2013 / 14:41
ՄԱՅՔԼ ՋԵՔՍՈՆԻ ՄԱՀՎԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ ՀՍՏԱԿԵՑՎԵԼ ԵՆ

ՄԱՅՔԼ ՋԵՔՍՈՆԻ ՄԱՀՎԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ ՀՍՏԱԿԵՑՎԵԼ ԵՆ



08.05.2013 / 14:24
ԿԱԼԱՁԵՆ ԿՈՇՏ Է ԱՐՁԱԳԱՆՔԵԼ ՍԱԱԿԱՇՎԻԼԻԻ՝ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ ԳԱԶ ԳՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ

ԿԱԼԱՁԵՆ ԿՈՇՏ Է ԱՐՁԱԳԱՆՔԵԼ ՍԱԱԿԱՇՎԻԼԻԻ՝ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ ԳԱԶ ԳՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ



08.05.2013 / 14:08
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՏԵՂ ԳՏԱԾ ՕՐԻՆԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՓԱՍՏՈՎ ԵՎՍ 2 ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ Է ՀԱՐՈՒՑՎԵԼ

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՏԵՂ ԳՏԱԾ ՕՐԻՆԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՓԱՍՏՈՎ ԵՎՍ 2 ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ Է ՀԱՐՈՒՑՎԵԼ



08.05.2013 / 14:06
ԳԻՎԻ ԹԱՐԳԱՄԱՁԵՆ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է ՀԱՅՐԵՆԻՔ

ԳԻՎԻ ԹԱՐԳԱՄԱՁԵՆ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է ՀԱՅՐԵՆԻՔ



08.05.2013 / 13:54
ՄԻԼԻԱՐԴԱՏԵՐԵՐԻ ՄԵԾ ՄԱՍՆ ԱՊՐՈՒՄ ԵՆ ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ ԵՎ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ

ՄԻԼԻԱՐԴԱՏԵՐԵՐԻ ՄԵԾ ՄԱՍՆ ԱՊՐՈՒՄ ԵՆ ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ ԵՎ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ



08.05.2013 / 13:49
ՄԻ ՇԱՐՔ ԱՆՁԻՔ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼ ԵՆ ՇՔԱՆՇԱՆՆԵՐՈՎ ԵՎ ՄԵԴԱԼՆԵՐՈՎ

ՄԻ ՇԱՐՔ ԱՆՁԻՔ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼ ԵՆ ՇՔԱՆՇԱՆՆԵՐՈՎ ԵՎ ՄԵԴԱԼՆԵՐՈՎ



08.05.2013 / 12:53
ՄԱՅՔԼ ՋԵՔՍՈՆԸ ԿՐԿԻՆ ՄԵՂԱԴՐՎՈՒՄ Է ՍԵՌԱԿԱՆ ՈՏՆՁԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵՋ

ՄԱՅՔԼ ՋԵՔՍՈՆԸ ԿՐԿԻՆ ՄԵՂԱԴՐՎՈՒՄ Է ՍԵՌԱԿԱՆ ՈՏՆՁԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵՋ



08.05.2013 / 12:47
ԲԱՆԳԼԱԴԵՇՈՒՄ ՇԵՆՔԻ ՓԼՈՒԶՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԶՈՀԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՍԵԼ Է 761-Ի

ԲԱՆԳԼԱԴԵՇՈՒՄ ՇԵՆՔԻ ՓԼՈՒԶՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԶՈՀԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՍԵԼ Է 761-Ի



08.05.2013 / 12:36
ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՈՒՄՈՎ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՆՈՐ ԷՋ Է ԲԱՑՎՈՒՄ. ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՈՒՄՈՎ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՆՈՐ ԷՋ Է ԲԱՑՎՈՒՄ. ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ



08.05.2013 / 12:32
ՏՂԱՄԱՐԴԻԿ ՍԿՍԵԼ ԵՆ ԽՈՒՍԱՓԵԼ ՍԵՔՍԻՑ

ՏՂԱՄԱՐԴԻԿ ՍԿՍԵԼ ԵՆ ԽՈՒՍԱՓԵԼ ՍԵՔՍԻՑ



08.05.2013 / 12:03
ԱՅՍՕՐ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԵՎ ԿԱՐՄԻՐ ՄԱՀԻԿԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐՆ Է

ԱՅՍՕՐ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԵՎ ԿԱՐՄԻՐ ՄԱՀԻԿԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐՆ Է



08.05.2013 / 11:54
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԲԱՐՁՐԱՑՆԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐՆ ՈՒ ԹՈՇԱԿՆԵՐԸ. ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԲԱՐՁՐԱՑՆԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐՆ ՈՒ ԹՈՇԱԿՆԵՐԸ. ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ



08.05.2013 / 11:37
ՄԱՅԻՍՅԱՆ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ Է ԲԱՑՎԵԼ

ՄԱՅԻՍՅԱՆ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ Է ԲԱՑՎԵԼ



08.05.2013 / 11:33
ԱՆԴՐԵՅ ՊՅԱՏԱԽԻՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է «ԱՐՄԵՆՏԵԼ»-Ի ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆ

ԱՆԴՐԵՅ ՊՅԱՏԱԽԻՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է «ԱՐՄԵՆՏԵԼ»-Ի ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆ



08.05.2013 / 11:25
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀՐԱՄԱՆԱԳՐԵՐ Է ՍՏՈՐԱԳՐԵԼ ԵՎ ՆՇԱՆԱԿԵԼ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻՆ

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀՐԱՄԱՆԱԳՐԵՐ Է ՍՏՈՐԱԳՐԵԼ ԵՎ ՆՇԱՆԱԿԵԼ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻՆ



08.05.2013 / 11:15
ՊԱՏԱՀԱՐ ՎԱՅՔ-ԵՂԵԳՆԱՁՈՐ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ. 22-ԱՄՅԱ ԵՐԻՏԱՍԱՐԴԸ ՄԱՀԱՑԵԼ Է

ՊԱՏԱՀԱՐ ՎԱՅՔ-ԵՂԵԳՆԱՁՈՐ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ. 22-ԱՄՅԱ ԵՐԻՏԱՍԱՐԴԸ ՄԱՀԱՑԵԼ Է



08.05.2013 / 11:12
ՄԱԿ-Ը ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ Է ԳԵՐՄԱՆԱՑԻ ՊՈՌՆՈԱՍՏՂԻ TWITTER-Ի ԷՋԻՆ (FOTO)

ՄԱԿ-Ը ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ Է ԳԵՐՄԱՆԱՑԻ ՊՈՌՆՈԱՍՏՂԻ TWITTER-Ի ԷՋԻՆ (FOTO)



08.05.2013 / 11:09
ՍԵՐԳՈ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ՎԵՐԱՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ

ՍԵՐԳՈ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ՎԵՐԱՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ



08.05.2013 / 10:55
ԵՐԵՎԱՆՈՒՄ 23-ԱՄՅԱ ՄԱՏՈՒՑՈՂՈՒՀՈՒՆ ԳՏԵԼ ԵՆ ՊԱՐԱՆՈՑԸ ԿՏՐԱԾ ՎԻՃԱԿՈՒՄ

ԵՐԵՎԱՆՈՒՄ 23-ԱՄՅԱ ՄԱՏՈՒՑՈՂՈՒՀՈՒՆ ԳՏԵԼ ԵՆ ՊԱՐԱՆՈՑԸ ԿՏՐԱԾ ՎԻՃԱԿՈՒՄ



08.05.2013 / 10:46
ՕՎԻՐ-Ի ՊԵՏՆ ԱԶԱՏՎԵԼ Է ԱՇԽԱՏԱՆՔԻՑ

ՕՎԻՐ-Ի ՊԵՏՆ ԱԶԱՏՎԵԼ Է ԱՇԽԱՏԱՆՔԻՑ



08.05.2013 / 10:42
ՎԱՆԵՍԱ ՊԱՐԱԴԻՆ ՑՆՑՈՒՄ Է ՖՐԱՆՍԻԱՆ (FOTO)

ՎԱՆԵՍԱ ՊԱՐԱԴԻՆ ՑՆՑՈՒՄ Է ՖՐԱՆՍԻԱՆ (FOTO)



08.05.2013 / 10:35
ԸՆԿԵՐՆԵՐԸ ԳՐԿԵԼ ԵՆ ԱՆՈՒՇԻՆ ՈՒ ՆՐԱ ԿԱՄՔԻՆ ՀԱԿԱՌԱԿ ՄՏՑՐԵԼ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅԻ ՍՐԱՀ

ԸՆԿԵՐՆԵՐԸ ԳՐԿԵԼ ԵՆ ԱՆՈՒՇԻՆ ՈՒ ՆՐԱ ԿԱՄՔԻՆ ՀԱԿԱՌԱԿ ՄՏՑՐԵԼ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅԻ ՍՐԱՀ



08.05.2013 / 10:31
ԱԴՐԲԵՋԱՆԸ ՖՐԵԶՆՈՅԻՆ ԽՆԴՐՈՒՄ Է ՉԱՋԱԿՑԵԼ ԱՐՑԱԽԻՆ

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՖՐԵԶՆՈՅԻՆ ԽՆԴՐՈՒՄ Է ՉԱՋԱԿՑԵԼ ԱՐՑԱԽԻՆ


Ընթերցողների նամակներ:

31.07.2012
Ա.Հակոբյան
Բաց նամակ ՀՀ Նախագահին

Բաց նամակ ՀՀ Նախագահին



19.08.2008
ՀԱՆԵՑԵ’Ք ԴԻՄԱԿՆԵՐԸ` ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է



Loading...




Новости СМИ2


Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: , n-idea.am