Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский RSS RSS    Կայքի քարտեզը
Փնտրել : 

 Հրապարակումներ


15.03.2013

Սիրիական հեղափոխության մշակութային ասպեկտի մասին

Արմինե ՀԱԿՈԲՅԱՆ

Կատարի, Թուրքիայի և նրանց դաշնակիցների պատերազմը, որ նրանք այսօր վարում են Սիրիայի դեմ, չի սահմանափակվում միայն սիրիական բանակին, տնտեսությանն ու քաղաքական համակարգին անուղղելի վնաս հասցնելու փորձով, այն անհամեմատ ավելի խորն է և ստոր, որովհետև ուղղված է սիրիական«ես»-ը, սիրիական ինքնությունը ոչնչացնելուն։ Ակնհայտ է, որ հիմնարար արժեքային կողմնորոշումների կորստյամբ կամ, առնվազն, խեղաթյուրմամբ սկսվում է հասարակության (և ոչ միայն սիրիական) անշրջելի դեգրադացիան։

Սիրիայի դեպքում գործընթացն արդեն սկսվել է. Կատարի բարեգործական «Qatar Charity» հիմնադրամի աջակցությամբ (https://www.qcharity.com) արդեն ստեղծվել է հատուկ կայք՝ «Հայրենիքը բացում է իրեն ազատության համար. արվեստի սիրիացի գործիչները պաշտպանում են հեղափոխությունը» անվամբ (https://syria2012.net)։ Ինչպես գրում են կայքի հեղինակները, այն ստեղծվել է, որպեսզի «աշխարհին ներկայացնի սիրիական հեղափոխության մշակութային-քաղաքակրթական կերպը՝ արվեստի այն տեսակների օգնությամբ, որ ստեղծում են սիրիացի նշանավոր գրողները, դերասանները, բանաստեղծները, քանդակագործները և նկարիչները, որ կանգնել են հեղափոխության պաշտպանության դիրքերում... բոլորին է հայտնի, որ արվեստի սիրիացի ծառայողը միշտ եղել է ազատության մարտիկ և ընդդիմացել է բռնությանը, որը սեղմել է սիրիացիների կուրծքը երկարուձիգ, խավար տարիներ»։

Կայքը բաղկացած է հետևյալ բաժիններից.

- Գլխավոր էջ,

- Ցույցերի մասին,

- Կազմակերպիչները (գրված է՝ «արաբական արվեստի ականավոր ներկայացուցիչների անկախ կազմակերպություն, որոնք պաշտպանում են սիրիացի ժողովրդի հեղափոխությունը...»),

- Ակցիաներ (ցուցահանդեսներ, թատերական ներկայացումներ, համերգներ, գրական երեկոներ, կինո),

- Տեղեկատու,

- Հակադարձ կապ։

«Տեղեկատու» բաժնում ներկայացված է 82 էջանոց էլեկտրոնային գրքույկ։ Առաջին էջում ներկայացված են Կահիրեում հասարակայնության հետ կապերը համակարգողներիև ցուցահանդեսներ կազմակերպողների, մամլո քարտուղարի և այլոց անունները, այնուհետև կարճ տեղեկություն կա բուն «հեղափոխական» գրողների և նկարիչների մասին. նրանք բոլորն էլ ներկայում Սիրիայից բացի ապրում են ամեն տեղ՝ ԱՄԷ, Ֆրանսիա, Կանադա, Եգիպտոս, Հորդանան, Գերմանիա, Ֆինլանդիա, Շվեդիա, Սաուդյան Արաբիա, Մեծ Բրիտանիա և Քուվեյթ, նրանց ցուցահանդեսները և համերգները կազմակերպվում են Կատարի մայրաքաղաքում։

«Մշակութային միջոցառումների» կազմակերպիչների և մասնակիցների նպատակը ցույցերի և երթերի կազմակերպումն է տարբեր երկրներում՝ արաբական տարբեր երկրներում մշակույթի ներկայացուցիչների աջակցությամբ։ Կատարի և այլ երկրների մեծ էկրաններին ցուցադրվում են սիրիացի ռեժիսորների կինոնկարները, որոնք «Սիրիայում արգելված էին տասնամյակներ, քանի որ քննադատում էին միակ՝ իշխող կուսակցությանը, որը մոնոպոլացրել էր քաղաքական կյանքը»։ Նա, ով կկարդա «սիրիացի հեղափոխականների» կայքը, անպայման ուշադրություն կդարձնի նրա հեղինակներից մեկի՝ Իսլամ Աբու Շաքիրի խոսքերին սիրիական իրադարձությունների մասին. «Ես երախտապարտ եմ այս կոտորածի համար, որը հիշեցրեց մեզ այն մասին, թե ովքեր ենք մենք իրականում, և հիշեցրեց մեր մասին աշխարհին։ Երախտապարտ եմ այն արյան համար, որ հեղվել և դեռ հեղվելու է»։

Երբ խոսքի ազատության և հեղափոխության մասին խոսվում է մի երկրում, ինչպիսին Կատարն է, անհնար է չհիշել կատարցի բանաստեղծ Մուհամեդ Աբն Դիբին, որը վերջերս փորձել է խոսել Կատարի միապետի դիկտատուրայի և հանուն ազատության ժողովրդական շարժման ու անմեղ դատապարտված կատարցիների մասին, ինչի համար գաղտնի ձերբակալվել և դատապարտվել է երկարատև բանտարկության։ Կատարի իշխանությունները բանաստեղծին մեղադրում են նաև այն բանում, որ վերջինը համարձակվել է գովերգել թունիսյան հեղափոխությունը և ժողովրդական ապստամբությունն ընդդեմ Թունիսի նախագահի պաշտոնին նախկին ռեժիմի վարչապետի նշանակման։ Արաբական մամուլի համաձայն՝ Կատարի էմիրին թվացել է, թե բանաստեղծը սպառնալիք է ներկայացնում ոչ միայն իր միանձնյա իշխանությանը, այլ նաև հարևան միապետությունների անսասանությանը։ Բանաստեղծին ազատ արձակելու հասարակության և առանձին անհատների կոչերը Կատարի իշխանություններն անպատասխան են թողել։ Պոեմը, որի համար Մուհամեդ Իբն Դիբը ձերբակալվել է, ինտերնետի շնորհիվ շուտով դարձել է հասարակայնության սեփականությունը։ Կատարում հեղաշրջման փորձի համար մարդը կարող է մահվան դատապարտվել, իշխանություններին անվանարկելու համար հինգ տարվա ազատազրկում է նախատեսված։ «Միջազգային համաներում» կազմակերպության ներկայացուցիչներն արդեն բանաստեղծին քաղբանտարկյալ են ճանաչել։ Ծոցի երկրների մի քանի բանաստեղծներ նամակ-պոեմներ են հղել Կատարի իշխանություններին՝ պահանջելով ազատ արձակել Մուհամեդ Իբն Դաբին, բայց իշխանությունները ոչ միայն չեն ազատում նրան, այլև ձերբակալել են մեկ ուրիշ բանաստեղծի Սաուդյան Արաբիայից՝ Ալյա Յամիին, որը Կատար էր եկել միայն նրա համար, որ բանտում այցելի իր ընկերոջն ու գրչակցին՝ Մուհամեդ Իբն Դիբին։ Հավանաբար, զգուշանալով ավելորդ աղմուկից՝ Կատարի ներքին գործերի նախարարությունն ավելի ուշ ազատ էր արձակել սաուդցուն և անգամ հերքել նրա ձերբակալության մասին լուրը։ Հետաքրքիր է, որ կատարյան «Ալ-Ջազիրա» ալիքն ուշադրություն չի դարձրել ձերբակալության փաստի վրա, այն դեպքում, երբ սիրիական պատերազմի, ավելի ճիշտ՝ հակասիրիական քարոզչության թեման չի իջնում էկրաններից և ալիքի ինտերնետ-կայքից։

Եվ մինչ Կատարը շռայլորեն հովանավորում է սիրիական մշակույթի կործանումը, նրա դաշնակից Էրդողանը նույն նպատակներով գործում է արաբական ողջ աշխարհում հայտնի եգիպտական կինոարվեստի ուղղությամբ։ Եգիպտացի կինոքննադատներն արդեն հայտարարել են, որ թուրքական սերիալների ցուցադրումը եգիպտական էկրաններին ամենաիսկական թշնամանքի դրսևորում է  Եգիպտոսի արվեստի հանդեպ։ Եգիպտոսում թուրքական սերիալների տարածման հետ միաժամանակ, թուրքական էկրաններին ցուցադրվում են թուրքերեն թարգմանված եգիպտական սերիալներ, ինչի առիթով նույնպես քննադատներն արտահայտում են իրենց վրդովմունքը։ «Ինչի՞ կհանգեցնի ապագայում երկու երկրների միջև սերիալների փոխանակումը»,- հարցնում են նրանք և տեղի ունեցող իրադարձությունները գնահատում որպես մեծ քաղաքականության շարունակություն, որը վարում են Թուրքիան և Եգիպտոսը վերջինում «Մուսուլման եղբայրների»  իշխանության գալուց հետո, և հիշեցնում են, որ եգիպտական կինոն մի անգամ արդեն տուժել է 1973թ. ամերիկյան կինոսերիալների ներդրմամբ, երբ Եգիպտոսի այն ժամանակվա նախագահ Անվար Սադաթի քաղաքականությունը մոտեցել էր ամերիկյանին։ Եգիպտացի քննադատները նշում են, որ ի տարբերություն ամերիկյան կինոյի, թուրքական սերիալները հատուկ այնպես են կառուցված, որ համապատասխանեն եգիպտական կինոդիտողի ճաշակին։ Դրանցում գործի են դրված թուրքական խարիզմատիկ դերասաններ, աչքի են զարնում հարուստ դեկորները։ Եգիպտացի կինոդիտողը թուրքական կինո այնքան էլ հաճույքով չի գնում, ուստի, թուրքական կինոֆիլմերի ցուցադրումը եգիպտական կինոդահլիճներում հաջողություն չի ունեցել։ Եգիպտոսում բոլոր քննադատները չէ, որ քննադատաբար են տրամադրված, կան նաև այնպիսիները, որոնք եգիպտացի դերասանների երգած թուրքերեն երգերը նորմալ երևույթ են համարում, քանի որ «երկու երկրներն էլ նույն մշակութային-քաղաքական գծի հետևորդներ են»։

Բայց եգիպտական կինոյի ճակատագրով մտահոգ մարդկանց թիվը, այնուամենայնիվ, մեծ է, և նրանք չեն ցանկանում թուրքական դերասանուհիներին տեսնել եգիպտական էկրաններին՝ այդ երևույթն անվանելով «թուրքական ասպատակություն եգիպտական կինոյի վրա»։

Ստեղծելով Սիրիական ազատ բանակն ու նրա պատժիչ ջոկատները՝ ի հակակշիռ սիրիական բանակի ու սիրիական ոստիկանության և Սիրիայի ընդդիմադիր ուժերի կոալիցիան՝ ի հակակշիռ սիրիական գործադիր և օրենսդիր իշխանության, հակասիրիական կոալիցիան արդեն ձեռնամուխ է եղել ստեղծելու հատուկ, «հեղափոխական» սիրիական արվեստ էմիգրանտներից։ Այն պետք է փոխարինի սիրիական մտավորականության այն հատվածին, որն առայսօր մնում է Սիրիայում, իր տանը և չի մտածում փող մուրալ Կատարից՝ իր ժողովրդին դավաճանելու դիմաց։ Սիրիական կիսավեր տնտեսությունը փոխարինվում է հովանավորների միջոցներով, և խոսքն արդեն «ազատագրված տարածքներում» ժամանակավոր կառավարություն ստեղծելու մասին է, սիրիացիների չափավոր կրոնը ենթարկվում է իսլամիստների գրոհին, ակնհայտ է սիրիական հասարակության ուղղահայաց (իշխանություն-ժողովուրդ) և հորիզոնական (սոցիալական շերտեր, էթնոդավանական բաղադրիչներ) մասնատումը, տպավորությունն այնպիսին է, որ ստեղծվում է մի ինչ-որ «Սիրիա՝ ծուռ հայելիների թագավորությունում», իսկ դրան զուգահեռ՝ նաև եգիպտականը, որտեղ «Մուսուլման եղբայրները» ամեն բան գլխիվայր են շրջել։ Այն հույսով, որ սիրիացիների և միջազգային հանրության՝ կեղծ քարոզչությամբ այլանդակված գիտակցությունը չի նկատի կոպիտ կեղծիքը։ 

էլեկտրոնային օրաթերթ «Ազգային գաղափար» | Նորություններ Հայաստանից




Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները

 

Վերադարձ դեպի ցուցակ


Ուղարկել մեկնաբանություն

Ոչ նորմատիվային բառապաշար, գովազդ, այլ ռեսուրսներին հղումներ պարունակող և սույն նյութին չառնչվող մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից

Ձեր անունը : *

Մեկնաբանություն : *

Մուտքագրեք նկարում պատկերված տառերը (չկարեվորելով մեծատառերը)

Նորություններ գործընկերներից

Loading...


Национальная идея

новости Армении, аналитика, публикации, комментарии

добавить на Яндекс




SELECTORNEWS



Новости России


Загружается, подождите...


Добавить свое объявление
Загрузка...


Տեսանյութեր

Ընտրեք ինձի

Հրապարակումներ


08.05.2013
Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Նոր կառավարության նշանակման առիթով. ժողովուրդը պարտավոր է գոհ լինել

Նոր կառավարության նշանակման առիթով. ժողովուրդը պարտավոր է գոհ լինել



06.05.2013
Զառա ՂԱԶԱՐՅԱՆ
ՀԱԿ-ի փոխարեն «Բարև Երևան» կամ՝ ի՞նչ փոխվեց չորս տարի անց

ՀԱԿ-ի փոխարեն «Բարև Երևան» կամ՝ ի՞նչ փոխվեց չորս տարի անց



03.05.2013
Զառա ՂԱԶԱՐՅԱՆ
Իշխանությունը՝ քաղաքացուն, Մենք կարող ենք ավելին, Բարև Երևան, Փոխելու ենք՝ սկսենք Երևանից, Ավելի լավ Երևան… կամ՝ քարոզարշավի ամփոփում

Իշխանությունը՝ քաղաքացուն, Մենք կարող ենք ավելին, Բարև Երևան, Փոխելու ենք՝ սկսենք Երևանից, Ավելի լավ Երևան… կամ՝ քարոզարշավի ամփոփում



01.05.2013
Աննա ԲԵԳԼԱՐՅԱՆ
Ատելություն վրացական ձևով

Ատելություն վրացական ձևով



30.04.2013
Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Արա Աբրահամյանը պայքարում է հայկական մշակույթի պատվազրկման համար

Արա Աբրահամյանը պայքարում է հայկական մշակույթի պատվազրկման համար



29.04.2013
Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Ռոնալդոյի, մրցավազքի մյուս մասնակիցների և մարզադաշտի դատարկության մասին

Ռոնալդոյի, մրցավազքի մյուս մասնակիցների և մարզադաշտի դատարկության մասին



29.04.2013
Աննա ԲԵԳԼԱՐՅԱՆ
ԱՄՆ-ը հանում է պահած հարավադրբեջանական խաղաթուղթը

ԱՄՆ-ը հանում է պահած հարավադրբեջանական խաղաթուղթը



26.04.2013
Զառա ՂԱԶԱՐՅԱՆ
Տուժում է մանր ու միջին բիզնեսը…

Տուժում է մանր ու միջին բիզնեսը…



26.04.2013
Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Գողականի» դեմ ոստիկանության և դատախազության հաջող պայքարի մասին

«Գողականի» դեմ ոստիկանության և դատախազության հաջող պայքարի մասին



24.04.2013
Աննա ԲԵԳԼԱՐՅԱՆ
Ադրբեջանն ընդհատում է Ռուսաստանի հետ բանակցությունները նոր սպառազինության գնման վերաբերյալ. հայե՞րն են մեղավոր

Ադրբեջանն ընդհատում է Ռուսաստանի հետ բանակցությունները նոր սպառազինության գնման վերաբերյալ. հայե՞րն են մեղավոր



24.04.2013
Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Կրքեր Գյումրիում

Կրքեր Գյումրիում



23.04.2013
Աննա ԲԵԳԼԱՐՅԱՆ
Ադրբեջանը խաղեր է տալիս Մերձավոր Արևելքում

Ադրբեջանը խաղեր է տալիս Մերձավոր Արևելքում


Լրահոս


08.05.2013 / 17:48
ՄԱԴՈՆՆԱՆ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՆԿԱՐ Է ՎԱՃԱՌԵԼ ԿԱՆԱՆՑ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

ՄԱԴՈՆՆԱՆ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՆԿԱՐ Է ՎԱՃԱՌԵԼ ԿԱՆԱՆՑ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ



08.05.2013 / 17:40
ՓԱԿ ՇՈՒԿԱՅԻ ԱՊՕՐԻՆԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ ՉԻ ԼՈՒԾՎԵԼ. ՄԻՊ

ՓԱԿ ՇՈՒԿԱՅԻ ԱՊՕՐԻՆԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ ՉԻ ԼՈՒԾՎԵԼ. ՄԻՊ



08.05.2013 / 17:26
ՍՊԱՆՎԱԾ ՄԱՏՈՒՑՈՂՈՒՀՈՒ ԲՆԱԿԱՐԱՆ ՀԱՃԱԽ ԵՆ ՏՂԱՆԵՐ ԱՅՑԵԼԵԼ, ՀԱՅՀՈՅԵԼ

ՍՊԱՆՎԱԾ ՄԱՏՈՒՑՈՂՈՒՀՈՒ ԲՆԱԿԱՐԱՆ ՀԱՃԱԽ ԵՆ ՏՂԱՆԵՐ ԱՅՑԵԼԵԼ, ՀԱՅՀՈՅԵԼ



08.05.2013 / 17:17
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ԵՆ ԿՐԻՄԻՆԱԼԻՆ, ՊՈՌՆԻԿՆԵՐԻՆ. ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆ

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ԵՆ ԿՐԻՄԻՆԱԼԻՆ, ՊՈՌՆԻԿՆԵՐԻՆ. ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆ



08.05.2013 / 17:10
ԲԵՐԵԶՈՎՍԿՈՒՆ ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐԵԼ ԵՆ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՄԵՆԱՄԵԾ ԳԵՐԵԶՄԱՆԱՏԱՆԸ

ԲԵՐԵԶՈՎՍԿՈՒՆ ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐԵԼ ԵՆ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՄԵՆԱՄԵԾ ԳԵՐԵԶՄԱՆԱՏԱՆԸ



08.05.2013 / 16:57
ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ ԱՅՑԵԼԵԼ Է ԵՌԱԲԼՈՒՐ

ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ ԱՅՑԵԼԵԼ Է ԵՌԱԲԼՈՒՐ



08.05.2013 / 16:28
ՆԱՎԸ ԲԱԽՎԵԼ Է ԴԻՍՊԵՏՉԵՐԱԿԱՆ ԱՇՏԱՐԱԿԻՆ. 7 ՄԱՐԴ ԶՈՀՎԵԼ Է

ՆԱՎԸ ԲԱԽՎԵԼ Է ԴԻՍՊԵՏՉԵՐԱԿԱՆ ԱՇՏԱՐԱԿԻՆ. 7 ՄԱՐԴ ԶՈՀՎԵԼ Է



08.05.2013 / 16:21
ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳԻՆ ՄԱՅԻՍԻ 9-ԻՆ ՄԻ ՇԱՐՔ ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐ ԿՄԱՏՈՒՑԻ

ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳԻՆ ՄԱՅԻՍԻ 9-ԻՆ ՄԻ ՇԱՐՔ ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐ ԿՄԱՏՈՒՑԻ



08.05.2013 / 16:05
ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔԸ ՄԱՅԻՍԻ 8-ԻՆ

ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔԸ ՄԱՅԻՍԻ 8-ԻՆ



08.05.2013 / 16:03
ՄԵՐ ՀԱՂԹԱԿԱՆ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ ՄԵԶ ՄՂՈՒՄ ԵՆ ՆՈՐ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ. ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

ՄԵՐ ՀԱՂԹԱԿԱՆ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ ՄԵԶ ՄՂՈՒՄ ԵՆ ՆՈՐ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ. ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ



08.05.2013 / 16:02
ՔՐԵԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԵՐ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԿԵՆԹԱՐԿՎԵՆ

ՔՐԵԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԵՐ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԿԵՆԹԱՐԿՎԵՆ



08.05.2013 / 15:55
ԲԵՐԵԶՈՎՍԿԻՆ ՄԱՀԻՑ 9 ՕՐ ԱՌԱՋ ՓՈԽԵԼ Է ԿՏԱԿԸ

ԲԵՐԵԶՈՎՍԿԻՆ ՄԱՀԻՑ 9 ՕՐ ԱՌԱՋ ՓՈԽԵԼ Է ԿՏԱԿԸ



08.05.2013 / 15:49
ՊՈՒՏԻՆԸ ՊԱՇՏՈՆԱՆԿ Է ԱՐԵԼ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ ՍՈՒՐԿՈՎԻՆ

ՊՈՒՏԻՆԸ ՊԱՇՏՈՆԱՆԿ Է ԱՐԵԼ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ ՍՈՒՐԿՈՎԻՆ



08.05.2013 / 15:43
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱՄԷ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏՆԵՐԸ ԿՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱՄԷ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏՆԵՐԸ ԿՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵՆ



08.05.2013 / 15:30
ԱՎԱՆՈՒՄ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԵՂԲԱՅՐՆԵՐԻ ԵՆ ԴԱՆԱԿԱՀԱՐԵԼ

ԱՎԱՆՈՒՄ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԵՂԲԱՅՐՆԵՐԻ ԵՆ ԴԱՆԱԿԱՀԱՐԵԼ



08.05.2013 / 15:21
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՊՈԱԿ-ՆԵՐԸ ԿՀԱՄԱԼՐՎԵՆ ՈՐԱԿՅԱԼ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐՈՎ

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՊՈԱԿ-ՆԵՐԸ ԿՀԱՄԱԼՐՎԵՆ ՈՐԱԿՅԱԼ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐՈՎ



08.05.2013 / 15:19
ՎԱՐՉԱՊԵՏՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԵՐԻՆ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻՆ

ՎԱՐՉԱՊԵՏՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԵՐԻՆ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻՆ



08.05.2013 / 14:41
ՄԱՅՔԼ ՋԵՔՍՈՆԻ ՄԱՀՎԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ ՀՍՏԱԿԵՑՎԵԼ ԵՆ

ՄԱՅՔԼ ՋԵՔՍՈՆԻ ՄԱՀՎԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ ՀՍՏԱԿԵՑՎԵԼ ԵՆ



08.05.2013 / 14:24
ԿԱԼԱՁԵՆ ԿՈՇՏ Է ԱՐՁԱԳԱՆՔԵԼ ՍԱԱԿԱՇՎԻԼԻԻ՝ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ ԳԱԶ ԳՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ

ԿԱԼԱՁԵՆ ԿՈՇՏ Է ԱՐՁԱԳԱՆՔԵԼ ՍԱԱԿԱՇՎԻԼԻԻ՝ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ ԳԱԶ ԳՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ



08.05.2013 / 14:08
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՏԵՂ ԳՏԱԾ ՕՐԻՆԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՓԱՍՏՈՎ ԵՎՍ 2 ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ Է ՀԱՐՈՒՑՎԵԼ

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՏԵՂ ԳՏԱԾ ՕՐԻՆԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՓԱՍՏՈՎ ԵՎՍ 2 ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ Է ՀԱՐՈՒՑՎԵԼ



08.05.2013 / 14:06
ԳԻՎԻ ԹԱՐԳԱՄԱՁԵՆ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է ՀԱՅՐԵՆԻՔ

ԳԻՎԻ ԹԱՐԳԱՄԱՁԵՆ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է ՀԱՅՐԵՆԻՔ



08.05.2013 / 13:54
ՄԻԼԻԱՐԴԱՏԵՐԵՐԻ ՄԵԾ ՄԱՍՆ ԱՊՐՈՒՄ ԵՆ ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ ԵՎ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ

ՄԻԼԻԱՐԴԱՏԵՐԵՐԻ ՄԵԾ ՄԱՍՆ ԱՊՐՈՒՄ ԵՆ ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ ԵՎ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ



08.05.2013 / 13:49
ՄԻ ՇԱՐՔ ԱՆՁԻՔ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼ ԵՆ ՇՔԱՆՇԱՆՆԵՐՈՎ ԵՎ ՄԵԴԱԼՆԵՐՈՎ

ՄԻ ՇԱՐՔ ԱՆՁԻՔ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼ ԵՆ ՇՔԱՆՇԱՆՆԵՐՈՎ ԵՎ ՄԵԴԱԼՆԵՐՈՎ



08.05.2013 / 12:53
ՄԱՅՔԼ ՋԵՔՍՈՆԸ ԿՐԿԻՆ ՄԵՂԱԴՐՎՈՒՄ Է ՍԵՌԱԿԱՆ ՈՏՆՁԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵՋ

ՄԱՅՔԼ ՋԵՔՍՈՆԸ ԿՐԿԻՆ ՄԵՂԱԴՐՎՈՒՄ Է ՍԵՌԱԿԱՆ ՈՏՆՁԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵՋ



08.05.2013 / 12:47
ԲԱՆԳԼԱԴԵՇՈՒՄ ՇԵՆՔԻ ՓԼՈՒԶՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԶՈՀԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՍԵԼ Է 761-Ի

ԲԱՆԳԼԱԴԵՇՈՒՄ ՇԵՆՔԻ ՓԼՈՒԶՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԶՈՀԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՍԵԼ Է 761-Ի



08.05.2013 / 12:36
ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՈՒՄՈՎ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՆՈՐ ԷՋ Է ԲԱՑՎՈՒՄ. ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՈՒՄՈՎ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՆՈՐ ԷՋ Է ԲԱՑՎՈՒՄ. ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ



08.05.2013 / 12:32
ՏՂԱՄԱՐԴԻԿ ՍԿՍԵԼ ԵՆ ԽՈՒՍԱՓԵԼ ՍԵՔՍԻՑ

ՏՂԱՄԱՐԴԻԿ ՍԿՍԵԼ ԵՆ ԽՈՒՍԱՓԵԼ ՍԵՔՍԻՑ



08.05.2013 / 12:03
ԱՅՍՕՐ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԵՎ ԿԱՐՄԻՐ ՄԱՀԻԿԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐՆ Է

ԱՅՍՕՐ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԵՎ ԿԱՐՄԻՐ ՄԱՀԻԿԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐՆ Է



08.05.2013 / 11:54
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԲԱՐՁՐԱՑՆԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐՆ ՈՒ ԹՈՇԱԿՆԵՐԸ. ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԲԱՐՁՐԱՑՆԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐՆ ՈՒ ԹՈՇԱԿՆԵՐԸ. ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ



08.05.2013 / 11:37
ՄԱՅԻՍՅԱՆ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ Է ԲԱՑՎԵԼ

ՄԱՅԻՍՅԱՆ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ Է ԲԱՑՎԵԼ



08.05.2013 / 11:33
ԱՆԴՐԵՅ ՊՅԱՏԱԽԻՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է «ԱՐՄԵՆՏԵԼ»-Ի ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆ

ԱՆԴՐԵՅ ՊՅԱՏԱԽԻՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է «ԱՐՄԵՆՏԵԼ»-Ի ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆ



08.05.2013 / 11:25
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀՐԱՄԱՆԱԳՐԵՐ Է ՍՏՈՐԱԳՐԵԼ ԵՎ ՆՇԱՆԱԿԵԼ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻՆ

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀՐԱՄԱՆԱԳՐԵՐ Է ՍՏՈՐԱԳՐԵԼ ԵՎ ՆՇԱՆԱԿԵԼ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻՆ



08.05.2013 / 11:15
ՊԱՏԱՀԱՐ ՎԱՅՔ-ԵՂԵԳՆԱՁՈՐ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ. 22-ԱՄՅԱ ԵՐԻՏԱՍԱՐԴԸ ՄԱՀԱՑԵԼ Է

ՊԱՏԱՀԱՐ ՎԱՅՔ-ԵՂԵԳՆԱՁՈՐ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ. 22-ԱՄՅԱ ԵՐԻՏԱՍԱՐԴԸ ՄԱՀԱՑԵԼ Է



08.05.2013 / 11:12
ՄԱԿ-Ը ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ Է ԳԵՐՄԱՆԱՑԻ ՊՈՌՆՈԱՍՏՂԻ TWITTER-Ի ԷՋԻՆ (FOTO)

ՄԱԿ-Ը ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ Է ԳԵՐՄԱՆԱՑԻ ՊՈՌՆՈԱՍՏՂԻ TWITTER-Ի ԷՋԻՆ (FOTO)



08.05.2013 / 11:09
ՍԵՐԳՈ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ՎԵՐԱՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ

ՍԵՐԳՈ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ՎԵՐԱՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ



08.05.2013 / 10:55
ԵՐԵՎԱՆՈՒՄ 23-ԱՄՅԱ ՄԱՏՈՒՑՈՂՈՒՀՈՒՆ ԳՏԵԼ ԵՆ ՊԱՐԱՆՈՑԸ ԿՏՐԱԾ ՎԻՃԱԿՈՒՄ

ԵՐԵՎԱՆՈՒՄ 23-ԱՄՅԱ ՄԱՏՈՒՑՈՂՈՒՀՈՒՆ ԳՏԵԼ ԵՆ ՊԱՐԱՆՈՑԸ ԿՏՐԱԾ ՎԻՃԱԿՈՒՄ



08.05.2013 / 10:46
ՕՎԻՐ-Ի ՊԵՏՆ ԱԶԱՏՎԵԼ Է ԱՇԽԱՏԱՆՔԻՑ

ՕՎԻՐ-Ի ՊԵՏՆ ԱԶԱՏՎԵԼ Է ԱՇԽԱՏԱՆՔԻՑ



08.05.2013 / 10:42
ՎԱՆԵՍԱ ՊԱՐԱԴԻՆ ՑՆՑՈՒՄ Է ՖՐԱՆՍԻԱՆ (FOTO)

ՎԱՆԵՍԱ ՊԱՐԱԴԻՆ ՑՆՑՈՒՄ Է ՖՐԱՆՍԻԱՆ (FOTO)



08.05.2013 / 10:35
ԸՆԿԵՐՆԵՐԸ ԳՐԿԵԼ ԵՆ ԱՆՈՒՇԻՆ ՈՒ ՆՐԱ ԿԱՄՔԻՆ ՀԱԿԱՌԱԿ ՄՏՑՐԵԼ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅԻ ՍՐԱՀ

ԸՆԿԵՐՆԵՐԸ ԳՐԿԵԼ ԵՆ ԱՆՈՒՇԻՆ ՈՒ ՆՐԱ ԿԱՄՔԻՆ ՀԱԿԱՌԱԿ ՄՏՑՐԵԼ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅԻ ՍՐԱՀ



08.05.2013 / 10:31
ԱԴՐԲԵՋԱՆԸ ՖՐԵԶՆՈՅԻՆ ԽՆԴՐՈՒՄ Է ՉԱՋԱԿՑԵԼ ԱՐՑԱԽԻՆ

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՖՐԵԶՆՈՅԻՆ ԽՆԴՐՈՒՄ Է ՉԱՋԱԿՑԵԼ ԱՐՑԱԽԻՆ


Ընթերցողների նամակներ:

31.07.2012
Ա.Հակոբյան
Բաց նամակ ՀՀ Նախագահին

Բաց նամակ ՀՀ Նախագահին



19.08.2008
ՀԱՆԵՑԵ’Ք ԴԻՄԱԿՆԵՐԸ` ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է



Loading...




Новости СМИ2


Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: , n-idea.am