Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский RSS RSS    Կայքի քարտեզը
Փնտրել : 

 Հրապարակումներ


18.03.2013

Լիբանանը՝ մեծ ցնցումների շեմին

Արմինե ՀԱԿՈԲՅԱՆ

Վաշինգտոնի մերձավորարևելյան քաղաքականության ինստիտուտի փորձագետ Դևիդ Շենկերը նախազգուշացնում է, որ եթե ԱՄՆ-ը Ասադին տապալելու և Սիրիայում պատերազմին վերջ տալու ջանքեր չգործադրի, ապա Իսրայելը կդառնա հաջորդ երկիրը, որին կառնչվի սիրիական պատերազմը (https://www.washingtoninstitute.org/policy-analysis/view/israels-next-front-syria

Բայց առայժմ ոչ թե Իսրայելը, այլ սիրիական պատերազմում իր չեզոքությունը հայտարարած Լիբանանն է դանդաղ, բայց հիրավի դառնում այդ պատերազմի մի մասը. պաշտոնական Դամասկոսն արդեն նախազգուշացրել է, որ կարող է հարվածել լիբանանյան տարածքում գտնվող զինյալների դիրքերին։ Սիրիայի ԱԳՆ-ն մեկ անգամ ևս հիշեցրել է, որ սիրիական հարցում Լիբանանը պարտավոր է չեզոքություն պահպանել, իսկ լիբանանյան բանակը՝ կասեցնել սիրիական տարածք լիբանանա-սիրիական սահմանով զինված անձանց ներթափանցման բոլոր փորձերը։

Հակասիրիական և հակակառավարական լիբանանյան «Մարտի 14-ի» կոալիցիայի պաշտոնական կայքում զետեղվել է պատասխան հոդված, որում Սիրիայից ստացված նախազգուշացումը նկարագրվում է որպես «նույնքան ապօրինի, ստոր և ճղճիմ, որքան այն ուղարկող մարդիկ». Ասադը մեղադրվում է Լիբանանին պատերազմի մեջ ներքաշելու համար, որպեսզի ապահովի լիբանանցիներին հարվածելու հնարավորությունը։ Հոդվածում մի մանրամասն կա, որն ասես իմիջիայլոց է ներառվել հոդվածում, և չնայած դրան՝ արտացոլում է «Մարտի 14-ի» գլխավոր գաղափարը. «Լիբանանցիներն ի վիճակի են պաշտպանելու իրենց, անգամ եթե հակառակորդի դերում հանդես գա սիրիական կառավարական բանակը»։ Այս խոսքերն այլ կերպ, քան Սիրիայի դեմ պատերազմի ուղղակի սադրանք չես անվանի։ «Սիրիական ընդդիմության» ցանկացած բանակցություն սիրիական իշխանությունների հետ հոդվածագիրը համարում է անընդունելի, դրանց օգնությամբ Ասադը շունչը տեղը բերելու հնարավորություն կստանա։

Կոալիցիայի անդամ, «Ապագա» (առաջնորդն է Լիբանանի նախկին վարչապետ Սաադ Հարիրին) կուսակցության պատգամավոր Խալեդ Զահրամանը կարծում է, որ Սիրիայի կողմից Լիբանանի հասցեին հնչած սպառնալիքներն ապացուցում են, որ Ասադը ցանկանում է սրել իրավիճակը մինչև այն աստիճան, երբ անհրաժեշտություն կառաջանա մարտական գործողություններ վարել սահմանամերձ գոտում և Տրիպոլի քաղաքում, որտեղ առանց այդ էլ անհանգիստ է։ Պատգամավորը պնդում է, որ սիրիական կողմն արդեն ականազերծել է սահմանամերձ գիծը և այնտեղ խրամատներ փորել։

Սիրիական «Ալ-Վաթան» («Հայրենիք») թերթը հաստատում է Լիբանանի և Հորդանանի տարածքում օտարերկրյա մեծ թվով զինյալների կուտակման փաստը. այդ տարածքներ նրանք թափանցել են Թուրքիայից։ Զինված վարձկաններին մարզել և ուսուցանել են ամերիկյան, ֆրանսիական և բրիտանական հրահանգիչները հատուկ ուսումնական ճամբարներում (Թուրքիայի և Հորդանանի տարածքում)։  Սիրիական թերթը մեկ անգամ ևս մեղադրել է Էրդողանին Սիրիայի և այլ պետությունների ավերակների վրա Օսմանյան կայսրության վերականգնման փորձի մեջ՝ ընթերցողներին հերթական անգամ հիշեցնելով Էրդողանի սիրիական մականունը՝ «Թալանչի»։ Հորդանանն այդպես էլ չկարողացավ դիմակայել ամերիկյան ճնշմանն ու իր տարածքը տրամադրեց որպես միջանցք, որով զինյալներն անցնելու են Սիրիայի տարածք, փաստում է թերթը։ Լիբանանի հյուսիսում իրենց ժամին են սպասում մոտ 15.000 զինյալներ։

Պատահական չէր, որ նշված իրադարձությունները համընկան ոչ պակաս կարևոր մի քանի այլ իրադարձությունների հետ.

1. Այսպես կոչված Սիրիական ազատ բանակի հրամանատար Ռիյադ Ալ-Ասաադին տեսել են լիբանանյան Տրիպոլի քաղաքում, որտեղ նրան որպես հանգրվան տրամադրվել է հենց Սաադ Հարիրիի անձնական համարը չորսաստղանի «Քվալիթի Ինն» հյուրանոցում։ Ծաղկավետ այգով շրջապատված վեցհարկանի հյուրանոցը ներսում հսկայական մարզասրահ ունի, լողավազան, հարուստ կահավորված սենյակներ և ռեստորաններ։ Պաշտոնական կայքում մեկ համարի համար նշված գները համապատասխանում են այդ հաստատության կարգավիճակին։ (Սիրիական պետության դեմ մարտնչող միջազգային խառնամբոխը՝ հանձինս տարբեր խմբավորումների և Սիրիական ազատ բանակի, քանիցս ԶԼՄ-ների միջոցով արտահայտել է իր դժգոհությունն առ այն, որ «հրամանատարների» մեծ մասը նախընտրում է ազատ ժամանակն անցկացնել Թուրքիայում, Եվրոպայի և պարսից ծոցի երկրներում՝ հեռու մարտական գործողությունների կենտրոնից, այնինչ շարքային զինյալները երբեք ամսական 200 դոլարից ավելի չեն ստանում և երբեմն պարզապես քաղցած են մնում։ Ռիյադ Ալ-Ասաադն իր անձնական օրինակով ցույց տվեց, որ դա ճշմարտություն է)։

Այն մասին, որ ՍԱԲ հրամանատարը հանգրվանել է Հարիրիի անձնական համարում, արաբական լրագրողներին մի երկու օր առաջ մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրել է այդ նույն Տրիպոլի քաղաքում հիմնված Արաբական դեմոկրատական կուսակցության լիբանանյան ալավիական կապերի գծով քաղաքական քարտուղար Ռաֆաթ Աիդը։ Ըստ նրա՝ իրավիճակը Լիբանանի հյուսիսում էլ ավելի է թեժանում, նկատվում է զենքի ներկրում, կազմակերպվում են հանցագործությունների համար դատապարտվածների փախուստներ ոստիկանական բաժանմունքներից և հիվանդանոցներից։ Ամռանը կայանալիք խորհրդարանական ընտրությունների առիթով Ռաֆաթ Աիդը թերահավատություն է հայտնել և ընդգծել, որ դրանք դժվար են լինելու (https://www.inbaa.com

Լիբանանից Սիրիա ուղևորվող վառելիքի ցիստեռններն այրվել են Տրիպոլի քաղաքում, գործողությունը խափանելու պատասխանատվությունն ստանձնել է ՍԱԲ-ը, զինյալների ռազմական խորհուրդն ինտերնետում տեղադրել է իր տեսադիմումը։ Լիբանանի հարավային օդային սահմաններում նկատվել է իսրայելական անօդաչու թռչող սարք, միևնույն ժամանակ ցամաքում ծանր տեխնիկա է կուտակվել, այդ թվում և էքսկավատորներ լիբանանյան և սիրիական սահմաններ տանող ճանապարհներ գցելու համար։

2. Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգի վերջերս Լիբանան կատարած այցելությունից հետո անմիջապես երկիր եկավ ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաների պատվիրակությունը։ Արաբական մամուլը նշեց երկու այցելությունների ու սիրիա-լիբանանյան սահմանին իրավիճակի սրացման միջև կապը։ Ամերիկացիները փորձում էին հերթական անգամ ճնշում գործադրել կառավարության վրա գալիք ընտրությունների հարցում և նրան պարտադրել այնպիսի ընտրական օրենսգիրք, որով ակնհայտ հաղթանակ կտաներ «Մարտի 14-ի» կոալիցիան։ Բայց ամերիկա-լիբանանյան հանդիպման գլխավոր թեման լիբանանյան գազն էր և Լիբանանի ծովային սահմանների գծումը։ Ամերիկացիները հանդիպեցին ոչ միայն Լիբանանի նախագահի, այլև Սաադ Հարիրիի հետ, նրա հետ նույնպես քննարկեցին Լիբանանի գազի և բնական պաշարների թեման։ Ըստ «Արաբի-պրեսի»՝ «...կարելի է ասել, որ ԱՄՆ-ը մի աչքով հետևում է Իսրայելին... իսկ մյուսը տնկել է լիբանանյան գազի վրա» (https://www.arabi-press.com/?page=article&id=63173

Իրադարձությունների միաժամանակությունը և տրամաբանական փոխկապվածությունն ապացուցում են, որ Մերձավոր Արևելքում ԱՄՆ և Իսրայելի քաղաքականության գլխավոր գերակայություններից մեկը եղել և մնում է, առաջին հերթին, Լիբանանում շիական ռազմաքաղաքական «Հեզբոլլահ» կազմակերպության գործունեությունը, վերջին ժամանակներս՝ նաև գազի հայտնաբերված հարուստ հանքավայրերը Միջերկրական ծովի շելֆում՝ լիբանանյան և իսրայելական սահմանների մոտ (տե՛ս «Ամերիկյան փական մերձավորարևելյան գազի համար». իրենց հանքավայրերը շահագործելու լիբանանյան կողմի ցանկության հետ կապված՝ ամերիկացիները «նախազգուշացրել» են, որ կա Սիրիայի տարածքից զինյալների ներթափանցման վտանգ)։

Ակնհայտ է, որ լիբանանյան «խնդիրների» դեմ պայքարի համար ԱՄՆ-ը առաջ է քաշում ստուգված քաղաքական և ռազմական գործիքներ. քաղաքական առաջադրանքը կատարում է «Մարտի 14-ի» կոալիցիան, ռազմականը՝ սալաֆիական և այլ ռազմականացված խմբավորումները, բանտերից փախած քրեական հանցագործներն ու Սիրիական ազատ բանակը։ Կոալիցիան ԱՄՆ և Սաուդյան Արաբիայի ֆավորիտն է Լիբանանում ամռանը կայանալիք խորհրդարանական ընտրություններում։ Սիրիական պատերազմի ընթացքում նրա առաջնորդ Սաադ Հարիրին ներկայացել է ոչ միայն որպես Սիրիայի նախագահ Բաշար Ասադի թշնամի (ինչը միանգամայն տրամաբանական է, եթե հիշենք կոալիցիայի առաջացման պատճառները), այլև որպես ամերիկա-թուրք-իսրայելական քաղաքականության իրականացնող երկրի ներսում և տարածաշրջանում։ Օրինակ, լիբանանյան Սայդա քաղաքում, որտեղ վաղուց արդեն մոլեգնում են հակասիրիական տրամադրություններ ունեցող սալաֆիները՝ ոչ ադեկվատ շեյխ Ալ-Ասիրի գլխավորությամբ, Էրդողանի և Հարիրի ընտանիքի համատեղ ջանքերով ստեղծվել է «թուրք-լիբանանյան բարեկամության» ասոցիացիա, որի հավաքներին միշտ ակտիվորեն հանդես է գալիս Լիբանանի՝ 2005թ. զոհված վարչապետ Ռաֆիկ Հարիրիի 63-ամյա հարազատ քույրը։ Պարզ է, որ այնտեղ խոսակցությունը մշակույթի ու բարեկամության մասին չի ընթանում։ (Ի դեպ, ռազմաշունչ սալաֆիների տեսադիմումների կամ հոդվածների տակ ինտերնետի արաբ օգտատերերը հաճախ թողնում են այսպիսի տեղեկություններ. «Եթե դուք այդքան անհանգստացած եք արաբների ճակատագրով, ապա ինչո՞ւ չեք կռվում Իսրայելի դեմ Պաղեստինի համար»։ Սա այն դեպքն է, երբ ամեն բան պարզ է առանց խոսքերի)։

ԱՄՆ-ին խիստ հարկավոր է, որ Լիբանանում ռազմաքաղաքական իշխանությունն անցնի վերոնշյալ ուժերի ձեռքը, այդ ժամանակ Իրանի և Սիրիայի դաշնակիցներից մեկը ժամանակավորապես կհեռացվի մեծ քաղաքականությունից, իսկ եթե հիշենք, որ հերթական նախագահական ընտրություններն Իրանում նույնպես նշանակված են ամռանը, ապա հասկանալի է դառնում, թե ինչու են իրադարձությունները Լիբանանում անընդհատ սրվում։ Ժամանակին «Մարտի 14-ի» վերլուծաբաններից մեկը «Հեզբոլլահի» և Իսրայելի միջև պատերազմի ծագման հնարավորությունը դիտարկում էր այն բանի համար, որ Ասադի անկումից հետո նրան աջակցող «Հեզբոլլահը» կարողանար վերականգնվել լիբանանցիների աչքում որպես քաղաքական ուժ։ Բայց առայսօր բոլոր փաստերը վկայում են այն մասին, որ կոալիցիան հենց ինքն է ձգտում ամրապնդել իր թույլ դիրքը, քանի որ անգամ այսօր կոալիցիայի շարքերը լքել ցանկացողներ կան (https://www.inbaa.com)։ Իսկ համախմբվելու համար շատ քիչ ժամանակ է մնացել։

Բացի այդ,  արաբական երկրներին բաժին է ընկնում զարգացող երկրների կողմից զենքի գնումների 40%-ը։ Վերջին 20 տարիների ընթացքում արաբական երկրների զենքի հիմնական մատակարարը ԱՄՆ-ն է եղել։ Մատակարարումներն աանձին երկրներին այնքան մեծ են, որ ամերիկացիներից կատարյալ կախվածություն են առաջացնում և որոշ դեպքերում հավասարազոր են ռազմական համագործակցության մասին պայմանագրի (տե՛ս Ս.Վ. Ժդանով, «Արաբական երկրները համաշխարհային տնտեսությունում», 2006թ.)։
Իրադրությունը թեժացնելու առիթներն ավելի քան շատ են։ 

էլեկտրոնային օրաթերթ «Ազգային գաղափար» | Նորություններ Հայաստանից




Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները

 

Վերադարձ դեպի ցուցակ


Ուղարկել մեկնաբանություն

Ոչ նորմատիվային բառապաշար, գովազդ, այլ ռեսուրսներին հղումներ պարունակող և սույն նյութին չառնչվող մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից

Ձեր անունը : *

Մեկնաբանություն : *

Մուտքագրեք նկարում պատկերված տառերը (չկարեվորելով մեծատառերը)

Նորություններ գործընկերներից

Loading...


Национальная идея

новости Армении, аналитика, публикации, комментарии

добавить на Яндекс




SELECTORNEWS



Новости России


Загружается, подождите...


Добавить свое объявление
Загрузка...


Տեսանյութեր

Ընտրեք ինձի

Հրապարակումներ


08.05.2013
Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Նոր կառավարության նշանակման առիթով. ժողովուրդը պարտավոր է գոհ լինել

Նոր կառավարության նշանակման առիթով. ժողովուրդը պարտավոր է գոհ լինել



06.05.2013
Զառա ՂԱԶԱՐՅԱՆ
ՀԱԿ-ի փոխարեն «Բարև Երևան» կամ՝ ի՞նչ փոխվեց չորս տարի անց

ՀԱԿ-ի փոխարեն «Բարև Երևան» կամ՝ ի՞նչ փոխվեց չորս տարի անց



03.05.2013
Զառա ՂԱԶԱՐՅԱՆ
Իշխանությունը՝ քաղաքացուն, Մենք կարող ենք ավելին, Բարև Երևան, Փոխելու ենք՝ սկսենք Երևանից, Ավելի լավ Երևան… կամ՝ քարոզարշավի ամփոփում

Իշխանությունը՝ քաղաքացուն, Մենք կարող ենք ավելին, Բարև Երևան, Փոխելու ենք՝ սկսենք Երևանից, Ավելի լավ Երևան… կամ՝ քարոզարշավի ամփոփում



01.05.2013
Աննա ԲԵԳԼԱՐՅԱՆ
Ատելություն վրացական ձևով

Ատելություն վրացական ձևով



30.04.2013
Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Արա Աբրահամյանը պայքարում է հայկական մշակույթի պատվազրկման համար

Արա Աբրահամյանը պայքարում է հայկական մշակույթի պատվազրկման համար



29.04.2013
Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Ռոնալդոյի, մրցավազքի մյուս մասնակիցների և մարզադաշտի դատարկության մասին

Ռոնալդոյի, մրցավազքի մյուս մասնակիցների և մարզադաշտի դատարկության մասին



29.04.2013
Աննա ԲԵԳԼԱՐՅԱՆ
ԱՄՆ-ը հանում է պահած հարավադրբեջանական խաղաթուղթը

ԱՄՆ-ը հանում է պահած հարավադրբեջանական խաղաթուղթը



26.04.2013
Զառա ՂԱԶԱՐՅԱՆ
Տուժում է մանր ու միջին բիզնեսը…

Տուժում է մանր ու միջին բիզնեսը…



26.04.2013
Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Գողականի» դեմ ոստիկանության և դատախազության հաջող պայքարի մասին

«Գողականի» դեմ ոստիկանության և դատախազության հաջող պայքարի մասին



24.04.2013
Աննա ԲԵԳԼԱՐՅԱՆ
Ադրբեջանն ընդհատում է Ռուսաստանի հետ բանակցությունները նոր սպառազինության գնման վերաբերյալ. հայե՞րն են մեղավոր

Ադրբեջանն ընդհատում է Ռուսաստանի հետ բանակցությունները նոր սպառազինության գնման վերաբերյալ. հայե՞րն են մեղավոր



24.04.2013
Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Կրքեր Գյումրիում

Կրքեր Գյումրիում



23.04.2013
Աննա ԲԵԳԼԱՐՅԱՆ
Ադրբեջանը խաղեր է տալիս Մերձավոր Արևելքում

Ադրբեջանը խաղեր է տալիս Մերձավոր Արևելքում


Լրահոս


08.05.2013 / 17:48
ՄԱԴՈՆՆԱՆ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՆԿԱՐ Է ՎԱՃԱՌԵԼ ԿԱՆԱՆՑ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

ՄԱԴՈՆՆԱՆ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՆԿԱՐ Է ՎԱՃԱՌԵԼ ԿԱՆԱՆՑ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ



08.05.2013 / 17:40
ՓԱԿ ՇՈՒԿԱՅԻ ԱՊՕՐԻՆԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ ՉԻ ԼՈՒԾՎԵԼ. ՄԻՊ

ՓԱԿ ՇՈՒԿԱՅԻ ԱՊՕՐԻՆԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ ՉԻ ԼՈՒԾՎԵԼ. ՄԻՊ



08.05.2013 / 17:26
ՍՊԱՆՎԱԾ ՄԱՏՈՒՑՈՂՈՒՀՈՒ ԲՆԱԿԱՐԱՆ ՀԱՃԱԽ ԵՆ ՏՂԱՆԵՐ ԱՅՑԵԼԵԼ, ՀԱՅՀՈՅԵԼ

ՍՊԱՆՎԱԾ ՄԱՏՈՒՑՈՂՈՒՀՈՒ ԲՆԱԿԱՐԱՆ ՀԱՃԱԽ ԵՆ ՏՂԱՆԵՐ ԱՅՑԵԼԵԼ, ՀԱՅՀՈՅԵԼ



08.05.2013 / 17:17
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ԵՆ ԿՐԻՄԻՆԱԼԻՆ, ՊՈՌՆԻԿՆԵՐԻՆ. ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆ

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ԵՆ ԿՐԻՄԻՆԱԼԻՆ, ՊՈՌՆԻԿՆԵՐԻՆ. ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆ



08.05.2013 / 17:10
ԲԵՐԵԶՈՎՍԿՈՒՆ ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐԵԼ ԵՆ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՄԵՆԱՄԵԾ ԳԵՐԵԶՄԱՆԱՏԱՆԸ

ԲԵՐԵԶՈՎՍԿՈՒՆ ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐԵԼ ԵՆ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՄԵՆԱՄԵԾ ԳԵՐԵԶՄԱՆԱՏԱՆԸ



08.05.2013 / 16:57
ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ ԱՅՑԵԼԵԼ Է ԵՌԱԲԼՈՒՐ

ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ ԱՅՑԵԼԵԼ Է ԵՌԱԲԼՈՒՐ



08.05.2013 / 16:28
ՆԱՎԸ ԲԱԽՎԵԼ Է ԴԻՍՊԵՏՉԵՐԱԿԱՆ ԱՇՏԱՐԱԿԻՆ. 7 ՄԱՐԴ ԶՈՀՎԵԼ Է

ՆԱՎԸ ԲԱԽՎԵԼ Է ԴԻՍՊԵՏՉԵՐԱԿԱՆ ԱՇՏԱՐԱԿԻՆ. 7 ՄԱՐԴ ԶՈՀՎԵԼ Է



08.05.2013 / 16:21
ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳԻՆ ՄԱՅԻՍԻ 9-ԻՆ ՄԻ ՇԱՐՔ ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐ ԿՄԱՏՈՒՑԻ

ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳԻՆ ՄԱՅԻՍԻ 9-ԻՆ ՄԻ ՇԱՐՔ ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐ ԿՄԱՏՈՒՑԻ



08.05.2013 / 16:05
ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔԸ ՄԱՅԻՍԻ 8-ԻՆ

ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔԸ ՄԱՅԻՍԻ 8-ԻՆ



08.05.2013 / 16:03
ՄԵՐ ՀԱՂԹԱԿԱՆ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ ՄԵԶ ՄՂՈՒՄ ԵՆ ՆՈՐ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ. ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

ՄԵՐ ՀԱՂԹԱԿԱՆ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ ՄԵԶ ՄՂՈՒՄ ԵՆ ՆՈՐ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ. ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ



08.05.2013 / 16:02
ՔՐԵԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԵՐ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԿԵՆԹԱՐԿՎԵՆ

ՔՐԵԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԵՐ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԿԵՆԹԱՐԿՎԵՆ



08.05.2013 / 15:55
ԲԵՐԵԶՈՎՍԿԻՆ ՄԱՀԻՑ 9 ՕՐ ԱՌԱՋ ՓՈԽԵԼ Է ԿՏԱԿԸ

ԲԵՐԵԶՈՎՍԿԻՆ ՄԱՀԻՑ 9 ՕՐ ԱՌԱՋ ՓՈԽԵԼ Է ԿՏԱԿԸ



08.05.2013 / 15:49
ՊՈՒՏԻՆԸ ՊԱՇՏՈՆԱՆԿ Է ԱՐԵԼ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ ՍՈՒՐԿՈՎԻՆ

ՊՈՒՏԻՆԸ ՊԱՇՏՈՆԱՆԿ Է ԱՐԵԼ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ ՍՈՒՐԿՈՎԻՆ



08.05.2013 / 15:43
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱՄԷ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏՆԵՐԸ ԿՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱՄԷ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏՆԵՐԸ ԿՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵՆ



08.05.2013 / 15:30
ԱՎԱՆՈՒՄ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԵՂԲԱՅՐՆԵՐԻ ԵՆ ԴԱՆԱԿԱՀԱՐԵԼ

ԱՎԱՆՈՒՄ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԵՂԲԱՅՐՆԵՐԻ ԵՆ ԴԱՆԱԿԱՀԱՐԵԼ



08.05.2013 / 15:21
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՊՈԱԿ-ՆԵՐԸ ԿՀԱՄԱԼՐՎԵՆ ՈՐԱԿՅԱԼ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐՈՎ

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՊՈԱԿ-ՆԵՐԸ ԿՀԱՄԱԼՐՎԵՆ ՈՐԱԿՅԱԼ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐՈՎ



08.05.2013 / 15:19
ՎԱՐՉԱՊԵՏՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԵՐԻՆ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻՆ

ՎԱՐՉԱՊԵՏՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԵՐԻՆ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻՆ



08.05.2013 / 14:41
ՄԱՅՔԼ ՋԵՔՍՈՆԻ ՄԱՀՎԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ ՀՍՏԱԿԵՑՎԵԼ ԵՆ

ՄԱՅՔԼ ՋԵՔՍՈՆԻ ՄԱՀՎԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ ՀՍՏԱԿԵՑՎԵԼ ԵՆ



08.05.2013 / 14:24
ԿԱԼԱՁԵՆ ԿՈՇՏ Է ԱՐՁԱԳԱՆՔԵԼ ՍԱԱԿԱՇՎԻԼԻԻ՝ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ ԳԱԶ ԳՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ

ԿԱԼԱՁԵՆ ԿՈՇՏ Է ԱՐՁԱԳԱՆՔԵԼ ՍԱԱԿԱՇՎԻԼԻԻ՝ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ ԳԱԶ ԳՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ



08.05.2013 / 14:08
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՏԵՂ ԳՏԱԾ ՕՐԻՆԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՓԱՍՏՈՎ ԵՎՍ 2 ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ Է ՀԱՐՈՒՑՎԵԼ

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՏԵՂ ԳՏԱԾ ՕՐԻՆԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՓԱՍՏՈՎ ԵՎՍ 2 ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ Է ՀԱՐՈՒՑՎԵԼ



08.05.2013 / 14:06
ԳԻՎԻ ԹԱՐԳԱՄԱՁԵՆ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է ՀԱՅՐԵՆԻՔ

ԳԻՎԻ ԹԱՐԳԱՄԱՁԵՆ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է ՀԱՅՐԵՆԻՔ



08.05.2013 / 13:54
ՄԻԼԻԱՐԴԱՏԵՐԵՐԻ ՄԵԾ ՄԱՍՆ ԱՊՐՈՒՄ ԵՆ ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ ԵՎ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ

ՄԻԼԻԱՐԴԱՏԵՐԵՐԻ ՄԵԾ ՄԱՍՆ ԱՊՐՈՒՄ ԵՆ ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ ԵՎ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ



08.05.2013 / 13:49
ՄԻ ՇԱՐՔ ԱՆՁԻՔ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼ ԵՆ ՇՔԱՆՇԱՆՆԵՐՈՎ ԵՎ ՄԵԴԱԼՆԵՐՈՎ

ՄԻ ՇԱՐՔ ԱՆՁԻՔ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼ ԵՆ ՇՔԱՆՇԱՆՆԵՐՈՎ ԵՎ ՄԵԴԱԼՆԵՐՈՎ



08.05.2013 / 12:53
ՄԱՅՔԼ ՋԵՔՍՈՆԸ ԿՐԿԻՆ ՄԵՂԱԴՐՎՈՒՄ Է ՍԵՌԱԿԱՆ ՈՏՆՁԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵՋ

ՄԱՅՔԼ ՋԵՔՍՈՆԸ ԿՐԿԻՆ ՄԵՂԱԴՐՎՈՒՄ Է ՍԵՌԱԿԱՆ ՈՏՆՁԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵՋ



08.05.2013 / 12:47
ԲԱՆԳԼԱԴԵՇՈՒՄ ՇԵՆՔԻ ՓԼՈՒԶՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԶՈՀԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՍԵԼ Է 761-Ի

ԲԱՆԳԼԱԴԵՇՈՒՄ ՇԵՆՔԻ ՓԼՈՒԶՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԶՈՀԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՍԵԼ Է 761-Ի



08.05.2013 / 12:36
ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՈՒՄՈՎ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՆՈՐ ԷՋ Է ԲԱՑՎՈՒՄ. ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՈՒՄՈՎ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՆՈՐ ԷՋ Է ԲԱՑՎՈՒՄ. ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ



08.05.2013 / 12:32
ՏՂԱՄԱՐԴԻԿ ՍԿՍԵԼ ԵՆ ԽՈՒՍԱՓԵԼ ՍԵՔՍԻՑ

ՏՂԱՄԱՐԴԻԿ ՍԿՍԵԼ ԵՆ ԽՈՒՍԱՓԵԼ ՍԵՔՍԻՑ



08.05.2013 / 12:03
ԱՅՍՕՐ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԵՎ ԿԱՐՄԻՐ ՄԱՀԻԿԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐՆ Է

ԱՅՍՕՐ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԵՎ ԿԱՐՄԻՐ ՄԱՀԻԿԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐՆ Է



08.05.2013 / 11:54
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԲԱՐՁՐԱՑՆԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐՆ ՈՒ ԹՈՇԱԿՆԵՐԸ. ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԲԱՐՁՐԱՑՆԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐՆ ՈՒ ԹՈՇԱԿՆԵՐԸ. ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ



08.05.2013 / 11:37
ՄԱՅԻՍՅԱՆ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ Է ԲԱՑՎԵԼ

ՄԱՅԻՍՅԱՆ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ Է ԲԱՑՎԵԼ



08.05.2013 / 11:33
ԱՆԴՐԵՅ ՊՅԱՏԱԽԻՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է «ԱՐՄԵՆՏԵԼ»-Ի ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆ

ԱՆԴՐԵՅ ՊՅԱՏԱԽԻՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է «ԱՐՄԵՆՏԵԼ»-Ի ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆ



08.05.2013 / 11:25
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀՐԱՄԱՆԱԳՐԵՐ Է ՍՏՈՐԱԳՐԵԼ ԵՎ ՆՇԱՆԱԿԵԼ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻՆ

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀՐԱՄԱՆԱԳՐԵՐ Է ՍՏՈՐԱԳՐԵԼ ԵՎ ՆՇԱՆԱԿԵԼ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻՆ



08.05.2013 / 11:15
ՊԱՏԱՀԱՐ ՎԱՅՔ-ԵՂԵԳՆԱՁՈՐ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ. 22-ԱՄՅԱ ԵՐԻՏԱՍԱՐԴԸ ՄԱՀԱՑԵԼ Է

ՊԱՏԱՀԱՐ ՎԱՅՔ-ԵՂԵԳՆԱՁՈՐ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ. 22-ԱՄՅԱ ԵՐԻՏԱՍԱՐԴԸ ՄԱՀԱՑԵԼ Է



08.05.2013 / 11:12
ՄԱԿ-Ը ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ Է ԳԵՐՄԱՆԱՑԻ ՊՈՌՆՈԱՍՏՂԻ TWITTER-Ի ԷՋԻՆ (FOTO)

ՄԱԿ-Ը ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ Է ԳԵՐՄԱՆԱՑԻ ՊՈՌՆՈԱՍՏՂԻ TWITTER-Ի ԷՋԻՆ (FOTO)



08.05.2013 / 11:09
ՍԵՐԳՈ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ՎԵՐԱՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ

ՍԵՐԳՈ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ՎԵՐԱՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ



08.05.2013 / 10:55
ԵՐԵՎԱՆՈՒՄ 23-ԱՄՅԱ ՄԱՏՈՒՑՈՂՈՒՀՈՒՆ ԳՏԵԼ ԵՆ ՊԱՐԱՆՈՑԸ ԿՏՐԱԾ ՎԻՃԱԿՈՒՄ

ԵՐԵՎԱՆՈՒՄ 23-ԱՄՅԱ ՄԱՏՈՒՑՈՂՈՒՀՈՒՆ ԳՏԵԼ ԵՆ ՊԱՐԱՆՈՑԸ ԿՏՐԱԾ ՎԻՃԱԿՈՒՄ



08.05.2013 / 10:46
ՕՎԻՐ-Ի ՊԵՏՆ ԱԶԱՏՎԵԼ Է ԱՇԽԱՏԱՆՔԻՑ

ՕՎԻՐ-Ի ՊԵՏՆ ԱԶԱՏՎԵԼ Է ԱՇԽԱՏԱՆՔԻՑ



08.05.2013 / 10:42
ՎԱՆԵՍԱ ՊԱՐԱԴԻՆ ՑՆՑՈՒՄ Է ՖՐԱՆՍԻԱՆ (FOTO)

ՎԱՆԵՍԱ ՊԱՐԱԴԻՆ ՑՆՑՈՒՄ Է ՖՐԱՆՍԻԱՆ (FOTO)



08.05.2013 / 10:35
ԸՆԿԵՐՆԵՐԸ ԳՐԿԵԼ ԵՆ ԱՆՈՒՇԻՆ ՈՒ ՆՐԱ ԿԱՄՔԻՆ ՀԱԿԱՌԱԿ ՄՏՑՐԵԼ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅԻ ՍՐԱՀ

ԸՆԿԵՐՆԵՐԸ ԳՐԿԵԼ ԵՆ ԱՆՈՒՇԻՆ ՈՒ ՆՐԱ ԿԱՄՔԻՆ ՀԱԿԱՌԱԿ ՄՏՑՐԵԼ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅԻ ՍՐԱՀ



08.05.2013 / 10:31
ԱԴՐԲԵՋԱՆԸ ՖՐԵԶՆՈՅԻՆ ԽՆԴՐՈՒՄ Է ՉԱՋԱԿՑԵԼ ԱՐՑԱԽԻՆ

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՖՐԵԶՆՈՅԻՆ ԽՆԴՐՈՒՄ Է ՉԱՋԱԿՑԵԼ ԱՐՑԱԽԻՆ


Ընթերցողների նամակներ:

31.07.2012
Ա.Հակոբյան
Բաց նամակ ՀՀ Նախագահին

Բաց նամակ ՀՀ Նախագահին



19.08.2008
ՀԱՆԵՑԵ’Ք ԴԻՄԱԿՆԵՐԸ` ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է



Loading...




Новости СМИ2


Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: , n-idea.am