Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский RSS RSS    Կայքի քարտեզը
Փնտրել : 

 Հրապարակումներ


18.03.2013

Սաակաշվիլի-Իվանիշվիլի դիմակայությունն անցնում է սահմանագիծը. կոնֆլիկտի մեջ կարող են ներքաշվել հայերը

Աննա ԲԵԳԼԱՐՅԱՆ

Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլու և վարչապետ Բիձինա Իվանիշվիլու միջև դիմակայությունն անցնում է վտանգավոր սահմանագիծը, և դա արդեն խնդիր է ոչ միայն Վրաստանի համար, այլ նաև սպառնալիք է ողջ տարածաշրջանի անվտանգությանը։

Եվ այսպես, այսօր վրացական լրատվամիջոցները տեղեկատվություն են տարածել, թե մարտի 14-ին Ախալքալաքի քաղխորհրդի ժողովի նիստի ժամանակ «Վրացական երազանք-հանրապետականներ» խմբակցության անդամները խորհրդարանից պահանջել են վավերացնել Եվրոպական խարտիան, որի համաձայն՝ հայերենին տարածաշրջանային լեզվի կարգավիճակ տալուց հետո Վրաստանը պարտավոր կլինի ապահովել տարածաշրջանային լեզուների և ազգային փոքրամասնությունների լեզուների կիրառումը կրթության ոլորտում և ԶԼՄ-ներում։

Միևնույն ժամանակ, տեղական խորհրդի ղեկավար Համլետ Մովսիսյանն ասել է, որ նախաձեռնությունը պատկանում է վարչապետ Բիձինա Իվանիշվիլու իշխող՝ «Վրացական երազանք» կոալիցիայի պատգամավորներին։ Թե ում ինչ է պատկանում՝ դրա մասին մի փոքր ավելի ուշ, իսկ այժմ նշենք, որ «հայերի լեզվի պահանջն» անմիջապես մեկնաբանել է Միխայիլ Սաակաշվիլին և հանդես եկել հայտարարությամբ, թե խարտիայի վավերացումը սպառնում է ազգային անվտանգությանը, ձեռքի հետ էլ մեղադրել է նոր իշխանություններին «հայկական նացիոնալիզմին» պաշտպանելու մեջ։

Հավանաբար, ճիշտ որ արդարացի է Միխայիլ Սաակաշվիլուն միջազգային սադրիչ «պատվավոր» մականունը կպցնելը։ Բացատրենք։ Վրաստանը պարտավորվել է վավերացնել տարածաշրջանային լեզուների Եվրոպական խարտիան ոչ թե հայերի ճնշմամբ (չգիտես՝ ծիծաղե՞ս, թե՞ լաս), այլ հենց միայն Սաակաշվիլու ջանքերի շնորհիվ։ «Սաակաշվիլին այն ժամանակ իր գործողությունները բացատրում էր նրանով, թե ցանկանում է արագացնել Վրաստանի մուտքը Եվրոպայի խորհուրդ։ Նա այնքան էր ուզում այդ ճանապարհին առաջ անցնել Հայաստանից և Ադրբեջանից, որ հետևանքների մասին չէր մտածում»,- «Ռուսթավի-2» հեռուստաընկերության եթերից հայտարարել է Վրաստանի վերինտեգրման պետնախարար Պաատա Զաքարեիշվիլին։ Նախարարի խոսքով՝ վաղ թե ուշ այս հարցը մտնելու է օրակարգ, քանի որ առանց խարտիայի վավերացման Վրաստանը չի կարողանա ձևակերպել Եվրամիության հետ վիզաների ազատականացման համաձայնագիրը։ Այսինքն՝ հակառակ դեպքում Վրաստանը ծոծրակը կտեսնի՝ եվրաինտեգրում չի տեսնի։

Բայց այն ժամանակ, երբ Զաքարեիշվիլին պատմում էր այն մասին, թե ինչպես է Վրաստանն ինքն իրեն անկյուն քշել, արտաքին գործերի փոխնախարար Դավիթ Զալքանիանին միանգամայն այլ «հետևանքներ» էր հնչեցնում։ Այն է՝ Եվրամիությանն ինտեգրվելու համար պարտադիր չէ վավերացնել Եվրոպական խարտիան։ Այս մասին տեղեկացնում է NEWS.GE-ն։ Ըստ փոխնախարարի, եթե խորհրդարանը չվավերացնի խարտիան, դա չի խանգարի ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործընթացին։ Ինչպես հայտարարել է Զալքանիանին, այս հարցի վերաբերյալ որոշումը խորհրդարանը պետք է ընդունի երկրի ազգային շահերը հաշվի առնելով։ Տարակարծությունն ակնհայտ է, քանի որ վրացի բարձրաստիճան պաշտոնյաներն իրենք ոչ մի կերպ չեն կարողանում կողմնորոշվել խարտիայի վավերացման հետևանքների հարցում, ինչն առաջին հայացքից բավական տխուր է, և անթույլատրելի՝ երկրորդ հայացքից։

Մինչ նոր իշխանության ներկայացուցիչները փորձում էին կողմնորոշվել հետևանքների հարցում, «Միասնական ազգային շարժում» ընդդիմությունը քնած չէ և «Վրացական երազանքին» խորհուրդ է տալիս, նախ, «սլաքները չփոխել», երկրորդ՝ մտածել իրենց ներկայիս պատասխանատվության մասին, քանի որ պետության ղեկին «երազողներ» են, այլ ոչ թե «նացիոնալներ», ցանկանալով ասել, թե, իբր, մենք ապուրը եփել ենք, իսկ դուք պարտավոր եք ճաշակել այն։

Ի դեպ, մի քանի խոսք հին «ապուրի» նոր «եփման» բեմադրողների մասին։
«...Սա «Ազգային շարժման» հերթական քայլն է՝ նշված թեման տարածելու և արհեստականորեն խիստ բացասական ֆոն ստեղծելու համար։ Կարծում եմ՝ այս թեմային կհաջորդեն շարունակումներ նրանց կողմից, Վանո Մերաբիշվիլու ճեպազրույցները և այլն»,- ասել է մարդու իրավունքների պաշտպանության խորհրդարանական կոմիտեի ղեկավար Էկա Բեսելիան և ավելացրել, որ Ախալքալաքից մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր Սամվել Պետրոսյանը ներկայացնում է ՄԱՇ-ը, և նրանք իրենց սեփական թիմում պետք է կողմնորոշվեն, թե ինչու այս հարցի շուրջ տարակարծություններ կան։

Ավելին, Էկա Բեսելիան տեղեկացրել է նաև, որ այս հարցի քննարկումը դուրս չի եկել Ախալքալաքի քաղխորհրդի դիտարկման շրջանակներից, և այն չի դրված Վրաստանի խորհրդարանի օրակարգում. քանի որ դրա վերաբերյալ պաշտոնական ոչ մի դիմում չի ստացվել, այն չի դիտարկվում։

Իսկ ահա «Ռուսաստանի ջավախքյան սփյուռք» հասարակական կազմակերպությունը մեկնաբանել է հետևյալ կերպ. «Ինչպես մեզ թվում է, դա պատվեր է և դրանից սադրանքի հոտ է գալիս։ Մենք ժամանակավրեպ ենք համարում հիմա այս հարցը շոշափելն ու բարձրացնելը, մանավանդ որ պատգամավորներ Սամվել Պետրոսյանը և Համլետ Մովսիսյանը ՄԱՇ ներկայացուցիչներ են...»։
Ազգային փոքրամասնություններին իշխանության համար պայքարում ներքաշելը լի է վտանգավոր հետևանքներով։ Հուսանք, որ Վրաստանում դեռ պահպանվել է առողջ բանականությունը... 

էլեկտրոնային օրաթերթ «Ազգային գաղափար»




Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները

 

Վերադարձ դեպի ցուցակ


Ուղարկել մեկնաբանություն

Ոչ նորմատիվային բառապաշար, գովազդ, այլ ռեսուրսներին հղումներ պարունակող և սույն նյութին չառնչվող մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից

Ձեր անունը : *

Մեկնաբանություն : *

Մուտքագրեք նկարում պատկերված տառերը (չկարեվորելով մեծատառերը)

Նորություններ գործընկերներից

Loading...


Национальная идея

новости Армении, аналитика, публикации, комментарии

добавить на Яндекс




SELECTORNEWS



Новости России


Загружается, подождите...


Добавить свое объявление
Загрузка...








Տեսանյութեր

Ընտրեք ինձի

Հրապարակումներ


19.03.2013
Ժաննա ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հեղափոխություն Անդրեասից

Հեղափոխություն Անդրեասից



19.03.2013
Նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ

Նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ



18.03.2013
Աննա ԲԵԳԼԱՐՅԱՆ
Սաակաշվիլի-Իվանիշվիլի դիմակայությունն անցնում է սահմանագիծը. կոնֆլիկտի մեջ կարող են ներքաշվել հայերը

Սաակաշվիլի-Իվանիշվիլի դիմակայությունն անցնում է սահմանագիծը. կոնֆլիկտի մեջ կարող են ներքաշվել հայերը



18.03.2013
Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Երկու քարի արանքում. ո՞րն է ելքը

Երկու քարի արանքում. ո՞րն է ելքը



18.03.2013
Արմինե ՀԱԿՈԲՅԱՆ
Լիբանանը՝ մեծ ցնցումների շեմին

Լիբանանը՝ մեծ ցնցումների շեմին



15.03.2013
Արմինե ՀԱԿՈԲՅԱՆ
Սիրիական հեղափոխության մշակութային ասպեկտի մասին

Սիրիական հեղափոխության մշակութային ասպեկտի մասին



14.03.2013
Ժաննա ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հայերի ձեռքը հասել է Բաքու, կամ՝ ի՞նչ են ծխում ադրբեջանցի «լուսավորիչները»

Հայերի ձեռքը հասել է Բաքու, կամ՝ ի՞նչ են ծխում ադրբեջանցի «լուսավորիչները»



13.03.2013
Աննա ԲԵԳԼԱՐՅԱՆ
Ժամացույցների ստուգում. Աբխազիա-Հարավային Օսիան՝ Վրաստանին

Ժամացույցների ստուգում. Աբխազիա-Հարավային Օսիան՝ Վրաստանին



12.03.2013
Արմինե ՀԱԿՈԲՅԱՆ
Սիրիական ընդդիմությունն իր համար նոր փակուղի է գտել

Սիրիական ընդդիմությունն իր համար նոր փակուղի է գտել



11.03.2013
Աննա ԲԵԳԼԱՐՅԱՆ
Երբ Հայրենիքը վաճառքի են հանում. Վրաստանն այսօր

Երբ Հայրենիքը վաճառքի են հանում. Վրաստանն այսօր



09.03.2013
Արմինե ՀԱԿՈԲՅԱՆ
Սիրիական հրդեհը տարածվել է Լիբանանում և Իրաքում

Սիրիական հրդեհը տարածվել է Լիբանանում և Իրաքում



06.03.2013
Լանա ՄՇԵՑՅԱՆ
Գլուխկոտրուկ ԱԱԾ-ի համար, կամ՝ այն մասին, թե ինչպես են իրականանում կամ չեն իրականանում ապուշների երազանքները

Գլուխկոտրուկ ԱԱԾ-ի համար, կամ՝ այն մասին, թե ինչպես են իրականանում կամ չեն իրականանում ապուշների երազանքները


Լրահոս


19.03.2013 / 17:29
ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՉԿԱ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԻՉ ՈՒ ՕՐԱԿԱՐԳ. ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՉԿԱ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԻՉ ՈՒ ՕՐԱԿԱՐԳ. ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ



19.03.2013 / 16:35
ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔԸ ՄԱՐՏԻ 19-ԻՆ

ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔԸ ՄԱՐՏԻ 19-ԻՆ



19.03.2013 / 16:33
ՍԻՐԱՀԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՍԵՔՍԸ ԽԵԼԱՑԻ ԴԱՌՆԱԼՈՒ ՄԻՋՈՑ

ՍԻՐԱՀԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՍԵՔՍԸ ԽԵԼԱՑԻ ԴԱՌՆԱԼՈՒ ՄԻՋՈՑ



19.03.2013 / 16:10
ԵՆԲ-Ն ԿՖԻՆԱՆՍԱՎՈՐԻ ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ԾՐԱԳՐԻ ՏՐԱՆՇ 3-Ի ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

ԵՆԲ-Ն ԿՖԻՆԱՆՍԱՎՈՐԻ ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ԾՐԱԳՐԻ ՏՐԱՆՇ 3-Ի ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ



19.03.2013 / 16:09
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՀՌՈՄԻ ՆՈՐԸՆՏԻՐ ՊԱՊԻ ՀԵՏ

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՀՌՈՄԻ ՆՈՐԸՆՏԻՐ ՊԱՊԻ ՀԵՏ



19.03.2013 / 15:30
ՎՐԱՍՏԱՆԸ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ. ՓԱՆՋԻԿԻՁԵ

ՎՐԱՍՏԱՆԸ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ. ՓԱՆՋԻԿԻՁԵ



19.03.2013 / 15:29
ՇՈՒՏՈՎ ԿՊԱՀԱՆՋԵՆ ՆԱԵՎ ԵՊՀ ՌԵԿՏՈՐԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ

ՇՈՒՏՈՎ ԿՊԱՀԱՆՋԵՆ ՆԱԵՎ ԵՊՀ ՌԵԿՏՈՐԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ



19.03.2013 / 15:23
ՀԱՅՏՆԻ ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻՆ 30-ՕՐՅԱ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ Է ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ

ՀԱՅՏՆԻ ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻՆ 30-ՕՐՅԱ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ Է ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ



19.03.2013 / 15:21
ՍԱՏԱՆԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ՕԲԱՄԱՅԻ ՏԵՍՔՈՎ

ՍԱՏԱՆԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ՕԲԱՄԱՅԻ ՏԵՍՔՈՎ



19.03.2013 / 14:58
ԳԼԴԱՆԻ ԲԱՆՏՈՒՄ ԲԱՉՈ ԱԽԱԼԱՅԱՅԻՆ ՎՏԱՆԳ Է ՍՊԱՌՆՈՒՄ

ԳԼԴԱՆԻ ԲԱՆՏՈՒՄ ԲԱՉՈ ԱԽԱԼԱՅԱՅԻՆ ՎՏԱՆԳ Է ՍՊԱՌՆՈՒՄ



19.03.2013 / 14:33
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ. ԱԲԽԱԶԱԿԱՆ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ԲԱՑՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԿԱ ԴՐԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ. ԱԲԽԱԶԱԿԱՆ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ԲԱՑՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԿԱ ԴՐԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ



19.03.2013 / 14:29
ՀՌՈՄԻ ՊԱՊՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ ՉԻ ՍՏԱՆԱ

ՀՌՈՄԻ ՊԱՊՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ ՉԻ ՍՏԱՆԱ



19.03.2013 / 13:57
SANA. ՍԻՐԻԱՑԻ ԳՐՈՀԱՅԻՆՆԵՐԸ ՔԻՄԻԱԿԱՆ ԶԵՆՔ ԵՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ

SANA. ՍԻՐԻԱՑԻ ԳՐՈՀԱՅԻՆՆԵՐԸ ՔԻՄԻԱԿԱՆ ԶԵՆՔ ԵՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ



19.03.2013 / 13:38
ՀՀ-Ն ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՆՔ ԼՂՀ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ, ԵԹԵ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԿՍԻ. ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ

ՀՀ-Ն ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՆՔ ԼՂՀ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ, ԵԹԵ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԿՍԻ. ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ



19.03.2013 / 13:33
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ՎԱՐԴՈՒՀԻ ՎԱՐԴԵՐԵՍՅԱՆԻՆ ԾՆՆԴՅԱՆ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ՎԱՐԴՈՒՀԻ ՎԱՐԴԵՐԵՍՅԱՆԻՆ ԾՆՆԴՅԱՆ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ



19.03.2013 / 13:22
ՈՉ ՍՈՎԱԾ ԵՄ, ՈՉ ԷԼ ԴԱՌՆԱՑԱԾ. ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

ՈՉ ՍՈՎԱԾ ԵՄ, ՈՉ ԷԼ ԴԱՌՆԱՑԱԾ. ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ



19.03.2013 / 13:12
ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԸ ՄԵԿՆԵԼ Է ԱՄԷ, ՔՈՒՎԵՅԹ ԵՎ ՔԱԹԱՐ

ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԸ ՄԵԿՆԵԼ Է ԱՄԷ, ՔՈՒՎԵՅԹ ԵՎ ՔԱԹԱՐ



19.03.2013 / 13:02
ԱՄԵՐԻԿԱՀԱՅ ԼՐԱԳՐՈՂԸ ՀԱՑԱԴՈՒԼ Է ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ՀՀ-ՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ

ԱՄԵՐԻԿԱՀԱՅ ԼՐԱԳՐՈՂԸ ՀԱՑԱԴՈՒԼ Է ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ՀՀ-ՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ



19.03.2013 / 12:53
ՄԻՊ-Ը ԿԱԴԱՍՏՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԷԱԿԱՆ ԹԵՐԱՑՈՒՄՆԵՐ ՉԻ ԱՐՁԱՆԱԳՐԵԼ

ՄԻՊ-Ը ԿԱԴԱՍՏՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԷԱԿԱՆ ԹԵՐԱՑՈՒՄՆԵՐ ՉԻ ԱՐՁԱՆԱԳՐԵԼ



19.03.2013 / 12:44
ՓՐԿԱՐԱՐՆԵՐԸ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՆ ՀԱՍԵԼ ՀՂԻ ԿՆՈՋԸ

ՓՐԿԱՐԱՐՆԵՐԸ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՆ ՀԱՍԵԼ ՀՂԻ ԿՆՈՋԸ



19.03.2013 / 12:33
ԱՄՆ-Ը ՍԻՐԻԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ ԶԻՆԵԼՈՒ ՀԱՐՑՈՒՄ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԵՐԿՐՆԵՐԻՆ ՉԻ ԽՈՉԸՆԴՈՏԻ

ԱՄՆ-Ը ՍԻՐԻԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ ԶԻՆԵԼՈՒ ՀԱՐՑՈՒՄ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԵՐԿՐՆԵՐԻՆ ՉԻ ԽՈՉԸՆԴՈՏԻ



19.03.2013 / 12:22
ԱՄԵՐԻԿԱՄԵՏ ՔՈՒՐԴԸ՝ ՍԻՐԻԱՅԻ «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ» ՂԵԿԱՎԱՐ

ԱՄԵՐԻԿԱՄԵՏ ՔՈՒՐԴԸ՝ ՍԻՐԻԱՅԻ «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ» ՂԵԿԱՎԱՐ



19.03.2013 / 12:12
ՀՈՒԼԻՍԻ 1-ԻՑ ԱՇԽԱՏԱՎԱՐՁՆԵՐՆ ՈՒ ԹՈՇԱԿՆԵՐԸ ՇՈՇԱՓԵԼԻՈՐԵՆ ԲԱՐՁՐԱՆԱԼՈՒ ԵՆ. ՆԱԽԱԳԱՀ

ՀՈՒԼԻՍԻ 1-ԻՑ ԱՇԽԱՏԱՎԱՐՁՆԵՐՆ ՈՒ ԹՈՇԱԿՆԵՐԸ ՇՈՇԱՓԵԼԻՈՐԵՆ ԲԱՐՁՐԱՆԱԼՈՒ ԵՆ. ՆԱԽԱԳԱՀ



19.03.2013 / 11:45
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՈՒՄ ԿԻՆԸ ԾԵԾԻ Է ԵՆԹԱՐԿԵԼ ԱՄՈՒՍՆՈՒՆ

ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՈՒՄ ԿԻՆԸ ԾԵԾԻ Է ԵՆԹԱՐԿԵԼ ԱՄՈՒՍՆՈՒՆ



19.03.2013 / 11:10
ԵՊՀ-Ի ՄՈՏ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ՆՍՏԱՑՈՒՅՑ-ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔԸ

ԵՊՀ-Ի ՄՈՏ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ՆՍՏԱՑՈՒՅՑ-ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔԸ



19.03.2013 / 10:31
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ ԴԺՎԱՐԱՆՑԱՆԵԼԻ ԵՆ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ ԴԺՎԱՐԱՆՑԱՆԵԼԻ ԵՆ



19.03.2013 / 09:53
ԵՍ ԵՂԵԼ ԵՄ ՈՉ ԹԵ ԿԵՎՈՐԿՈՎԻ, ԱՅԼ՝ ՊՈՂՈՍՅԱՆԻ ՕԳՆԱԿԱՆԸ. Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

ԵՍ ԵՂԵԼ ԵՄ ՈՉ ԹԵ ԿԵՎՈՐԿՈՎԻ, ԱՅԼ՝ ՊՈՂՈՍՅԱՆԻ ՕԳՆԱԿԱՆԸ. Ս.ՍԱՐԳՍՅԱՆ



18.03.2013 / 21:33
ԶԼՄ-ՆԵՐ. ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՀԵՏ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ՉԻ ՀԱՆԴԻՊԵԼՈՒ

ԶԼՄ-ՆԵՐ. ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՀԵՏ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ՉԻ ՀԱՆԴԻՊԵԼՈՒ



18.03.2013 / 17:35
ՄՈՒՐՍԻՆ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՈՐՊԵՍԶԻ ԵԳԻՊՏՈՍԸ ՄԻԱՆԱ ԲՌԻԿՍ-ԻՆ

ՄՈՒՐՍԻՆ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՈՐՊԵՍԶԻ ԵԳԻՊՏՈՍԸ ՄԻԱՆԱ ԲՌԻԿՍ-ԻՆ



18.03.2013 / 17:25
ՉԱՎԵՍԻ «ALO PRESIDENTE» ՀԵՌՈՒՍՏԱՇՈՈՒՆ ԿՎԵՐԱԴԱՌՆԱ ԵԹԵՐ (VIDEO)

ՉԱՎԵՍԻ «ALO PRESIDENTE» ՀԵՌՈՒՍՏԱՇՈՈՒՆ ԿՎԵՐԱԴԱՌՆԱ ԵԹԵՐ (VIDEO)



18.03.2013 / 17:19
ՀԱՅԿԱԿԱՆ ՋԱԶԻ ՓԱՌՔԻ ՊՈՒՐԱԿՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ԱՌՆՈ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ ԱՍՏՂԸ

ՀԱՅԿԱԿԱՆ ՋԱԶԻ ՓԱՌՔԻ ՊՈՒՐԱԿՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ԱՌՆՈ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ ԱՍՏՂԸ



18.03.2013 / 17:18
ԿԸՀ-Ն ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔԻ ՄԱՍԻՆ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ ԱԺ

ԿԸՀ-Ն ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔԻ ՄԱՍԻՆ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ ԱԺ



18.03.2013 / 17:10
ԱՍԱԴ. ՄԱՐՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԻՐԻԱՅՈՒՄ ԵՐԿԱՐԱՏԵՎ ԵՆ ԼԻՆԵԼՈՒ

ԱՍԱԴ. ՄԱՐՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԻՐԻԱՅՈՒՄ ԵՐԿԱՐԱՏԵՎ ԵՆ ԼԻՆԵԼՈՒ



18.03.2013 / 16:53
 «ԱՐՁԱՆԸ» ՀԱՐՎԱԾԵԼ Է ԻՐԵՆ ՁԱՆՁՐԱՑՐԱԾ ԶԲՈՍԱՇՐՋԻԿԻՆ (VIDEO)

«ԱՐՁԱՆԸ» ՀԱՐՎԱԾԵԼ Է ԻՐԵՆ ՁԱՆՁՐԱՑՐԱԾ ԶԲՈՍԱՇՐՋԻԿԻՆ (VIDEO)



18.03.2013 / 16:43
ԱՄԵՆԱՄՅԱ ՕՊԵՐԱՏԻՎ ՀԱՎԱՔ՝ ՊՆ-ՈՒՄ

ԱՄԵՆԱՄՅԱ ՕՊԵՐԱՏԻՎ ՀԱՎԱՔ՝ ՊՆ-ՈՒՄ



18.03.2013 / 16:36
ԳՆԱ ՀԱՑԴ ԿԵՐ ՈՒ ՄՈՏԵՑԻՐ ՄԵՐ ՍԵՐԺԻ ՀԵՏ. «ՏԻԳՐԱՆ ՄԵԾԸ»՝ ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ (VIDEO)

ԳՆԱ ՀԱՑԴ ԿԵՐ ՈՒ ՄՈՏԵՑԻՐ ՄԵՐ ՍԵՐԺԻ ՀԵՏ. «ՏԻԳՐԱՆ ՄԵԾԸ»՝ ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ (VIDEO)



18.03.2013 / 16:15
ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՀԱՅԱԶԳԻ «ՕՐԵՆՔՈՎ ԳՈՂ» Է ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ

ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՀԱՅԱԶԳԻ «ՕՐԵՆՔՈՎ ԳՈՂ» Է ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ



18.03.2013 / 16:09
ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՎ ՀՈԳԵՎՈՐ ՊԱՇՏՊԱՆՎԱԾՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ

ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՎ ՀՈԳԵՎՈՐ ՊԱՇՏՊԱՆՎԱԾՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ



18.03.2013 / 15:55
ՎԱՆԱՁՈՐԻ ԲՆԱԿՉԻ ԱՂԻՆԵՐԻՑ 6 ՍՄ ԵՐԿԱՐՈՒԹՅԱՆ ԹՄՐԱՆՅՈՒԹԻ ՓԱԹԵԹ ԵՆ ՀԱՆԵԼ

ՎԱՆԱՁՈՐԻ ԲՆԱԿՉԻ ԱՂԻՆԵՐԻՑ 6 ՍՄ ԵՐԿԱՐՈՒԹՅԱՆ ԹՄՐԱՆՅՈՒԹԻ ՓԱԹԵԹ ԵՆ ՀԱՆԵԼ



18.03.2013 / 15:30
ՔԻՄ ՔԱՐԴԱՇՅԱՆԸ ՀՈԳՆԵԼ Է ՀՂԻՈՒԹՅՈՒՆԻՑ

ՔԻՄ ՔԱՐԴԱՇՅԱՆԸ ՀՈԳՆԵԼ Է ՀՂԻՈՒԹՅՈՒՆԻՑ


Ընթերցողների նամակներ:

31.07.2012
Ա.Հակոբյան
Բաց նամակ ՀՀ Նախագահին

Բաց նամակ ՀՀ Նախագահին



19.08.2008
ՀԱՆԵՑԵ’Ք ԴԻՄԱԿՆԵՐԸ` ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է



Loading...




Новости СМИ2




Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: , n-idea.am