Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский RSS RSS    Կայքի քարտեզը
Փնտրել : 

 Հրապարակումներ


25.03.2013

Նախագահի նախկին թեկնածուները և հեռացող գնացքը...

Ժաննա ԳՐԻԳՈՐՅԱՆ

- Չորս տառով ո՞նց կգրես «նախագահի նախկին թեկնածու»։

- «Ցիրկ»։

                                                                             (Ազատության հրապարակի խոսակցություններից)

«Հետընտրական սինդրոմը» մեր երկրում մարում է։ Սրա հետ կապված՝ նախագահի նախկին թեկնածուները փորձում են իրենց նետել հեռացող գնացքը։

Եվ այսպես, «Ազգային ինքնորոշում» միավորման առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանը մտադիր է նախագահ Սերժ Սարգսյանին և ինքնահռչակ նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանին առաջարկել նրանց հայտարարություններից բխող և Հայրիկյանի նախընտրական ծրագրին համահունչ գործողությունների ծրագիր։ Առաջ անցնելով՝ նշենք, որ Պարույր Հայրիկյանը պատրաստ է դառնալ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նախագահ։ Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանն այդ պաշտոնն առաջարկել է Րաֆֆի Հովհաննիսյանին, բայց վերջինը հրաժարվել է։ Թե ինչու է Հայրիկյանն ուզում դառնալ այդ հանձնաժողովի նախագահ՝ բացատրել է ինքը՝ Հայրիկյանն իր Facebook-ի անձնական էջում։ Ավելացնենք, որ խնդրանքը վերնագրված է «գործողությունների ծրագիր»։

«Րաֆֆի Հովհաննիսյանն իրեն նախագահ ճանաչելով և Սերժ Սարգսյանին նախագահ չճանաչելով հանդերձ Սերժ Սարգսյանին ներկայացրեց պահանջներ, որոնք կարելի էր ներկայացնել միայն նախագահին, այսինքն՝ երկխոսությունն ամեն ինչից վեր դասեց։ Սերժ Սարգսյանն արձագանքեց երկխոսության առաջարկին՝ արհամարհելով իրեն նախագահ չճանաչելու հանգամանքը։ Սա բնականոն դրսևորում կարելի է համարել՝ հաշվի առնելով հայ ժողովրդին սպառնացող աննախադեպ մարտահրավերները։ Որքան էլ մենք երջանիկ ու ինքնագոհ ներկայանանք, կանգնած ենք որպես ազգ վերջնականապես բնաջնջվելու սպառնալիքի առաջ։ Դրանով էլ կարելի է բացատրել Րաֆֆի Հովհաննիսյանի և Սերժ Սարգսյանի ողջունելի փոխադարձ հանդուրժողականությունը։

Այս իրավիճակում ես իմ պարտքն եմ համարում հայտարարել, որ պատրաստ եմ գլխավորել սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը։ Ես 98-99թթ. կատարել եմ այդ աշխատանքը։ Այդ գործընթացի առողջ զարագացումով կարելի է դրական արդյունքների հասնել ոչ միայն ռազմավարական՝ համակարգային փոփոխություններ կատարելու հարցում, այլև ընթացիկ քաղաքական, այդ թվում՝ արտահերթ ընտրություններ կատարելու հարցում»,- մասնավորապես գրել է Հայրիկյանը։

Հայրիկյանի հնարամիտ «խնդրանքն առայժմ չեն մեկնաբանել ոչ գործող նախագահը, ոչ ինքնակոչը։ Բայց նրանք կարող են չշտապել, քանի որ առաջիկա երկու շաբաթներին Հայրիկյանն ուղևորվելու է արտասահման՝ վիրահատվելու, ամենայն հավանականությամբ՝ Գերմանիա, այսինքն՝ մտածելու ժամանակ նրանք ունեն...

Ի դեպ, մինչ այդ Հայրիկյանի ոգով («մինչև լաց չլինես՝ չեն կերակրի») առաջարկությունների փաթեթով «պարոն Սերժ Սարգսյանին» էր դիմել նաև ինքնահռչակ նախագահը՝ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, որ հացադուլ է անում Ազատության հրապարակում։

Այժմ նա պատրաստ է Սերժ Սարգսյանին նախագահ ճանաչել ոչ թե «իր դիակի վրայով», այլ որոշակի պայմաններով; Պայմաններն են՝ պաշտոններ գործադիր իշխանության համակարգում։ Հովհաննիսյանն առաջարկում է «ժողովրդի ներկայացրած» անձնաց ղեկավարներ նշանակել հետևյալ կառույցներում. Հայաստանի գլխավոր դատախազություն, պետեկամուտների կոմիտե, Ազգային անվտանգության ծառայություն, ԱԳՆ, կրթության և գիտության նախարարություն, Արդարադատության խորհուրդ, Վերահսկիչ պալատ, Հակակոռուպցիոն հանձնաժողով։ Նշենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը խնդրել է համախոհներին իր նախաձեռնությանն «ըմբռնումով» մոտենալ։

Ի տարբերություն Հովհաննիսյանի և Հայրիկյանի ընտրազանգվածի՝ մենք առանձնակի պատրանքներ նրանց հանդեպ երբեք չենք տածել։ Իսկ նախագահի նախկին թեկնածուների ներկայիս պահվածքը վկայում է այն մասին, որ, նրանք ամոթը կորցրած՝ արդեն փորձում են իրենց նետել հեռացող գնացքի մեջ։ Այս է ամենը։

Հետգրություն

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկներին։

«Հարգելի՛ պարոն Հովհաննիսյան։ Շնորհակալ եմ մեր հանդիպման ժամանակ արված իմ առաջարկությունը վերջապես ընդունելու և Ձեր մտքերը թղթին հանձնելու ու փոխանցելու համար: Որքան էլ ինձ հասցեագրված գրավոր նյութը հեռու է պետության և պետական իշխանության ձևավորման վերաբերյալ պատշաճ պատկերացումներից և ուղղակիորեն հակասում է գործող սահմանադրական կարգավորումներին, այն, այդուհանդերձ, կարող է օգնել արդյունավետ երկխոսություն սկսելու համար: Ինձ ուրախացնում է, որ Դուք ունեք նաև ուժեղ ընդդիմությանը հարիր լուրջ վերահսկողական գործառույթների ստանձնման պատրաստակամություն, և այդ հարցում մեր կարծիքները կարծես բավականաչափ մոտ են:

Ես վստահ եմ, որ եթե մենք սկսենք միասին նպատակադրված աշխատել, հիմնվելով պատկերացումների ընդհանրությունների վրա, հաստատապես արդյունքի կհասնենք:

Իմ հորդորն է Ձեզ՝ դադարեցրեք, խնդրում եմ, հացադուլը, մեկ-երկու օր կազդուրվեք, և մենք միասին, թուղթ ու գրիչով, հանգիստ, առանց շոուների սկսենք աշխատել, լուրջ աշխատել՝ անգամ հիմք ընդունելով հենց Ձեր կողմից առաջարկված, այս պահին թեկուզև շատ հում, շարադրանքը»,- ասվում է նախագահի հայտարարությունում:

Ինչպես տեսնում ենք, նախագահը հեռացող գնացքում հայտնվելու ևս մեկ հնարավորություն է ընձեռել Հովհաննիսյանին։ Կօգտվի՞ արդյոք այդ առաջարկությունից «ընտրյալ նախագահը»՝ հայտնի կդառնա շուտով։

էլեկտրոնային օրաթերթ «Ազգային գաղափար»




Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները

 

Վերադարձ դեպի ցուցակ


Կարծիքների քանակը - 1

Կարծիքներ

  • Арно09:56 | 26.03.2013
    Запрыгивать в уходящий поезд, даже если ты очень шустрый, у нас не проходит. Или поезд быстро улепетывает , или у ”попрыгунчиков” нелады со ”спортивной” подготовкой, но еще Вазген Манукян доказал, что занятие это абсолютно бесперспективное. Умиляет одно: со всем уважением к Ричарду Ованисяну---ну не получилось у Раффи идея изобразить на всю страну ”святое семейство”! Или политтехнологи подкачали,думая, что если армяне приняли христианство как госрелигию раньше всех, то нам можно навязать любой сценарий по христианским мотивам и мы как замбированные полезем в пасть ”удаву”. Неужели кому-то показалось, что над головами Раффи и его семейства толпа на полощади видит святые нимбы? Просчитались на все 100!

Ուղարկել մեկնաբանություն

Ոչ նորմատիվային բառապաշար, գովազդ, այլ ռեսուրսներին հղումներ պարունակող և սույն նյութին չառնչվող մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից

Ձեր անունը : *

Մեկնաբանություն : *

Մուտքագրեք նկարում պատկերված տառերը (չկարեվորելով մեծատառերը)

Նորություններ գործընկերներից

Loading...


Национальная идея

новости Армении, аналитика, публикации, комментарии

добавить на Яндекс




SELECTORNEWS



Новости России


Загружается, подождите...


Добавить свое объявление
Загрузка...




Տեսանյութեր

Ընտրեք ինձի

Հրապարակումներ


26.03.2013
Ալեքսանդր ԹՈՓՉՅԱՆ
Տխմարությո՞ւն, թե՞ սրբապղծություն

Տխմարությո՞ւն, թե՞ սրբապղծություն



25.03.2013
Ժաննա ԳՐԻԳՈՐՅԱՆ
Նախագահի նախկին թեկնածուները և հեռացող գնացքը...

Նախագահի նախկին թեկնածուները և հեռացող գնացքը...



20.03.2013
Արմինե ՀԱԿՈԲՅԱՆ
«Սիրիայի ժամանակավոր կառավարության» մասին

«Սիրիայի ժամանակավոր կառավարության» մասին



20.03.2013
Աննա ԲԵԳԼԱՐՅԱՆ
Պրոֆիլակտիկա ալիևյան ձևով

Պրոֆիլակտիկա ալիևյան ձևով



19.03.2013
Ժաննա ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հեղափոխություն Անդրեասից

Հեղափոխություն Անդրեասից



19.03.2013
Նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ

Նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ



18.03.2013
Աննա ԲԵԳԼԱՐՅԱՆ
Սաակաշվիլի-Իվանիշվիլի դիմակայությունն անցնում է սահմանագիծը. կոնֆլիկտի մեջ կարող են ներքաշվել հայերը

Սաակաշվիլի-Իվանիշվիլի դիմակայությունն անցնում է սահմանագիծը. կոնֆլիկտի մեջ կարող են ներքաշվել հայերը



18.03.2013
Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Երկու քարի արանքում. ո՞րն է ելքը

Երկու քարի արանքում. ո՞րն է ելքը



18.03.2013
Արմինե ՀԱԿՈԲՅԱՆ
Լիբանանը՝ մեծ ցնցումների շեմին

Լիբանանը՝ մեծ ցնցումների շեմին



15.03.2013
Արմինե ՀԱԿՈԲՅԱՆ
Սիրիական հեղափոխության մշակութային ասպեկտի մասին

Սիրիական հեղափոխության մշակութային ասպեկտի մասին



14.03.2013
Ժաննա ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հայերի ձեռքը հասել է Բաքու, կամ՝ ի՞նչ են ծխում ադրբեջանցի «լուսավորիչները»

Հայերի ձեռքը հասել է Բաքու, կամ՝ ի՞նչ են ծխում ադրբեջանցի «լուսավորիչները»



13.03.2013
Աննա ԲԵԳԼԱՐՅԱՆ
Ժամացույցների ստուգում. Աբխազիա-Հարավային Օսիան՝ Վրաստանին

Ժամացույցների ստուգում. Աբխազիա-Հարավային Օսիան՝ Վրաստանին


Լրահոս


27.03.2013 / 12:30
ՌԱՍՄՈՒՍԵՆԸ ՊՆԴՈՒՄ Է, ԹԵ ՆԱՏՕ-Ն ՍԻՐԻԱ ՆԵՐԽՈՒԺԵԼՈՒ ԾՐԱԳԻՐ ՉՈՒՆԻ

ՌԱՍՄՈՒՍԵՆԸ ՊՆԴՈՒՄ Է, ԹԵ ՆԱՏՕ-Ն ՍԻՐԻԱ ՆԵՐԽՈՒԺԵԼՈՒ ԾՐԱԳԻՐ ՉՈՒՆԻ



27.03.2013 / 11:54
ՀԱՅԱՍՏԱՆ-ՉԵԽԻԱ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՏՈՄՍԵՐԸ ԿԵՂԾՎԵԼ ԵՆ (VIDEO)

ՀԱՅԱՍՏԱՆ-ՉԵԽԻԱ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՏՈՄՍԵՐԸ ԿԵՂԾՎԵԼ ԵՆ (VIDEO)



27.03.2013 / 11:45
ԵՄ-Ն ՀԱՅԱՍՏԱՆԻՆ 1 ՄԻԼԻՈՆ ԵՎՐՈ Է ՏՐԱՄԱԴՐԵԼ ԱՐՏԱԳԱՂԹԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՀԱՄԱՐ

ԵՄ-Ն ՀԱՅԱՍՏԱՆԻՆ 1 ՄԻԼԻՈՆ ԵՎՐՈ Է ՏՐԱՄԱԴՐԵԼ ԱՐՏԱԳԱՂԹԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՀԱՄԱՐ



27.03.2013 / 11:33
ԲԵՐԴԱՎԱՆ ԳՅՈՒՂԻ ՀԱՆԴԱՄԱՍՈՒՄ 14-ԱՄՅԱ ԱՂՋԿԱՆ ԲՌՆԱԲԱՐԵԼ ԵՆ

ԲԵՐԴԱՎԱՆ ԳՅՈՒՂԻ ՀԱՆԴԱՄԱՍՈՒՄ 14-ԱՄՅԱ ԱՂՋԿԱՆ ԲՌՆԱԲԱՐԵԼ ԵՆ



27.03.2013 / 11:28
ԼԻՏՎԱՅՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԼԻՏՎԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀԵՏ

ԼԻՏՎԱՅՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԼԻՏՎԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀԵՏ



27.03.2013 / 11:26
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ BUSINESSGAME ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԽԱՂԸ

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ BUSINESSGAME ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԽԱՂԸ



27.03.2013 / 11:26
ԻՆՉՈՒ՞ ԵՆ ԱՄՈՒՍԻՆՆԵՐԸ ՎԻՃՈՒՄ ԱՆԿՈՂՆՈՒՄ

ԻՆՉՈՒ՞ ԵՆ ԱՄՈՒՍԻՆՆԵՐԸ ՎԻՃՈՒՄ ԱՆԿՈՂՆՈՒՄ



27.03.2013 / 11:21
ԶԱՏԻԿՅԱՆԻ ՈՐԴՈՒ ՄԱՀՎԱՆ ՊԱՏՃԱՌԸ ԹՄՐԱՄԻՋՈՑՆ ԷՐ

ԶԱՏԻԿՅԱՆԻ ՈՐԴՈՒ ՄԱՀՎԱՆ ՊԱՏՃԱՌԸ ԹՄՐԱՄԻՋՈՑՆ ԷՐ



27.03.2013 / 11:10
ՍՈԹՔ-ՔԱՐՎԱՃԱՌ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀԸ ԴԺՎԱՐԱՆՑԱՆԵԼԻ Է

ՍՈԹՔ-ՔԱՐՎԱՃԱՌ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀԸ ԴԺՎԱՐԱՆՑԱՆԵԼԻ Է



27.03.2013 / 11:02
ԱՄՆ-Ի ԳԱՂՏՆԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԿԻՆ Է ՂԵԿԱՎԱՐԵԼՈՒ

ԱՄՆ-Ի ԳԱՂՏՆԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԿԻՆ Է ՂԵԿԱՎԱՐԵԼՈՒ



27.03.2013 / 10:54
ԱՊՐԻԼԻ 24-ԻՆ ՍԵՎԱԿԻՆ ՍՊԱՆԱԾ ԹՈՒՐՔ ԾԱՌԱՅԱԿԻՑԸ 3 ՏԱՐԻ ԿԱՆՑԿԱՑՆԻ ԲԱՆՏՈՒՄ

ԱՊՐԻԼԻ 24-ԻՆ ՍԵՎԱԿԻՆ ՍՊԱՆԱԾ ԹՈՒՐՔ ԾԱՌԱՅԱԿԻՑԸ 3 ՏԱՐԻ ԿԱՆՑԿԱՑՆԻ ԲԱՆՏՈՒՄ



27.03.2013 / 10:43
ՀՌՈՄԻ ՊԱՊ ՖՐԱՆՑԻՍԿՈՍԸ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ՊԱՊԱԿԱՆ ՊԱԼԱՏԻՑ

ՀՌՈՄԻ ՊԱՊ ՖՐԱՆՑԻՍԿՈՍԸ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ՊԱՊԱԿԱՆ ՊԱԼԱՏԻՑ



27.03.2013 / 10:36
ԱՅՍՕՐ ՆՇՎՈՒՄ Է ԹԱՏՐՈՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ

ԱՅՍՕՐ ՆՇՎՈՒՄ Է ԹԱՏՐՈՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ



27.03.2013 / 10:20
ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ԵՐԿՐԱԲԱՆՈՒԹՅԱ ԱՍՊԱՐԵԶԻ ՀՍԿԱ ԿԱՐԼ ԹՈՒՐԵՔՅԱՆԸ

ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ԵՐԿՐԱԲԱՆՈՒԹՅԱ ԱՍՊԱՐԵԶԻ ՀՍԿԱ ԿԱՐԼ ԹՈՒՐԵՔՅԱՆԸ



27.03.2013 / 10:17
ԵՐԵՎԱՆՈՒՄ 464 ԸՆՏՐԱԿԱՆ ՏԵՂԱՄԱՍ Է ՁԵՎԱՎՈՐՎԵԼ

ԵՐԵՎԱՆՈՒՄ 464 ԸՆՏՐԱԿԱՆ ՏԵՂԱՄԱՍ Է ՁԵՎԱՎՈՐՎԵԼ



27.03.2013 / 10:10
29-ԱՄՅԱ ԵՐԻՏԱՍԱՐԴԸ «ՕԴՆՈԿԼԱՍՍՆԻԿԻ»-Ի ՄԻՋՈՑՈՎ ԹԱԼԱՆԵԼ Է ՈՒՐՑԱՁՈՐՑԻ ԱՂՋԿԱՆ

29-ԱՄՅԱ ԵՐԻՏԱՍԱՐԴԸ «ՕԴՆՈԿԼԱՍՍՆԻԿԻ»-Ի ՄԻՋՈՑՈՎ ԹԱԼԱՆԵԼ Է ՈՒՐՑԱՁՈՐՑԻ ԱՂՋԿԱՆ



27.03.2013 / 10:00
ԵՂԱՆԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ԵՂԱՆԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ



26.03.2013 / 21:57
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՊԱՐՏՎԵՑ ՉԵԽԵՐԻՆ 0:3 ՀԱՇՎՈՎ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՊԱՐՏՎԵՑ ՉԵԽԵՐԻՆ 0:3 ՀԱՇՎՈՎ



26.03.2013 / 21:03
ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՐՔԵԼ Է ՇՓՄԱՆ ԳԾՈՒՄ ՓՈԽՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՐՔԵԼ Է ՇՓՄԱՆ ԳԾՈՒՄ ՓՈԽՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ



26.03.2013 / 20:51
ՀԱՅԱՍՏԱՆ-ՉԵԽԻԱ, ԱՌԱՋԻՆ ԽԱՂԱԿԵՍ, ՀԱՇԻՎԸ՝ 0:0

ՀԱՅԱՍՏԱՆ-ՉԵԽԻԱ, ԱՌԱՋԻՆ ԽԱՂԱԿԵՍ, ՀԱՇԻՎԸ՝ 0:0



26.03.2013 / 17:46
ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆՆ ԱԶԱՏԵԼ Է ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻՆ

ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆՆ ԱԶԱՏԵԼ Է ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻՆ



26.03.2013 / 17:38
ՍԻՐԻԱՅՈՒՄ 5.5 ՄԼՆ ՄԱՐԴ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ

ՍԻՐԻԱՅՈՒՄ 5.5 ՄԼՆ ՄԱՐԴ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ



26.03.2013 / 17:33
ՎԵՏԵՐԱՆ ԱՏԼԵՏՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅ ՄԱՐԶԻԿԸ ԶԲԱՂԵՑՐԵԼ Է 2-ՐԴ ՏԵՂԸ

ՎԵՏԵՐԱՆ ԱՏԼԵՏՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅ ՄԱՐԶԻԿԸ ԶԲԱՂԵՑՐԵԼ Է 2-ՐԴ ՏԵՂԸ



26.03.2013 / 17:17
ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԸ ՊԱՐԳԵՎ Է ՀԱՆՁՆԵԼ ԵՎՐՈՊԱՅԻ ԿՐԿՆԱԿԻ ՉԵՄՊԻՈՆԻՆ

ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԸ ՊԱՐԳԵՎ Է ՀԱՆՁՆԵԼ ԵՎՐՈՊԱՅԻ ԿՐԿՆԱԿԻ ՉԵՄՊԻՈՆԻՆ



26.03.2013 / 17:05
ՎԱՐՉԱՊԵՏԸ ԾԱՆՈԹԱՑԵԼ Է «ԱՐՄԵՆԻԱՆ ՄՈԼԻԲԴԵՆ ՓՐՈԴԱՔՇՆ»-Ի ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ (FOTO)

ՎԱՐՉԱՊԵՏԸ ԾԱՆՈԹԱՑԵԼ Է «ԱՐՄԵՆԻԱՆ ՄՈԼԻԲԴԵՆ ՓՐՈԴԱՔՇՆ»-Ի ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ (FOTO)



26.03.2013 / 16:56
ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ՎԱՃԱՌՈՒՄ Է ԻՐ ԶԱՐԴԵՐԸ

ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ՎԱՃԱՌՈՒՄ Է ԻՐ ԶԱՐԴԵՐԸ



26.03.2013 / 16:55
ԳՈՒՄԱՐՏԱԿԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ԿԱՇԱՌՔ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՊԱՀԻՆ

ԳՈՒՄԱՐՏԱԿԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ԿԱՇԱՌՔ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՊԱՀԻՆ



26.03.2013 / 16:41
ՔԻՄՆ ՈՒ ՔԱՆԻԵՆ ՀԵՐՔԵԼ ԵՆ ԱՂՋԻԿ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ ԼՈՒՐԵՐԸ

ՔԻՄՆ ՈՒ ՔԱՆԻԵՆ ՀԵՐՔԵԼ ԵՆ ԱՂՋԻԿ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ ԼՈՒՐԵՐԸ



26.03.2013 / 16:38
ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔԸ ՄԱՐՏԻ 26-ԻՆ

ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔԸ ՄԱՐՏԻ 26-ԻՆ



26.03.2013 / 16:33
ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԱՐՑԱԽՅԱՆ ՇԱՐԺՄԱՆ 25-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՔՆՆԱՐԿՈՒՄ

ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԱՐՑԱԽՅԱՆ ՇԱՐԺՄԱՆ 25-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՔՆՆԱՐԿՈՒՄ



26.03.2013 / 16:25
ՑՈՒԿԵՐԲԵՐԳՆ ԻՐ ԻՆԺԵՆԵՐՆԵՐԻՆ ԱՐԳԵԼԵԼ Է ԱՇԽԱՏԱՎԱՅՐՈՒՄ ՕԳՏՎԵԼ «FACEBOOK»-ԻՑ

ՑՈՒԿԵՐԲԵՐԳՆ ԻՐ ԻՆԺԵՆԵՐՆԵՐԻՆ ԱՐԳԵԼԵԼ Է ԱՇԽԱՏԱՎԱՅՐՈՒՄ ՕԳՏՎԵԼ «FACEBOOK»-ԻՑ



26.03.2013 / 16:11
ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՊԱՅՔԱՐԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՀԱՂԹԱԿԱՆ ԱՎԱՐՏ ՈՒՆԵՆԱԼ. ԼՅՈՒԴՄԻԼԱ ՍԱՐԳՍՅԱՆ

ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՊԱՅՔԱՐԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՀԱՂԹԱԿԱՆ ԱՎԱՐՏ ՈՒՆԵՆԱԼ. ԼՅՈՒԴՄԻԼԱ ՍԱՐԳՍՅԱՆ



26.03.2013 / 15:57
ԵՐԵՎԱՆՈՒՄ 36-ԱՄՅԱ ԿԻՆՆ ԻՆՔՆԱՍՊԱՆ Է ԵՂԵԼ

ԵՐԵՎԱՆՈՒՄ 36-ԱՄՅԱ ԿԻՆՆ ԻՆՔՆԱՍՊԱՆ Է ԵՂԵԼ



26.03.2013 / 15:09
ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է ՕՍԿԱՐԱԿԻՐ ՌԵԺԻՍՈՐԻՆ

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է ՕՍԿԱՐԱԿԻՐ ՌԵԺԻՍՈՐԻՆ



26.03.2013 / 14:54
ՀԱՅԱՍՏԱՆ-ՉԵԽԻԱ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԸ

ՀԱՅԱՍՏԱՆ-ՉԵԽԻԱ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԸ



26.03.2013 / 14:43
ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՇՓՄԱՆ ԳԾՈՒՄ ՄՈՆԻԹՈՐԻՆԳ Է ԱՆՑԿԱՑՎԵԼ

ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՇՓՄԱՆ ԳԾՈՒՄ ՄՈՆԻԹՈՐԻՆԳ Է ԱՆՑԿԱՑՎԵԼ



26.03.2013 / 14:33
ՊԱՆԻՆԻՆ «ԿԵՄԵՐՈՎՅԱՆ ՄԱՐԶԻ ՊԱՏՎԱՎՈՐ ՔԱՂԱՔԱՑՈՒ» ԿՈՉՈՒՄ ԵՆ ՇՆՈՐՀԵԼ

ՊԱՆԻՆԻՆ «ԿԵՄԵՐՈՎՅԱՆ ՄԱՐԶԻ ՊԱՏՎԱՎՈՐ ՔԱՂԱՔԱՑՈՒ» ԿՈՉՈՒՄ ԵՆ ՇՆՈՐՀԵԼ



26.03.2013 / 14:23
«ՓԱՐԱՋԱՆՈՎ» ՖԻԼՄԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ԿԱՆՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆՈՒՄ

«ՓԱՐԱՋԱՆՈՎ» ՖԻԼՄԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ԿԱՆՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆՈՒՄ



26.03.2013 / 14:22
ՌԻՀԱՆՆԱՅԻ ՍԻՐԵԼԻ ՏՂԱՄԱՐԴԸ ՋԵՆԻՖԵՐ ԼՈՊԵՍԻ ԹԱԿԱՐԴՈՒՄ Է

ՌԻՀԱՆՆԱՅԻ ՍԻՐԵԼԻ ՏՂԱՄԱՐԴԸ ՋԵՆԻՖԵՐ ԼՈՊԵՍԻ ԹԱԿԱՐԴՈՒՄ Է



26.03.2013 / 14:15
ՀՆԱՐԱՎՈՐ Է ԿՈՂՄԵՐԸ ՓՈԽԶԻՋՄԱՆ ԳՆԱՆ. ՌՈՒԲԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

ՀՆԱՐԱՎՈՐ Է ԿՈՂՄԵՐԸ ՓՈԽԶԻՋՄԱՆ ԳՆԱՆ. ՌՈՒԲԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ


Ընթերցողների նամակներ:

31.07.2012
Ա.Հակոբյան
Բաց նամակ ՀՀ Նախագահին

Բաց նամակ ՀՀ Նախագահին



19.08.2008
ՀԱՆԵՑԵ’Ք ԴԻՄԱԿՆԵՐԸ` ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է



Loading...




Новости СМИ2




Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: , n-idea.am