Հրապարակումներ

«Մերկ» Րաֆֆին
- Բայց նա բոլորովին մե՜րկ է,- վերջապես ձայնեց ողջ ժողովուրդը։
Եվ թագավորը սարսափեց. նրան թվում էր, թե նրանք իրավացի են, բայց չէ՞ որ պետք էր արարողությունն ավարտին հասցնել։
Եվ նա շարունակեց ամպհովանու տակ ելույթ ունենալ ավելի վեհորեն, իսկ սենեկապետերը գնում էին նրա հետևից՝ պահելով նրա փեշը, որը չկար։
Հատված Հանս Քրիստիան Անդերսենի «Թագավորի նոր հագուստը» («Մերկ թագավորը») հեքիաթից
«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն ասես Անդերսենի հեքիաթի մերկ թագավորի նախատիպը լինի։ Շատերը (ոմանք՝ ավելի վաղ, ոմանք՝ ավելի ուշ) արդեն հասկացել են սա։ Հասկացել են, որովհետև նրանց հասու է դարձել պարզ ճշմարտությունը. «ժառանգականների» թիմը չունի և չի էլ ունեցել լուրջ գաղափարներ։ Ուստի, բնավ չի զարմացնում այն, որ «ընտրյալի» ընթացիկ հանդիպումները ժողովրդի հետ անցնում են «գյուղական հավաքույթների» դասական ձևաչափով։ Այս իմաստով բացառություն չէր Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումը քաղաքացիների հետ, որը տեղի ունեցավ Կապանում նախօրեին։ Նշենք, որ «հավաքույթին» ներկաների թիվն աննշան էր, բայց, կարծում եմ, որ կապանյան հանդիպումն արժանի է ավելի մանրամասն ներկայացվելու։
Եվ այսպես, այս հանդիպման ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանը, սովորականի պես, խոսեց անցած նախագահական ընտրությունների արդյունքների մասին։ Ըստ Հովհաննիսյանի, եթե քվեատուփերը բացեն (Կապանում- հեղ.), ապա կարելի է տեսնել «90։10 հօգուտ ժողովրդի» արդյունքը։ Այնուհետև «ժառանգականի» շուրթերից թռավ մի երկու ակնարկ Սյունիքի նահանգապետ «Լիսկայի» հասցեին։
«Ես միշտ ասել եմ, որ եթե որևէ մեկն իր կյանքի գոնե մեկ օրը նվիրել է Հայրենիքին, ապա նա արժանի է հարգանքի։ Բայց ինձ մոտեցան մի քանի արցախցի հրամանատարներ պարոն Խաչատրյանի դեմ փաստերով։ Որտե՞ղ էր նա այն ժամանակ, երբ թուրքերը կոտորում էին մեր զինվորներին Հորադիզում։ Սեփական հարստացման ի՞նչ պլան էր նա մշակում այդ ժամանակ»,- հարց տվեց Րաֆֆի Հովհաննիսյանը։
Րաֆֆիի հարցն անպատասխան չմնաց։ «Բա դուք որտե՞ղ էիք այդ ժամանակ»,- հարցրեց ներկա գտնվող կանանցից մեկը։ «Ես այդ ժամանակ նույնպես պատրաստվում էի պայքարի, բայց ոչ թե զենքը ձեռքիս, այլ միջազգային հարաբերություններում»,- պատասխանել է Րաֆֆի Հովհաննիսյանը։ Ընդ որում, նա, ցավոք, համեստություն արեց և կապանցիներին չպատմեց միջազգային հարաբերություններում իր պայքարի արդյունքների մասին։ Իզուր... Քանի որ, եթե այդպես աներ, կապանցի կանանցից հետևյալը կլսեր. «Իսկ ինչո՞ւ ոչ զենքով, ոնց որ ձեր ամերիկացի տղաներից մեկն էր մարտնչում այստեղ։ Ինչո՞ւ եք դուք խանգարում մեզ մեռելոցի օրը, ի՞նչ կեղծումների մասին եք խոսում։ Պատասխանե՛ք, ի՞նչ օգուտ եք բերել այս երկրին։ Դուք խանգարեցիք պատարագը։ Դուք ձեր հայտարարություններով ապակայունացնում եք իրավիճակը, դուք ոչինչ չպահանջեցիք Սերժ Սարգսյանից ժողովրդի համար, բացի բարձր պաշտոններից։ Ձեր երեխաները երբեք չեն գտնվել գնդակների ներքո և երբեք չեն գտնվի։ Զարմանում եմ, թե ինչպես կարող է կեղտոտ, մաշված ջինսով մեկը հավակնել նախագահի պաշտոնին և նման տեսքով կանգնել ժողովրդի առջև»,- չէր լռում կինը։
«Ես կպատասխանեմ ձեզ, տիկին։ Սադրիչները կարող են մնալ կամ հեռանալ, թող իրենք որոշեն»,- արձագանքել է Րաֆֆի Հովհաննիսյանը։
Ինչպես էլ որ անվանի Րաֆֆին տիկնոջը («Լիսկայի» ուղարկած կազակ, սադրիչ, թե մի այլ բան), փաստը մնում է փաստ, որ ճշմարտություն (այն էլ՝ ոչ քիչ) կնոջ խոսքերում կա։ Նա ոնց որ հեքիաթի մանուկը լինի, որը բացականչեց. «Իսկ թագավորը մերկ է»։
Ինչևէ, ինչպես հայտնի է, ապրիլի 9-ին Թատերական հրապարակում տեղի է ունենալու «Րաֆֆիի արտոնված թագադրումը»։ Դժվար չէ ենթադրել, թե որքան հիմար ու անհեթեթ է լինելու դա իրականում։ Իհարկե, Րաֆֆի Հովհաննիսյանը կարող է խուսափել ժողովրդական խեղկատակ դառնալու ճակատագրից, բայց միայն այն դեպքում, եթե արդեն այսօր ավարտի «արարողությունն» ու չեղած փեշը տանող «սենեկապետերին» ուղարկի տները...
էլեկտրոնային օրաթերթ «Ազգային գաղափար» | Նորություններ Հայաստանից
Գնահատում



Ուղարկել մեկնաբանություն
Նորություններ գործընկերներից
SELECTORNEWS
Загрузка...



Կարծիքների քանակը - 4
Կարծիքներ
Он не голый--он хитрый и дальновидный. Если Раффи приложил руку к тому, чтобы написали и исполнили гимн ”Новой” Армении, то это серьезно и говорит о том, что его ведут давно опытные кукловоды. Если ”кукла” Раффи сегодня голая, завтра она будет экипирована по полной. Вот тогда мало не покажется! Судя по тому, что его лучший друг владелец залотоносного рудника и Раффи его покрывает, ничто ”человеческое” Раффи не чуждо. Для него главное деньги и власть. Из-за них вся его риторика, лишенная здравого смысла. А народ для Раффи только инструмент. Кто этого не понимает, того просто жаль! Раффи --человек, который ничем в жизни Армении не был замечен, он ленив и инертен. Дожить до такого возраста и ничего не сделать для страны, а потом выступать с пламенными слезными речами о народе? Это смешно и расчитано лишь на наивных и глупых людей. Политтехнологи из-за кордона действуют топорно и узнаваемо, поэтому на полощади стоят только одураченные люди.
Сергей я с вами согласен! автор должна была назвать все своими именами:один Голозадый хочет сменить другого Голозадого!
Власть принудила народ участвовать в клоунаде под названием "выборы президента". На самом деле восклицание относится не к Раффи, который даже не в свите, а к Саргсяну, который продолжает шествие, несмотря на позорные выборы.Его шлейф - это отсутствие графы "против всех", и зря делается вид, что ему отдано большинство голосов. Стыдно. РПА - это вообще полный позор на параде, потому что королевская гвардия путает шаг, и это из-за того, что она привыкла смотреть в рот королю, а приходится лицезреть голые ягодицы, и ничего уже не изменишь.Самое возмутительное в том, что 4-я власть, журналисты,подпевают хором торжественный марш вместо того, чтобы назвать все своими именами.
Երկիրը վեր են ածել մեռելների(մեռելոցների)երկրի և հանկարծ` աթեիստների կենտրոն համարվող Կապանում, կինը դժգոհում է մեռելոցի պատարագին խանգարելու համար:Կարծես "Ժառանգությունն" իր հանդիպումը գերեզմանոցում էր կազմակերպել: Մի հարցնող լինի ո՞ւմ ինչ գործն է, թե մարդիկ երբ են հարմար գտնում այցելելու իրենց հանգուցյալների շիրիմներին: Հետո էլ ասում են եկեղեցին պետությունից անկախ է, բա որ անկախ է, այդ ինչո՞ւ է օտարի կողմից 301-ին զենքով ու արյունով մեզ պարտադրված կրոնի և եկեղեցու տոները պետականորեն, օրենքով ամրագրված: Հասկանալի է, որ պետական պաշտոններ ունենալը բիզնեսի պես մի բանի ենք վեր ածել, հիմա էլ նպաստում ենք եկեղեցական բիզնեսի զարգացմանը, որի արդյունքում իրենցից ոչինչ չնեչկայացնող զանազան տերտերներ "Բենթլիներով" ման գան համատարած աղքատների երկիր դարձած Հայաստանո՞ւմ: Բավական չեղա՞վ որ դարերով բերդեր կառուցելու փոխարեն եկեղեցիներ էինք կառուցում ու հիմա էլ աշխարհի աչքի առաջ Հռոմի Պապից ավելի կաթոլիկ երևալու համար էլի շարունակում ենք այդ շինարարությունը` ավերի ենթարկաված, վիրավոր երկիրը կառուցելու փոխարեն եկեղեցիներ կառուցելով: Ախր ինչո՞ւ չենք հասկանում, որ դրանցով երկիրը չի հզորանում, որ Մոսկվայի կենտրոնում հարյուրավոր միլոններ ծախսելով, եկեղեցի կառուցելով առաջին հերթին մոսկվացու ատելությունն ենք գրգռում մեր ազգի հանդեպ, որովհետև դրա յուրաքանչյուր զանգի հետ հարյուրավոր հայհոյանքներ են հնչելու մեր հասցեին, իսկ փոխարենը Գյումրիում հազարավոր ընտանիքներ բնակարանատեր կդառնային ու աշխատանք կունենային: Դրանից էլ թանկ հուշարձան` բարեգործություն անողներին: Մեծն ՋԻՎԱՆԻՆ ասել է...Խե՜լքի աշեցե՜ք