Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский RSS RSS    Կայքի քարտեզը
Փնտրել : 

 Հրապարակումներ


09.04.2013

Երբ մարդկային խիղճը գործում է ընտրովիության սկզբունքով

Ժաննա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Ոչ մի քաղաքական գործիչ, ոչ մի պաշտոնյա չհետաքրքրվեց այն միջադեպով, որը տեղի էր ունեցել օրերս Վահրամաբերդ գյուղում (Շիրակ)։ Միայն գյուղապետարանն էր ընտանիքներին 100.000-ական դրամ հատկացրել։ Չկա պատասխան ոչ հայկական, ոչ ռուսական կողմից։ Այս մասին «Գալա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Վահրամաբերդի գյուղապետ Աղվան Մարտիրոսյանը։

Հիշեցնենք, որ Վահրամաբերդի արոտավայրում, ռուսաստանյան տանկային կրակադաշտի տարածքում պայթյունի հետևանքով զոհվել է երկու երեխա՝ 10-ամյա Արթուր Մկրտչյանը և 15-ամյա Մուշեղ Գևորգյանը։

Գյուղապետի խոսքով՝ երկու ընտանիքներն էլ (մի ընտանիքում՝ 8, մյուսում՝ 4 երեխա) ապրում են սոցիալական ծանր պայմաններում և թաղում կազմակերպելու միջոցներ չունեն։

«Մենք դիմել ենք տարբեր մարդկանց, ծանոթների և անծանոթների, մեկենասների, օգնություն խնդրել, երկու ընտանիքներն էլ ահավոր դրության մեջ են, անչափահաս երխաներ, գործազուրկ ծնողներ, ինչպե՞ս հաղթահարեն սա»,- ասում է Ա.Մարտիրոսյանը։

Կրկնենք, ոչ մի պաշտոնյա «լայեղ չի արել» մեկնաբանել կատարվածը, առավել ևս՝ օգնության ձեռք մեկնել։ Լռել է նաև սոցիալական ցանցում շատախոսել սիրող և համատեղության կարգով կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ինչպես նաև ԱԻՆ ղեկավար Արմեն Երիցյանն ու տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը...

Լռել են նաև ընդդիմադիր քաղաքական գործիչները՝ հավանաբար մտածելով, որ սա «շարքային» դժբախտ պատահար է։ Ըստ էության, զոհված երեխաները գյուղի կուսակցապետի երեխաները չէին, և դրան քաղաքական երանգ հաղորդելը հազիվ թե ստացվեր։ Ինչպես ասում են՝ կատարվածը շոուի չէր ձգի, ինչպես Պռոշյանի գյուղապետի սպանության դեպքում։ Որևէ բան չարեցին նաև երիտասարդ ակտիվիստները, քանի որ, հավանաբար, համապատասխան ցուցում չէին ստացել իրենց կուսակցապետերից։
Հարց է ծագում. արժե՞ր արդյոք ընդհանրապես աղմուկ բարձրացնել։ Մեծ բան է՞, երեխաներ են զոհվել. մի աղքատ ավել, մի աղքատ պակաս։ Եվ երեխաներն էլ, ոնց որ թե, հեչ ժամանակին չեն զոհվել։ Երդմնակալություն կա, բան կա... Էն էլ՝ « երկու հատ»։ Քաղաքական ընդդիմադիր (և ոչ միայն) էլիտան ինչ-որ ոտաբոբիկների զահլան չունի։ Նրանց խոշոր բան մատուցիր, օրինակ՝ Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանությունը։ Այ, սա ուրիշ բան։ Այստեղ ծավալվելու լիքը տեղ կար. Մուրադյանը երդվյալ դաշնակցական էր, Արցախյան պատերազմի մասնակից սկզբից մինչև վերջ (պարգևատրվել է Արցախի երկրորդ աստիճանի «Ոսկե խաչ» շքանշանով և բազմաթիվ մեդալներով)։ Բացի այդ, Մուրադյանին ճամաչում էին ոչ միայն որպես փառապանծ դաշնակցականի, այլև «լավ» տղայի։

Եկեք հիշենք, թե ինչպես իրեն այդ ժամանակ պահեց փառապանծ ընդդիմությունը։ ՀՅԴ-ն կուսակցի սպանության առնչությամբ անմիջապես հայտարարություն տարածեց, որում, մասնավորապես, ասվում էր, թե «ցավով արձանագրում ենք, որ մեր երկրում քաղաքացիների անվտանգությունը երաշխավորված չէ, և հանցավոր վարքագիծը մեր կյանքի մի մասն է։ Նենգ գնդակը, որ խլեց Հրաչ Մուրադյանի կյանքը, ուղղված էր նաև հայ պետականության և նրա հեղինակության դեմ։ Դատապարտելով կատարված հանցագործությունը՝ ՀՅԴ-ն պահանջում է արագ բացահայտել հանցագործությունը և պատժել կատարողներին և կազմակերպիչներին»։ Այս համատեքստում ավելացնենք, որ սույն փաստով քրեական գործ է հարուցվել և կան ձերբակալվածներ՝ Մուրադյանի համագյուղացիներ։

«Ապահով Հայաստանում սպանում են հերոսներին», «Պատերազմը դեռ չի ավարտվել», «Հրաչին սպանեցին Սողոմոն Թեհլերյանի ծննդյան օրը», «Իշխանությունը հանցագործների գործողությունների հետ է», «Խրամատում տեղս պահեք, տղերք, գալիս եմ». այսպիսի ցուցապաստառներ ունեին քայլերթի մասնակիցները Պռոշյան գյուղում։ Քայլերթը նվիրված էր Հրաչ Մուրադյանի հիշատակին։

Ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա շատ ավելի եմ համոզված, որ այդ ամենը կուսակցական ներկայացում էր։ Նախ նշենք. «ապահով Հայաստանում» հերոսին սպանել է ոչ թե մայրաքաղաքից ուղարկված մարդասպանը, այլ համագյուղացին, և հետաքննությունը դեռ կպարզի այս սպանության դրդապատճառները։ Վստահ եմ, որ մենք դեռ առիթ կունենանք գրելու այս մասին։ Երկրորդ՝ քաղաքական այն ուժը, որն իսկապես մտահոգված է, որ «ապահով Հայաստանում սպանում են», չէր կարող սպարտական հանդարտություն պահպանել, երբ այդ նույն «ապահով Հայաստանում» երեխաները պայթում են ականների վրա։

Այնպես որ՝ և՛ ՀՅԴ-ն, և՛ ԲՀԿ-ն, և՛ ՀԱԿ-ն ու նրանց նմանները որևէ առանձնակի բանով չեն տարբերվում ՀՀԿ-ից, անգամ գուցե շատ ավելի վատն են։ Ավելի վատն են, քանզի սպանում են ժողովրդի հավատը ընդդիմության՝ որպես այդպիսինի հանդեպ, դրանով իսկ մեր կյանքը դարձնելով անելանելի։

 

Հետգրություն 1

Հետաքրքիր է, որ ռուսական ականից երեխաների զոհվելու հետ կապված սկանդալ չբարձրացրին Հայաստանի այսպես կոչված «արևմտամետ» քաղաքական գործիչները, ինչպիսին են Ալեքսանդր Արզումանյանը, նույն ինքը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը և երկրի «եվրատլանտյան» ընտրության մյուս երկրպագուները։ Իզուր։ Չէ՞ որ հիանալի առիթ էր։ Եվ հազիվ թե մոտ ժամանակներս ականից հայ երեխաներ պայթեն Ռուսաստանում, որի ռազմական ներկայության հետ նրանք ոչ մի կերպ չեն կարողանում հաշտվել՝ ամերիկյան դեսպանի հուշմամբ...

 

Հետգրություն 2

Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը ցավակցություն է հայտնել  ՀՀ Շիրակի մարզի ռուսական զորամասի տարածքում ականի պայթյունից երեխաների զոհվելու կապակցությամբ։
«Ցավով իմացանք ողբերգական պատահարի մասին, որը տեղի է ունեցել 2013թ. ապրիլի 7-ին Հայաստանի Շիրակի մարզի ռուսական տանկային կրակադաշտի տարածքում, որի հետևանքով Վահրամաբերդ գյուղի բնակիչ երկու երեխա է զոհվել։ Դեսպանությունը խոր ցավակցություն է հայտնում զոհվածների հարազատներին և մերձավորներին»,- ասվում է դեսպանության հաղորդման մեջ։

էլեկտրոնային օրաթերթ «Ազգային գաղափար»




Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները

 

Վերադարձ դեպի ցուցակ


Ուղարկել մեկնաբանություն

Ոչ նորմատիվային բառապաշար, գովազդ, այլ ռեսուրսներին հղումներ պարունակող և սույն նյութին չառնչվող մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից

Ձեր անունը : *

Մեկնաբանություն : *

Մուտքագրեք նկարում պատկերված տառերը (չկարեվորելով մեծատառերը)

Նորություններ գործընկերներից

Loading...


Национальная идея

новости Армении, аналитика, публикации, комментарии

добавить на Яндекс




SELECTORNEWS



Новости России


Загружается, подождите...


Добавить свое объявление
Загрузка...


Տեսանյութեր

Ընտրեք ինձի

Հրապարակումներ


23.04.2013
Աննա ԲԵԳԼԱՐՅԱՆ
Ադրբեջանը խաղեր է տալիս Մերձավոր Արևելքում

Ադրբեջանը խաղեր է տալիս Մերձավոր Արևելքում



21.04.2013
Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Երևանցի տաղանդավոր աղջիկը` բարեկամական երկրների լոբբիի հարվածի տակ

Երևանցի տաղանդավոր աղջիկը` բարեկամական երկրների լոբբիի հարվածի տակ



17.04.2013
Զառա ՂԱԶԱՐՅԱՆ
Կուսակցական կրքերը թեժանում են

Կուսակցական կրքերը թեժանում են



17.04.2013
Ժաննա ԳՐԻԳՈՐՅԱՆ
Երեքը նավակում՝ չհաշված...

Երեքը նավակում՝ չհաշված...



17.04.2013
Զառա ՂԱԶԱՐՅԱՆ
Ներսես Նազարյանի կոմերցիոն և ոստիկանական կարիերան կոմունիզմի և նժդեհականության ներդաշնակության համատեքստում

Ներսես Նազարյանի կոմերցիոն և ոստիկանական կարիերան կոմունիզմի և նժդեհականության ներդաշնակության համատեքստում



16.04.2013
Աննա ԲԵԳԼԱՐՅԱՆ
Շնորհազրկված ընդդիմադրի վերադարձը. Ադրբեջանն այսօր

Շնորհազրկված ընդդիմադրի վերադարձը. Ադրբեջանն այսօր



15.04.2013
Ժաննա ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Ձին սատկել է, իջի՛ր»

«Ձին սատկել է, իջի՛ր»



12.04.2013
Աննա ԲԵԳԼԱՐՅԱՆ
Ի՞նչ գին ունի Սաակաշվիլու զսպաշապիկը

Ի՞նչ գին ունի Սաակաշվիլու զսպաշապիկը



12.04.2013
Արմինե ՀԱԿՈԲՅԱՆ
Սիրիական ընդդիմության խայտառակությունը շարունակվում է

Սիրիական ընդդիմության խայտառակությունը շարունակվում է



12.04.2013
Աննա ԲԵԳԼԱՐՅԱՆ
Իրանն Ադրբեջանին. մի՛ հաչա

Իրանն Ադրբեջանին. մի՛ հաչա



09.04.2013
Արմինե ՀԱԿՈԲՅԱՆ
Սիրիական ընդդիմությունը սրել է ծնոտները. գզվռտոցն ահագնացել է

Սիրիական ընդդիմությունը սրել է ծնոտները. գզվռտոցն ահագնացել է



09.04.2013
Ժաննա ԳՐԻԳՈՐՅԱՆ
Երբ մարդկային խիղճը գործում է ընտրովիության սկզբունքով

Երբ մարդկային խիղճը գործում է ընտրովիության սկզբունքով


Լրահոս


23.04.2013 / 21:51
ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ ՆՈՒՅՆՊԵՍ ԲԵՐՄԱՆ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ

ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ ՆՈՒՅՆՊԵՍ ԲԵՐՄԱՆ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ



23.04.2013 / 19:47
ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐՆ ԱՅՐԵՑԻՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴՐՈՇԸ ԵՎ ԱՅԴ ԿՐԱԿՈՎ ՎԱՌԵՑԻՆ ԻՐԵՆՑ ՋԱՀԵՐԸ

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐՆ ԱՅՐԵՑԻՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴՐՈՇԸ ԵՎ ԱՅԴ ԿՐԱԿՈՎ ՎԱՌԵՑԻՆ ԻՐԵՆՑ ՋԱՀԵՐԸ



23.04.2013 / 19:23
«ՄԱՆՉՈ ԳՐՈՒՊ»-Ը ՄՐԳԱՅԻՆ ՊԱՀԱԾՈՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆ ԿԿԱՌՈՒՑԻ

«ՄԱՆՉՈ ԳՐՈՒՊ»-Ը ՄՐԳԱՅԻՆ ՊԱՀԱԾՈՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆ ԿԿԱՌՈՒՑԻ



23.04.2013 / 17:36
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԳԻՐՔԸ ԿԹԱՐԳՄԱՆՎԻ ԹՈՒՐՔԵՐԵՆ

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԳԻՐՔԸ ԿԹԱՐԳՄԱՆՎԻ ԹՈՒՐՔԵՐԵՆ



23.04.2013 / 17:24
ԱՄՆ-ՈՒՄ ԲՈՒԼԴՈԳՆԵՐԻ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹ Է ԱՆՑԿԱՑՎԵԼ

ԱՄՆ-ՈՒՄ ԲՈՒԼԴՈԳՆԵՐԻ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹ Է ԱՆՑԿԱՑՎԵԼ



23.04.2013 / 17:15
ԱՐՑԱԽՈՒՄ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻ ՓՈԽԱՏԵՂՈՒՄՆԵՐ ԵՆ ԱՐՎԵԼ

ԱՐՑԱԽՈՒՄ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻ ՓՈԽԱՏԵՂՈՒՄՆԵՐ ԵՆ ԱՐՎԵԼ



23.04.2013 / 16:41
ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԵՂԲՈՐ ՈՐԴԻՆ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է

ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԵՂԲՈՐ ՈՐԴԻՆ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է



23.04.2013 / 16:35
ԱՐԴԵՆ 98 ՏԱՐԻ...ՀԱՐԳՈՒՄ ԵՆՔ...ՉԵՆՔ ՄՈՌԱՆՈՒՄ. ԹՈՒՐՔ ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆՆԵՐ

ԱՐԴԵՆ 98 ՏԱՐԻ...ՀԱՐԳՈՒՄ ԵՆՔ...ՉԵՆՔ ՄՈՌԱՆՈՒՄ. ԹՈՒՐՔ ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆՆԵՐ



23.04.2013 / 16:20
ԳԱՐԵԳԻՆ Բ-Ն ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱՆԴՐԿՈՎԿԱՍՈՒՄ ՊԱՊԱԿԱՆ ՆՎԻՐԱԿԻՆ

ԳԱՐԵԳԻՆ Բ-Ն ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱՆԴՐԿՈՎԿԱՍՈՒՄ ՊԱՊԱԿԱՆ ՆՎԻՐԱԿԻՆ



23.04.2013 / 16:11
ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔՆ ԱՊՐԻԼԻ 23-ԻՆ

ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔՆ ԱՊՐԻԼԻ 23-ԻՆ



23.04.2013 / 16:02
ՆՈՒՐԲ ՏՂԱ Է ՍՏՅՈՊԱ ՍԱՖԱՐՅԱՆԸ. ՆՈՒՐԲ ԼԱՐԵՐԻՑ ԿԱԽՎԱԾ. ՀՅԴ

ՆՈՒՐԲ ՏՂԱ Է ՍՏՅՈՊԱ ՍԱՖԱՐՅԱՆԸ. ՆՈՒՐԲ ԼԱՐԵՐԻՑ ԿԱԽՎԱԾ. ՀՅԴ



23.04.2013 / 15:53
ՀՐԱԶԵՆԱՅԻՆ ՎՆԱՍՎԱԾՔ ՍՏԱՑԱԾ ՇԵԿՈՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑՈՒՄ ՄԱՀԱՑԵԼ Է

ՀՐԱԶԵՆԱՅԻՆ ՎՆԱՍՎԱԾՔ ՍՏԱՑԱԾ ՇԵԿՈՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑՈՒՄ ՄԱՀԱՑԵԼ Է



23.04.2013 / 15:44
ՊՈՌՆՈՄԱԳՆԱՏԻ ԹՈՌԸ ԵՂԻՍԱԲԵԹ II-ԻՑ ՀԱՐՈՒՍՏ Է

ՊՈՌՆՈՄԱԳՆԱՏԻ ԹՈՌԸ ԵՂԻՍԱԲԵԹ II-ԻՑ ՀԱՐՈՒՍՏ Է



23.04.2013 / 15:39
ՄԻՆՉԵՎ ՏԱՐԵՎԵՐՋ ԹՎՈՎ 15 ԴՊՐՈՑՆԵՐ ԿՈՒՆԵՆԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՏԵԽՆԻԿԱՅՈՎ ՀԱԳԵՑԱԾ ԴԱՍԱՍԵՆՅԱԿՆԵՐ

ՄԻՆՉԵՎ ՏԱՐԵՎԵՐՋ ԹՎՈՎ 15 ԴՊՐՈՑՆԵՐ ԿՈՒՆԵՆԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՏԵԽՆԻԿԱՅՈՎ ՀԱԳԵՑԱԾ ԴԱՍԱՍԵՆՅԱԿՆԵՐ



23.04.2013 / 15:32
ՎՐԱՍՏԱՆԸ ԿԴԱԴԱՐԵՑՆԻ ԳԱԶԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆ

ՎՐԱՍՏԱՆԸ ԿԴԱԴԱՐԵՑՆԻ ԳԱԶԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆ



23.04.2013 / 15:15
ԵԽ ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԼԻՆԻ ՄԱՅԻՍԻ 1-ԻՆ

ԵԽ ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԼԻՆԻ ՄԱՅԻՍԻ 1-ԻՆ



23.04.2013 / 15:13
ՌԵՅՆԵԼ ԱՆԴՐԵՅՉՈՒԿԸ ԿԱՐԵՎՈՐԵԼ Է ԿԱՆԱԴԱՅԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՓԱՍՏԸ

ՌԵՅՆԵԼ ԱՆԴՐԵՅՉՈՒԿԸ ԿԱՐԵՎՈՐԵԼ Է ԿԱՆԱԴԱՅԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՓԱՍՏԸ



23.04.2013 / 14:49
ԿՐԱԿՈՑՆԵՐ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ. ՔԱՎՈՐ ՀԱՐՈՒԹԸ ԵՎ ՇԵԿՈՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑՈՒՄ ԵՆ

ԿՐԱԿՈՑՆԵՐ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ. ՔԱՎՈՐ ՀԱՐՈՒԹԸ ԵՎ ՇԵԿՈՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑՈՒՄ ԵՆ



23.04.2013 / 14:34
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ԴԵՊՔԵՐՆ ԱՎԵԼԱՑԵԼ ԵՆ. ԱՇՈՏ ՄԵԼԻՔՅԱՆ

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ԴԵՊՔԵՐՆ ԱՎԵԼԱՑԵԼ ԵՆ. ԱՇՈՏ ՄԵԼԻՔՅԱՆ



23.04.2013 / 14:27
ԿԱՆՑԿԱՑՎԻ «ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԵՆ ԱՂՋԻԿՆԵՐ» ԽՈՐԱԳՐՈՎ ՖՈՐՈՒՄ

ԿԱՆՑԿԱՑՎԻ «ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԵՆ ԱՂՋԻԿՆԵՐ» ԽՈՐԱԳՐՈՎ ՖՈՐՈՒՄ



23.04.2013 / 14:23
«ODNOKLASSNIKI»-Ի ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԷՋԵՐԻՆ ՏԻՐԱՑԱԾ ԱՆՁԻ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐԶՎԵԼ Է

«ODNOKLASSNIKI»-Ի ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԷՋԵՐԻՆ ՏԻՐԱՑԱԾ ԱՆՁԻ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐԶՎԵԼ Է



23.04.2013 / 14:16
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՀՀ ԳԱԱ-Ի ՏԱՐԵԿԱՆ ԺՈՂՈՎԻՆ

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՀՀ ԳԱԱ-Ի ՏԱՐԵԿԱՆ ԺՈՂՈՎԻՆ



23.04.2013 / 14:14
ՎԱՐԴԱՆ ՍԵԴՐԱԿՅԱՆԸ ԿԴԻՄԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ՎԱՐԴԱՆ ՍԵԴՐԱԿՅԱՆԸ ԿԴԻՄԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ



23.04.2013 / 14:04
ԲՀԿ-Ն ՊԱՏՐԱՍՏ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼ ՑԱՆԿԱՑԱԾ ՈՒԺԻ ՀԵՏ. ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆ

ԲՀԿ-Ն ՊԱՏՐԱՍՏ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼ ՑԱՆԿԱՑԱԾ ՈՒԺԻ ՀԵՏ. ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆ



23.04.2013 / 13:15
ՀԱԿ ԱԿՏԻՎԻՍՏԻՆ ԾԵԾԻ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ԴԵՊՔԻ ԱՌԹԻՎ ՆՅՈՒԹԵՐ ԵՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ

ՀԱԿ ԱԿՏԻՎԻՍՏԻՆ ԾԵԾԻ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ԴԵՊՔԻ ԱՌԹԻՎ ՆՅՈՒԹԵՐ ԵՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ



23.04.2013 / 12:55
ՓԱՆՋԻԿԻՁԵ. ՎՐԱՍՏԱՆԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ԲԱՐԵԼԱՎԵԼ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ, ԲԱՅՑ…

ՓԱՆՋԻԿԻՁԵ. ՎՐԱՍՏԱՆԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ԲԱՐԵԼԱՎԵԼ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ, ԲԱՅՑ…



23.04.2013 / 12:38
ՍԻՐԻԱՅՈՒՄ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍՆԵՐԻ ԵՆ ԱՌԵՎԱՆԳԵԼ

ՍԻՐԻԱՅՈՒՄ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍՆԵՐԻ ԵՆ ԱՌԵՎԱՆԳԵԼ



23.04.2013 / 12:18
«ՕԳՆԻՐ ԵՂԲՈՐԴ»-Ը ԿԻԼԻԿՅԱՆ ՎԱՐԺԱՐԱՆԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ TOMS ԿՈՇԻԿՆԵՐ Է ՆՎԻՐԵԼ

«ՕԳՆԻՐ ԵՂԲՈՐԴ»-Ը ԿԻԼԻԿՅԱՆ ՎԱՐԺԱՐԱՆԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ TOMS ԿՈՇԻԿՆԵՐ Է ՆՎԻՐԵԼ



23.04.2013 / 12:11
ՀՀԿ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՇՏԱԲՆ ԱՐՁԱԳԱՆՔԵԼ Է ՀԱԿ-Ի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ

ՀՀԿ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՇՏԱԲՆ ԱՐՁԱԳԱՆՔԵԼ Է ՀԱԿ-Ի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ



23.04.2013 / 12:03
ՀՐԱՄԱՆԱՏԱՐ ՄԱԶՄԱՆՈՎԻ ԵՂԲՈՐ ԱՂՋԻԿԸ՝ ՄԻԱՅՆԱԿ ԿԱԹՈՑՆԵՐԻ ՏԱԿ (VIDEO)

ՀՐԱՄԱՆԱՏԱՐ ՄԱԶՄԱՆՈՎԻ ԵՂԲՈՐ ԱՂՋԻԿԸ՝ ՄԻԱՅՆԱԿ ԿԱԹՈՑՆԵՐԻ ՏԱԿ (VIDEO)



23.04.2013 / 11:56
ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴ ԱՅՑԵԼՈՂՆԵՐՆ ԱՆՎՃԱՐ ԿՓՈԽԱԴՐՎԵՆ

ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴ ԱՅՑԵԼՈՂՆԵՐՆ ԱՆՎՃԱՐ ԿՓՈԽԱԴՐՎԵՆ



23.04.2013 / 11:53
ՑԱՐՆԱԵՎ ԿՐՏՍԵՐԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է, ՈՐ ԻՐ ԵՂԲԱՅՐԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԷՐ ՊԱՇՏՊԱՆԵԼ ԻՍԼԱՄԸ ՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐԻՑ

ՑԱՐՆԱԵՎ ԿՐՏՍԵՐԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է, ՈՐ ԻՐ ԵՂԲԱՅՐԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԷՐ ՊԱՇՏՊԱՆԵԼ ԻՍԼԱՄԸ ՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐԻՑ



23.04.2013 / 11:50
ԻՆՉՊԵ՞Ս ՏԱՐԲԵՐԵԼ ԴԱՎԱՃԱՆՈՂ ԱՄՈՒՍՆՈՒՆ

ԻՆՉՊԵ՞Ս ՏԱՐԲԵՐԵԼ ԴԱՎԱՃԱՆՈՂ ԱՄՈՒՍՆՈՒՆ



23.04.2013 / 11:45
ԿԱԴԻՐՈՎԸ ՌԻՆԳ Է ՀՐԱՎԻՐԵԼ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻՆ ԵՎ ՊԱՏԺԵԼ ՆՐԱՆ

ԿԱԴԻՐՈՎԸ ՌԻՆԳ Է ՀՐԱՎԻՐԵԼ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻՆ ԵՎ ՊԱՏԺԵԼ ՆՐԱՆ



23.04.2013 / 11:43
ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՀԱՅԿԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀԱՆՋԵԼ Է ՃԱՆԱՉԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՀԱՅԿԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀԱՆՋԵԼ Է ՃԱՆԱՉԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ



23.04.2013 / 11:24
ՍՈՒՐՃԸ ՎԻԺՄԱՆ ՎՏԱՆԳ Է ԱՌԱՋԱՑՆՈՒՄ. ՀԵՏԱԶՈՏՈՂ

ՍՈՒՐՃԸ ՎԻԺՄԱՆ ՎՏԱՆԳ Է ԱՌԱՋԱՑՆՈՒՄ. ՀԵՏԱԶՈՏՈՂ



23.04.2013 / 11:10
ԱՅՍՕՐ ԳՐՔԻ ԵՎ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐՆ Է

ԱՅՍՕՐ ԳՐՔԻ ԵՎ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐՆ Է



23.04.2013 / 11:05
ԼԻԲԻԱՅՈՒՄ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ՄՈՏ ՊԱՅԹՅՈՒՆ Է ՈՐՈՏԱՑԵԼ

ԼԻԲԻԱՅՈՒՄ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ՄՈՏ ՊԱՅԹՅՈՒՆ Է ՈՐՈՏԱՑԵԼ



23.04.2013 / 10:49
ԲԱՆ ԿԻ ՄՈՒՆԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ԶԵՆՔԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄԸ ՍԻՐԻԱ

ԲԱՆ ԿԻ ՄՈՒՆԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ԶԵՆՔԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄԸ ՍԻՐԻԱ



23.04.2013 / 10:41
ՀԱԿ ԱԿՏԻՎԻՍՏՆԵՐՆ ԱՋԱՓՆՅԱԿՈՒՄ ՀԱՐՁԱԿՄԱՆ ԵՆ ԵՆԹԱՐԿՎԵԼ

ՀԱԿ ԱԿՏԻՎԻՍՏՆԵՐՆ ԱՋԱՓՆՅԱԿՈՒՄ ՀԱՐՁԱԿՄԱՆ ԵՆ ԵՆԹԱՐԿՎԵԼ


Ընթերցողների նամակներ:

31.07.2012
Ա.Հակոբյան
Բաց նամակ ՀՀ Նախագահին

Բաց նամակ ՀՀ Նախագահին



19.08.2008
ՀԱՆԵՑԵ’Ք ԴԻՄԱԿՆԵՐԸ` ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է



Loading...




Новости СМИ2


Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: , n-idea.am