Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский RSS RSS    Կայքի քարտեզը
Փնտրել : 

 Հրապարակումներ


24.04.2013

Կրքեր Գյումրիում

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Գյումրիում երեկվա կրակոցների հետ կապված՝ արդեն երկրորդ օրն է չեն դադարում ցավով ու դժգոհությամբ լի «վերլուծական» հայտարարությունները։ Գյումրին անվանում են Հայաստանի քրեական մայրաքաղաք, խոսում են ամենաթողության ու անպատժելիության մասին,նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին բերման ենթարկելը Վովա Գասպարյանի սխրանքն են համարում։ Բայց բոլոր հրապարակումներում և հեռուստահաղորդումներում մի բան է զգացվում, այն, որ բացարձակապես չեն հասկացվում խնդիրներն ու իրավիճակն առհասարակ։ Եվ այս առնչությամբ կուզենայի մի քանի նկատառում հայտնել։

Առաջին. ճիշտ չէ քրեական կենտրոն կամ մայրաքաղաք անվանել այն քաղաքը, որտեղ լուրջ գողական ավանդույթներ և շատ օրենքով գողեր կան։ Այսպես, 1970-80թթ. Լենինական քաղաքը բնակչության մեկ շնչին ընկնող օրենքով գողերի թվով առաջինն էր համարվում ԽՍՀՄ-ում (դա պետք է հայտնի լինի ոստիկանության ղեկավարությանը) և, միևնույն ժամանակ, Հայկական ԽՍՀ ամենանահապետական, ամենաավանդապաշտ քաղաքն էր։ Բայց ի՞նչ է օրենքով գողը։ Եվ որքանո՞վ է այդ երևույթն ի վիճակի օժանդակելու քաղաքի քրեականացմանը։ Եթե թերթելու լինենք ԶԼՄ-ների սկանդալային բոլոր ամփոփագրերը ցանկացած ժամանակաշրջանի համար, կտեսնենք, որ օրենքով գողերի կողմից ոչ մի դեբոշ, ոչ մի խուլիգանական արարք, ծեծի ու սպանության ոչ մի փաստ, մի խոսքով՝ սկանդալային ոչ մի պատահար տեղի չի ունեցել։ Վերոնշյալ բոլոր գործողությունների հեղինակներն ու կատարողները ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ են, նրանց ընտանիքի անդամներն ու հարազատները, կառավարության անդամների, մարզպետերի մերձավոր շրջապատը, ինչպես նաև ՀՀ գեներալներն ու նրանց ընտանիքի անդամները։ Ոչ մի գող չի նկատվել «Հարսնաքար» ռեստորանում, երբ ծեծում էին զինվորական բժիշկների խմբին, օրենքով գող չէր քաջարի հանրապետական Սուրիկ Խաչատրյանը, որն իր կուսակցությունը և ողջ երկիրը փառաբանեց կին ու մանուկ ծեծելով. մի խոսքով՝ փաստը մնում է փաստ, ոչ կուտես, ոչ գրպանդ կդնես։ Օրենքով գողերը հասարակությունից օտարացած կաստա է, որը հետևում է հատուկ բարոյական նորմերի, կտրականապես դեմ է խուլիգանությանն ու կամայականությանը, ամենաթողությանն ու «բեսպրեդելին»։

Երկրորդ. բայցևայնպես, Գյումրին ներկա պահին իսկապես հաճախ է հայտնվում հանրության ուշադրության կենտրոնում։ Եվ դրա համար հիմքեր կան։ Աղմկալի սպանությունները, արյունալի «ռազբորկաներն» իսկապես կատարվում են։ Բայց ի՞նչ կապ ունի այստեղ քաղաքի ղեկավարությունը (թե՛ հին, թե՛ նոր, երբ հենց պետության իրավապահ մեքենան է խթանում հանցավորությունը։ Այսպես, երեկ զոհված Արտյոմ Կարապետյանը (Շեկո)՝ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի գերդաստանի զինվորը, մեռնելու իրավունք չուներ, քանի որ ազատության մեջ գտնվելու իրավունք չուներ. 2003թ. նա քաղաքի կենտրոնում, օրը ցերեկով սպանել էր պատգամավոր Գրիգորյանի հորեղբոր՝ Սերոբի վրա կրակած Ժիրայր Հովհաննիսյանին։ Եվ մի օր էլ չի նստել։ Մեկ տարի առաջ՝ խորհրդարանական ընտրարշավի թունդ պահին, նա խառն էր եղել քաղաքի մարզադպրոցներից մեկի տնօրենի հետ «ռազբորկայում» (ժանրի բոլոր կանոններին համապատասխան)։ Եվ կրկին ոչ մի օր չի նստել. պատշաճության համար որոշ ժամանակ փախուստի մեջ էր գտնվում։ Բացի այդ, վերջին տարիներին նրա հաշվին մի քանի զինված ավազակություն կա։ Կարճ ասած՝ Արտյոմ Կարապետյանի մահվան մեղավորներն են ՀՀ դատախազությունը, ոստիկանությունը և դատարանները, որոնք, համապատասխանաբար, գլխավորում են Աղվան Հովսեփյանը, Վովա Գասպարյանը և Արման Մկրտումյանը, որոնք համատեղ ջանքերով թույլ չտվեցին այդ երիտասարդին, որ գոնե մի «սրոկ» նստի, հետևաբար և կյանքից չզրկվի։ Եվ այս եզրահանգմանը պետք է գան զոհվածի թե՛ ազգականները, թե՛ ընկերները, եթե հանկարծ որոշեն դիմել վենդետայի, քանի որ ձգանը քաշած իսկական մարդասպանը ամենավերջինն է մեղավոր։

Նույն ոգով շարունակելով վերլուծությունը՝ կարելի է նկատել, որ պատգամավոր Գրիգորյանի հորեղբայր՝ ավտոկայանի և միջքաղաքային գծերի սեփականատեր Սերոբ Գրիգորյանը ևս իրավունք չուներ կյանքից հեռանալ 2003թ., քանի որ այդ ժամանակ պետք է գտնվեր ճաղերի հետևում՝ 2000թ. Խաչատուր Մուրադյանին սպանելու համար։ Ինչպես տեսնում ենք, Գյումրու սպանությունների և մյուս ծանրագույն հանցագործությունների բոլոր դեպքերը իրավապահների խղճի վրա են։ Հենց նրանք են այն իրավիճակի կատալիզատորներն ու խթանողները, որը մամուլում անվանում են ամենաթողություն, կամայականություն, կրիմինալ և այլն, և այլն։ Գյումրի քաղաքն ու նրա բնակիչներն այստեղ կապ չունեն։

Երրորդ. էլ ավելի մեծ տխմարություն է քաղաքում ներկայում տիրող մթնոլորտը կապել նախկին քաղաքապետի հետ։ Այսինքն՝ ամեն բան կարելի է վերագրել Ղուկասյանին և դրանով իսկ ճերմակեցնել իրավապահներին, բայց դա հիմարություն է և խնդրի լուծման բանալին չէ։ Այո, Ղուկասյանն ապրում էր և ապրում է հատուկ հասկացություններով, որոնք տարբերվում են բոլորի կողմից ընդունված հասկացություններից, որոնցով առաջնորդվում են խորհրդարանում, սպայակույտում և իրավապահ մարմիններում։ Բայց դա չի նշանակում, թե Ղուկասյանը ամենաթողություն ու անպատժելիություն էր դավանում։ Նրա կրտսեր եղբայրը, որի որդին այսօր մեղադրվում է Կարապետյանի սպանության մեջ, ժամանակին ազնվորեն պատիժը կրել է ընտանիքի մեկ այլ չարակամի սպանության համար, իսկ այսօր ապրում է Ֆրանսիայում։ Ինքը՝ Ղուկասյանն ասում է, որ նա մաքուր է բոլոր հարցերում՝ թե՛ ըստ հասկացությունների, թե՛ օրենքի առջև։

Այժմ՝ գլխավորի մասին։

Ողբերգությունն սկսվում է այն ժամանակ, երբ բավական տիպիկ բնակչություն ունեցող (որը տարբերվում է համահայկականից) քաղաք խցկվում են դրսից ու փորձում կարգուկանոն հաստատել։ Ողջ պատմությունը ցույց է տալիս, որ Գյումրին իսկապես հատուկ քաղաք է։ Այսպես, հենց ալեքսանդրապոլցիներն են առաջինը խռովություն բարձրացրել դաշնակցական կամայականության ու բռնության դեմ 1920թ. մայիսին, երբ Երևանում դաշնակ խմբապետերի դեմ ոչ ոք անգամ ծպտուն հանել չէր կարող։ 1990թ. Լենինականի բնակչությունը կտրականապես դեմ էր վերահաս հհշ-ական ժանտախտին, երբ Երևանում Տեր-Պետրոսյանն ու նրա շքախումբը նրանցով հիացած հարյուր հազարավոր երկրպագուների էին հավաքում։ Անկախության բոլոր տարիներին Շիրակում լենինականցի ոչ մի մարզպետ չի եղել. բոլորը «բերովի» էին, ոնց որ խոպան եկած լինեին։ Ավելի քան 20 տարի զգացվում է հայկական ղեկավարության անվստահությունը գյումրեցիների հանդեպ, ընդ որում՝ այն աստիճանի, որ անգամ ոստիկանապետերին, դատախազներին ու բարձրաստիճան մյուս չինովնիկներին են Երևանից ուղարկում։ Այդ ընթացքում քաղաքից հեռացել է ծանրակշիռ մարդկանց զգալի մասը, մարդիկ, ովքեր չգտան իրենց տեղը Գյումրիում և Հայաստանում։ Եվ դա այսօր նույնպես անդրադառնում է ընդհանուր իրավիճակի վրա։

Կարծում եմ՝ երկրի ղեկավարությունը պետք է, նախ, հասկանա, թե ինչ են Գյումրին ու գյումրեցիները, երկրորդ՝ հրաժարվի ներկայիս քաղաքականությունից, մանավանդ կադրային։ Երևանից քաղաքապետին փոխեցին, ընդ որում՝ խոստացան, որ այսուհետ ամեն բան լավ է լինելու։ Երևանում այսպես ասում էին 10 ամիս առաջ, իսկ այսօր Գյումրի քաղաքում կարելի է երթևեկել միայն զրահատեխնիկայով, այնինչ առաջ ջիփերն էլ վատ չէին։ Մի խոսքով՝ ճիշտ չէ իր կարգին սովոր քաղաքին ուրիշ կարգ պարտադրելը, հարկավոր է միայն հետևել, որ օրենքը ճիշտ և միանման կիրառվի՝ անկախ ամեն ինչից, այդ թվում և քաղաքական նկատառումներից։ Հարկավոր է անհապաղ այսօր նստեցնել բոլոր նրանց, ովքեր դրա կենսական անհրաժեշտությունն ունեն, հանուն իրենց իսկ բարօրության, այլապես վաղը ուշ կլինի, իսկ Արտյոմ Կարապետյանի նմաններն ազատության մեջ դեռ շատ են։ Այդ ժամանակ էլ առիթ չի լինի օգտագործելու «քրեական մայրաքաղաք», «անպատժելիություն», «ամենաթողություն» և նմանատիպ շատ այլ բարձր բառեր։

Հետգրություն

Մեկ տարի առաջ սպանվեց Վարդան Ղուկասյանի փեսան դառնալ չհասցրած երիտասարդը, այն էլ՝ նշանադրության օրը։ Որևէ առանձնահատուկ արձագանք լրատվամիջոցներում այս ողբերգությունն առաջ չբերեց, ոչ մեկի հետ չզուգորդվեց։ Բայց Գյումրիում լուրեր էին պտտվում, թե այս սպանության մեջ խառն է պատգամավոր Գրիգորյանի գերդաստանի մատը։ Այդպես է, թե ոչ՝ հայտնի չէ։ Այդ գործով այսօր դատվում է մեկը, որն արդեն հրաժարվում է նախկինում տված ցուցմունքներից և իրեն անգիտակցի տեղ դնում։ Իսկ ինչ-որ բան պատգամավոր Գրիգորյանի հետ կապելը նշանակում է, թե գործում ներկա է Արտյոմ Կարապետյանը, որն էլ երեկ զոհվել է Վարդան Ղուկասյանի զարմիկի (ենթադրաբար) գնդակից...

էլեկտրոնային օրաթերթ «Ազգային գաղափար» | Նորություններ Հայաստանից




Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները

 

Վերադարձ դեպի ցուցակ


Կարծիքների քանակը - 1

Կարծիքներ

  • Егише19:51 | 06.05.2013
    Ете айастани органеро кбаатетен кракотнеро Вартан Гукасяни АМЕХМАРТКАН ДЖАЕЛНРИ МААНАЛО НОР ВИВОД АРЕК ВОРТЕХИТ Э ГАЛИС ЗОЕРО ДУКО ГЛХИТ Э ОДАД

Ուղարկել մեկնաբանություն

Ոչ նորմատիվային բառապաշար, գովազդ, այլ ռեսուրսներին հղումներ պարունակող և սույն նյութին չառնչվող մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից

Ձեր անունը : *

Մեկնաբանություն : *

Մուտքագրեք նկարում պատկերված տառերը (չկարեվորելով մեծատառերը)

Նորություններ գործընկերներից

Loading...


Национальная идея

новости Армении, аналитика, публикации, комментарии

добавить на Яндекс




SELECTORNEWS



Новости России


Загружается, подождите...


Добавить свое объявление
Загрузка...




Տեսանյութեր

Ընտրեք ինձի

Հրապարակումներ


29.05.2013
Հայկազ ՍԻՄՈՆՅԱՆ
Քննարկվո՞ւմ է արդյոք ԲՀԿ-ն երկու մասի բաժանելու տարբերակը

Քննարկվո՞ւմ է արդյոք ԲՀԿ-ն երկու մասի բաժանելու տարբերակը



29.05.2013
Զառա ՂԱԶԱՐՅԱՆ
Սերժ Սարգսյանի ամենակասկածելի հյուրը

Սերժ Սարգսյանի ամենակասկածելի հյուրը



28.05.2013
Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հայաստանում ռուսատյացության համաճարակի հաջող տարածման մասին

Հայաստանում ռուսատյացության համաճարակի հաջող տարածման մասին



24.05.2013
Աննա ԲԵԳԼԱՐՅԱՆ
Օբամայի անեկդոտը. Ադրբեջանն առաջին ժողովրդավարական երկիրն է մահմեդական աշխարհում

Օբամայի անեկդոտը. Ադրբեջանն առաջին ժողովրդավարական երկիրն է մահմեդական աշխարհում



23.05.2013
Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Եվրոպայից դեպի Մոլդովա և այնուհետ՝ ԱՊՀ-ով մեկ «եվրաարժեքների» դժվարին ճանապարհի մասին

Եվրոպայից դեպի Մոլդովա և այնուհետ՝ ԱՊՀ-ով մեկ «եվրաարժեքների» դժվարին ճանապարհի մասին



22.05.2013
Աննա ԲԵԳԼԱՐՅԱՆ
Երբ գերիշխող է դառնում բոյկոտը

Երբ գերիշխող է դառնում բոյկոտը



21.05.2013
Զառա ՂԱԶԱՐՅԱՆ
Ծրագիրը կա, մնում են ռեալ քայլերը

Ծրագիրը կա, մնում են ռեալ քայլերը



21.05.2013
Աննա ԲԵԳԼԱՐՅԱՆ
Թուրքիան հող է նախապատրաստում 2015թ. սադրանքների համար

Թուրքիան հող է նախապատրաստում 2015թ. սադրանքների համար



20.05.2013
Զառա ՂԱԶԱՐՅԱՆ
Գյուղացին պահանջում է սառեցնել վարկերը

Գյուղացին պահանջում է սառեցնել վարկերը



18.05.2013
Ալեքսանդր ԳԱՐԵԳԻՆՅԱՆ
Հերթական ողբերգության և դրան բանակի ու ոստիկանության ղեկավարության արձագանքի առիթով

Հերթական ողբերգության և դրան բանակի ու ոստիկանության ղեկավարության արձագանքի առիթով



17.05.2013
Աննա ԲԵԳԼԱՐՅԱՆ
Արվամոլների դեմ մարտի են գնում միայն հոգևորականները. էլ ուրիշ մարդ չկա

Արվամոլների դեմ մարտի են գնում միայն հոգևորականները. էլ ուրիշ մարդ չկա



17.05.2013
Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Գազի գների և Հայաստանի կառավարության հրահրած գալիք փորձանքների առիթով

Գազի գների և Հայաստանի կառավարության հրահրած գալիք փորձանքների առիթով


Լրահոս


29.05.2013 / 16:23
ԻՆՉՈ՞Ւ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՉԻ ՄԱՍՆԱԿՑԵԼ ՀԱՊԿ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎԻՆ

ԻՆՉՈ՞Ւ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՉԻ ՄԱՍՆԱԿՑԵԼ ՀԱՊԿ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎԻՆ



29.05.2013 / 16:07
ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ

ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ



29.05.2013 / 15:43
ԿԱՐԵՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ ԿԱՅՑԵԼԻ ԿՈՏԱՅՔԻ ՍՕՍ ՄԱՆԿԱԿԱՆ ԳՅՈՒՂ

ԿԱՐԵՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ ԿԱՅՑԵԼԻ ԿՈՏԱՅՔԻ ՍՕՍ ՄԱՆԿԱԿԱՆ ԳՅՈՒՂ



29.05.2013 / 15:41
ԼՅՈՒԴՄԻԼԱ ՊՈՒՏԻՆԱՆ ԱՆՀԵՏԱՑԵԼ Է

ԼՅՈՒԴՄԻԼԱ ՊՈՒՏԻՆԱՆ ԱՆՀԵՏԱՑԵԼ Է



29.05.2013 / 15:25
ԺԱՆ-ԿԼՈԴ ՄԻՆՅՈՆԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԿԺԱՄԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆ

ԺԱՆ-ԿԼՈԴ ՄԻՆՅՈՆԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԿԺԱՄԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆ



29.05.2013 / 15:22
ԱԿՑԻԱՅԻ ՄԻՋՈՑՈՎ ՀԱԿ-Ը ԵԽԽՎ-ԻՑ ԿՊԱՀԱՆՋԻ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ ՀՀԿ-Ի ՔԱՅԼԵՐԸ

ԱԿՑԻԱՅԻ ՄԻՋՈՑՈՎ ՀԱԿ-Ը ԵԽԽՎ-ԻՑ ԿՊԱՀԱՆՋԻ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ ՀՀԿ-Ի ՔԱՅԼԵՐԸ



29.05.2013 / 15:04
ՔՈՒՎԵՅԹԻ ԱԺ ՆԱԽԱԳԱՀԸ ՔԱՌՕՐՅԱ ԱՅՑՈՎ ԿԺԱՄԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆ

ՔՈՒՎԵՅԹԻ ԱԺ ՆԱԽԱԳԱՀԸ ՔԱՌՕՐՅԱ ԱՅՑՈՎ ԿԺԱՄԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆ



29.05.2013 / 15:01
ՌԱԶՄԱԿԱՆ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԼՈՒՐՋ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԵՆ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ. Ս.ՕՀԱՆՅԱՆ

ՌԱԶՄԱԿԱՆ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԼՈՒՐՋ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԵՆ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ. Ս.ՕՀԱՆՅԱՆ



29.05.2013 / 14:51
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԵԼՈՒՅԹԸ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԵԼՈՒՅԹԸ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ



29.05.2013 / 14:42
ՀԱՄԵՐԳԻ ԺԱՄԱՆԱԿ ՄԻ ՏՂԱՄԱՐԴ ՀԱՐՎԱԾԵԼ Է ԲԵՅՈՆՍԵԻ ՀԵՏՈՒՅՔԻՆ (VIDEO)

ՀԱՄԵՐԳԻ ԺԱՄԱՆԱԿ ՄԻ ՏՂԱՄԱՐԴ ՀԱՐՎԱԾԵԼ Է ԲԵՅՈՆՍԵԻ ՀԵՏՈՒՅՔԻՆ (VIDEO)



29.05.2013 / 14:41
ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ԿԱՐԿՏԱՀԱՐՈՒԹՅՈՒՆ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ

ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ԿԱՐԿՏԱՀԱՐՈՒԹՅՈՒՆ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ



29.05.2013 / 14:35
ԱՄՆ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆԸ ՄԵԴԱԼՆԵՐ Է ՇՆՈՐՀԵԼ ՀԱՅ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԻՆ

ԱՄՆ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆԸ ՄԵԴԱԼՆԵՐ Է ՇՆՈՐՀԵԼ ՀԱՅ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԻՆ



29.05.2013 / 14:09
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՎԹԱՐԻ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՎԹԱՐԻ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ



29.05.2013 / 13:58
ՆԱԽԱԳԱՀՆ ԱՇՆԱՆԸ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ՄԱՏԱՂ ԿԱՆԻ. ԳՈՒՐԳԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀՆ ԱՇՆԱՆԸ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ՄԱՏԱՂ ԿԱՆԻ. ԳՈՒՐԳԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ



29.05.2013 / 13:47
ԹԹԻՑ 4 ՄԱՐԴ Է ԹՈՒՆԱՎՈՐՎԵԼ

ԹԹԻՑ 4 ՄԱՐԴ Է ԹՈՒՆԱՎՈՐՎԵԼ



29.05.2013 / 13:32
ԽՄԲԱԳԻՐՆԵՐԻ ՏԱՐԱԾԱԾ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ ՇԱՏ ԿԱՅՔԵՐ ՊԱՏՇԱՃ ՀՂՈՒՄՆԵՐ ԵՆ ԿԱՏԱՐՈՒՄ

ԽՄԲԱԳԻՐՆԵՐԻ ՏԱՐԱԾԱԾ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ ՇԱՏ ԿԱՅՔԵՐ ՊԱՏՇԱՃ ՀՂՈՒՄՆԵՐ ԵՆ ԿԱՏԱՐՈՒՄ



29.05.2013 / 13:15
ԱՐՔԱՅԱԴՈՒՍՏՐ ԴԻԱՆԱՅԻ ԵՎ ՆՐԱ ՍԻՐԵԿԱՆԻ ՄԱՍԻՆ ՊԱՏՄՈՂ ՖԻԼՄԸ ՑՈՒՑԱԴՐՎԵԼ Է ԼՈՆԴՈՆՈՒՄ

ԱՐՔԱՅԱԴՈՒՍՏՐ ԴԻԱՆԱՅԻ ԵՎ ՆՐԱ ՍԻՐԵԿԱՆԻ ՄԱՍԻՆ ՊԱՏՄՈՂ ՖԻԼՄԸ ՑՈՒՑԱԴՐՎԵԼ Է ԼՈՆԴՈՆՈՒՄ



29.05.2013 / 12:59
ՊԱՐԶՎԵԼ Է ԿԻԵՎՅԱՆ ԿԱՄՐՋԻՑ ՑԱԾ ՆԵՏՎԱԾ ԿՆՈՋ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ

ՊԱՐԶՎԵԼ Է ԿԻԵՎՅԱՆ ԿԱՄՐՋԻՑ ՑԱԾ ՆԵՏՎԱԾ ԿՆՈՋ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ



29.05.2013 / 12:38
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՈՒՆԵՑԵԼ ԱՐՔԱՅԱԶՆ ՉԱՐԼԶԻ ՀԵՏ (FOTO)

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՈՒՆԵՑԵԼ ԱՐՔԱՅԱԶՆ ՉԱՐԼԶԻ ՀԵՏ (FOTO)



29.05.2013 / 12:25
ԱՅՍՕՐ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՆ Է

ԱՅՍՕՐ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՆ Է



29.05.2013 / 12:25
ԿԻԵՎՅԱՆ ԿԱՄՐՋԻՑ ԱՂՋԻԿ Է ՆԵՏՎԵԼ

ԿԻԵՎՅԱՆ ԿԱՄՐՋԻՑ ԱՂՋԻԿ Է ՆԵՏՎԵԼ



29.05.2013 / 12:11
23-ԱՄՅԱ ՄԱՏՈՒՑՈՂՈՒՀՈՒՆ ՍՊԱՆԱԾ ԵՐԻՏԱՍԱՐԴԸ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ Է ՊԱՏՄԵԼ (VIDEO)

23-ԱՄՅԱ ՄԱՏՈՒՑՈՂՈՒՀՈՒՆ ՍՊԱՆԱԾ ԵՐԻՏԱՍԱՐԴԸ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ Է ՊԱՏՄԵԼ (VIDEO)



29.05.2013 / 11:42
«ԱՐՄԱՎԻԱ»-Ի ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ ԵՆ ԱՆՑԿԱՑՆՈՒՄ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ՆՍՏԱՎԱՅՐԻ ԱՌՋԵՎ

«ԱՐՄԱՎԻԱ»-Ի ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ ԵՆ ԱՆՑԿԱՑՆՈՒՄ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ՆՍՏԱՎԱՅՐԻ ԱՌՋԵՎ



29.05.2013 / 11:26
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԿՄԵԿՆԻ ԲԵԼԱՌՈՒՍ

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԿՄԵԿՆԻ ԲԵԼԱՌՈՒՍ



29.05.2013 / 11:18
ԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԸ ՉԵՆ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԼԻԱԶՈՐԱԳՐՈՎ ՍՏԱՆԱԼ ԻՐԵՆՑ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԸ. ՄԻՊ

ԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԸ ՉԵՆ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԼԻԱԶՈՐԱԳՐՈՎ ՍՏԱՆԱԼ ԻՐԵՆՑ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԸ. ՄԻՊ



29.05.2013 / 11:00
ԴԻԼԻՋԱՆՈՒՄ ԿԲԱՑՎԻ ԱՐՔԱՅԱԶՆ ՉԱՐԼԶԻ ԾԱՌՈՒՂԻՆ

ԴԻԼԻՋԱՆՈՒՄ ԿԲԱՑՎԻ ԱՐՔԱՅԱԶՆ ՉԱՐԼԶԻ ԾԱՌՈՒՂԻՆ



29.05.2013 / 10:55
ԳԵՆԵՐԱԼԻ «ՏՂԱՆԵՐԸ» ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻ ՍԵՆՅԱԿՈՒՄ ԾԵԾԻ ԵՆ ԵՆԹԱՐԿԵԼ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻՆ

ԳԵՆԵՐԱԼԻ «ՏՂԱՆԵՐԸ» ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻ ՍԵՆՅԱԿՈՒՄ ԾԵԾԻ ԵՆ ԵՆԹԱՐԿԵԼ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻՆ



29.05.2013 / 10:45
ՌԵՍՏՈՐԱՆՆ ԱՄԵՆԱՎԱՏ ՎԱՅՐՆ Է ԱՌԱՋԻՆ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՀԱՄԱՐ

ՌԵՍՏՈՐԱՆՆ ԱՄԵՆԱՎԱՏ ՎԱՅՐՆ Է ԱՌԱՋԻՆ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՀԱՄԱՐ



29.05.2013 / 10:30
ՀՂԻ ՊԵՆԵԼՈՊԱ ԿՐՈՒԶՆ ԱԶԱՏ ՇՐՋՈՒՄ Է ՄԱԴՐԻԴԻ ՓՈՂՈՑՆԵՐՈՒՄ (FOTO)

ՀՂԻ ՊԵՆԵԼՈՊԱ ԿՐՈՒԶՆ ԱԶԱՏ ՇՐՋՈՒՄ Է ՄԱԴՐԻԴԻ ՓՈՂՈՑՆԵՐՈՒՄ (FOTO)



29.05.2013 / 10:26
ՄԱՀԱՑԵԼ Է ՏԱՇԻՐՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՎԹԱՐԻ ՎԻՐԱՎՈՐՆԵՐԻՑ ԵՎՍ ՄԵԿԸ

ՄԱՀԱՑԵԼ Է ՏԱՇԻՐՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՎԹԱՐԻ ՎԻՐԱՎՈՐՆԵՐԻՑ ԵՎՍ ՄԵԿԸ



29.05.2013 / 10:18
«ԻՆՉՈՒ ՊԵՏՔ Է ՀՐԱԺԱՐՎԵՆՔ ԵՎՐՈՅԻՑ» ԳԻՐՔԸ ԲԵՍԹՍԵԼԵՐ Է ԴԱՐՁԵԼ

«ԻՆՉՈՒ ՊԵՏՔ Է ՀՐԱԺԱՐՎԵՆՔ ԵՎՐՈՅԻՑ» ԳԻՐՔԸ ԲԵՍԹՍԵԼԵՐ Է ԴԱՐՁԵԼ



29.05.2013 / 10:11
ՀԱՅՐԻԿՅԱՆԻ ԴԵՄ ՄԱՀԱՓՈՐՁԻ ԽՈՐՀՐԴԱՏՈՒՆ ԼՂՀ ՆԱԽԿԻՆ ԶԻՆԴԱՏԱԽԱ՞ԶՆ ԷՐ

ՀԱՅՐԻԿՅԱՆԻ ԴԵՄ ՄԱՀԱՓՈՐՁԻ ԽՈՐՀՐԴԱՏՈՒՆ ԼՂՀ ՆԱԽԿԻՆ ԶԻՆԴԱՏԱԽԱ՞ԶՆ ԷՐ



29.05.2013 / 10:05
ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՄԱՐՄՆԱՎԱՃԱՌ ՀԱՅ ԿԻՆ Է ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ

ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՄԱՐՄՆԱՎԱՃԱՌ ՀԱՅ ԿԻՆ Է ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ



29.05.2013 / 09:58
ՀԱՅՏՆԻ Է ՏԱՇԻՐՈՒՄ ԽՈՇՈՐ ՎԹԱՐԻՑ ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ԵՎ ՎԻՐԱՎՈՐՆԵՐԻ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ (VIDEO)

ՀԱՅՏՆԻ Է ՏԱՇԻՐՈՒՄ ԽՈՇՈՐ ՎԹԱՐԻՑ ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ԵՎ ՎԻՐԱՎՈՐՆԵՐԻ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ (VIDEO)



29.05.2013 / 09:52
ԿՈՅՈՒՂՈՒ ԽՈՂՈՎԱԿԻ ՄԻՋԻՑ ՆՈՐԱԾԻՆ ԵՐԵԽԱ ԵՆ ՀԱՆԵԼ (VIDEO)

ԿՈՅՈՒՂՈՒ ԽՈՂՈՎԱԿԻ ՄԻՋԻՑ ՆՈՐԱԾԻՆ ԵՐԵԽԱ ԵՆ ՀԱՆԵԼ (VIDEO)



29.05.2013 / 09:51
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ «ՌՈՒՍԱԿԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻՆԵՐ»-Ի ՆԱԽԱԳԱՀԻ ՔՆՆԱՐԿԵԼ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ՎԻՃԱԿԸ

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ «ՌՈՒՍԱԿԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻՆԵՐ»-Ի ՆԱԽԱԳԱՀԻ ՔՆՆԱՐԿԵԼ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ՎԻՃԱԿԸ



29.05.2013 / 09:29
ԵՂԱՆԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ԵՂԱՆԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ



28.05.2013 / 17:38
ՆԱԽԱԳԱՀԻ ՆՍՏԱՎԱՅՐՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ

ՆԱԽԱԳԱՀԻ ՆՍՏԱՎԱՅՐՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ



28.05.2013 / 12:50
ՈՉ ԻՇԽԱՆԱԿԱՆ ՈՒԺԵՐԻՑ ՍԱՐԴԱՐԱՊԱՏՈՒՄ ՆԵՐԿԱ ԷՐ ՄԻԱՅՆ ԲՀԿ-Ն

ՈՉ ԻՇԽԱՆԱԿԱՆ ՈՒԺԵՐԻՑ ՍԱՐԴԱՐԱՊԱՏՈՒՄ ՆԵՐԿԱ ԷՐ ՄԻԱՅՆ ԲՀԿ-Ն



28.05.2013 / 12:32
ՎԵՆԵՍՈՒԵԼԱՅԻ ԿԱԹՈԼԻԿ ԵԿԵՂԵՑՈՒ ԳԻՆՈՒ ՊԱՇԱՐՆԵՐԸ ՍՊԱՌՎԵԼ ԵՆ

ՎԵՆԵՍՈՒԵԼԱՅԻ ԿԱԹՈԼԻԿ ԵԿԵՂԵՑՈՒ ԳԻՆՈՒ ՊԱՇԱՐՆԵՐԸ ՍՊԱՌՎԵԼ ԵՆ


Ընթերցողների նամակներ:

31.07.2012
Ա.Հակոբյան
Բաց նամակ ՀՀ Նախագահին

Բաց նամակ ՀՀ Նախագահին



19.08.2008
ՀԱՆԵՑԵ’Ք ԴԻՄԱԿՆԵՐԸ` ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է



Loading...




Новости СМИ2




Женская одежда оптом от производителя
Производство верхней одежды. Электронный каталог одежды
garus.msk.ru
ПУРАЛ Финляндия Швеция Тайвань
roofhauz.ru
indie rpg
core-rpg.ru
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: , n-idea.am