Հրապարակումներ

Ադրբեջանն ընդհատում է Ռուսաստանի հետ բանակցությունները նոր սպառազինության գնման վերաբերյալ. հայե՞րն են մեղավոր
Ադրբեջանական իշխանությունները շարունակում են հեքիաթներով կերակրել իրենց «հպատակներին»։ Օրինակ, երկրում կոռուպցիա կա՝ հայերն են մեղավոր, նավթի գներն ընկել են՝ էլի հայերի մատն է խառը։ Մի խոսքով՝ ամեն տեղ հայերն են մեղավոր։ Հասկանալի է, որ սեփական անձեռնհասությունը կամ էլի նման մի բան հայատյացությամբ ծածկելը, ինչպես նաև գողություն անելն ավելի հարմար է ադրբեջանցի բարձրաստիճան չինովնիկներին։ Բայց «ադրբեջանական ականջներն» էլ պիտանիության ժամկետ ունեն (երևի), և վաղ թե ուշ թառամում են... Մանավանդ որ կեղծիքն անցել է բոլոր սահմանները։ Այժմ՝ ըստ էության։
Եվ այսպես, այսօր հայտնի է դարձել, որ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև Су-27, Су-30 և МиГ-31 մարտական ինքնաթիռներ գնելու վերաբերյալ բանակցություններն ավարտվել են անարդյունք։ Ինչի արդյունքում Ադրբեջանը խիստ վրդովվել է, քանի որ երկար ժամանակ ու համառորեն ծրագրում էր ձեռք բերել արդիական մարտական ինքնաթիռներ Ռուսաստանում։
Եվ ահա, համաձայն ադրբեջանական տեղեկատվական գործակալությունների, որոնք հղում են կատարում զինվորական աղբյուրներին, մեղավորը հայերն են, ավելի ճիշտ՝ այն հայերը, որոնք ղեկավար պաշտոններ են զբաղեցնում Միացյալ ավիաշինական կորպորացիայում, ինչպես նաև «ՄիԳ» և «Սուխոյ» ձեռնարկություններում, որոնք էլ այնպես են արել, որ Ռուսաստանի հետ բանակցությունները Су-27, Су-30 և МиГ-31 մարտական ինքնաթիռների գնման վերաբերյալ անարդյունք ավարտվեն։ Թեև, ինչո՞ւ անարդյունք։ Չէ՞ որ Ռուսաստանը հրաժարվել է Ադրբեջանին մարտական ինքնաթիռներ վաճառել։ Մի՞թե սա արդյունք չէ։ Հանուն արդարության նշենք, որ այնուամենայնիվ, Ռուսաստանն ինչ-որ բան վաճառել է Ադրբեջանին։ Այն է՝ Як-130 ուսումնական ինքնաթիռ։ Ավելացնենք, որ «նեղացածները» շտապել են հայտարարել, թե Ադրբեջանի կառավարությունն այժմ այլընտրանքային բանակցություններ է վարում մարտական նոր ինքնաթիռներով իր ավիապարկը համալրելու ուղղությամբ...
Ի՞նչ ասենք։ Ազերպրոպի հիշողությունը կարճ է։ Բանն այն է, որ վերջերս տեղեկատվական դաշտ է նետվել լուրն այն մասին, թե Ադրբեջանը դադարեցրել է բոլոր բանակցությունները Ռուսաստանի հետ նոր սպառազինության ու ռազմական տեխնիկայի ձեռքբերման վերաբերյալ (https://www.rosbalt.ru/exussr/2013/04/02/1113080.html)։ Ընդ որում՝ ադրբեջանական ռազմական աղբյուրների համաձայն՝ դա արվել է «այն բանից հետո, երբ ռուսական կողմը հրաժարվել է Գաբալայի ՌԼԿ-ի վարձակալության համար Ադրբեջանի առաջարկած նոր գնից ու այդ օբյեկտից»։ Նույն աղբյուրի տվյալներով՝ Ադրբեջանը հրաժարվել է գնել նոր փրկարար ուղղաթիռներ, T-90S տանկեր և BMP T զրահատեխնիկա, զենիթահրթիռային համալիրներ։
Եվ վերջապես։ Ադրբեջանն ակնհայտորեն խելքը թռցրել է սպառազինությունների հողի վրա։ Խաղաղության ուսումնասիրման միջազգային ինստիտուտի (SIPRI, գործում է Ստոկհոլմում) ամենամյա զեկույցի տվյալներով՝ զենքի ներմուծման ծավալներն Արևելյան Եվրոպայում 2003-2012թթ. ավելացել են 21%-ով, ընդ որում՝ բացառապես ի հաշիվ Ադրբեջանի։ «Այս երկիրը նշված շրջանում զենքի ներկրման ծավալն ավելացրել է 155%-ով»,- նշում են SIPRI վերլուծաբանները։ Ընդհանուր առմամբ, Ադրբեջանը 10 տարվա ընթացքում զգալիորեն առաջ է անցել զենք ներկրող պետությունների համաշխարհային ցուցակում՝ 48-րդից անցնելով 35-րդ հորիզոնական։
SIPRI-ն նաև պնդում է, որ Ադրբեջանի թիվ մեկ զինամատակարարը (Հայաստանինը նույնպես) Ռուսաստանն է։ Օրինակ, վերջին 5 տարիներին Ադրբեջանը Ռուսաստանին պատվիրել է ավելի քան $1,7 մլրդ-ի սպառազինություն և ռազմատեխնիկա։ Իսկ թե ինչու են հիմա Ռուսաստանի հետ Ադրբեջանի բանակցությունները նոր սպառազինությունների և ռազմատեխնիկայի գնման վերաբերյալ դադարեցվում, դա լրիվ նորմալ է՝ հաշվի առնելով Ադրբեջանի՝ որոշակի ուղղությամբ արվող ռևերանսները...
էլեկտրոնային օրաթերթ «Ազգային գաղափար» | Նորություններ Հայաստանից
Գնահատում



Ուղարկել մեկնաբանություն
Նորություններ գործընկերներից
SELECTORNEWS
Загрузка...



Կարծիքների քանակը - 9
Կարծիքներ
А тебе в голову не приходило, кроме книжек азербайджанского лживого агитпропа, почитать нормальную объективную литературу неангажированнух ученых, исследователей и писателей, притом не армян? Высосанные из пальца страшилки--это занятие азербайджанских лжеисториков над которыми давно потешаются во всем научном мире и которых давно никто в расчет не берет. Азербайджанцы своей ложью исчерпали весь запас доверия. Совет-- выбрось всю эту книжную макулатуру, и займись делом. Или, если пользуешься интернетом, зайди и на другие сайты. Может быть после этого у тебя как у слепого котенка глаза и откроются.
куда не посмотришь везде хачики хают вех вся себя считают такими умными высшей рассой недавно читал одну книгу о том как турецкие армяне что они творили когда распалась Османская империя это ужас они служили и французам и России императору СССР они взрывали метро вМоскве они готовы служить хоть дьяволу лишь бы быть подстилкой и создать великую Армению
Ну насчёт кто на чьей стороне воевал , командующий ВДВ напримел 6 месяцев воевал на стороне Азербайджана! Ну а насчёт нефти если бы не Россия товся нефть Азербаджана давно принадлежала Бритиш петролиум!
Ошибаешься сильно и нудно! Во время ВОВ Азербайджан был одной из республик СССР, а нефть разрабатывалась не азербайджанцами, а советскими людьми разных национальностей. Кстати доля азербайджанцев в разработке, переработке, добыче и т.д. нефти была мизерной. Это сейчас вы там есть. А если посмотреть с самого начала разведки, разработки, добычи, переработки и всех промышленных процессов связанных с нефть вплоть до ее транспортировки до большевитской революции, то вас, кавказких татар или закавказских турок, как говорят в Одессе, ”там не стояло” . Нефть разрабатывалась армянами, русскими, англичанами, немцами, американцами, шведами, но никак не ”азербайджанцами”, которых к тому времени вообще не было как народа. В свое время Гейдар Алиев всеми правдами и неправдами, вплоть до крупных взяток так и не сумел добиться, чтобы Баку стал городом-героем( только за нефть). Даже его лучший друг, Леонид Брежнев, с которым Алиев переодически лобызался, не пошел на эту авантюру. Неужели тебе,Анар, кажется, что историю можно поменять только потому, что у азербайджанцев есть нефть? Сегодня есть, а завтра--нет! Думать надо!
а зачем дружить с россией во 2 мировой войне азербайжан помог россии всем чем мог еслибы не азербайджан немец сиделбы до сих пор в россии.нефть в россии азербайджанцы нашли.чем кормяться сейчас русские.а что руские сделали в ходжалах с армянами убивали зверски дитей и стариков.воевали за армян против азербайджана .неблагодарные
Мирзафаталахундов, объясни, почему имея такого хорошего друга-брата вся Россия от Калининграда до Владивостока в азербайджанцах?.
Стратегия,тактика, аналитика ну нет таких слов в лексиконе Азербайджанцев!!!, Купить-продать, арбузы-нефть,,,,скудный словарный запас :) Ну такие они, лишенные разума и зараженные бешенством
POCHEMU NE MOJET OPREDELITSIA, U QZEROV YEST DRUG, DAJE BRAT - TURCYA
Когда страна не может определиться кто ей друг и что ей по жизни нужно, ей все перестают верить и она начинает деградировать.