Նյութի մշտական հասցեն : https://n-idea.am/ru/news.php?id=29785
Լրահոս


22.04.2013 / 15:50

ՍՏՅՈՊԻԿ ՍԱՖԱՐՅԱՆԸ ԲՀԿ-ԻՆ ՄԵՂԱԴՐՈՒՄ Է «ԺՈՂՈՎՐԴԻՆ ՉՄԻԱՆԱԼՈՒ» ՄԵՋ

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է, որ, իր կարծիքով, «Ժառանգությունը» չունի հստակ քաղաքական օրակարգ, երբ դա լինի, իրենք այդ ժամանակ էլ կքննարկեն Ռաֆֆի Հովհաննիսյանի նախաձեռնած «Նոր Հայաստան» շարժմանը միանալու հարցը:

Մեկնաբանելով այդ հայտարարությունը «Ժառանգության» ներկայացուցիչ Ստյոպիկ Սաֆարյանն ասել է. «Ակնհայտ է, որ չմիանալու պատճառ է որոնվում: Իհարկե, յուրաքանչյուրը ազատ է` ոչ ոք չի մեղադրվում չմիանալու մեջ, բայց իրենք հասկանում են` ԲՀԿ, ՀԱԿ և այլոք, որ խոսքը ժողովրդին չմիանալու մասին է, քանի որ հայտարարել են, որ ժողովրդի կողքին են լինելու և ժողովրդի կողքին են կանգնած: Ժողովուրդը փնտրում է իր կողքին նրանց և չի գտնում: Իրենք ամեն անգամ, ամեն հանգրվանում շարժմանը փորձում են ինչ-որ բացատրություններ տալ` ինչու կանգնած չեն: Ինձ թվում է` համոզիչ չի»:

Տպագրել