Նյութի մշտական հասցեն : https://n-idea.am/ru/news.php?id=29821
Լրահոս


23.04.2013 / 11:05

ԼԻԲԻԱՅՈՒՄ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ՄՈՏ ՊԱՅԹՅՈՒՆ Է ՈՐՈՏԱՑԵԼ

Այսօր՝ ապրիլի 23-ի առավոտյան, Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում Ֆրանսիայի դեսպանատան մոտ պայթյուն է որոտացել: Պայթուցիկ սարքը տեղադրված է եղել ավտոմեքենայում: Միջադեպի հետևանքով տուժել է երկու մարդ: Դեսպանատունը շրջապատող պատը փլվել է, շենքը ևս տուժել է:

Լիբիայում Ֆրանսիայի դեսպանը Lybia Herald-ին հայտնել է, որ փլուզվել է շենքի մոտ 80 տոկոսը: Դրանից բացի, պայթյունը վնասել է դեսպանատան մոտ կայանված ևս երկու մեքենա: Այս պահին դեռ ոչ ոք չի վերցրել պայթյունի պատասխանատվությունը:

Տպագրել