Նյութի մշտական հասցեն : https://n-idea.am/ru/publications.php?id=25001
Հրապարակումներ


28.12.2012

Ադրբեջանցիները տեսանկարահանում են հայ զինվորականների գնդակահարությունները

Ադրբեջանցիներն իրենց դիրքերից սպանում են հայ զինվորականներին և տեսանկարահանում դա։ «...Մեր տրամադրության տակ գտնվող անվանացանկում ավելի քան 35 հայ զինվորական կա, որոնք զոհվել են պետական սահմանին և զավթված Ղարաբաղում։ Այստեղ կան ադրբեջանական դիրքերից արձակված կրակից և ականների պայթյունից զոհվածներ։ Մենք ունենք տվյալներ, թե որ ժամին է տեղի ունեցել յուրաքանչյուր միջադեպ, և անգամ տեսակադրեր ունենք, որոնք պատկերում են այդ դեպքերից մի քանիսը...»,- ասել է ադրբեջանցի լրագրող, APA լրատվական գործակալության զինվորական տեսաբան Ռաշադ Սուլեյմանովը Vesti.Az-ին։

Ի՞նչն է դրդել զինվորական տեսաբանին պատմել ադրբեջանցիների մարդակերության մասին։ Ի՞նչն է նրան նման անկեղծության տրամադրել։ Պարզվում է՝ մեղավորը, նախ, ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանի մամուլի ասուլիսն է, երկրորդ՝ տեղեկատվությունն այն մասին, որ հայկական բանակի մարտական կորուստները շատ ավելի քիչ են, քան ադրբեջանականինը։ Իրենց թափած արյունը քիչ է թվացել...

«Մեկ անգամ չէ, որ եղել եմ ճակատի գծում, և այնպես է պատահել, որ իմ աչքերի առջև հակառակորդի զինվորներ են զոհվել, բայց Բաքու վերադառնալով՝ նայել եմ հայկական մամուլն ու դեպքերի մեծամասնությունում ոչ մի հիշատակում այդ մասին չեմ հանդիպել։ Միևնույն ժամանակ, տեղեկացվում է հայաստանցի զինվորականների, այլ ոչ թե ղարաբաղցի հայերի զոհվելու մասին, այնպես որ՝ Հայաստանի կառավարությունն ինքն է խոստովանում, որ զավթված տարածքներ, կրակի բերան է ուղարկում հայաստանցի զինակոչիկների»,- ասել է Ռ.Սուլեյմանովը։

Կարծում եմ, որ խաղաղ ժամանակ հայ զինվորների սպանությունների մասին անկեղծ խոստովանությունը լավագույն ձևով տալիս է այն հարցի պատասխանը, թե ով ով է։ Ինչ վերաբերում է նրան, թե ում ենք մենք, և ում՝ ադրբեջանցիներն են ուղարկում առաջին գիծ, կխոսենք ստորև, իսկ այժմ մեջբերումներ ներկայացնենք ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանի վերոնշյալ մամուլի ասուլիսից։

Եվ այսպես, Մովսես Հակոբյանը, մասնավորապես, ասաց, որ տարին աչքի ընկավ նրանով, որ ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի կրճատվել են հակառակորդի դիվերսիոն խմբերի ներթափանցումները ղարաբաղյան դիրքեր։ Նախարարի խոսքով՝ այդ երևույթի դեմ լուծում է գտնվել։ Այս տարի խոշորածավալ աշխատանք է կատարվել առաջապահ դիրքերի ամրապնդման, կոնկրետ դիվերսիոն-հետախուզական խմբերի թափանցումների փորձերի կասեցման և դրանց ոչնչացման ուղղությամբ, ասել է նախարարը։ Այս տարի ևս մենք կարող ենք փաստել, որ դիվերսիոն-հետախուզական խմբերի թափանցման յոթ փորձից միայն մեկի դեպքում է հակառակորդին մասամբ հաջողվել վնաս հասցնել Պաշտպանության բանակի զինվորականներին, մնացած վեց դեպքում այդ խմբերը ժամանակին հայտնաբերվել են և, կորուստներ կրելով, նահանջել են իրենց սկզբնական դիրքերը, շարունակել է նախարարը։

Բացի այդ, ասվեց նաև, որ ադրբեջանցի դիպուկահարների կրակոցներից պաշտպանվելու նպատակով Լեռնային Ղարաբաղում այս տարի նույնպես աշխատանքներ են կատարվել։ 2011թ. միայն դիպուկահարների կրակոցներից զոհվել է 11 զինվոր։ Այս տարի այդ ցուցանիշը իջեցվել և հասցվել է երկուսի, ասել է նախարարը։ Այդ երկու դեպքն էլ մեր զինվորների կողմից անվտանգության կանոնների խախտման հետևանք է եղել։ Եվ այն միջոցառումները, որոնք մենք իրականացրել ենք զինծառայողների կողմից անվտանգ ծառայություն կատարելու առումով, տվել են իրենց պտուղները, և այսօր Պաշտպանության բանակի բոլոր դիրքերում զինվորը կարող է հանգիստ իրականացնել իր հսկողությունը, և ոչ մի վտանգ նրան չի կարող սպառնալ, եթե նա չխախտի անվտանգության կանոնները, նշել է Մովսես Հակոբյանը։

Ահա թե ինչն է հունից հանել հայկական արյան ծարավ ադրբեջանցիներին։

Եվ վերջապես, ո՞ւմ ենք մենք ուղարկում առաջին գիծ և ո՞ւմ՝ ադրբեջանցիները։ Իսկապես, առաջին գծում ծառայում են հայ զինվորներ, ինչը չես կարող ասել ադրբեջանցիների մասին։ Երկար տարիներ Ադրբեջանի բնիկ ժողովուրդների (լեզգիներ, ավարներ, թալիշներ և այլն) մի շարք հասարակական կազմակերպություններ հանդես են գալիս Ադրբեջանի բնիկ ժողովուրդների դեմ զինակոչի ժամանակ կիրառվող խտրական վերաբերմունքի մասին հայտարարություններով (www.regnum.ru/news/fd-abroad/polit/1478044.html)։ Եվ բնիկ ժողովուրդների զինակոչիկներին է ադրբեջանական հրամանատարությունը հիմնականում ուղարկում առաջին գիծ։ Բացի այդ, բնիկ ժողովուրդներով հոծ բնակեցված շրջաններից զինակոչն իրականացվում է կոպիտ խախտումներով։ Զանգվածային լրատվամիջոցներում հրապարակված նյութերից հայտնի են դարձել դեպքեր այն մասին, որ թալիշներով բնակեցված Աստարայի շրջանից բանակ են զորակոչվել հաշմանդամներ։ Տեղեկացվում էր նաև այնպիսի դեպքերի մասին, երբ բանակում ադրբեջանցի զինակիցների ազգային անհանդուրժողության պատճառով լեզգի զինակոչիկներ են մահացել (https://lezgistan.tv/

Սպանություններ նկարահանել սիրողներին հիշեցնենք, որ լեզգիական հասարակական մի շարք կազմակերպություններ դիմել են Ադրբեջանի լեզգի երիտասարդությանը՝ կոչ անելով չծառայել ադրբեջանական բանակի՝ Ադրբեջանի ու ԼՂՀ զորքերի շփման գծում տեղակայված զորամասերում։ Նրանց հայտարարություններում, մասնավորապես, նշվում էր, որ Ադրբեջանի իշխանությունները լեզգի նորակոչիկներին ուղարկում են առաջին գիծ։ Միևնույն ժամանակ, ընդգծվում էր, որ հայ ժողովուրդը լեզգի ժողովրդի թշնամին չէ։

Ահա այսպիսի «արյունոտ» գործեր։ Իսկ ընդհանուր առմամբ, ադրբեջանցիների զայրույթը, թե խաղաղ ժամանակ նրանք անհամեմատ ավելի շատ հայ զինվոր են սպանել (մարդակերները նույնիսկ տեսագրություններ ունեն), այն դեպքում, երբ հակառակորդի պաշտոնական վիճակագրությունը լռում է դրա մասին, մտորելու անսահման տեղիք է տալիս... 


Տպագրել